Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.65K subscribers
855 photos
112 videos
6 files
954 links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Եվ մեկ տեսանյութ ճակատագրի մասին, այս անգամ Թուրքիայի խորհրդարանի երեկվա նիստից։
Թուրք ընդդիմադիր պատգամավոր Հասան Բիթմեզը ելույթ էր ունենում և Իսրայելին մեղադրում ցեղասպանության մեջ, իսկ իշխանություններին՝ վերջիններիս մեղսակիցը լինելու մեջ։
Ելույթի վերջում նա ասում է. «Եթե պատմության դատաստանից փրկվեք, ապա Աստծո դատաստանից չեք կարողանա փրկվել»։
Այս խոսքերից անմիջապես հետո պատգամավորը ուղիղ եթերում սրտի կաթված է ստանում և մինչ այս պահը ծանր վիճակում է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Իսկ մինչ այդ Ադրբեջանում «խաղաղության դարաշրջանի» ոգին է թևածում։

Դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովը Նախիջևանում կազմակերպել էր «Մեզանից յուրաքանչյուրը Արևմտյան Ադրբեջանցի է» վերնագրով համաժողով-ցուցահանդես։
Միջոցառման պաստառը, կարծում եմ, հուշում է, թե ինչի մասին էր այն։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
⚡️⚡️⚡️Լուսանկար է հրապարակվել հայ֊ադրբեջանական սահմանին փոխանակման գործընթացից։
Վերջերս մահացած Քիսինջերը իրական քաղաքականության՝ ռեալպոլիտիկի գլխավոր առաջամարտիկներից էր։
Բլոգումս գրել եմ նրա այդ պատկերացումների մի դրվագի մասին, որը թեև Կիպրոսին ու հույն-թուրքական հակամարտությանն է վերաբերում, սակայն լիարժեք կիրառել է նաև մեզ համար։
Հատուկ նրանց համար, ովքեր պնդում են, որ «Ամերիկան չի թողնի, որ թուրքերը մեզ վրա հարձակվեն»։
Հղումը՝
https://varuzhan.me/2023/12/18/cypruskissinger/

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանը շարունակում է ամենաբարձր և ամենատարբեր մակարդակներում ու ձևաչափերում լեգիտիմացնել իր «իրավունքները» և հավակնությունները Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։
Դրա հիմնական միջոցն այս պահին այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ծրագիրն է։
Կից հոլովակում երևում է, թե ինչպես է ադրբեջանական պետությունը «Արևմտյան Ադրբեջանի» թեմայով երեկ ֆորում և ցուցահանդես կազմակերպել Վրաստանի մայրաքաղաքում՝ Թբիլիսում, որտեղ նույնիսկ ընդունվել է կոչ։ Ֆորումի անունն էլ շատ խոսուն է՝ «Միջազգային մակարդակում վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան»։
Եթե ունենայինք ազգային իշխանություն, ապա դեռ ֆորումից անցկացումից առաջ Հայաստանը Վրաստանին դիվանագիտական ուղիներով կստիպեր նման բան թույլ չտալ։ Բայց «եթե»-ն մնում է ուժի մեջ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այս տարվա վերջին հանրային դասախոսությունս կլինի շաբաթ օրը՝ դեկտեմբերի 23-ին, Երևանում՝ «Ինչպե՞ս Արարատը հայտնվեց Թուրքիայի սահմաններում» վերնագրով։
Թեև դասախոսելու եմ ռուսերեն և թեման հիմնականում նախատեսված է ոչ մասնագիտական լսարանի համար, սակայն եթե հետաքրքրված եք հայ-թուրքական հակամարտության էությամբ և ապագայով, ապա կարող եք գրանցվել՝ https://t.me/move2armenia/1307

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Google Trends-ը հրապարակել է 2023 թվականի գլխավոր իրադարձությունները` աշխարհում (տե՛ս կից նկարը) և ըստ առանձին երկրների։
Հայաստանի համար առանձին հրապարակում չկա, ուստի ես կազմել եմ իմ ցանկը այն 5 կարևորագույն իրադարձության, որոնք եղել են Հայաստանում և հայկական աշխարհում։

1. Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը և Արցախի հայաթափումը՝ ՀՀ անգործության պայմաններում

2. Սյունիքի Տեղ գյուղի մոտ Ադրբեջանի կողմից նոր տարածքի գրավումը

3. Գեղարքունիքում 15 զինվորների ողջակիզումը

4. Արցախի հայ նախագահների և այլ պաշտոնյաների գերեվարումը

5. Երևանի քաղաքապետի ընտրությունները

Ձեր ցանկը ի՞նչ տեսք ունի։
Մեկնաբանություններում գրե՛ք, թե որոնք են, ըստ ձեզ, եղել են տարվա գլխավոր իրադարձությունները Հայաստանում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Forwarded from Цицак | ԾԻԾԱԿ
После действий Еревана Анкара осознала, что можно продолжать давление без какого-либо существенного сопротивления с армянской стороны

Уходящий 2023 год не ознаменовался существенными изменениями в армяно-турецких отношениях, между двумя странами сохраняются, по сути, вражеские отношения, заявил в интервью Panorama.am тюрколог, кандидат исторических наук Варужан Гегамян.

По его словам, на данный момент Турции удается использовать эти вражеские отношения в свою пользу и в рамках этого навязывать Армении новые уступки в так называемом переговорном процессе, который является переговорами только по форме, но никак не по содержанию.

«Навязываемые Армении уступки в основном соответствуют стратегическим интересам Азербайджана и Турции в нашем регионе.

С этой точки зрения ни одна инициатива армянской стороны не только не приносила каких бы то ни было реальных, позитивных результатов для Еревана, но и наоборот – приводила к новым позиционным потерям и уступкам в переговорном процессе. Именно в этих рамках следует рассматривать отправку гуманитарной колонны в Турцию в феврале – в то время, как Турция и Азербайджан продолжали блокаду Арцаха и не пошли на какие-либо уступки в этом вопросе.

Данный шаг, предпринятый Арменией, по сути, был ничем, наоборот, турецкая сторона, фактически, осознала, что можно продолжать давление без какого-либо существенного сопротивления с армянской стороны», – сказал В.Гегамян.

По мнению эксперта, такая же логика сохранится и в 2024 году: усиление давления, новые уступки, ни о каких уступках в пользу Армении не может быть и речи.

«Например, турецкая сторона не предложит Армении гуманитарную и финансовую помощь, не вернет Арцах, не заставит Азербайджан покинуть оккупированные территории Республики Армения или Республики Арцах. То, что Армения якобы окажется в выигрыше в результате открытия границы, – иллюзия, обман. У нас нет оснований утверждать, что Армения получит от этого экономическую или какую-либо иную выгоду, наоборот – возрастут лишь угрозы», – подчеркнул Гегамян.

Варужан Гегамян заявил, что, по сути, у Армении и Турции не могут быть добрососедские, дружественные отношения друг с другом, поскольку два государства противоположны друг другу по характеру политики, своему геополитическому положению.

«К сожалению, так получилось. Армяно-турецкий конфликт начался после появления турецкого элемента и создания турецкого государства в этом регионе. И конфликт этот будет продолжаться не только завтра, а непрерывно – пока существуют эти два государства. Они противоположны по своей природе, как, например, Турция и Греция, Турция и арабские государства Юга.

Возможно ли добиться в большей или меньшей степени стабильности между двумя странами? Да, обеспечить такую стабильность можно благодаря сильной армянской армии, что, собственно, и удавалось, как минимум, до 2018 года. Дело не в том, что Турция до этого не хотела нападать на Армению. Хотела, но у нее не было возможности сделать это, поскольку и геополитическая обстановка, и возможности армянского государства позволяли сдерживать возможное нападение Турции, хотя подготовка к таким попыткам велась в 1992-93 годах.

Стабильность и нейтрализация турецкой угрозы возможны только в том случае, если армянское государство, как внутри, так и вместе со своими потенциальными партнерами и союзниками сможет повысить нынешние возможности своей среды безопасности. В этом случае да, у нас будет мир. Но говорить о том, что Турция начнет инвестиции и будет способствовать усилению Армении, – не только наивно, но и, по сути, осознанное введение общественности в заблуждение и ведение к новому геноциду», – подчеркнул тюрколог Варужан Гегамян.
Երկու ֆրանսիացի դիվանագետներ վտարվել են Ադրբեջանից։
Այս լուրը և իբր թե առկա Ադրբեջան-Ֆրանսիա լարվածությունը ոչ մի էական բան չի նշանակում։
Մեր տարածաշրջանում Արևմուտքի և մասնավորապես ԵՄ ու Ֆրանսիայի համար Ադրբեջանն ավելի կարևոր է, քան Հայաստանը։
Սա է պատճառը, որ Ֆրանսիան Ադրբեջանին է վաճառում երկակի նշանակության ապրանքներ, որոնք Ադրբեջանն օգտագործում է ռազմական նշանակությամբ։ Օրինակ՝ 2022 թ. միայն պաշտոնական տվյալներով Ֆրանսիան Ադրբեջանին է վաճառել ավելի քան 155 միլիոն դոլարի մթերք, որոնք օգտագործվել են ռազմական ուղղաթիռների համար։
Դե իսկ մեզ՝ միայն գեղեցիկ խոսքեր և մի քանի հատ վիլիս։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքիայում երեկվանից մեծ սկանդալ է։
Երեկ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում պետք է տեղի ունենար թուրքական ֆուտբոլի գավաթի եզրափակիչը։ Սակայն հանդիպման մեկնարկից րոպեներ առաջ եզրափակչի մասնակից թուրքական երկու ակումբները՝ «Գալաթասարայ»-ը և «Ֆեներբահչե»-ն հրաժարվեցին դուրս գալ խաղադաշտ և վերադարձան Թուրքիա։
Հանդիպման չեղարկումը լարվածություն է մտցրել առանց այդ էլ լարված սաուդա-թուրքական հարաբերություններում։ Թուրքական կողմը պատճառաբանել է իր վարքը նրանով, որ սաուդական կողմը թույլ չի տվել, որպեսզի թիմերը խաղադաշտ դուրս գան Թուրքիայի հիմնադիր-նախագահ Աթաթյուրքի պատկերով շապիկներով, իսկ թուրք երկրպագուները՝ Աթաթյուրքի պաստառներով և նրան վերագրվող կարգախոսներով։ Թուրքական ակումբներն ու խաղացողները իրենց խորհրդանիշների դեմ սաուդական քայլը համարել են անթույլատրելի անարգանք, ինչի շնորհիվ Թուրքիայում երեկվանից վերածվել են իսկական հերոսների։
Լարվածությունը շարունակվելու է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը Թուրքիայի մայրաքաղաքի այն փողոցում, որտեղ գտնվում է Սաուդյան Արաբիայի դեսպանությունը, երեկ գիշերվանից կախել է տվել Աթաթյուրքի մեծ պաստառներ։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ժամանակին Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացներում ևս առկա էին խորհրդանիշների համար մղվող յուրատեսակ պատերազմներ։
Ահա այդպիսի մի դրվագ 2008 թվականի «Ֆուտբոլային դիվանագիտությունից», որի մասին պատմում է իր գրքում Սամվել Ֆարմանյանը, իսկ գլխավոր, բայց չերևացող դերերում արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն է։

Դրվագ 1. Պատվո պահակախմբերը

«Երևանում ֆուտբոլային, զով եղանակ էր։ Գյուլի այցին ընդառաջ՝ հայկական կողմին առաջարկվել էր օդանավակայանում կազմակերպել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ պատվո պահակախմբի մասնակցությամբ։ Մեր արարողակարգի ծառայությունն այն մերժել էր. այցը թեև բացառիկ էր, բայց աշխատանքային, որի պարագայում դիմավորման հանդիսավոր արարողություն չի նախատեսվում։ Իրականում մերժման բուն պատճառն այն էր, որ [Զվարթնոց] օդանավակայանում Թուրքիայի նախագահին պատվո պահակախմբով հանդիսավոր դիմավորումը գրգռիչ ու բացասական ազդեցություն կունենար հանրային կարծիքի վրա՝ նոր-նոր մեկնարկող ու անհայտ վերջաբանով գործընթացի արշալույսին, առավել ևս, որ այդ պարագայում հնչելու էին նաև երկու երկրների պետական օրհներգերը։ Դիմավորման հանդիսավոր արարողության ժամանակ պատվո պահակախմբի ղեկավարը մոտենում է հյուրընկալող երկրի ղեկավարին և զեկուցում, որ պահակախումբը շարված է՝ ի պատիվ նրա այցի՝ ձեռքին բռնած սուրը իջեցնելով ու հպելով այն գետնին։ Դա խորհրդանշում էր հետևյալը. մենք այնպիսի բարեկամներ ենք, որ մեր սուրը խոնարհում ենք ձեր առաջ։ Արարողակարգի այդ մեկնաբանությունը վստահաբար հայտնվելու էր մամուլում ու լրացուցիչ քննադատությունների տեղիք էր տալու։ Հետադարձ հայացքով նետելով դրվագին՝ հասկանում ես, թե ինչպես են ձևավորվում պետական ավանդույթները, որտեղ անկարևոր հանգամանք ու մանրուք չկա։»։

Մի քանի այլ հետաքրքիր դրվագներ կարող եք գտնել այս գրառմանս մեջ՝ https://varuzhan.me/2023/12/30/armenianturkishprotocols/

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Անսպասելի ոչինչ չկա։

Նա, ով թուրքին է հանձնում Գանձասարն ու Դադիվանքը, կհանձնի ու կջնջի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

Առջևում ավելի ծանր օրեր են, բայց 2024-ը թո՛ղ հայկական պետականության վերականգնման տարի լինի։

Մեզանից է կախված «թո՛ղ»-ը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ամենահին ու կարևոր հայկական ինստիտուտի՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու հայրապետի՝ Գարեգին Բ-ի կոչը այսօր.

«Գիտակցենք, որ հայրենիքը այն միակ սրբազան վայրն է, որտեղ ամբարված են բոլոր ժամանակների հայ սերունդների աղոթքներն ու երազները, որտեղ շարունակ պիտի կերտվի հայոց ինքնությունը, և որի սրբազան հողից է հավետ ուժ առնելու հայ ժողովուրդը: Հոգածու սիրով շրջապատենք Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին, նրանց մեջ առատացնենք հույսը, որ երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի տեսիլքը, և զորեղ մնա հավատն առ Աստված։ Աջակից լինենք կարիքավորներին ու նեղյալներին և Բարձրյալի օգնականությունը հայցենք անհայտ կորած և գերյալ մեր զավակներին ու նրանց ընտանիքներին»։

Շարունակությունն այստեղ՝ https://news.am/arm/news/800407.html

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի՝ տարեմուտի բարբաջանքում գեթ մեկ անգամ չի օգտագործվել «խաղաղություն» բառը, մինչդեռ նույն այդ բարբաջանքը լեփ-լեցուն է հայերիս հանդեպ մարդատյաց, վիրավորական և սպառնալից հռետորաբանությամբ ու արտահայտություններով։

Սա է բարբարոսների իրական դեմքը՝ նույն այն բարբարոսների, որոնց երկդիմի քարոզչամեքենան «մեղադրում» է ինձ, դիցուք, վրեժի մասին խոսելու մեջ, գրեթե հենց այն պահին, երբ իրենց իսկ պարագլուխը տարեմուտին խոսել է իրենց, իբր, վրեժից։

Իրականում պատրանքային են նաև մեզսնում արծարծվող «արժանապատիվ խաղաղության» մասին թեզերը, քանզի մենք պարբերաբար մոռանում ենք, թե ինչ տարածաշրջանում ենք ապրում և ինչպիսի բարբարոսական ու ցեղասպան վարչախմբի հետ գործ ունենք։

Ուստի ելքը մեկն է՝ Հայաստան-պետություն ամրոցի կառուցումը, թշնամու լիակատար ջախջախումը, հայկական սրբազան հողի վերաազատագրումը և վերադարձն աստվածային Գանձասար, Ամարաս, Ծիծեռնավանք ու Դադիվանք։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Վերջին 24 ժամը մեր անմիջական հարևանությամբ։

Իսրայելի կազմակերպած պայթյուն Բեյրութում, որի արդյունքում զոհվում է ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից մեկը։

Թուրքիան ձերբակալում է 30-ից ավել մարդկանց, որոնք, ըստ պաշտոնական աղբյուրի, լրտեսում էին ի օգուտ Իսրայելի։

Իրան Քերման քաղաքում տեղի է ունենում ահաբեկչություն, որի արդյունքում մի քանի տասնյակ զոհ կա։

Այս տարի Մերձավոր Արևելքը աննախադեպ ուժգնությամբ է թեժանալու։
Պատրաստվեք։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Երեք կանոն զանգվածային քաղաքականության մասին՝ քաղաքագիտության ու քաղաքականության դասականներից։

Քաղաքականությունը չի արտացոլում մեծամասնության կարծիքը, քաղաքականությունը ստեղծում է այդ կարծիքը (Սթյուարթ Հոլլ)։

Իրական առաջնորդը նա չէ, ով փնտրում է կոնսենսուս, այլ նա, ով ձևավորում է այն (Մարտին Լյութեր Քինգ)։

Քաղաքական ցանկացած խնդրի համար պայքարը պետք է լինի պայքար իշխանության համար (Վլադիմիր Իլյիչ Լենին)։
Գուցե սրանք օգտակար լինեն հասկանալու, թե ինչու մեզ մոտ չի ստացվում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman