Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
10.1K subscribers
844 photos
110 videos
6 files
948 links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Նկատեցի՞ք, թե ինչպես ուկրաինական թեման դուրս մղվեց գլոբալ օրակարգի երկրորդական պլան՝ փոխարինվելով պաղեստինյան նոր պատերազմով։
Նույն կերպ Արցախի հայության իրավունքների պաշտպանները
այժմ խոսուն են միայն հումանիտար ճգնաժամի հաղթահարման մասին։
Կարգն է այսպիսին։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանի գլխավոր դաշնակիցներից մեկը Իսրայելն է։ Վերջինիս համար Բաքվին օժանդակալը պայմանավորված է առաջին հերթին տարածաշրջանում Իրանին զսպելու ցանկությամբ։ Հենց այս հենքի վրա է Իսրայելը հսկայածավալ զինտեխնիկա վաճառում Ադրբեջանին։
Կից ինֆոգրաֆիկան պատրաստել է «Բաքու» հետազոտական կենտրոնը, որտեղ երևում են Ադրբեջան-Իսրայել տնտեսական հարաբերությունների որոշ թվային տվյալներ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հոկտեմբերի 23-25-ին Ադրբեջանում տեղի կունենան թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները։ Չնայած համատեղ երկկողմ ու բազմակողմ զորավարժությունների թվի շեշտակի աճն ինքնին շատ խոսուն փաստ է, սակայն այս զորավարժությունների պարագայում էական է տեղանքը, որտեղ ընթանալու են զորավարժությունները՝ Նախիջևան և Արցախի օկուպացված շրջաններ (այսինքն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի ու Վայոց Ձորի սահմանների երկայնքով)։
Էական է նաև այն, որ թեև ֆորմալ առումով զորավարժությունը նվիրված է Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին, սակայն դրանք անց են կացվում Ադրբեջանի տարածքում, ինչի համար Ադրբեջան են բերվել նաև թուրքական F16-եր և ուղղաթիռներ։
Պետք չի բացառել, որ սա Սյունիքի և Վայոց Ձորի վրա թուրք-ադրբեջանական համատեղ հարձակման նախապատրաստության հերթական փուլն է և զորավարժությունները պարզապես պատրվակ են Նախիջևանում և օկուպացված Արցախում տեղակայել թուրքական ծանր զինտեխնիկա և ավիացիա։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Աշտարակ քաղաքը 1938 թվականին։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Անցյալ շաբաթ Թուրքիայի խորհրդարանը ևս երկու տարով երկարաձգեց թուրքական զինված ուժերի՝ Սիրիայում և Իրաքում գտնվելու մանդատը։

Հիշեցնեմ, որ արդեն շուրջ տաս տարի է, ինչ Թուրքիան գրավել է Սիրիայի և Իրաքի միջազգայնորեն ճանաչված սահմանի հյուսիսային հատվածները՝ այնտեղ փաստացի կառուցելով թուրքական քվազի պետություն (Հյուսիսային Կիպրոսի նմանությամբ)։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վաղը` հոկտեմբերի 23-ին Թեհրանում տեղի կունենա այսպես կոչված «3+3» ձևաչափով հանդիպում Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև:
Հանդիպմանը չի մասնակցելու Վրաստանը:
Ենթադրում եմ, որ որևէ արտառոց արդյունք հանդիպումը չի ունենալու:
Պակաս կարևոր չէ նկատել, որ այս ձևաչափը սկզբում առաջարկում էր Թուրքիան, իսկ հիմա` Իրանը: Պատճառն այն է, որ այս ֆորմատի պահպանման դեպքում Թուրքիան մենակ է մնում Իրանի և Ռուսաստանի համատեղ գործակցության դեմ:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Հոկտեմբերի 23-25-ին Ադրբեջանում տեղի կունենան թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները։ Չնայած համատեղ երկկողմ ու բազմակողմ զորավարժությունների թվի շեշտակի աճն ինքնին շատ խոսուն փաստ է, սակայն այս զորավարժությունների պարագայում էական է տեղանքը, որտեղ…
Ըստ հրապարակված պաշտոնական տեղեկատվության` Նախիջևանում և օկուպացված Արցախում այս օրերին ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ երկու կողմերի հատուկ նշանակության ջոկատները (այսպես կոչված «կոմանդոները») իրականացրել են վարժանքներ, որոնց սցենարը նախատեսում է ներթափանցում թշնամու օպերատիվ տարածք և այդտեղի բնակավայրերում տեղակայված թշնամու զինված խմբերի չեզոքացում:

Կռահու՞մ եք, թե ում դեմ է այս նախապատրաստությունը և որո՞նք են այդ բնակավայրերը:
Հիշեցնեմ նաև, որ 2020 թվականից հետո Հայաստանում որևէ լուրջ զորավարժություն չի եղել:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🇦🇲🇹🇷 Թեհրանում հանդիպել են նաև Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարները։
Թե ինչ են խոսել, մենք հավանաբար կիմանանք առաջիկա զիջման ժամանակ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թեհրանում անցկացվող «3+3» ձևաչափով հանդիպումը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության ամենավառ դրսևորումն է։
Եթե ուզում եք հասկանալ այն, կառաջարկեմ ընթերցել իմ այս հակիրճ էսսեն, որում փորձել եմ ոչ միայն նկարագրել աշխարհաքաղաքական իրադրությունը, որում ապրում ենք, այլև արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնց իրականացման պարագայում կարող ենք գրանցել իրական հաջողություններ։

https://varuzhan.me/2023/10/22/quovadis/

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ինչպես ասում են՝ հազարավոր խոսքերի փոխարեն։
Թուրքիայի պետական ռադիոհեռուստաընկերության՝ TRT հրապարակած քարտեզն է, որտեղ ներկայացվում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հիմնական իմաստը։ Դա ոչ թե տնտեսականն է, ոչ էլ տարածաշրջանում խաղաղությունը։ Դա «թյուրքական աշխարհի» միավորումն է, ինչպես որ վկայում է քարտեզի վերնագիրը։
Մուգ գույնով քարտեզում նշված են թյուրքախոս պետությունները, որոնց փորձում է միավորել Թուրքիան։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

#միջանցք
2020 թվականի նոյեմբերից հայկական Շուշին դարձավ դժգույն և դժբախտ, քանի որ նվիրվեց թշնամուն։
Այսօր Շուշիի խորհրդանիշ Սբ. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին գերության մեջ ունի այս տեսքը (լուսանկարը արվել է հոկտեմբերի սկզբին)։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🇪🇺🇦🇿ԵՄ Եվրոպական խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դ. Միյատովիչը երեկ Բաքվում հանդիպել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար կազմի և անդամների հետ։ Հանդիպման ժամանակ վերջիններս ներկայացրել են «իրենց հայրենիք՝ Արևմտյան Ադրբեջան» (ներկայիս Հայաստանի Հանրապետություն) վերադառնալու իրենց իրավունքը և պահանջել դրա կատարումը։

Թուրքիան և Ադրբեջանը 2020 թվականից ի վեր հսկայածավալ աշխատանք են կատարում՝ միջազգային տարբեր հարթակներում ներկայացնելու և լեգիտիմացնելու այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը»։ Այս քայլերի հեռահար նպատակը Հայաստանի տարածքում թուրքերով և ադրբեջանցիներով բնակեցված բնակատեղիների ստեղծումն է, որոնք պետք է վերածվեն Հայաստանը ներսից պայթեցնող գործոնների։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հայաստանի դե-ֆակտո կառավարության գիծը պաշտոնապես Թուրքիայի հետ մերձեցումն է։ Այդ մասին փաստացի երեկ էլ հայտարարվեց՝ Wall Street Journal-ին դե-ֆակտո վարչապետի տված հարցազրույցով։
Իմաստ չեմ տեսնում անդրադառնալ դրան։ Ուղղակի ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ Թուրքիայի և Ադրբեջանի տարածաշրջանային տեսլականում Հայաստանը մոտավոր այսպիսի տեսք ունի, իսկ սա էլ կից քարտեզի բացատրությունը Հայաստանի դե-ֆակտո վարչապետի գործընկեր Ի. Ալիևից.
«Վստահ եմ, որ կգա օրը, և Արևմտյան Ադրբեջանի մեր հայրենակիցները, նրանց հարազատները, երեխաներն ու թոռները կվերադառնան մեր պատմական հող՝ Արևմտյան Ադրբեջան։ ․․․ Արևմտյան Ադրբեջանը մեր պատմական հողն է, դա հաստատվում է բազմաթիվ պատմական փաստաթղթերով, պատմական քարտեզներով, մեր պատմությամբ։…
Վստահ եմ, որ Արևմտյան Ադրբեջան համայնքը դա կանի ադրբեջանական պետության աջակցությամբ»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Օրերս քննարկվում է Թուրքիայի 2024 թվականի պետական բյուջեն։ Ըստ բյուջեի նախագծի՝ 2024 թվականին Թուրքիան ռազմական և անվտանգային ոլորտի վրա ծախսելու է ավելի քան 45 միլիարդ ԱՄՆ դոլար։ Սա այս տարվա ռազմական ծախսերից ավելին է մոտ 150 %-ով։
Ակնհայտ է, որ Թուրքիան պատրաստվում է խաղաղության պատերազմի։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Քանի որ Հայոց պատմության նոր դասագրքերի թեման շարունակում է ակտուալ մնալ, ցույց տամ, թե ինչ քարտեզներով են սովորում Թուրքիայի և Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում։
Առաջին նկարում Թուրքիայի 12-րդ դասարանի «Ժամանակակից թուրք և համաշխարհային պատմություն» դպրոցական դասագրքի (հրատարակված 2018 թ. և հաստատված Թուրքիայի ազգային կրթության նախարարության կողմից) գլխավոր քարտեզն է՝ «Թյուրքական աշխարհի քարտեզը» (Türk Dünyası haritası), որով թուրք աշակերտները պատկերացում են կազմում հարակից աշխարհի մասին։
Երկրորդ նկարում նույն քարտեզն է, որը Թուրքիայի խորհրդարանի իշխող կոալիցիայի երկրորդ ուժի՝ MHP կուսակցության առաջնորդ Բահչելին նվիրում է առաջին ուժի՝ AKP-ի ղեկավար, նախագահ Էրդողանին։
Երրորդ նկարում Ադրբեջանի պատմության դասագրքից «Թուրանի» քարտեզն է։ Թուրանը պանթյուրքիստական պետության ընդհանրական անունն է,որը նույնն է, թե «Թյուրքական աշխարհը»։
Ձեռքիս տակ ունեմ գրեթե բոլոր թուրքական դասագրքերը և այնտեղ ավելի հետաքրքիր դրվագներ կան, որոնք առաջիկայում կփորձեմ հրապարակել։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
«Հայկական խաչմերուկ» կոչվածը ոչ թե խաչմերուկ է, այլ պարզապես խաչ է, որ դրվելու է մեր պետականության վրա:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman