ԵԹԿՊԻ | YSTFI
390 subscribers
1.3K photos
29 videos
12 files
867 links
Download Telegram
Մտածեցինք, եթե փող-ուժ չկա մեծ բյուջետային գեղ.ֆիլմ նկարելու, իսկ շատերը ասում են՝ այ, որ փող լիներ նենց կշշեի, տանք հնարավորություն երազած ու չնկարած ֆիլմի թրեյլեր նկարելու, փախած ու հետաքրքիր գործ, սպասում ենք՝ դիմեք )

:Բուն գիտակրթական հիմնադրամը հայտարարում է դեռևս չնկարահանված գեղարվեստական ֆիլմերի թրեյլերների սցենարների մրցույթ։
Հիմնական պայմաններ
1. Թրեյլերը պետք է ունենա ներքին տրամաբանություն, հասկանալի լինեն ֆիլմի սյուժեն և ժանրը
2. Սյուժեն չպետք է ակնհայտորեն հիշեցնի մինչև այժմ նկարահանված որևէ ֆիլմ
3. Տևողությունը չպետք է գերազանցի 140 վայրկյանը

🔹Մրցույթին կարող են դիմել բոլոր ցանկացողները առանց մասնագիտական և տարիքային սահմանափակումների։ 🔹Հաղթած մասնակիցները կֆինանսավորվեն գեղարվեստական ֆիլմի թրեյլերը նկարելու համար, իսկ սցենար ներկայացնող մասնակիցը կլինի թրեյլերի ռեժիսորը։

❗️Հայտադիմումի հղումը՝ https://forms.gle/M3TzdtGauUhVES8L7

Սցենարների ընդունման վերջնաժամկետը՝ հուլիսի 1
Սիրելի ուսանողնե՛ր, հատկապես ապագա դերասաններ և ռեժիսորներ, վերջապես տեղադրում եմ այս երկար սպասված հայտարարությունը: Շուտով Երևանում կգործի արվեստանոց, որը կվարեն ֆրանսիացի հայտնի ռեժիսորներ և դերասաններ և որին կարող եք մասնակցել նաև դուք: Արվեստանոցում ընդգրկվածները կարճ ժամանակահատվածում կյուրացնեն դերասանական նոր տեխնիկաներ, նաև կսովորեն ֆրանսերեն: Լավագույնները հնարավորություն կստանան ստաժ անցնելու Ֆրանիսայի դրմատիկական արվեստի կոնսերվատորիաներում:
Արվեստանոցը հիմնադրել է մեր բուհի համագործակից ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիկյանը, ով արդեն սպասում է ձեր հայտերին: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=134127182092832&id=100634948775389
#Վերջնաժամկետը հունիսի 4!!!

«Spencer Small Research Grants» հետազոտական #դրամաշնորհներ!!!

Դրամաշնորհները տրամադրվում են կրթության բարելավմանը ուղղված հետազոտական նախագծերի իրականացման համար։

Մեկ դրամաշնորհի առավելագույն չափը 50 000$, նախագծի ժամկետը
1-5 տարի։

Կարող են դիմել կրթական հաստատությունների, կազմակերպությունների հետ կապ ունեցող հետազոտողներ։

Առաջարկվող նախագիծը պետք է լինեն անգլերեն լեզվով, բյուջեն սահմանվի ԱՄՆ դոլարով։

Մանրամասները` https://opportunitieswithartak.wordpress.com/2021/05/16/research-grants-on-education/
Forwarded from Your Opportunities Main Channel
#կամավորություն

«Նոր Լույս» Մենթորինգ Կենտրոն Երիտասարդների Համար ՀԿ-ն հավաքագրում է նոր սերնդի #կամավորների:

📌 Գնահատո՞ւմ ես կամավորի աշխատանքը, Քո կյանքի առաքելություններից մեկը համարում ես օգնելն ու աջակցե՞լը, ունես ստեղծագործ միտք, բազմաթիվ գաղափարներ, ունես ցանկություն աշխատել դեռահաս աղջիկների հետ, ովքեր կարիք ունեն լսողի, ուրեմն սա հենց Քո հնարավորությունն է:

Հիշենք մեր դեռահասության շրջանը. ի՞նչ բարդությունների, ի՞նչ խնդիրների առաջ էինք կանգնում, ի՞նչն էր ստիպում մեզ սխալվել, անվստահություն ցուցաբերել: Այս ամենը հիշելով անկախ սեփական կամքից յուրաքանչյուրս էլ կմոտիվանանք, որպեսզի օգնենք:


Օնլայն հայտադիմումը

https://forms.gle/dxVWtHfKK7K6gJkC6
Forwarded from Your Opportunities Main Channel
#Վերջնաժամկետը երկարաձգվել է մինչեւ մայիսի 15!!

WEASA 2021 օնլայն #ամառային_դպրոց 🇵🇱 Լեհաստանում
հուլիսի 12-21!!!


Euro-Atlantic Summer Academy ամառային դպրոցի այս տարվա թեմաներն են « Whose technology? Whose interests? Power and influence in the digital age».

WEASA - ը ԱլԳ , Արեւմտյան Բալկանների երկրներից եւ Լեհաստանից փորձագետների, ՔՀԿ, մեդիա ներկայացուցիչների, քաղաքագետների, վերլուծաբանների համար երկշաբաթյա միջոցառում է։ «Համավարակային » սահմանափակումներից ելնելով այս տարի ակադեմիան կանցկացվի օնլայն ձեւաչափով ։
WEASA 2021-ը կքննարկի մի շարք թեմաներ, որոնց թվում 5G, անվտանգություն ; գեոքաղաքականություն, բարձր տեխնոլոգիաներ ; ֆինանսական համակարգ, կրիպտոարժույթներ, ցանցերում սոցիալական շարժումները, ծայրահեղականացում, լրագրողական հետաքննություններ, «համավարակային» ապատեղեկատվության, բաց աղբյուրների միջոցով ուսումնասիրություններ, թվային անվտանգություն եւ այլն։


Կարող են դիմել եվրոպական ինտեգրացիայի, պետության փոփոխման գործընթացների, տրանսվերլուծական համագործակցության, թվային տնտեսության եւ կիբեռանվտանգության թեմաներով հետաքրքրված, Արեւելյան Գործընկերության երկրներից տարբեր ոլորտներում աշխատող մասնագետներ (հասարակական, գիտական, ԶԼՄ-ներ), քաղաքական վերլուծաբաներ, փորձագետներ, լրագրողներ, ձեռներեցներ, մեդիա ներկայացուցիչներ։

Առկա հարցերը կարող եք ուղղել contact@weasa.org էլ հասցեին։

Դպրոցը կազմակերպվում է Եվրոպայի Քոլեջի Նատոլինի կամպուսի, ԱՄՆ-ի Գերման Մարշալ եւ Լեհա-ամերիկյան ազատության հիմնադրամների համագործակցությամբ։

Մանրամասները`
https://www.weasa.org/2021/04/08/recruitment-open-for-weasa-2021-apply-now/
Forwarded from 🎞ԿԻՆՈԳՐԱՄ️🎞 (Нелегальный)
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Forwarded from Armblog.net
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Վիլնյուսում (Լիտվա) տեղադրվել է պորտալ, որի դիմաց կանգնողը տեսնում է 600 կմ հեռու գտնվող Լյուբլինում (Լեհաստան) նմանատիպ պորտալի դիմաց կանգնողին և հակառակը
Forwarded from Your Opportunities Main Channel
Վերջնաժամկետը` հունիսի 1!!!

Կրթաթոշակ` University of Sussex համալսարանում (🇬🇧 Մեծ Բրիտանիա) մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար!!!

University of Sussex համալսարանը առաջարկում է Մարգարեթ Շարփի անվան կրթաթոշակներ` հետեւյալ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար`
1) Energy Policy MSc
2) Project Management MSc
3) Science and Technology Policy MSc
4) Strategic Innovation Management MSc
5) Sustainable Development MSc։

Մանրամասները` https://opportunitieswithartak.wordpress.com/2021/05/24/margaret-sharp-masters-scholarship-2021/
Forwarded from Your Opportunities Main Channel
Վերջնաժամկետը` հունիսի 30!!!

Կամավորության հնարավորություն Frontline Youth Network-ում!!!

FYN երիտասարդական ցանցը բացում է իր դռները նոր անդամների, կամավորների ու համախոհների համար:

Սա աննախադեպ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ՝
- կոնֆլիկտի և խաղաղության ուսումնասիրությամբ,
- շահերի պաշտպանությամբ և ակտիվիզմով,
- ցանկանում են ձեռք բերել աշխատանքային և/կամ կամավորության փորձ,
- ունեն ստեղծարար գաղափարներ ու նախաձեռնող են։

Օնլայն հայտադիմումը` bit.ly/3pc1EQu
Կազմակերպության մասին` bit.ly/3i4PiYD
Forwarded from Your Opportunities Main Channel
Վերջնաժամկետը` հունիսի 25!!!

Մեդիա նախագծերի հեղինակների համար "Универ.медиа" մրցույթ-աքսելերատոր!!!

«Медиазона» նախագծի թիմը մեդիա նախագծերի համար կազմակերպում է "Универ.медиа" մրցույթ-աքսելերատորը։

Մրցույթին ընդունվում են ցանկացած մակարդակում գտնվող (գաղափարից մինչեւ գործող արտադրանք), օրիգինալ, իրականանալի եւ հասարակության վրա դրական ազդեցություն ունեցող մեդիա նախագծեր։

Հաղթողները 2021 թ.-ի հուլիսի 1- դեկտեմբերի 31ի ընթացքում կստանան կազմակերպիչների կողմից նախագծերի զարգացման համար աջակցություն (մենթորային խորհրդատվություն, փորձագետների կողմից դասախոսություններ ու աշխատարաններ եւ այլն):

Ծրագրին կարող են դիմել Ռուսաստանից եւ այլ երկրներից ռուսախոս բլոգերներ, լրագրողներ եւ այլ հետաքրքրված անձինք։

Մանրամասները` https://univer.media/
Forwarded from Your Opportunities Main Channel
Կրթաթոշակներ` Ճշգրիտ գիտությունների եւ արվեստի Հարավային Շվեյցարիայի համալսարանում (🇨🇭 Շվեյցարիա) բակալավրիատի եւ մագիստրոսական կուրսերում ուսանելու համար !!!

Ճշգրիտ գիտությունների եւ արվեստի Հարավային Շվեյցարիայի համալսարանը ԵՄ/ԵՏԳ երկրների քաղաքացի չհանդիսացող ուսանողների համար առաջարկում է կրթաթոշակներ` բակալավրիատի և մագիստրոսական կուրսերում 2021-22 ուս. տարում ուսանելու համար։

Կրթաթոշակը կազմում է CHF 1,330 - CHF 5,000.

Մանրամասները` https://opportunitieswithartak.wordpress.com/2021/06/02/international-awards-at-university-of-applied-sciences-and-arts-of-southern-switzerland/
Forwarded from Your Opportunities Main Channel
Վերջնաժամկետը` հունիսի 15!!!

Խաղաղության երիտասարդական շաբաթ օնլայն #ծրագիր` հունիսի 30- հուլիսի 8!!!

Եվրոպայի Խորհրդի կողմից կազմակերպվող Խաղաղության երիտասարդական շաբաթը ուղղված է հակամարտության գոտիներից երիտասարդների ու երիտասարդական կազմակերպությունների իրավունքների ու հնարավորությունների ընդլայնմանը` տրամադրելով գործիքներ եւ կրթական ռեսուրսներ` հակամարտության գոտիներում խաղաղաշինության եւ հակամարտությունների փոխակերպման համար ։
Ծրագիրն անցկացվելու է ամբողջովին օնլայն եւ իրենից ներկայացնում է խաղաղաշինությանն , մարդու իրավունքներին , կոնֆլիկտների վերլուծությանն եւ փոխակերպմանն ուղղված ուսումնական ծրագիր։ Այն բաղկացած է լինելու վեբինարներից, աշխատարաններից եւ սեմինարներից։

Մանրամասները` https://opportunitieswithartak.wordpress.com/2021/06/01/youth-peace-week-2021/
Forwarded from Your Opportunities Main Channel
Հայտերի ընդունումը կմեկնարկի հունիսի 15-ից!!!

Ուսանողների համար StartupMovement ինկուբացիոն #ծրագիր!!!


UEICT-ն և BANA-ն համատեղ մեկնարկում են նոր StartupMovement ինկուբացիոն ծրագիրը, որի շրջանակներում ՔԵԶ կփոխանցվեն կարևոր գիտելիքներ՝
- մարքեթինքի,
-ֆինանսների,
-թիմ մենեջմենթի,
-Growth Hacking-ի,
-ՏՏ ոլորտի։

ՔԵԶ հասանելի կլինի՝
- Ներդրողների մեծ ցանցը;
- 50+ մենթորների հետ շփումը.

Քո ստարտափը լուծելու է իրական խնդիր՝ առաջադրված Optym եւ 10Web ընկերությունների կողմից։

Մանրամասները` https://opportunitieswithartak.wordpress.com/2021/06/01/startup-movement/
Մեր թիմին միանալու ևս մեկ հնարավորություն🍀։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը փնտրում է թատերական և կատարողական արվեստի մասնագիտական իմացությամբ ու երեխաների հետ աշխատանքի փորձով եռանդուն մասնագետի։

Շտապի՛ր դիմել կամ կիսել ընկերների հետ՝ ➡️bit.ly/3pj4bYU

#ԳործԿա #WeAreHiring

A unique opportunity to join the family☺️! COAF SMART Center is hiring a Performing Arts Instructor with background and teaching experience in the field of Theater Arts.

Learn more and apply at ➡️bit.ly/3pj4bYU
​​@Ditarkummm էջը ձեզ կօգնի գտնել լավ ֆիլմեր, երեկոյան կինոդիտման համար:
Forwarded from GrqamOWL🦉SCAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Forwarded from Your Opportunities Main Channel
Վերջնաժամկետը` հուլիսի 10!!!

Ապրիլյան և Արցախյան պատերազմների մասնակիցների համար անվճար #դասընթացներ!!!

Global It Company և Հայ-ռուսական համալսարանը «Նոր Էջ» նախագծի շրջանակներում հայտարարում են անվճար դասընթացների ընդունելություն Ապրիլյան և Արցախյան պատերազմների մասնակիցների համար`
-Վեբ ծրագրավորում (Frond-end, Back-end)
- Ծրագրային լեզուներ (C++, C#, Java, Python)
- Վեբ դիզայն (UI/UX, Figma, Illustrator, Adobe XD)
-Բիզնես Կառավարում և Մարքեթինգ
- IT Անգլերեն
Հաշվապահություն.

Դասընթացները անց են կացվելու հայերեն լեզվով, օնլայն և օֆլայն տարբերակներով։

Մանրամասները` https://rau.am/am/event/anvchar-dasyntacner։
Forwarded from Your Opportunities Main Channel
Վերջնաժամկետը շուտով ` հունիսի 30!!!

Կրթաթոշակ` Գլազգոյի համալսարանում (🇬🇧 Մեծ Բրիտանիա) մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար!!!

International Leadership Scholarship

Գլազգոյի համալսարանը համարվում է բրիտանական 4-րդ հնագույն ԲՈՒՀ-ը։ Այն արտասահմանցի ուսանողների համար International Leadership Scholarship-ի շրջանակում առաջարկում է 70 կրթաթոշակ` 2021-22. ուս. տարում մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար։

Կրթաթոշակը կազմում է 10,000 ֆունտ ստեռլինգ։

Մանրամասները` https://www.gla.ac.uk/scholarships/humanitarianscholarships/
Forwarded from Your Opportunities Main Channel
Վերջնաժամկետը` օգոստոսի 10!!!

Փաստագրական ֆիլմերի մրցույթ` «Россия» բաց փառատոնի (🇷🇺 Ռուսաստան)` շրջանակներում։

ՌԴ-ից, ԱՊՀ (այդ թվում 🇦🇲 Հայաստան) եւ Մերձբալթյան երկրներից կինոռեժիսորներին հրավիրում են ներկայացնելու աշխատանքները «Россия» խորագրով բաց փառատոնի շրջանակներում։

Փառատոնը անցկացվելու է Եկատերինբուրգում` հոկտեմբերի 1-6ը։

Մրցույթի շրջանակներում բացի գլխավոր մրցանակից, առաջարկվում են մրցանակներ նաեւ այլ կատեգորիաներում, ինչպիսիք լավագույն կարճամետրաժ ֆիլմ, լավագույն օպերատորական աշխատանք, լավագույն դեբյուտ, ժյուրիի հատուկ մրցանակ , հանդիսատեսի համակրանք մրցանակ եւ այլն։

Մանրամասները` http://www.rossia-doc.ru/reglament/
Forwarded from Your Opportunities Main Channel
Վերջնաժամկետը` հուլիսի 1!!!


The Barbro Klein Fellowship Programme կրթաթոշակային ծրագիր 🇸🇪 Շվեդիայում !!!

Հայտարարվել է Barbro Klein կրթաթոշակային ծրագրի 2022-23 ուս. տարվա համար հայտերի ընդունումը։ Կրթաթոշակը ուղղված է միջազգային մակարդակում մշակութային բազմազանությանը։
Այն առաջարկվում է սոցիալ-հումանիտար գիտությունների բնագավառում գիտնականների համար` ովքեր ցանկանում են Swedish Collegium for Advanced Study! քոլեջում հետազոտություններ իրականացնել մշակութային եւ սոցիալական բազմազանության, մշակութային ժառանգության եւ արվեստի, սոցիալական կառուցվածքների եւ հասարակական դիմակայության , ինչպես նաեւ տեղական եւ համաշխարհային հեռանկարում մշակութային ինքնարտահայտման տարաբնույթ ձեւերի բնագավառներում հետազոտական նախագծեր իրականացնելու համար։


Մանրամասները`https://opportunitieswithartak.wordpress.com/2021/06/23/the-barbro-klein-fellowship-programme/