Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality
5.53K subscribers
1.47K photos
1.12K videos
2 files
287 links
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն տվեց կարևոր մի նախագծի, որով փոփոխություններ կկատարվեն Երևանի ՏԻՄ օրենքում:

Փաստաթուղթը հնարավարություն կտա քաղաքային կյանքում վերջին տասնամյակում առաջացած բազմաթիվ խնդիրներին տալ օրենսդրական լուծումներ:

Նախագծով սահմանվել է նաև, որ պետական գույքի համար նույնպես վճարվելու է գույքահարկ՝ ոչ միայն Երևանում, այլև մնացած բոլոր համայնքներում։
Այն էականորեն ազդելու է բոլոր համայնքների ֆինանսական հոսքերի վրա և հնարավորություն է տալու իրականացնել մեծ ծավալի աշխատանքներ։
9
Media is too big
VIEW IN TELEGRAM
Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն տվեց կարևոր մի նախագծի, որով փոփոխություններ կկատարվեն Երևանի ՏԻՄ օրենքում:

Փաստաթուղթը հնարավարություն կտա քաղաքային կյանքում վերջին տասնամյակում առաջացած բազմաթիվ խնդիրներին տալ օրենսդրական լուծումներ:

Նախագծով սահմանվել է նաև, որ պետական գույքի համար նույնպես վճարվելու է գույքահարկ՝ ոչ միայն Երևանում, այլև մնացած բոլոր համայնքներում։
Այն էականորեն ազդելու է բոլոր համայնքների ֆինանսական հոսքերի վրա և հնարավորություն է տալու իրականացնել մեծ ծավալի աշխատանքներ։
👍5
Media is too big
VIEW IN TELEGRAM
ՀՀ կառավարության չզեկուցվող հարցերի շրջանակում այսօր ընդունվել է նաև կոյուղատար և հեղեղատար համակարգերին վերաբերող ֆինանսավորման նախագիծը:

Երևանի 28 հասցեներում իրականացվելու են կոյուղատար համակարգի հիմնանորոգման, ինչպես նաև ևս մեկ հասցեում՝ հեղեղատար համակարգի նորոգման աշխատանքներ:

Բացի այս, նախագծի շրջանակում լուծում կստանա նաև Իսակովի պողոտայի և Սեբաստիա փողոցի խաչմերուկում հեղեղումների ժամանակ առաջացող խնդիրը:
👍9
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այսօր Դավիթ Անհաղթի այգում տնկեցինք շուրջ 150 ծառ և 1200 թուփ:

Ապրիլի 13-19-ը Երևանում տնկվել է 1000 ծառ:
👍21
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔷 Երևանի քաղաքապետարանը
«Գրին Գրին» էկոկենտրոն բնապահպանական կազմակերպության հետ համատեղ և ԱԶԲ-ի աջակցությամբ, Հրազդանի կիրճում անցկացրեց շաբաթօրյակ, որը նվիրված էր Երկրի օրվան։ Նախաձեռնության նպատակը ոչ միայն շրջակա միջավայրը մաքուր պահելն է, այլև աղբի տեսակավորումը, ինչը նպաստում է շրջակա միջավայրը պահպանելուն։

🔷 Միջոցառման ընթացքում նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրեց «Ակտիվ քաղաքացի» հարթակի մասնակից այն քաղաքացիներին, ովքեր իրենց ակտիվությունն են ցուցաբերել քաղաքային խնդիրների բարձրաձայնման և դրանց հետագա լուծման գործում։
12👍3
🔷 Մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։

🔷 Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

🔷 Երթևեկության սահմանափակումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
👍8
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այս շաբաթ Երևանում տնկվել է շուրջ 1000 ծառ 🌳

Այսօր շաբաթվա ծառատունկն ավարտեցինք Դավիթ Անհաղթի անվան զբոսայգում, որտեղ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների ու դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների և երևանցիների հետ տնկել ենք շուրջ 150 բարձրարժեք և հասուն ծառեր:
14👍4
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔷 Մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Դավիթ Անհաղթի անվան զբոսայգում կազմակերպված ծառատունկի ընթացքում տնկվել են շուրջ 150 բարձրարժեք և հասուն ծառեր, ինչպես նաև 1200 թուփ։

🔷 Ծառատունկին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ միասին միացել են ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն ու դիվանագիտական կառույցների ներկայացուցիչները։

🔷 Ապրիլի 13-19-ը Երևանում իրականացվող կանաչապատման լայնածավալ աշխատանքների ընթացքում շուրջ 1000 հասուն ծառեր համալրել են մայրաքաղաքի կանաչ ֆոնդը։
19👍5
🔷 Սարյան փողոցում իրականացվող միջին նորոգման գործընթացը չխոչընդոտելու համար խնդրում ենք ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ չկայանել:
5
🔷 Ապրիլի 22-ից Հովսեփ Էմինի փողոցից ձախ շրջադարձը դեպի Դավթաշենի կամուրջ կարգելվի:

🔷 Երթևեկության մասնակիցներին հորդորում ենք Հ.Էմինի փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ երթևեկթությունը շարունակելու համար նշված հատվածում կատարել աջ շրջադարձ դեպի Այգեկցու փողոց, այնուհետև Վաղարշյան փողոցով շարունակել երթևեկությունը դեպի Դավթաշենի կամուրջ: Միաժամանակ Հովսեփ Էմինի փողոցից մինչև Այգեկցու փողոց տանող ճանապարահատվածում կանգառը կարգելվի:
4
🔷 Հաշվի առնելով 2026 թվականի մայիսի 4-ին և 5-ին Հայաստանի Հանրապետությունում նախանշված մեծածավալ միջոցառումները (ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, «Երևանյան երկխոսություն») և այդ միջոցառումներին օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությունը, նաև Երևանում երթևեկությունը բեռնաթափելու անհրաժեշտությունը, մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարան հասցեագրվող դիմումներն ու գրությունները կընդունվեն միայն առցանց և քաղաքացիների սպասարկման բաժնում ընդունելություն և սպասարկում չի իրականացվի:

🔷 Նշվածը վերաբերում է միայն քաղաքապետարանի Արգիշտի 1 և Բուզանդի 1/3 հասցեներին, իսկ վարչական շրջանների՝ քաղաքացիներին սպասարկող բաժինները կաշխատեն բնականոն հունով:
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔷 Հանրային տարածքները բնակիչներին վերադարձնելու գործընթացը շարունակվում է։

🔷 Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան 1-ին նրբանցքի 1-ին և 3-րդ շենքերի հատվածում քանդվում են 9 ավտոտնակներ և պարսպապատ հատվածներ։ Դրանց փոխարեն ստեղծվելու է նոր բակային միջավայր, որտեղ տեղադրվելու են նստարաններ, աղբամաններ, խաղասարքեր, անցկացվելու է ոռոգման համակարգ, տարածքը կանաչապատվելու է։
👍21👎1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Շուրջ 240 երեխա հաճախում է հիմնանորոգված հ. 109 մանկապարտեզ:

Երևանում վերջին տարիներին հիմնանորոգել և վերակառուցել ենք 45 մանկապարտեզ:
8👍6
🔷 Հրազդանի կիրճում՝ 5,5 կիլոմետր տարածքում կստեղծվի հանգստի բազմագործառութային գոտի: Երևանի ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին. ծրագիրն իրագործելու համար պետական բյուջեից 172,608.2 հազ. դրամ կհատկացվի:

🔷 Այստեղ կկառուցվեն
🔹հանգստի գոտիներ,
🔹 մարզական և այլ միջոցառումների հարթակներ,
🔹հարմարավետ զբոսայգի,
🔹բացօթյա կինոդիտման վայր,
🔹սրճարան, որը կդառնա սոցիալական շփումների կենտրոնը կիրճում,
🔹տարածքը կկանաչապատվի, կլինեն ճարտարապետական ու տեղանքի ինքնատիպ լուծումներ, կբարելավվեն տրանսպորտային և հետիոտնային ուղիները:

🔷 Նախատեսվում է նաև մաքրել գետը, բարեկարգել դրա վրայի երկու ջրվեժներ և կառուցել դիմացի ափ տանող կամրջակ։
10👍4
🔷 Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի մայիսի 7-ին:
🔷 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Թբիլիսիի քաղաքային ժողովի փոխնախագահ Լևան Ջափարիձեի գլխավորած պատվիրակությանը: 

🔷 Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Թբիլիսիի քաղաքային օրենսդիր մարմինների միջև կապերն աշխուժացնելու ուղիները, որոնք իրենց հերթին կնպաստեն փոխգործակցության ընդլայնմանը:
👍3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔷 Ապրիլի 30-ին Երևանը կրկին կլցվի ջազի մեղեդիներով:

🔷 Երևանի քաղաքապետարանը և Ջազի հայկական ասոցիացիա-ն հրավիրում են ձեզ՝ միասին նշելու Ջազի միջազգային օրը՝ բացօթյա համերգով։

🔹 Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պուրակ, Կասկադ
🔹 18:00–23:00
7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքները:

Մինչ այս պահն իրականացրել ենք շուրջ 73.000 քմ փոսային նորոգման աշխատանք:
👍4👎2
Փոսային նորոգման աշխատանքներն իրականացրել ենք հետևյալ հասցեներում.

▫️Թբիլիսյան խճուղի
▫️Նուբարաշենի խճուղի
▫️Եղվարդի խճուղի
▫️Վարդանանց փողոց
▫️Հալաբյան փողոց
▫️Աճառյան փողոց
▫️Դավիթ Բեկ փողոց
▫️Բաշինջաղյան փողոց
▫️Շիրակի փողոց
▫️Մազմանյան փողոց
▫️Բեկնազարյան փողոց
▫️Շոպրոն փողոց
▫️Չարենցի փողոց
▫️Ս.Սաֆարյան փողոց
▫️Արին Բերդի փողոց
▫️Աբովյան փողոց
▫️Սեբաստիա-Տիչինա խաչմերուկ
▫️Գ.Հովսեփյան փողոց
▫️Տիչինայի փողոց
▫️Էրեբունի 50-րդ փողոց
▫️Ռուբինյանց փողոց
▫️Խորենացի փողոց
▫️Միկոյան փողոց
▫️Դրոյի փողոց
▫️Արամի փողոց
▫️Պուշկին փողոց
▫️Կիևյան փողոց
▫️Բելինսկի փողոց
▫️Բագրատունյաց փողոց
▫️Թևոսյան փողոց
▫️Օհան Դուրյան փողոց
▫️Օրբելի փողոց
▫️Տ.Պետրոսյան փողոց
▫️Վիկտոր Համբարձումյան փողոց
▫️Արցախի պողոտա
▫️Ազատության պողոտա
▫️Լամբադա կամուրջ
▫️Գրիբոյեդով փողոց
▫️Բաղրամյան պողոտա
▫️Օհանով փողոց
▫️Իսակովի պողոտա
▫️Հերացի փողոց
▫️Ծարավ Աղբյուր
▫️Բագրևանդի փողոց
▫️Խուդյակովի փողոց
▫️Ազատամարտիկների փողոց
▫️Բադալ Մուրադյանի փողոց
▫️Իսահակյան փողոց
▫️Զաքարի Քանաքեռցու փողոց
▫️Սևակի փողոց
▫️Բաբայան փողոց
▫️Ռիգայի փողոց
▫️Գրիգոր Աղաբաբյանի փողոց
▫️Չեխովի փողոց
▫️Արտաշատի խճուղի
▫️Նորագավիթ 1-ին փողոց
▫️Ծիծեռնակաբերդի խճուղի
▫️Երվանդ Քոչարի փողոց
▫️Րաֆֆու փողոց
▫️Աթենքի փողոց
▫️Այվազովսկի փողոց
▫️Փիրումյան փողոց
▫️Հակոբ Հակոբյանի փողոց
▫️Տիգրանյան փողոց
▫️Շահուվարյան փողոց
▫️Շիրվանզադեի փողոց
▫️Աշտարակի խճուղի
▫️Շինարարների փողոց
▫️Չաուշի փողոց
▫️Արգիշտի փողոց
▫️Ձորափի փողոց
▫️Մեծարենցի փողոց
▫️Հաղթանակի փողոց
▫️Արարատյան փողոց
▫️Ֆանարջյան փողոց
▫️Դավիթ Անհաղթի փողոց
▫️Սեբաստիա փողոց
▫️Շերամի փողոց
▫️Գր. Լուսավորիչի փողոց
▫️Տերյան փողոց
▫️Հանրապետության փողոց
▫️Գալշոյան փողոց:
13👍4👎4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔷 Երևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքները:

🔷 Մինչ այս պահն իրականացվել է շուրջ 73.000 քմ փոսային նորոգման աշխատանք:
👎2👍1