Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
10.1K subscribers
842 photos
110 videos
6 files
947 links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Forwarded from Elbakyan's diary
«Ֆուտբոլիստ պիտի դառնայի, բայց հայերի ինադու՝ դիվանագետ դարձա»։ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մ․ Չավուշօղլու

Մի քանի ժամից կիմանանք՝ չավուշօղլուների հակաՀայաստանյան ընկերները կկարողանան կեղծել ընտրությունների արդյունքները, թե ոչ։
Քվեարկությանը մասնակցել է մեր հայրենակիցների շուրջ 50%-ը (ավելի ստույգ՝ 49,4%)։ Կարծում եմ, մինչև կեսգիշեր կունենանք արդյունքների ընդհանուր պատկերը։
Forwarded from Elbakyan's diary
Եթե մինչ այս պահը եղած պաշտոնական թվերը ճիշտ են, ապա կապիտուլյանտը պարտված է։
Այս է պատճառը, որ ամբողջությամբ հոսանքազրկեցին Վանաձորը, Արթիկը, Գյումրին, Ալավերդին։
6-ի ու 24-ի վստահված անձանցից է հիմա կախված Հայաստանի գոյությունը։
ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ. ՀՐԱԺԵՇՏ ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻՆ

Քանի որ այս պահից բոլորը սկսելու են մեղադրել միմյանց ընդդիմության պարտության մեջ, ես փոխարենը առաջարկում եմ արձանագրել ինչ ունենք և ինչ անել։

ԻՆՉ ՈՒՆԵՆՔ
ՀՀ-ում բնակչության 25%-ի ձայնով կապիտուլիանտը վերընտրվեց։ Մոտավորապես 20% մարդ քվեարկել է նրան դեմ, իսկ 50%-ը՝ ուղղակի չի մասնակցել։ Թեև զգալի թիվ են կազմում մեր այն հայրենակիցները, ովքեր չեն պատկերացնում կապիտուլիանտի մնալու վնասները, այնուամենայնիվ մեր երկրի բնակչության մեծ մասը հասկանում է, որ թուրքամետ Փաշինյանն աղետ է։ Ցավոք, դա չի ազդում որոշում կայացնելու վրա։

Հայաստանը առաջիկա ամիսներին կստորագրի Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապիտուլիացիոն երկրորդ փաստաթուղթը, որով թշնամին վերջնականապես կստանա Արցախը, Սյունիքի թյուրքական միջանցքը, Տավուշի ու Արարատի մարզի անկլավային տարածքները։ Սրա դիմաց Հայաստանը կստանա միայն պատրանք (ինքնախաբեություն), որ ունի բաց ճանապարհներ։ Սակայն դա կլինի բացառապես պատրանք, որովհետև այդ բաց ճանապարհները կլինեն բաց այնքան ժամանակ, քանի մենք կատարում ենք մեր թշնամիների պահանջները։

Ըստ էության՝ Հայաստանը կվերածվի Թուրքիայից կախված ու զուտ ծառայություններ մատուցող երկրի։ Թե սա միջնաժամկետ հեռանկարում ինչ է նշանակում, կարող եք տեսնել՝ կարդալով Վրաստանի կամ Սիրիայի վերջին 20 տարվա մանրամասն պատմությունը։ Որևէ լուրջ ու երկարաժամկետ զարգացման ծրագիր կապիտուլիանտի կառավարությունը չի կարող ո՛չ մշակել, ո՛չ առավել ևս իրականացնել։

Հայաստանում այսօրվանից կուժեղանան ընդդիմադիրների հանդեպ տարատեսակ ճնշումները ամենատարբեր մակարդակներում։ Կխմբագրվի մեր պատմությունը, նորից կստեղծվեն նորանոր միֆեր ու կեղծ պատմություններ բոլոր ընդդիմադիր ու այլախոհ մարդկանց մասին։ Սուտը նորից կդառնա գերակա հանրային դիսկուրսում։ Արդյունքում առանց այդ էլ ուժեղացող արտագաղթը կլինի նաև որակապես շատ ցավոտ. Հայաստանը կլքեն բազմաթիվ ունակ ու ամենակարևորը՝ ազգային մտածողությամբ մարդիկ։

ԻՆՉ ԱՆԵԼ
Հայաստանի ազգային վերնախավը, իր բոլոր թերություններով հանդերձ, կարողացել էր պատվով ու հաղթանակած դուրս գալ անցյալ դարի հիմնական փորձությունից՝ ազգային ազատագրական պայքարից։ Այսօր սակայն, այդ վերնախավը սպառված է, իսկ նոր ազգային վերնախավ դեռ չի ձևավորվել։ Պետք է գիտակցել, որ այդ նոր վերնախավը կազմող մարդիկ շատ չեն լինելու (եթե այս տողերը հասկանում ես, ապա դու արդեն այդ վերնախավի մի մասն ես՝ անկախ զբաղեցրածդ պաշտոնից, ունեցածդ սոցիալական դիրքից և այլն)։

Հայաստանում, ինչպես որ այլուր, ինքնաբուխ շարժումներ, ցույցեր, շարժումներ, հաղթած պատերազմներ չեն լինում (սա գիտական փաստ է)։ Առանց կազմակերպչի՝ ազգային վերնախավի, հնարավոր չէ հասնել որևէ հաջողության՝ անկախ ցուցաբերած անհատական խիզախությունից։ Պետք է վերջնականապես մոռանալ այն հիմարագույն պատրանքը, թե «ժողովուրդը կհասկանա և...»։ Էդպես չի լինում, չի եղել ու չի լինի։ Ինչպես 2018-ին ինքնաբուխ չէր ոչինչ, այնպես էլ հիմա։ Հասարակության կազմակերպիչ ուժը վերնախավն է, որի իմաստությունից, ճկունությունից ու անձնազոհություն է կախված ժողովրդի հաջողությունը։ Պետք է խոստովանել, որ կապիտուլիանտի թիմը (ոչ տեղական) այս հարցում դեռևս հաղթում է ազգային վերնախավին։

Սա գիտակցելով՝ պետք է չվախենալ, չհիասթափվել, ինքնակազմակերպվել։ Մեր պետության հիմնադիր Արամ Մանուկյանը, 1915-ի աղետը տեսնելուց հետո, չի հիասթափվում սեփական ժողովրդից, այլ գիտակցելով վերնախավի դերը, կտրուկ ու երբեմն բռնի մեթոդներով 1917-1918թթ. անցնում է ազգային պետության կառուցմանը սեփական ուժերի վրա հենվելով։ Ու հաջողվում է։

Արդյո՞ք մենք կունենանք հնարավորություն փրկելու իրավիճակը, եթե այս ամենը գիտակցենք ու գործի անցնենք։ Կարծում եմ՝ այո։ Առնվազն չփորձելու իրավունք չունենք։ Ես փորձելու եմ։
Բայց այդ ամենից առաջ պետք է հրաժեշտ տալ բոլոր պատրանքներին ու հասկանալ, որ սա անդառնալիությունից առաջ վերջին կանգնառն է, որտեղ ամեն բան որոշում է ոչ թե ժողովուրդը, այլ Նժդեհի «վճռական մենակները»։
պ.գ.թ., թուրքագետ Վարուժան Գեղամյան
21.06.2021թ.
Forwarded from Elbakyan's diary
Մեր «Հայկական նախագիծ» հկ-ի մարզահոսյան հերթական թողարկումը Սյունիքի մարզի Եռաբլուր վայրից է, որտեղ 1722 թ․ Դավիթ Բեկն սկսել է թյուրքերից Հայկական լեռնաշխարհի մաքրագործումը։
Ցույց եմ տալիս իրերի շարժընթացը (դինամիկա)՝ մատնանշելով, որ այն այս պահին ի վնաս մեզ է, բայց և ցույց եմ տալիս չհուսահատվելու և պայքարի ուղիները։
https://www.youtube.com/watch?v=352A1Hrk3kQ
«Պատերազմը բանակի համար քննություն է։ Իսկ մեզ այդպիսի քննության պատրաստեցին Թուրքիայի զինված ուժերը»։ Այս խոսքերը պատկանում են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին, ով օրերս անդրադարձել է Ադրբեջանի բանակի հաջողություններում Թուրքիայի դերին։
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Թուրքիայի Քադիր Հաս համալսարանը օրերս հրատարակել է Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ իր հերթական տարեկան ուսումնասիրությունը, որի հիմքում ընկած են թուրք հասարակության շրջանում ապրիլ-մայիս ամիսներին անցկացված բավական մանրամասն հարցումները։
Զեկույցը տարողունակ է և ես օրերս ավելի մանրամասն կանդրադառնամ դրան։ Այս պահին կկիսվեմ միայն մի տվյալով։
«Ո՞ր երկրներն են վտանգ ներկայացնում Թուրքիայի համար» հարցին թուրքերի 39.4 %-ը պատասխանել է «Հայաստան»։ Մեզանից «առաջ են» միայն ԱՄՆ-ն և Իսրայելը։
Եթե համեմատենք նախորդ տարիներն անցկացված հարցումների հետ, ապա Հայաստանը թուրքերի աչքերում որպես սպառնալիք մեծացել է։
Ինչի՞ մասին է սա վկայում։
Հայաստանին թուրք հասարակության մեծագույն մասը համարում է թշնամական պետություն։
Հայաստանի՝ որպես սպառնալիքի ընկալման աճը հուշում է, որ Թուրքիայում Հայաստանի և հայության դեմ թուրքական պետությունը իրականացնում է համապատասխան քարոզչական աշխատանք։
Թուրքիայի կողմից Հայաստանին այսօր պարտադրվող նոր նախապայմանները «խաղաղության» և հարաբերությունների կարգավորման դիմաց հիմնվելու են նաև այս հենց այս հակահայկական տրամադրությունների վրա։
Թուրքիան չի պատրաստվում Հայաստանին ընդառատ զիջումների գնալ։ Ընդհակառակը. տեսնելով, որ Հայաստանի կապիտուլիանտ իշխանությունը պատրաստակամ է կատարել ցանկացած պահանջ, առաջադրում է նորերը՝ թյուրքական միջանցքից մինչև Կարսի պայմանագրի ճանաչում։
Առաջիկայում այդ ճնշումն էլ ավելի է մեծանալու և դրան կարող է հակադրվել միայն ազգային դիմադրությունը և ազգային պետության վերականգնումը։ Հակառակ դեպքում Հայաստանի թուրքացումը՝ վիլայեթացումը անխուսափելի է։ Այս հարցումն էլ հիշեցնում է, որ նույնիսկ Հայաստանը նվաճելու պարագայում Թուրքիան չի պատրաստվում մեզ հետ խոսել հավասարը հավասարի պես։
Предательство как оно есть

Сегодня, 3 июля режим Пашиняна передал карты минных полей Варанды (Физули) и Ковсакана (Зангилан).

Сегодня день смерти Вардана Степаняна (Душман).

Напомню, что в день смерти Монте режим Пашиняна передал минные карты Агдама.

Это уже не совпадения.

В дни смерти Героев режим Пашиняна предаёт государственные интересы.

@melkonian_sergei
«Հայկական նախագիծի» մեր թիմը Ռուսաստանի հայկական համայնքների հրավերով այս օրերին ՌԴ-ում է. մենք 7 տարբեր քաղաքներում հանդես ենք գալու Հայաստանի ու հայության առջև կանգնած հիմնախնդիրներին նվիրված դասախոսություններով (ի՞նչ ունենք և ի՞նչ անել հարցերից ելնելով):
Մենք համոզված ենք, որ հայկական ազգային նախագծի՝ Հայաստանի պետականության վերականգնման համար անհրաժեշտ է ողջ հայության համախմբումը՝ թե՛ Հայաստանում, թե՛ հայկական սփյուռքում։ Ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանի թշնամիները հետևողական աշխատանք են տանում նաև հայկական սփյուռքում։ Հետևաբար Հայաստանի վերականգնման ճանապարհն անխուսափելիորեն նշանակում է նաև մեր ազգային «սահմանների» պաշտպանություն հայկական ուժեղ համայնքներում։
Մեր թիմի համեստ քայլերը ուղղված են այդ ուղղությամբ. Հայաստանը հաղթելու է հակաՀայաստանին։

#հավերժականհայաստանը
Այսօր Ադրբեջանի նախագահի հրամանով փոփոխվել է Ադրբեջանի վարչատարածքային բաժանումն` ըստ տնտեսական շրջանների: Նոր որոշմամբ առանձին շրջանի մեջ են մտնում Արցախի շրջանները (բացառությամբ Քաշաթաղի ու Քարվաճառի): Իսկ Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները մտցվել են «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի մեջ: Այս վերջին անունը շատ խոսուն է. կարծում եմ` կռահում եք, որ եթե կա արևելյան, ուրեմն կա նաև «արևմտյան Զանգեզուր», որի տակ մեր հարևանները (քաղաքական ու հասարակական մակարդակներում) պատկերացնում են Սյունիքը: Սյունիքը նվաճելու ուղղությամբ Ադրբեջանն ու Թուրքիան հետևողական աշխատում եմ` գրանցելով արդյունքներ: Ու հաջողելու են, քանի Հայաստանում չձևավորվի ազգային իշխանություն:

@varuzhandragoman
Forwarded from Elbakyan's diary
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագրի շրջանակներում իրականացվող նախաձեռնություններից մեկի շնորհիվ, ս․ թ․ ապրիլի 27-ից առ այսօր Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակը 69 միլիոն դրամի դրամական միանվագ աջակցություն է ցուցաբերել Հայաստանում ապաստանած չորս և ավելի զավակ ունեցող արցախցի 345 ընտանիքի։
Մի հատված ԱՄՆ-ում գործող հայտնի «Ասպարեզ» թերթին տված հարցազրույցիցս. «Մեզ պէտք է հասկանալ, թէ ինչպէս ենք այս իրավիճակում առաջ շարժւում: Տարբերակ առաջին՝ համակերպւում ենք, որ ունենալու ենք կամ շատ թոյլ պետութիւն, կամ ընդհանրապէս պետութիւն չենք ունենալու եւ ուղղակի ապրելու ենք այս տարածքում, եւ դա էլ ժամանակաւոր: Կայ երկրորդ տարբերակը, որ ենթադրում է իրավիճակի սթափ գնահատում եւ փրկութեան ճանապարհների որոնում, կամ թուրք-ադրբեջանական նշուած ծրագրերին հակազդող քայլեր: Սա չի նշանակում, որ մենք երբեւէ չենք կարողանալու յարաբերութիւններ հաստատել Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, սակայն այդ հաստատումը պէտք է հիմնուած լինի ուժի վրայ, այսինքն՝ մենք պէտք է լինենք հաւասար կողմ, այլ ոչ թէ պարտուած կողմ, որին ճնշում են, եւ պարտուողական դիրքերից ստիպում են համաձայնուել իրենց պայմաններին»։
Ամբողջ հարցազրույցը՝ https://bit.ly/3hQvMgP
Forwarded from Elbakyan's diary
ԴԱՐՁՅԱԼ ՏԱՎՈՒՇՅԱՆ ՏԱԳՆԱՊԻ ՄԱՍԻՆ

ՀՀ Տավուշի մարզում ԽՍՀՄ ԳՇ վերջին թողարկման քարտեզի հիման վրա «gps»-ային սահմանագծում անցկացնելու դեպքում

⚠️ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները, ըստ էության, ստորագրելու են կապիտուլյացիոն երկրորդ փաստաթուղթը՝ պետական հեղինակության գահավիժման և ազգային ինքնության քայքայման կանխատեսելի հետևանքներով,
⚠️ Ոսկեպար, Կիրանց, Ազատամուտ և Կայան գյուղերը Սյունիքի Շուռնուխ և Որոտան գյուղերի նման կիսվելու են, Այգեհովիտ և Դիտավան գյուղերը հայտնվելու են թշնամուց ընդամենը 300-500 մետր հեռավորության վրա,
⚠️ Այս 6 գյուղերը զրկվելու են իրենց արոտավայրերից ու դաշտերից, ինչն իր հերթին աստիճանաբար բերելու է այդ գյուղերի հայաթափմանը,
⚠️ Ոսկեպար գյուղը կարող է «աշխարհագրական նպատակահարմարության» անվան տակ ամբողջությամբ հանձնվել Ադրբեջանին՝ ապահովելու համար ցամաքային կապը Ադրբեջանի և նախկին Վերին Ոսկեպար անկլավի միջև,
⚠️ Կիրանց և Աճարկուտ գյուղերը հայտնվելու են շրջափակման մեջ, քանի որ դեպի այդ գյուղեր իրական ճանապարհ մենք չենք ունենալու,
⚠️ Հայաստանը Վրաստանին և Ռուսաստանին կապող Իջևան-Նոյեմբերյան միջպետական նշանակության ճանապարհի 2.05 կմ հատված անցնելու է Ադրբեջանին, ճիշտ ինչպես Գորիս-Կապան ճանապարհի Գորիս-Որոտան-Շուռնուխ-Դավիթ Բեկ ճանապարհի հիմնական մասը, և մենք այդտեղ ունենալու ենք այն նույն խնդիրները, ինչ հիմա ունենք Սյունիքում,
⚠️ Հայաստանն ընկնելու է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից դե-ֆակտո լիակատար և կառավարելի շրջափակման մեջ։

* Լուսանկար՝ ենթադրաբար թշնամուն հանձնվելիք Վերին Ոսկեպարում՝ 13-րդ դարի Կալապանի եկեղեցու տարածքում։
Forwarded from Elbakyan's diary
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՀՀ ԴԵ-ՖԱԿՏՈ ՂԵԿԱՎԱՐԻՆ

• Օրերս Տավուշին և ամբողջ ՀՀ-ին սպառնացող վտանգի մասին իմ հանգամանալից գրառումը, որով զգուշացնում էի, որ «gps»-ային սահմանաբաժանման դեպքում Հայաստանը վերջնական շրջափակման մեջ է ընկնելու, արձագանք է գտել նաև ադրբեջանական դաշտում։

• Այսպես՝ Միլլի մեջլիսի բազմամյա պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն շտապել է քննադատել ինձ և պաշտպանել ՀՀ դե-ֆակտո ղեկավարին՝ ասելով․ «Հայաստանում ջախջախված քաղաքական ուժերը շարունակում են քարոզչական պայքարը (sic!)։ Խոսքի առարկա «քաղաքագետի» բարբաջանքներն ընդամենը հերթական մեղադրանքն են Փաշինյանի հասցեին, իբր նա կապիտուլյացվում է, մինչդեռ խոսքն ընդամենը տակավին սովետական շրջանում հաստատված քարտեզների հիման վրա սահմանագծի անցկացման մասին է»։ Նկատե՛ք ՀՀ դե-ֆակտո իշխանությունների և ադրբեջանցի պատգամավորի խոսույթի կատարյալ նույնությունը, որ դրսևորվում է ինչպես ազգային ներհայեցողությամբ մարդկանց քաղաքական պիտակ կպցնելու, այնպես էլ ասվածը սուտ որակելու մեջ։ Այնուհետև՝ Ռ․ Մուսաբեկովը «լոլո է կարդում», որ կատարվելիքը կնպաստի լարվածության լիցքաթափմանը և այլն։

• Կարծում ենք՝ այսօրինակ փաստերը մի ավելորդ, բայց և խոսուն վկայություն են ՀՀ դե-ֆակտո իշխանությունների՝ պարտվողական ու կոլաբորացիոնիստական էության և թուրք-ադրբեջանական աշխարհի առաջ ծնկած լինելու մասին։ Փաստացի նրանց՝ որպես հավաքական սուբյեկտների, շահերի ու տեքստերի նույնությունը նշանակում է նրանց էության և նպատակների նույնություն։
Ռուսաստանի հայկական համայնքների հրավերով մեր դասախոսությունների շարքը մտնում է վերջին փուլ։ Այսօրվանից մի քանի օր լինելու ենք Մոսկվայում, ուր բացի համայնքային միջոցառումներից նախատեսված են նաև հանդիպումներ ռուսական առաջադեմ գիտահետազոտական կենտրոններից մի քանիսի հետ։
Համայնքներում մեր գտնվելու ընթացքում մենք ոչ միայն կիսվում ենք մեր մտքերով ու պատկերացումներով, այլև տեղում ծանոթանում ենք Սփյուռքի այս հատվածի խնդիրներին, տեղեկանում բազմաթիվ կարևոր իրադարձությունների և միտումների մասին, հաստատում գործընկերային կապեր։ Այս պատճառով բացի համայնքային հանրային դասախոսություններից՝ բոլոր վայրերում, ուր լինում ենք, անպայման առանձին հանդիպում ենք նաև տեղի հայկական համայնքի առաջնորդների հետ։ Նկարում «Հայկական նախագիծ» ՀԿ-ի մեր թիմով Սանկտ Պետերբուրգի հայկական ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Կարեն Մկրտչյանի հետ ենք (տեղի հայկական ռեստորաններից մեկի բակում)։ Շտապեմ ասել, որ արդեն իսկ նույն ձևաչափով հանդիպումների հրավերներ ունենք հայկական այլ համայնքներից՝ ԱՄՆ, Լատինական Ամերիկա, Եվրոպա։
Իսկ մինչ այդ այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 19:00-ին մեր հերթական հանրային դասախոսությունն է Մոսկվայում։ Բոլոր մանրամասները կարող եք գտնել այս հղումով՝ https://mosarminfo.timepad.ru/event/1707168/
Forwarded from PAN.am
Ալիևը կրկին ասել է, մեջբերում ենք՝ «մեր հայրենի հողը Զանգեզուրն է, մեր հայրենի հողը Սևանն է, Երևանն է։ Մենք, իհարկե, կվերադառնանք»

https://www.panarmenian.net/arm/news/294317/
Օրերս լրացավ Չինաստանի իշխող ուժի՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության 100 ամյակը։ Այս առթիվ Հայաստանում Չինաստանի դեսպանությունը և "China-Eurasia" Council for Political and Strategic Researchը կազմակերպել էին գիտաժողով, որին ինձ ևս հրավիրել էին հանդես գալու Թուրքիա-Չինաստան հարաբերությունների վերաբերյալ զեկույցով (շնորհակալություն իմ լավ բարեկամ Մհեր Սահակյանին կազմակերպման և հրավերի համար)։ Զեկույցը վերնագրված էր «Ասիայի երկու ծայրերում. չին-թուրքական հարաբերությունները ժամանակակից Եվրասիայի համատեքստում» և անդրադառնում էր այս երկու պետությունների միջև ներկայիս գործակցության նրբություններին։ Դրանց համալիր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թեև արտաքնապես երկու պետությունները խուսափում են կոնֆլիկտային իրադրություններից, սակայն խորքային իմաստով Թուրքիայի՝ Միջին Ասիայում ծավալած պանթյուրքիստական ակտիվությունը հակասում է Չինաստանի ազգային-պետական շահերին, ուստի պատահական չէ, որ երկկողմ հարաբերություններում լարվածությունը գնալով խորանում է, իսկ իրական գործակցությունը սահմանափակվում միայն տնտեսական հարաբերություններով։
Եթե մենք ունենայինք ազգային իշխանություն, այլ ոչ թե դե ֆակտո թուրքամետ կառավարություն, ապա Հայաստանը վաղուց օգտվելիս կլիներ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության դեմ Չինաստանի հետ համընկնող շահերի առկայությունից՝ այդպիսով ձեռք բերելով կարևորագույն դաշնակից։ Դրանով մեր առջև կանգնած մարտահրավերներին հնարավոր կլիներ առավել արդյունավետ պատասխանել։ Ինչևէ, մինչ ազգային իշխանության ձևավորումը, ազգային քաղաքացիական հասարակությունը և առաջին հերթին գիտնականները պարտավոր են հայ-չինական հարաբերությունները պահել օրակարգում և իրենց ջանքերով նպաստել դրանց զարգացմանը։
Երասխում կռիվներ են, որոնք ունակ են վերաճելու է Հայաստանի դեմ նոր ու լիարժեք պատերազմի։
Երասխը պատահական վայր չէ, այն բազմաթիվ առումներով Հայաստանի ամենառազմավարական կետերից է, որին տիրող ուժը կարող է թելադրող լինել ոչ միայն Նախիջևանի ուղղությամբ, այլև ողջ Հարավային Կովկասում։ Պատահական չէ, որ 1990թ. մեր առաջին ինքնապաշտպանական մարտերը ընթացել են հենց այս ուղղությամբ և պսակվել հաջողությամբ։
Թե՛ առաջին պատերազմի տարիներին, թե՛ այսօր Երասխի ուղղությամբ հարձակումն անհնար է առանց Թուրքիայի գործուն մասնակցության ու ղեկավարության. այս տարածքը Թուրքիայի թիրախում է որպես տարածաշրջանում թուրքական ծավալապաշտության առաջնային ուղղություն՝ Իրանից մինչև Վրաստան ու Միջին Ասիա։ Ուստի անհնար է կարծել, որ Ադրբեջանի կողմից Երասխի ուղղությամբ հարձակման փորձերը միայն Ադրբեջանի նախաձեռնությունն են։
Այս սպառնալից իրավիճակը չէր լինի, եթե գոնե նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլիացիայից հետո Հայաստանի ղեկավարությունը ժամանակ ու ջանք թափած լիներ միավորելու իր ռեսուրսները Թուրքիայի ծավալապաշտական ծրագրերին ընդդիմացող պետությունների հետ՝ տարածաշրջանի հակաթուրքական դաշինքի անդամ դառնալով։ Դա հնարավորություն կտար համալիր ջանքերով դիմադրել թուրքական նոր ագրեսիային ու այսօր Երասխի վրա հարձակումը հնարավոր է և չլիներ։ Փոխարենը՝ Հայաստանի կապիտուլիանտ ու դե ֆակտո թուրքամետ իշխանությունը սպառնում էր ու սպառնում է սեփական քաղաքացիներին, այլ ոչ թշնամուն։
Ինչևէ, հակաթուրքական դաշինքի անդամ դառնալու համար ժամանակը սպառվում է, ինչպես որ սպառվում է մեր դիմադրության պաշարը։
հ.գ. նկարում Երասխի ինքնապաշտպանական մարտերում նահատակված Հայաստանի ազգային հերոս Մովսիս Գորգիսյանն է, ում խոսքերը այսօր ևս արդիական են։