ԵԹԿՊԻ | YSTFI
390 subscribers
1.3K photos
29 videos
12 files
867 links
Download Telegram
Forwarded from Your Opportunities Main Channel
Կարիերայի հմտությունների վերաբերյալ օնլայն անվճար #դասընթաց` Coventry University  համալսարանի (Մեծ Բրիտանիա) կողմից!!!

Քովենթրիի համալսարանը առաջարկում է «Կարիերայի հմտությունները 2020-ական թթ.-ին. տեղափոխում կարիերայի օնլայն տիրույթում » անվճար կուրսը։

Կուրսը կօգնի գնահատել քո թույլ եւ ուժեղ կողմերը, հասկանալ թե ինչ հմտություններ պետք է զարգացնել, որպեսզի կողմնորոշվել եւ կարելիա ստեղծել մեր օրերում։
Կուրսի շնորհիվ մասնակիցները հնարավորություն կստանան զարգացնել soft skills -ները եւ ստեղծել արդյունավետ ինքնակենսագրական ։
Կուրսի աշխատանքային լեզուն` անգլերենն է։

Մանրամասները` https://www.futurelearn.com/courses/career-skills-for-the-2020s
Forwarded from Your Opportunities Main Channel
#Վերջնաժամկետը` դեկտեմբերի 15!!!

Գիտելիքը ուժ է, եկե՛ք այն գործի դնենք!!!

«1991 ստորաբաժանում» նախապատրաստական #դասընթաց!!!

FAST - Foundation for Armenian Science and Technology -ի կողմից կազմակերպվող 6 և 12-ամսյա տվյալագիտության և արհեստական բանականության դասընթացները լիովին անվճար են և հասանելի են թե՛ երիտասարդ տղաներին, թե՛ աղջիկներին:

Դասընթացին կարող են մասնակցել՝
- զորակոչի ենթակա տղաները (նախապատվությունը կտրվի 2021 թվականի ամառային զորակոչի ենթակա երիտասարդներին);
- երիտասարդ աղջիկները, ովքեր ունեն ԳՏՃՄ ոլորտի (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են ներգրավվելու ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերում կամավոր կամ պայմանագրային հիմունքներով.

Մանրամասներին ծանոթանալու և դասընթացին դիմելու համար` https://bit.ly/3mPe7XM
Forwarded from Your Opportunities Main Channel
​​#Վերջնաժամկետը` փետրվարի 15 (2021)!!!


#Կրթաթոշակներ` Illinois Wesleyan University համալսարանում (ԱՄՆ) բակալավրի, կամ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար!!!

Իլլինոյս-Վեսլեյան համալսարանը բակալավրի եւ մագիստրոսական ծրագրերով սովորող արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է կրթաթոշակ։ Այն կազմում է 16 000 դոլլար։
Կրթաթոշակին առանձին դիմելու կարիք չկա` հայտը դիտարկվում է համալսարանի ծրագրերից մեկում ներառվելուց։

Մանրամասները ` https://www.iwu.edu/international/scholarships.html
Forwarded from Your Opportunities Main Channel
#Վերջնաժամկետը` մայիսի 31!!!

Harvard University MBA #կրթաթոշակային ծրագիր ԱՄՆ-ում!!!

Harvard MBA կրթաթոշակը տրամադրվում է երկու տարին մեկ անգամ` Հարվարդի բիզնես դպրոցում երկամյա ուսուցման համար։

Կրթաթոշակը փոխհատուցում է`
- Ուսուցման վճարը (US$95,000 (տարեկան US$47,500);
-Ճանապարհածախսը,
-Կեցությունը։

Կարող են դիմել ցանկացած երկրից, ակադեմիական բարձր առաջադիմությամբ անձինք։
Կրթաթոշակին պետք է դիմել միայն Հարվարդի MBA ծրագրում ներառվելու դեպքում։

Ընտրված ուսանողները հնարավորություն կստանան նաեւ երկամսյա #պրակտիկա անցնել Boustany Foundation-ում։ Նախագծերը տարբեր են եւ կախված են հիմնադրամի եւ գործընկերների գործունեության ոլորտներից։
Պրակտիկայի հետ կապված ճանապարհածախսը, կեցությունը փոխհատուցվում է կազմակերպիչների կողմից։

Մանրամասները` http://www.boustany-foundation.org/scolarship-programs/MBA-Harvard։
Forwarded from Your Opportunities Main Channel
#Վերջնաժամկետ` նշված չէ!!!
IT Project Management-ի անվճար օնլայն #դասընթաց!!!

Investment ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվում է IT Project Management-ի նոր դասընթաց, նոր ձևաչափով՝ #անվճար։

Դասընթացը` երեքշաբթի և հինգշաբթի ժամը՝ 21։00 (Մինչև 2 ժամ)։
Դասընթացի սկիզբը՝ դեկտեմբերի 15։
Տևողությունը՝ 2 ամիս։
Դասընթացի անցկացման լեզուն՝ հայերեն։
Նյութերը և տերմինոլոգիան՝ անգլերեն։

Դասընթացի յուրաքանչյուր մասնակից ունենալու է իր պորտալը, և մշակված գնահատման համակարգի հիման վրա 70 բարձր միավոր հավաքածները կստանան սերտիֆիկատ։

Դասընթացը կվարի Շուշան Ասատրյանը (PMP, PMI Armenia -ի անդամ, IT Project Manager, Agile Coach)։

Դասընթացին մասնակցելու համար գրանցվեք հետևյալ հղումով`
https://forms.gle/uKeFVGWF6YPa8WvFA
Տեղերը խիստ սահմանափակ են։
Forwarded from Your Opportunities Main Channel
#Վերջնաժամկետը` հունվար (2021) (կախված ծրագրից)!!!


ԵՄ/ԵՏԳ երկրների քաղաքացի չհանդիսացող ուսանողների համար #կրթաթոշակներ` Aarhus University համալսարանում (Դանիա) մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար!!!

Aarhus University համալսարանը արվեստի, բիզնես կառավարման ,բնական եւ տեխնիկական գիտությունների ու բժշկության բնագավառում մագիստրոսական ծրագրերի համար առաջարկում է կրթաթոշակներ։
Կրթաթոշակը ամբողջությամբ փոխհատուցում է ուսման վճարը եւ կեցությունը։ Կրթաթոշակը լավ առաջադիմության պարագայում երկարաձգվում է երկրորդ տարվա համար ։

Մանրամասները` https://kandidat.au.dk/en/admission/tuition-fees-and-scholarships/scholarship-programmes/
Forwarded from Your Opportunities Main Channel
#Վերջնաժամկետը` մարտի 15!!!
Հայտերը կընդունվեն փետրվարից!!!

#Կրթաթոշակներ` Վիշեգրադի միջազգային հիմնադրամի կողմից!!!

Կրթաթոշակը Վիշեգրադի Քառյակ, Արեւմտյան Բալկանների եւ Արեւելյան Գործընկերության երկրների ուսանողներին հնարավորություն է տալիս բակալավրի, մագիստրոսական, կամ PhD ծրագրերով ուսանելու, կամ հետազոտություններիրականացնելու Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ուսումնական հաստատություններում :



👉 Պարբերաբար հրապարակվող տարաբնույթ հնարավորություններ ու ռեսուրսներ
🚼 Դե իսկ եթե ցանկանում ես տեղեկացված լինել այդ ամենից, ապա 📊 միացիր Project Lab տեղեկատվական նախաձեռնության սոցիալական հարթակներին` https://linktr.ee/ProjectLab2



ԱլԳ երկրների (այդ թվում Հայաստանի) ուսանողների դեպքում այն հնարավորություն է մագիստրոսական ծրագրերով ուսանել Վիշեգրադի Քառյակ երկրների ԲՈՒՀ-երում։

Մանրամասները` https://www.visegradfund.org/apply/mobilities/visegrad-scholarship/
Forwarded from Your Opportunities Main Channel
Գերմանիայում հետազոտական նախագծեր իրականացնելու թեմայով օնլայն անվճար #հանդիպումներ` դեկտեմբերի 7-10!!!

Միջոցառումը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հետազոտություններ իրականացնել Գերմանիայում։ Այն անվճար է եւ անցկացվելու է անգլերեն լեզվով։
Օնլայն հանդիպումների շարքը լավ հնարավորություն է հարցեր ուղղել գերմանական ԲՈՒՀ-երը, հետազոտական ինստիտուտներն ու կազմակերպությունները ներկայացնող մասնագետներին։



👉 Պարբերաբար հրապարակվող տարաբնույթ հնարավորություններ ու ռեսուրսներ
🚼 Դե իսկ եթե ցանկանում ես տեղեկացված լինել այդ ամենից, ապա 📊 միացիր Project Lab տեղեկատվական նախաձեռնության սոցիալական հարթակներին` https://linktr.ee/ProjectLab2



Հանդիպումները հնարավորություն կտան պատկերացում կազմել Գերմանիայում հետազոտությունների, ֆինանսավորում գտնելու եւ հարակից թեմաների վերաբերյալ ։

Մանրամասները`
https://www.research-in-germany.org/en/campaigns-and-activities/online-talks/online-talks-series.html
Forwarded from Your Opportunities Main Channel
Կրթական համակարգում թվային գլոբալիզացիայի դերի թեմայով #estars2020 միջազգային օնլայն #համաժողով դեկտեմբերի 1-2!!!

Դեկտեմբերի 1-2ը կկայանա «eLearning Stakeholders and Researchers Summit» (eSTARS 2020) երրորդ միջազգային համաժողովը։ Այն կազմակերպվում է НИУ ВШЭ-ի կողմից
Coursera կրթական հարթակի հետ համագործակցությամբ։ Համաժողովը համավարակի պատճառով այս տարի կանցկացվի օնլայն ձեւաչափով։

eSTARS 2020-ը գիտական եւ կրթական համայնքի համար հարթակ կծառայի, որպեսզի նրանք քննարկեն ԲՈՒՀ-երի առջեւ ծառացած արդիական հարցեր։ Հիմնական թեման է ուսումնական գործընթացներում արագ զարգացող թվային տեխնոլոգիաների դերն ու նշանակությունը։
Համաժողովը երրորդ անգամ անընդմեջ «մի հարկի տակ կհավաքի» հետազոտողների, փորձագետների, կրթական ոլորտի մասնագետների։
Միջոցառումը բացի քննարկումների բլոկից, կներառի նաեւ թեմատիկ դասախոսությունների շարքերից։

Միջոցառման օրակարգին առավել շատ տեղյակ լինելու համար կարող եք հետեւել Вышка Онлайн ֆեյսբուքյան էջին։
Համաժողովի աշխատանքային լեզուն ռուսերեն եւ անգլերեն։

Մանրամասները
https://estars.hse.ru/
Օնլայն գրանցումը` https://estars.hse.ru/polls/314129577.html
Forwarded from Your Opportunities Main Channel
#Վերջնաժամկետը` փետրվարի 1 (2021)!!!

#Կրթաթոշակներ Էրազմուս համալսարանի Ռոտերդամի մենեջմենթի Դպրոցում IBA բակալավրիատի ծրագրով ուսանելու համար!!!


Էրազմուս համալսարանի Ռոտերդամի մենեջմենթի Դպրոցը արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է կրթաթոշակներ «Միջազգային Բիզնես կառավարում» ( IBA) բակալավրիատի ծրագրով ուսանելու համար։


Առաջարկվում են մի շարք կրթաթոշակներ, որոնցից յուրաքանչյուրը ունի իր պայմանները ու ներառվող փոխհատուցումները, իսկ հիմնականում բոլորի առաջիկա վերջնաժամկետները նշված է 2021 թ.-ի փետրվարի 1։ Առկա կրթաթոշակները կարող եք գտնել այստեղ` https://www.rsm.nl/bachelor/international-business-administration/tuition-scholarships/scholarship-finder/scholarships/582/ ։
Ֆիլտր բաժնից կարող եք ընտրել Armenia, որպեսզի տեսնեք Հայաստանից դիմելու համար հավանական կրթաթոշակները։


Համալսարանի կողմից առաջարկվող IBA ծրագրի վերաբերյալ մանրամասները` https://www.rsm.nl/bachelor/international-business-administration/
Forwarded from Your Opportunities Main Channel
«ԲԻԶՆԵՍԻ ԵՎ ՎԱՃԱՌՔԻ ԽԹԱՆՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ» խորագրով օնլայն անվճար #աշխատարաններ!!!

Առցանց աշխատարանների ժամանակ կներկայացվեն հետևյալ թեմաները՝
-SMM-ը ճգնաժամի պայմաններում (1 դեկտեմբերի, 2020թ․ ժամը՝ 16։00);
- էմոցիոնալ մարքեթինգ (3 դեկտեմբերի, 2020թ․ ժամը՝ 16։00);
- Մարքեթինգ և վաճառք (10 դեկտեմբերի, 2020թ․ ժամը՝ 16։00).

Կարող եք ձեր հարցերը կանխավ ուղարկել մեր էլ․հասցեին՝ info@irisbi.am, կամ ուղղել դրանք առցանց տեղեկատվական հանդիպման ժամանակ։
Հանդիպման լեզուն՝ հայերեն.

Միջոցառման Ֆեյսբուքյան իվենթը`
https://fb.me/e/1GWMaCVHA
Forwarded from Your Opportunities Main Channel
IELTS Academic-ի նախապատրաստման օնլայն #դասընթաց University of Queensland համալսարանի կողմից!!!

Կուրսը ներկայացնում է IELTS Academic-ի քննության հիմնական մեթոդները եւ տալիս պատկերացում քննության ընդհանուր կառուցվածքի մասին։ Կուրսը բաղկացած է պրակտիկ հանձնարարություններից, որոնք կամրապնդեն քո գիտելիքները։
Կուրսը անվճար է (միայն ցանկության դեպքում հավաստագիրն է վճարովի):

Մանրամասները` https://www.edx.org/course/ielts-academic-test-preparation
Forwarded from Your Opportunities Main Channel via @printfbot
#Վերջնաժամկետը դեկտեմբերի 20!!!

Սիրիահայերի եւ տեղացիների համար եռամսյա վճարովի #պրակտիկայի հնարավորություն!!!


Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, IRIS ծրագրի տնտեսական հնարավորությունների և տնտեսական զարգացման բաղադրիչի շրջանակներում, հայտարարում է
եռամսյա վճարովի աշխատանքային պրակտիկայի / վերապատրաստման մասնակցության չորրորդ փուլի մրցույթ:

Հայաստանում աշխատանք փնտրող սիրիահայերի և տեղացիների համար: Ծրագիրը հնարավորություն կտա մասնակիցներին ստանալու ավելի լավ կրթություն և մասնագիտական փորձ ու, արդյունքում՝ կայուն և տևական աշխատանք:

Ծրագրին կարող են դիմել
սիրիահայ տեղահանված անձինք և 18 տարին լրացած տեղացիներ.

Դիմելու համար իրավասու է ցանկացած մասնագիտական ոլորտի ներկայացուցիչ։

Ընտրված վերապատրաստվողների համար կորոշվեն համապատասխան գործատուները և երկու կողմերը կապ կհաստատեն՝ անցկացնելով անձնական հարցազրույց որպես առաջին քայլ: Երկուստեք հաջողություն գրանցելուց հետո կկնքվի եռակողմ համաձայնագիր: Յուրաքանչյուր վերապատրաստվող մասնակից ֆինանսական աջակցություն կստանա երեք ամիս ժամկետով:
Նախկին գործատուների և մասնագիտական վերապատրաստում տրամադրողների կողմից տրված երաշխավորագրերը կհամարվեն առավելություն:
Միայն նախնական ընտրությունն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի:

Հետաքրքված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը raghabekyan@redcross.am էլ. հասցեին մինչև 20 դեկտեմբերի 2020թ.:
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել` +374 55 625065, +374 95 625065 հեռախոսահամարներին:
Forwarded from Your Opportunities Main Channel
​​Գաղափարները արդյունավետ ներկայացնելու թեմայով օնլայն անվճար #դասընթաց` University of Leeds համալսարանի կողմից!!!

University of Leeds-ը Future Learn հարթակում ստեղծել է Presenting Your Work with Impact կուրսը բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բարելավել պրեզենտացիաներ ստեղծելու իրենց հմտությունները ։ Կուրսը կօգնի սովորել արդյունավետ վերարտադրել աշխատանքի եւ կյանքի մասին տեղեկատվությունը , գաղափարները ներկայացնել առավել համոզիչ եւ լակոնիկ եւ իրավիճակներում (լինի հարցազրույց , պրեզենտացիա, հաղորդակցություն ) համոզիչ ներկայացնել այդ ամենը ։


Մանրամասները` https://www.futurelearn.com/courses/presenting-your-work-with-impact
Forwarded from Your Opportunities Main Channel
#Վերջնաժամկետները` հունվարի 28 (ծրագրերի դեպքում ); փետրվարի 4 (կրթաթոշակների համար)!!!

​​​#Կրթաթոշակներ ` Էդինբուրգի համալսարանում (Մեծ Բրիտանիա) PhD ծրագրերով ուսանելու համար!!!

Էդինբուրգի համալսարանի Արվեստի քոլեջը առաջարկում է ծրագրեր ` արվեստի, ճարտարապետության ,դիզայնի, մշակույթի պատմության եւ երաժշտության բնագավառում ասպիրանտուրայի ծրագրերով ուսանելու համար։


Կրթաթոշակը ամբողջությամբ փոխհատուցում է ուսման վարձը, ինչպես նաեւ 3 տարվա համար տրամադրում £15,500 ֆինանսավորում։


Մանրամասները`
https://www.ed.ac.uk/student-funding/postgraduate/international/humanities/edinburgh-college-of-art/school-scholarships
Forwarded from Your Opportunities Main Channel
#Վերջնաժամկետը` հունվարի 14 (2021)!!!

#Պրակտիկայի հնարավորություններ Getty Foundation Հիմնադրամի կողմից (ԱՄՆ)!!!


Առաջարկվում է պրակտիկայի 4 ծրագրեր`
-Paul Getty Trust—the J. Paul Getty Museum,
-the Getty Research Institute,
-the Getty Conservation Institute,
-the Getty Foundation, Getty Publications։

Պրակտիկայի տեւողությունը 1 տարի է (սեպտեմբերի 13 (2021) սեպտեմբերի 9 (2022):

Կարող են դիմել ցանկացած երկրից, գիտական ոլորտի ուղղվածությամբ, մագիստրատուրայի, կամ ասպիրանտուրայի ուսանողներ, որոնց մասնագիտացումը համապատասխան է ծրագրում ընդգրկված պրակտիկայի ուղղություններին։

Կազմակերպիչները տրամադրում են մասնակիցներին 30 000$ (ընդհանուր 12 ամսվա համար)+ 1000$ ( ճանապարհածախսի համար) եւ 2500$ (հետազոտական այցերի համար ):

Առկա հարցերը կարող եք ուղղել gradinterns@getty.edu էլ. հասցեին։

Մանրամասները` http://www.getty.edu/foundation/initiatives/current/gradinterns/
Forwarded from Your Opportunities Main Channel
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Տեսանյութ Շվեդիայում մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար Շվեդական Ինստիտուտի կողմից առաջարկվող #կրթաթոշակների մասին!!!

Ծրագրի վերաբերյալ մանրամասները` https://t.me/projectlab1/952
Forwarded from ԳործԿա
#գործկա
Elina ընկերությունը հրավիրում է աշխատանքի աշխույժ, նպատակասլաց, բարեհամբույր և պատասխանատու վաճառքի խորհրդատուների💁‍♀️

Պահանջներ
Արդյունավետ հաղորդակցման հմտություն
Պատասխանատվության բարձր զգացում
Աշխատանքային փորձը վաճառքի ոլորտում պարտադիր է
Օտար լեզուների իմացությունը ցանկալի է
Թիմում աշխատելու կարողությունը պարտադիր է։

Համապատասխան անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը ուղարկել hr@elina.am էլ. հասցեին:

Մեր հասցեներն են👇
👉🏻 «Մետրոնոմ» առևտրի կենտրոն
👉🏻 Տիգրան Մեծ 12/43
👉🏻 Զորավար Անդրանիկ 141/3
Forwarded from ԳործԿա
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում ադմինիստրատիվ օգնականի թափուր հաստիք կա.

https://www.usa.am/announce/adminassistant.pdf?fbclid=IwAR3AOAhBrmtP-wQkcVxmh94aWLaVv8eP1gJ7dZLJvHBHLYAYqpkWr6y_wuw