ԵԹԿՊԻ | YSTFI
390 subscribers
1.3K photos
29 videos
12 files
867 links
Download Telegram
Forwarded from Your Opportunities Main Channel via @printfbot
#Վերջնաժամկետը մայիսի 31!!!

Peace Fellowship #կրթաթոշակային ծրագիր
Rotary-ի կողմից!!!

Յուրաքանչյուր տարի Rotary-ն առաջարկում է 100 կրթաթոշակներ50 մագիստրոսական ծրագրերով ուսանելու եւ 50 հավաստագրված պրակտիկայի ծրագիր անցնելու համար։
Մագիստրոսական ծրագրերի տեւողությունը 15- 24 ամիս է եւ ուղղված է խաղաղության եւ զարգացման հարցերին։ Հավաստագրմաբ ծրագիրը ուղղված է փորձառու առաջնորդների հմտությունների զարգացմանը (խաղաղության եւ միջազգային զարգացման թեմաներով)։ Այդ ծրագրի տեւողությունը 3 ամիս է։
Կրթաթոշակը ամբողջությամբ փոխհատուցում է ուսուցումը, կեցությունը, ճանապարհածախսը, պրակտիկայի հետ կապված ծախսերը։
Ուսուցումը անցկացվում է ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում , Շվեդիայում, կամ Թաիլանդում գտնվող կենտրոններից մեկում։
Կարող են դիմել անգլերենի (ցանկալի է նաեւ եւս մեկ լեզվի) իմացությամբ, առաջնորդական հատկանիշներ կրող, բակալավրի աստիճանով, աշխատանքային եւ (կամ) կամավորական փորձ ունեցող դիմորդներ։
Որպեսզի ստուգեք, թե որքանով եք համապատասխանում կրթաթոշակի պայմաններին, կարող եք անցնել այս օնլայն թեստը
https://rotary.qualtrics.com/jfe/form/SV_bxsthkafvzV5aRv?Q_JFE=qdg ։

Մանրամասները` https://my.rotary.org/en/peace-fellowship-application/.
Forwarded from Your Opportunities Main Channel
#Վերջնաժամկետը հունվարի 30!!!

ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ խոշորացված համայնքի, Բուժական, Արագյուղ, Զորավան, Զովունի, Սարալանջ վարչական շրջանների, այնտեղ գտնվող Արցախից տեղահանված երիտասարդների համար «Արագ արձագանքման երիտասարդական բանկ» #ծրագիր!!!


Ծրագիրը նպատակ ունի Եղվարդ խոշորացված համայնքի երիտասարդներին ներգրավվել համայնքային գործընթացներում՝ արդյունքում ստեղծելով, Եղվարդ համայնքի արագ արձագանքման կամավորական խմբեր։ Ծրագրի շրջանակներում ստեղծվելու են արագ արձագանքման կամավորական խմբեր Եղվարդ խոշորացված համայնքի Բուժական, Արագյուղ, Սարալանջ, Զորավան, Զովունի վարչական շրջանների և Եղվարդ քաղաքային շրջանի համար, որոնք անմիջական կապի մեջ են լինելու համայնքապետարանների հետ, լինելու են հատուկ պատրաստված, զինված ճգնաժամի պայմաններում արագ գործելու, հանրության հետ հատուկ բնույթի աշխատանքներ տանելու հմտություններով և հասանելի անհրաժեշտ ռեսուրսներով։
Արագ արձագանքման կամավորական խմբերը ունենալու են 2 գործառույթ․ առաջինը՝ բարձրացնել իրազեկության մակարդակը բնակչության շրջանում՝ ճգնաժամային իրավիճակներում օպերատիվ գործելու մասին և երկրորդը՝ նախաձեռնել և իրականացնել կազմակերպչական գործողություններ արտակարգ իրավիճակներում, ի աջակցություն համայնքապետարանի, աջակցություն տրամադրող ՀԿ-ների և այլ մարմինների։

Ծրագրի աշխատանքային լեզուն հայերենն է:

Օնլայն հայտադիմումը
https://forms.gle/A8UpPc8werTZaVVNA ։


Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՛՛Եղվարդ՛՛ ՀԿ գրասենյակ +37494221061 հեռախոսահամարով:
Forwarded from Your Opportunities Main Channel
#գործկա

Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոնը (IERC) համալրում է իր թիմը և փնտրում #աշխատակիցներ հետևյալ մասնագիտություններով՝

Իլյուստրատորներ (Adobe Photoshop և Illustrator իմացությամբ)
2D անիմատորներ (Adobe After Effects և Premiere Pro)
Մենթոր (After Effects և AI)
Նկարիչ ձևավորող (Լեյաութների նկարիչ)
Կոմպոզիտոր (մանկական երգեր)
Գործիքավորող (մանկական երգեր)
Խոսքերի հեղինակներ (մանկական երգեր)
Սցենարիստ (անիմացիայի)
Պատմաբան (ազգագրագետ)
Մարքեթինգային հոգեբան
Անգլերենի թարգմանիչ
Արևմտահայերենի թարգմանիչ
Ժեստերի լեզվի թարգմանիչ

📨📨Ցանկացողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) և պորտֆոլիոները hrierc@gmail.com էլ․հասցեին։
Թեմա դաշտում (subject) պարտադիր նշել հաստիքի անվանումը։

Վերջնաժամկետ՝ հունվարի 20:
Forwarded from Your Opportunities Main Channel
#գործկա


Աշխատանքի երկու հնարավորություն People in Need Armenia ՀԿ-ում!!!

🔗Մշտադիտարկման և գնահատման մասնագետ Վայոց Ձորի մարզում 👉https://bit.ly/3oC0pbX

🔗Մշտադիտարկման և գնահատման մասնագետ Սյունիքի մարզում 👉https://bit.ly/3i3Wtye

Դիմումների ընդունման #վերջնաժամկետը՝ հունվարի 20․
Forwarded from Your Opportunities Main Channel
#Վերջնաժամկետը` հունվարի 23!!!

ՀՀ ԲՈՒՀ-երի 18-25 տարեկան ուսանողների համար «Փոփոխության դերակատարները․ ուսանողական ակտիվիզմի խթանումը Հայաստանում» #ծրագիր!!!

Ծրագիրը միտված է ներգրավելու ուսանողներին իրենց բուհերի բարեփոխման գործընթացում և ստեղծելու անկախ և այլընտրանքային ուսանողական հարթակ, որտեղ ուսանողները կբարձրաձայնեն բարձրագույն կրթական համակարգում իրենց հանդիպած խնդիրները և կփորձեն դրանց տալ լուծումներ։
Ծրագրին կարող են դիմել այն ակտիվ ուսանողները, ովքեր`
-18-ից 25 տարեկան են;
-սովորում են հայաստանյան որևէ բուհի բակալավրիատում կամ մագիստրատուրայում;
-հետաքրքրված են ուսանողների շահերի պաշտպանությամբ;
-ցանկանում են իրենց ներդրումն ունենալ բարձրագույն կրթական համակարգի բարեփոխման մեջ;
-պատրաստ են 1 տարի շարունակ ակտիվ մասնակցել կարողությունների զարգացման դասընթացների;
-Ցանկանում են բարելավել իրենց առաջնորդական հմտությունները, մշակել և իրականացնել ուսանողական ծրագրեր։


Մանրամասները` http://apy.am/call-for-participants/
Forwarded from Your Opportunities Main Channel
#Վերջնաժամկետը` մարտի 1/ սեպտեմբերի 1!!!

Գերմանիայի ԲՈՒՀ-երում մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար Heinrich Böll հիմնադրամի կողմից #կրթաթոշակային ծրագիր!!!

Heinrich Böll հիմնադրամը առաջարկում է կրթաթոշակներ` Գերմանիայի ճշգրիտ գիտությունների (‘Fachhochschulen’) ու արվեստի (‘Kunst-/Musikhochschulen’) ԲՈՒՀ-երում մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար։
Կրթաթոշակն առաջարկվում է թե գերմանացի, թե արտասահմանցի , հասարական ,սոցիալական, կամ քաղաքական բնագավառներում ակտիվ գործունեություն ծավալող , գերմաներենի իմացությամբ ուսանողներ։

Կրթաթոշակը տրամադրվում է ուսման 2 տարվա ընթացքում եւ կազմում է `
-Մագիստրոսական ծրագրերի ուսանողների համար ամսական 850€ + անհատական ծախսերի փոխհատուցում,
-ասպիրանտուրայի ուսանողների համար 1200€ + անհատական, ճանապարհի ծախսերի համար100€։

Հայտերը ընդունվում են տարեկան 2 անգամ։
Մանրամասները` https://www.boell.de/en/foundation/application
Forwarded from Your Opportunities Main Channel
#Վերջնաժամկետը` հունվարի 28!!!

Արվեստագետների համար i-Portunus ճամփորդական #դրամաշնորհների մրցույթ` «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի կողմից!!!

i-Portunus-ը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում արվեստագետներին և մշակութային գործիչներին՝ հոգալու «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասնակից երկրներում միջազգային նախագծեր իրականացնելու համար անհրաժեշտ ճամփորդության և կեցության ծախսերը կամ վիրտուալ մասնակցության ծախսերը:

Այս հայտամրցույթը նախատեսված է 18 տարեկանից բարձր, երաժշտության և գրական թարգմանությունների ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող, ցանկացած մակարդակի կրթական որակավորում և փորձ ունեցող արվեստագետների և մշակութային գործիչների (առանձին անհատների կամ առավելագույնը 5 անձից բաղկացած խմբերի) համար, որոնք օրինական կերպով բնակվում են «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասնակից երկրներից մեկում:

Մանրամասները (հայերեն) ` https://www.creativeeurope.am/post/i-portunus-ճամփորդական-դրամաշնորհ-ընթացիկ
Մանրամասները պաշտոնական կայքում (անգլերեն)` https://www.i-portunus.eu/about-the-programme/call-for-applications/call-for-app
Forwarded from Your Opportunities Main Channel
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
#Վերջնաժամկետը` հունվարի 30!!!

Անվճար #ուսման հնարավորություն Առաջին Ալիքի Մեդիա ակադեմիայում!!!

Հեռուստատեսությունում հայտնվել բոլոր երազողների համար Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է լրագրողների, սպորտային լրագրողների և հաղորդավարների ընդունելություն նոր Մեդիա ակադեմիայում։ 

Դասավանդելու են հայտնի և բարձրակարգ մասնագետներ: Սա հրաշալի հնարավորություն է՝ փորձ ձեռք բերելու Առաջին ալիքում՝ սովորելով լավագույն մասնագետներից: 

Ուսման տևողությունը 5 ամիս է:

Կարող են դիմել 18 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները: 

Մանրամասները` https://www.1tv.am/hy/program/requisition/Մեդիա-ակադեմիա
Forwarded from Your Opportunities Main Channel
#Վերջնաժամկետը` հունվարի 28!!!

«TYE - Tools for Youth Exchanges» թեմայով Էրազմուս+ օնլայն դասընթաց` փետրվարի 23- մարտի 15!!!

«Գործիքներ երիտասարդական փոխանակումների համար» թեմայով օնլայն դասընթացը նպատակաուղղված է նրան , որ երիտասարդական աշխատողները եւ առաջնորդները ուսումնասիրեն, փոխանակվեն եւ փորձարկեն իրենց կողմից իրականացվող եւ նախատեսվող երիտասարդական փոխանակման նախագծերը բարելավող գործիքներով։

Դասընթացին կարող են դիմել երիտասարդների հետ անմիջական աշխատող եւ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում երիտասարդական նախագծեր իրականացնող երիտասարդական աշխատողներ/ առաջնորդներ։

Դասընթացի աշխատանքային լեզուն անգլերենն է։

Մանրամասները` https://www.salto-youth.net/tools/european-training-calendar/training/tye-tools-for-youth-exchanges-online-edition.9079/
Forwarded from Your Opportunities Main Channel via @printfbot
#Վերջնաժամկետը հունվարի 28!!!

«Pay It Forward Be A Social Entrepreneur International Dissemination թեմայով օնլայն #համաժողով
փետրվարի 4-5 (Շվեդիա)!!!

Միջոցառումը կազմում է Awesome People-ի (Շվեդիա), Un strop de fericire-ի (Ռումինիա) եւ Nuorten Yrittäjyystalo Innola-ի (Ֆինլանդիա) կողմից Pay It Forward Be A Social Entrepreneur International ռազմավարական գործընկերության շրջանակներում։
Համաժողովը նախատեսված է 13-30 տարեկան երիտասարդների հետ ոչ ֆորմալ կրթության եւ երիտասարդական աշխատանքի բնագավառներում աշխատող երիտասարդական աշխատողների, առաջնորդների, մանկավարժների համար։ Օնլայն համաժողովի ընթացքում պատկերացում կկազմվի նվազ ներկայանելի երիտասարդներին սոցիալական ձեռներեցության մեջ ներգրավման նորարարական մեթոդների մասին, որն մշակվել եւ փորձարկվել է գործընկերության կողմից ։ Մասնակիցները նաեւ կծանոթանան թեմայի վերաբերյալ նախագծի կողմից մշակված կոնկրետ ուղեցույցների, գործիքների, խաղերի եւ վարժությունների։

Համաժողովը անց է կացվելու Zoom հարթակում։
Միջոցառման աշխատանքային լեզուն անգլերեն է։

Մանրամասները https://www.salto-youth.net/tools/european-training-calendar/training/pay-it-forward-be-a-social-entrepreneur-international-dissemination-conference.9075/

Օնլայն հայտադիմումը
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd3Dt4fKmgr2--epmXSpIfiaT6eXuk8ZEzHbe9bM64Y2OoE5g/
Forwarded from ԳործԿա
📺 Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է լրագրողների, սպորտային լրագրողների և հաղորդավարների ընդունելություն Առաջին ալիքի Մեդիա ակադեմիա-ում։

📌 Հայտերն ընդունվում են մինչ հունվարի 30-ը։ Ուսուցումն անվճար է։

Մանրամասները՝ www.1tv.am կայքում։
​​@arvestanots-ը ալիք է, որտեղ կարելի է գտնել արվեստի ամենատարբեր ուղղությունների մասին հետաքրքիր, կարևոր և օգտակար տեղեկություններ, լցվել արվեստի գույներով և օրվա մեջ մի քանի անգամ, մի քանի րոպեով կտրվել գորշ առօրյայից։
Վերջնաժամկետը փետրվարի 19:

ՀՀ ԲՈՒՀ-երում սովորող ուսանողների համար #կրթաթոշակային մրցույթ:

«Հալեպ» բարեսիրական հասարակական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ) և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամը հայտարարում են համալսարանական կրթաթոշակների բաց մրցույթ աջակցելու հայաստանյան բուհերի վճարովի համակարգում սովորող՝ ինչպես հայաստանցի ուսանողներին, այնպես էլ Արցախից, Սիրիայից, Լիբանանից, Իրաքից, Իրանից և այլ երկրներից ժամանած փախստական ուսանողներին: Կրթաթոշակները տրամադրվում են «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը ՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ համատեղ:

Դիմորդները պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԲՈՒՀ-երից որևէ մեկի բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանողներ

Մանրամասները `
Forwarded from Your Opportunities Main Channel
#Վերջնաժամկետը` փետրվարի 5!!!


ՀՀ մի շարք ԲՈՒՀ-երի ուսանողների համար #կրթաթոշակներ!!!

«ԿԱԶԱ» հիմնադրամը «Հիրշման» (Hirschmann Stiftung) հիմնադրամի աջակցությամբ հայտարարում է կրթաթոշակների մրցույթ։

Կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել հետեւյալ ուսանողները`
-Ուսում առկա համակարգում՝ սկսած բակալավրիատի երկրորդ կուրսից և մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերում;
-Բարձր առաջադիմություն;
-Նախաձեռնողականություն և գործունություն;
-Համայնքային զարգացմանը նպաստող նախաձեռնություն իրականացնելու պատրաստակամություն.

Այս փուլում առավելություն կտրվի ծրագրի համագործակից հետևյալ համալսարանների ուսանողներին`
-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան;
-Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան;
-Հայաստանում ֆրանսիական համալսարան;
-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ;
-Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայ ի Գյումրու մասնաճյուղ։

Համալսարանների ցանկը հետագայում կարող է ընդլայնվել։

Մանրամասները ` http://kasa.am/hy/հիրշման-կրթաթոշակային-ծրագիր/
Forwarded from Your Opportunities Main Channel
#գործկա
#Վերջնաժամկետը` հունվարի 27!!!


ՀԿ Կենտրոնը փնտրում է #դասընթացավարներ #CDp ծրագրի շրջանակներում․

🟢 Դասընթացների թեմաները՝

«Բիզնես կտավի/կանվաս/ մոդելի մշակում»,
«Ֆոնդհայթայթում»,
«Փիչինգ» կամ «համոզելու արվեստ»,
«Ֆինանսական գրագիտություն»,
«Կառավարում»։

ℹ️ Մանրամասները
http://ngoc.am/hy/2021/01/18/news/cdp-sem/
Forwarded from Your Opportunities Main Channel
#գործկա
#Վերջնաժամկետը` փետրվարի 10!!!


ՀԿ Կենտրոնը փնտրում է #մենթորներ #CDp ծրագրի շրջանակներում․

🕵 Մենթորին ներկայացվող հիմնական պահանջները՝

բիզնես կտավի/կանվաս մոդելի և բիզնես պլանի մշակում մենթիի հետ համատեղ,
աշխատանքների ընթացքի և արդյունքների ներկայացում ՀԿ Կենտրոնին,
ստարտափի գրանցման գործընթացում աջակցության ցուցաբերում,
շարունակական խորհրդատվական աջակցություն:


ℹ️ Մանրամասները՝
http://ngoc.am/hy/2021/01/18/news/cdp-mentor/
Forwarded from Your Opportunities Main Channel
#Վերջնաժամկետը` փետրվարի 1!!!

​​#Կրթաթոշակներ Leiden University համալսարանում (Նիդեռլանդներ) մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար !!!

Համալսարանը առաջարկում է կրթաթոշակներ ԵՄ/ ԵՏԳ երկրների քաղաքացի չհանդիսացող, մագիստրոսական ծրագրերով սովորել ցանկացող ուսանողների համար ։

Համալսարանը առաջարկում է 3 տեսակի կրթաթոշակ`
-10 000 եվրո ուսման վարձի փոխհատուցման համար ;
-15 000 եվրո ուսման վարձի փոխհատուցման համար ;
-Ուսման վարձի ամբողջական փոխհատուցում ։

Մանրամասները` https://www.universiteitleiden.nl/en/scholarships/sea/leiden-university-excellence-scholarship-lexs
Forwarded from Your Opportunities Main Channel
#Կամավորության հնարավորություն «Երիտասարդների Հնարավորությունների Ակումբ» ՀԿ-ում!!!

«Երիտասարդների Հնարավորությունների Ակումբ» ՀԿ-ն սկսում է արտաքին կապերի բաժնի թիմակիցների հավաքագրումը: Բոլոր նրանք, ովքեր լավ տիրապետում են անգլերենին, ունեն մեծ մոտիվացիա ու խոչընդոտները հաղթահարելու կարողություն կարող են միանալ թիմին:

Դուք հնարավորություն կունենաք՝
Բարելավել ձեր անձնական հմտությունները՝ ձեռք բերելով փորձ և գործնական գիտելիքներ,
Բարելավել լեզվական և հաղորդակցական գիտելիքները՝ մասնակցելով տարբեր ծրագրերի,
Ստանալ տեղեկատվություն Էրազմուս+ ծրագրերի մասին,
Կազմել դրամաշնորհային ծրագրեր,
Ստեղծարար ու նորարական մտքերը դարձնել իրականություն,

Հետաքրքրե՞ց. Ուրեմն շտապիր ուղարկել CV-դ էլ. հասցեին՝ hr.yoclub@gmail.com
Forwarded from Your Opportunities Main Channel
Երիտասարդական ՔՀԿ-ների եւ ՔՀԿ ցանցերի համար Եվրոպական Երիտասարդական Հիմնադրամի կողմից առաջարկվող #դրամաշնորհային հնարավորությունները ։

Ողջույն, վաղ բարի լույսով Ձեզ համար օգտակար նյութ եմ բերել։
Օգտվելով Եվրոպական Երիտասարդական Հիմնադրամի կայքից հավաքել եւ կազմել եմ սեղմ նյութ առաջարկվող դրամաշնորհների մասին։
Դրամաշնորհները տրվում են երիտասարդական, կամ երիտասարդների հետ աշխատող ու Եվրոպայի Խորհրդի (որի անդամ է հանդիսանում նաեւ Հայաստանը) ու եւս 3 երկրներում գրանցված եւ գործունեություն ծավալող ոչ կոմերցիոն կազմակերպությունները։ Որոշ դրամաշնորհներին կարող են դիմել առանձին ու ինչ որ քաղաքի, կամ Հայաստանի տարածքում ակտիվ գործունեություն ծավալող երիտասարդական կազմակերպությունները, սակայն որոշներին դիմելիս հիմնադրամի հետ աշխատելու արդեն ձեռք բերած փորձ ու միջազգային համագործակցություն է անհրաժեշտ։
Ըստ հիմնադրամի կանոնակարգի ու դրամաշնորհների հատկացման նախընտրությունների կազմակերպությունները դասակարգվում են

-Միջազգային ՔՀԿ է համարվում այն ոչ կոմերցիոն երիտասարդական կազմակերպություն, որն շտաբ գրասենյակ , կամ գրանցում ունի Եվրոպական Մշակութային Կոնվենցիան ստորագրած 50 երկրներից մեկում եւ ունի մասնաճյուղեր, կամ անդամներ առնվազն այլ 7 երկրում։
Մանրամասները https://www.coe.int/en/web/european-youth-foundation/international-youth-ngos
-Երիտասարդական կազմակերպությունների միջազգային ցանց համարվում է առնվազն 7 Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում գտնվող 7 ՀԿ-ներից կազմված , երկարաժամկետ փոխհամագործակցելու սկզբունքով ստեղծված միությունները։
Մանրամասները
https://www.coe.int/en/web/european-youth-foundation/international-network-of-youth-ngos
-Երիտասարդական կազմակերպությունների տարածաշրջանային ցանց համարվում է Եվրոպայի կոնկրետ տարածաշրջանում գործունեություն ծավալող 4-5 (որոնցից 1-ը «կենտրոնական»; մյուս 3-5 ը անդամ) ոչ կոմերցիոն երիտասարդական կազմակերպություններից կազմված միությունը ։
Մանրամասները https://www.coe.int/en/web/european-youth-foundation/regional-network-of-youth-ngos
-Ազգային երիտասարդական ՔՀԿ համարվում է Եվրոպայի Կոնվենցիայի երկրներից մեկում ազգային մակարդակով գործունեություն ծավալող կազմակերպությունը։ Եթե ազգային ՔՀԿ-ն ցանկանում է դիմել International activities դրամաշնորհին, ապա պետք է ունենա առնվազն 3 երկրում գտնվող առնվազն 3 ՀԿ/ ՔՀԿ ցանցի հետ առնվազն 2 տարվա համագործակցություն ու ներկայացնի այդ ամենի վերաբերյալ ապացույց։
Մանրամասները
https://www.coe.int/en/web/european-youth-foundation/national-youth-ngos
-Տեղական ՔՀԿ համարվում է Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներից մեկում տեղական , կամ առանձին համայնքային մակարդակով գործունեություն ծավալող կազմակերպությունները (օրինակ Հայաստանի ինչ որ գյուղում կամ քաղաքում գործունեություն ծավալող երիտասարդական ՀԿ) ։ Այդպիսի կազմակերպությունները կարող են դիմել միայն Pilot activities դրամաշնորհին։
Մանրամասները https://www.coe.int/en/web/european-youth-foundation/local-youth-ngos։

Հասկանալով, թե որ տեսակին է համապատասխանում Ձեր կազմակերպությունը այն պետք է գրանցեք Հիմնադրամի ցանցում
https://www.coe.int/web/european-youth-foundation/how-to-apply։