Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.62K subscribers
856 photos
112 videos
6 files
954 links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Շուտով Թուրքիան թշնամու կողմից օկուպացված հայկական Շուշիում կբացի իր հյուպատոսությունը։
Forwarded from Elbakyan's diary
«Ադրբեջանում իշխող էլիտաները 100 տարի շարունակ հասկացել ու հիմա էլ հասկանում են, որ եթե Հայաստանում ղեկավարում են ազգային ներհայեցողությամբ ուժերը, Բաքուն առանց Թուրքիայի չի կարողանա պահել ո՛չ Նախիջևանը, ո՛չ Արցախի օկուպացված տարածքները։
Այս է պատճառը, որ Ադրբեջանի կազմում Նախիջևանի կարգավիճակը երաշխավորվել է Թուրքիայի կողմից դեռ 1921 թ.-ին, և այս է պատճառը, որ Թուրքիան հյուպատոսական ներկայացուցչություն է բացում Շուշիում։
Նրանք գիտեն, ինչից վախենալ և վախենում են ու ճիշտ են անում։
Շուշին եղել և լինելու է հայկական քաղաք»։

Կարեն Իգիթյան (https://m.facebook.com/story.php?story_fbid=2350320735101035&id=100003693948157)
Ահա թե ինչպիսի մարտավարություն ունեն գերիների հարցով մեր թշնամիները կամ կապիտուլիանտի հերթական դավաճանության մասին։
Forwarded from Elbakyan's diary
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ԵՐԿՐՈՐԴ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ

Առանց մեկնաբանության ներկայացնում եմ, թե ինչու է ականապատումների քարտեզի տրամադրումը երկրորդ կապիտուլյացիա․ հատված Ալիևի ու Էրդողանների զրույցից․
«ԱԼԻԵՎ — Էդ ականապատումների քարտեզները եթե մենք լրիվ ստանանք, ահագին առաջ կընկնենք, որովհետև էս տարածքներում հեչ որ չլինի՝ մի տասը տարի կտևի մաքրելը։
ԷՄԻՆԵ ԷՐԴՈՂԱՆ — Էլի՞ կան մոտներդ գերիներ։
ԱԼԻԵՎ — Հա, իհարկե, էդ պրոցեսի մեջ ա։
ԷՄԻՆԵ ԷՐԴՈՂԱՆ — Հա դե, պորցիայով տվեք, ինշալլահ, դավայծե»։

* Ականապատումների քարտեզի տրամադրման՝ երկրորդ կապիտուլյացիա լինելու մասին ավելի հանգամանալից կա Հրանտ Միքայելյանի հոդվածը։
Forwarded from SisMasis〽️
🔥Завтра 17 июня в 20:00 по мск в голосовом чате у нас будет гость:

Востоковед, тюрколог Варужан Гегамян

Для участия в эфире:

Подписывайтесь на канал @sisumasis

Вступите в чат @sisumasischat
Հայաստանի դե ֆակտո թուրքամետ իշխանությունը գոռում է սեփական քաղաքացու վրա և պաշտպանում թուրքերին: Սա շարունակվող ազգային խայտառակություն է:
Forwarded from Mediaport
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
‼️ «Դուք չեք որոշելու թուրքը որտեղ ա գալու նստի, հանգիստ մի հատ». Նիկոլ Փաշինյանը հարձակվեց վայոցձորցի կնոջ վրա
2021թ. ապրիլ-մայիս ամիսներին Եվրոմիության խոշորագույն վերլուծական կենտրոնը՝ ECFR-ը (Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ) մեծ հարցում է իրականացնել ԵՄ երկրներում, որի արդյունքները հրապարակվել են մի քանի օր առաջ։

Այն հարցին, թե «ինչպե՞ս կբնորոշեք Եվրոպայի հետ Թուրքիայի հարաբերությունները», եվրոպացիների մեծամասնությունը (ավելի քան 40%-ը) պատասխանել է «թշնամական» (ընդհանուր հարցվածների 26%) կամ «հակառակորդ» (ընդհանուր հարցվածների 15%), և միայն հարցվածների 4%-ն է նշել, որ Թուրքիան «դաշնակից երկիր է, որի հետ եվրոպացիները կիսում են ընդհանուր արժեքներ»։ Սա այն դեպքում, երբ այս հարցմանը չեն մասնակցել Հունաստանի և Կիպրոսի բնակիչները (այդ դեպքում թշնամու ընկալման ցուցանիշը շատ ավելի բարձր կլիներ)։
Կարելի է ենթադրել, որ հակաթուրքական տրամադրությունների այպիսի բարձր ցուցանիշները պայմանավորված են Արևմուտքում ազգայնականության աճի և Թուրքիայի նվաճողական քաղաքականության արդյունքում եվրոպական երկրներում Անկարայի հանդեպ ունեցած անհանգստությամբ։
Ադրբեջանցի քաղաքագետ Էլդար Մամեդովը բացեիբաց արձանագրում է, որ Ադրբեջանի համար Հայաստանի ընտրություններում լավագույն ելքը Ն. Փաշինյանի հաղթանակն է, որովհետև միայն նա կհամաձայնվի կատարել թուրքերին խոստացված Սյունիքի թյուրքական միջանցքի բացումը։ Հոդվածն ամբողջությամբ՝ https://eurasianet.org/perspectives-does-baku-favor-pashinyan-in-the-armenian-elections
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ՄԱՍԻՆ
Այսօր հրապարակվել է Ադրբեջան այցի ընթացքում Էրդողանին ուղեկցող լրագրողների հետ Թուրքիայի նախագահի մամուլի ասուլիսի սղագրությունը։ Ասուլիսի ընթացքում Էրդողանը մանրամասներ է ներկայացրել ՆԱՏՕ գագաթնաժողովի ընթացքում և Ադրբեջան այցելության ժամանակ վարած բանակցությունների մասին։
Ու թեև համաշխարհային լրատվականները այժմ արագ տարածում են այն լուրը, որ Թուրքիան Ադրբեջանում ռազմաբազա է հիմնելու, սակայն ես կբերեմ Էրդողանի ամբողջական պատասխանը, որը պարունակում է կարևոր նրբերանգներ։
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք այսպես կոչված «Շուշիի հռչակագրով» (ստորագրված՝ 15.06.2021) նախատեսվում է Թուրքիայի ռազմաբազաների բացում Ադրբեջանում, Էրդողանը բառացի պատասխանել է. «Դա այժմ մեր ներկայացրած կետերից դուրս չէ (նկատի ունի «Շուշիի հռչակագրի» տեքստի դրույթները)։ Այս հարցում ավելի ուշ զարգացումներ, ընդլայնումներ կարող են լինել։ Այժմ այստեղ մասնավորապես շատ ավելի կարևոր է սահմանները վերցնել ապահովության և երաշխքի տակ։ [Բազայի] հարցում մասնավորապես կարևոր է նաև Ի. Ալիևի Պուտինի հետ կատարելիք միջանկյալ հանդիպումները, որոնց արդյունքում այս հարցը կարող է տարբեր կերպ զարգնալ, մեր անելիք հանդիպումները կարող են այս հարցը այլ կերպ զարգացնել»։
Այս պատասխանից կարող ենք եզրակացնել, որ.
Թուրքիան պատրաստվում է պաշտոնապես ռազմաբազա հիմնել Ադրբեջանի տարածքում։
Այդ հարցը որոշված է Թուրքիայի և Ադրբեջանի միջև, սակայն դեռ կարիք կա բանակցելու Ռուսաստանի հետ, ընդ որում այդ հարցով պետք է զբաղվի թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը։
Հստակ չէ, թե ինչպիսին կլինի այս հարցում ռուսական (և այլ կողմերի) դիրքորոշումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնին «Շուշիի հռչակագրի» կնքումը լուրջ մտահոգություններ է առաջացրել ռուսական ամենատարբեր շրջանակներում։
Տարածաշրջանը եռում է, սրընթաց զարգացումները, ինչպես նաև հավանական պատերազմն առջևում են։ Հայաստանը պետք է օր առաջ պատրաստվի դիմակայելու այս նոր մարտահրավերներին և օգտվելու հնարավորություններից։ Դրա առաջ քայլը հունիսի 20-ն է, երբ տգետների ու կապիտուլիանտների կառավարությունը կհեռացվի իշխանությունից և կսկսվի պետական համակարգի վերականգնումը։
Ադրբեջանի և Պակիստանի զինված ուժերի միջև համագործակցության վերաբերյալ այսօր երկու երկրների պատվիրակությունների քննարկման ժամանակ այսպիսի քարտեզ-հուշանվեր է ցուցադրվել։ Ուշադրությո՛ւն դարձրեք Սյունիքի մարզ-Իրանի սահման հատվածին. ըստ քարտեզի այն սահման չունի Իրանի հետ։ Սա այսպես կոչված «Մեղրիի» միջանցքի հատվածն է, որը Ադրբեջանը և Թուրքիան փորձելու են ամեն գնով խլել Հայաստանից։
Իրանում այսօր նախագահական ընտրություններ են։ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեին այսօր Թեհրանում արդեն քվեարկել է։ Երկու օրից էլ մենք ենք ընտրելու։ Այս երկու՝ իրանական և հայաստանյան ընտրությունները կարող են ամբողջությամբ փոխել Մերձավոր Արևելքի ճակատագիրը։
ԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Իմ կյանքում հաճախ եմ կատարել ընտրություն, որոնցից մի քանիսը եղել են իսկապես դժվար։
Վերջին էդպիսի ընտրությունը եղել է 2020թ. նոյեմբերի 12-ին, երբ կապիտուլիացիայից հետո ես ու քույրիկս Արցախի մեր տան իրերն էինք տեղափոխում Երևան։ Այդ օրը ես ստիպված էի կատարել բարդ ընտրություն. տարիներով հավաքած իմ գրադարանից որ գրքերը փրկեմ։ Բոլորը տեղափոխելու հնարավորություն չունեի, մեծ մասը պետք է այրեի, որ չընկներ թշնամու ձեռքը։ Նկարում փրկված այդ գրքերից է՝ Րաֆֆու հատորյակները, որոնցով ես դաստիարակվել ու դարձել եմ հայ։ Նոյեմբերյան այդ մռայլ օրը, վառվող հայերեն գրքերի կրակի շուրջ կանգնած, ես մտածել եմ ընտրելու մասին և ինքս ինձ խոստում եմ տվել, որ մինչև կյանքիս վերջ պայքարելու եմ, որ էդպիսի ընտրություն չդրվի որևէ հայի առջև՝ Սյունիքից մինչև Ջավախք։
Իսկ կիրակի օրը, երբ ձեզանից շատերը դեռ տատանվում են ում ընտրեն, ինձ համար շատ պարզ ու հեշտ ընտրություն օր է. ես ընտրելու եմ նրանց, ովքեր իրենց տգիտությամբ ու անհայրենիք լինելով չեն ստիպելու ինձ թշնամուն թողնել տունս ու այրել գրադարանս։
Ինձ համար կիրակի օրվա ընտրությունը կյանքիս ամենահեշտ ու պարզ ընտրությունն է, որովհետև լինում են լավ ու վատ կառավարիչներ, բայց թշնամի թուրքի առաջ ծնկածին ու Արցախս հանձնածին ու նրան սատարողներին ես երբեք ձայն չեմ տա։
Հենց այս մտքով որպես մտավորական այսօր երեկոյան ես լինելու եմ ընդդիմության ցույցին, որովհետև Հայաստանը միշտ պիտի հաղթի հակաՀայաստանին։ Ու ես այդ հաղթանակը ամենօրյա կերտողներից մեկը պիտի լինեմ իմ ընկերների հետ միասին՝ անկախ ժամանակից։
Forwarded from Elbakyan's diary
Նույն օրը, երբ Սամվել Կարապետյանն ըստ էության աջակցություն է հայտնում Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքին, Ադրբեջանը քրեական գործ է հարուցում Սամվել Կարապետյանի դեմ։
Եվս մեկ ցցուն, ինչ-որ տեղ արդեն ավելորդ վկայություն, որ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից է բխում, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները պարտվեն և կապիտուլյանտը հաղթի։
Forwarded from Elbakyan's diary
ԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԴԵՄ ԱՐՇԱՎԻ ՄԱՍԻՆ

• Ինչպես երևի շատերդ տեղյակ եք, նախընտրական շրջանում կապիտուլյանտը գնել է հայկական թելեգրամում ամենամեծ լսարանն ունեցող «Բաղրամյան 26» ալիքը՝ այն դնելով մերձՊՈԱԿյան վարչության տակ։ Այդ օրվանից ալիքի միակ խնդիրը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին փնովելն է։

• Բերեմ մեկ խղճուկ օրինակ։ Այսպես՝ նրանք տեղադրում են Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններում բնակչության շարժի գրաֆիկա՝ գրելով, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման օրոք Քաշաթաղի բնակչությունը «մի քանի հարյուրով» նվազել է, հետևաբար՝ «խեղճ Նիկոլն ի՜նչ աներ»։

• Իսկ գիտե՞ք, ինչն է պատճառը նման վիճակագրության․ Քոչարյանի օրոք ՀՀ-ում կենսամակարդակը բարձրացել է, և տեղի է ունեցել ոչ միայն ներգաղթ արտերկրից, այլև Տեր-Պետրոսյանի օրոք Քաշաթաղ գնացածների վերադարձ ՀՀ-ում իրենց նախկին բնակության վայրերը։ Սա ասում եմ՝ որպես խնդրի հետազոտող, ինչպես նաև Քաշաթաղում ապրած ու աշխատած մարդ, որ ծանոթ է ազգագրական նյութին։

• Սա մեկ օրինակ է, թե ինչպես են տարիներ շարունակ դրածո ուժերը, օգտվելով մարդկանց անտեղյակությունից ու ատելությունից, փնովել ազգային ուժերին։ Իսկ հիմա այդ դրածո իշխանություններին են միացել նաև Թուրքիան և Ադրբեջանը։ Նույն օրը, երբ գործարար Սամվել Կարապետյանն իր անթաքույց աջակցությունը հայտնեց Հայաստան դաշինքին, Ադրբեջանն շտապեց քրեական գործ հարուցել Ս․ Կարապետյանի դեմ։

• Կապիտուլյանտին հաղթելու ունակ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներից ձայներ խլելը ձեռնտու է Հայաստանի թշնամիներին։
Իմ ընկեր, սոցիոլոգ Հրանտ Միքաելյանի հաշվարկով, այսօրվա ցույցին եղել է 40-60 հազար մարդ: Հրանտը դեռ երբեք չի սխալվել իր հաշվարկներում:
Տեղին է նշել, որ մեր բարեկամ Իրանի պետական ռադիոհեռուստաընկերությունը` Pars Today-ը լայնորեն լուսաբանել է այսօրվա ցույցը և հաշվել
շուրջ 100 հազար մասնակից: Սա կարևոր ազդակ պետք է լինի մեզ համար. Իրանը լավ հասկանում է հայաստանյան քաղաքական դաշտը և գիտի, թե որ դեպքում Հայաստան-Իրան բարեկամությունը կխորանա:
Պայքարը շարունակվում է. Հայաստանը միշտ հաղթելու է հակաՀայաստանին:

#հավերժականհայաստանը
Forwarded from Elbakyan's diary
Մեր «Հայկական նախագծի» երկար սպասված ԱՐՑԱԽՅԱՆ մարզահոսը։ Թողարկումն սկսում եմ 1992-1993 թթ․-ի մի չհրապարակված պատմությամբ, դրա հիման վրա խոսում վերջին պարտության բացասական հետևանքների մասին։ Բացատրում եմ նաև հաջորդ պատերազմի անխուսափելիությունը և դրան ճիշտ պատրաստվելու ձևը։
Պատմական փաստերով ցույց եմ տալիս, որ ՀՀ նախկին ղեկավարները, խոսքով չլինելով ոչմիթիզական, ըստ էության նպաստում էին նրան, որ մենք հողեր չկորցնենք։ Եզրակացությունն այն է, որ եթե հետայսու մենք չստիպենք մեր քաղաքացիներին ասել ու հավատալ, որ Արցախը Հայաստան է, թշնամին հաջորդ պատերազմին կստիպի մեր քաղաքացիներին ասել Zəngəzur Azərbaycandır, Göyçə Azərbaycandır, Dərələyəz Azərbaycandır և İrəvan Azərbaycandır
https://www.youtube.com/watch?v=LbXp4WhN6I4
Forwarded from Elbakyan's diary
Օրինաչափությունների իմացությունն ազատում է առանձին փաստերն իմանալու պարտականությունից։
Արդեն իսկ առկա փաստերը, նախընթաց 3 տարիները և համակարգային վերլուծությունը բավարար են՝ պնդելու, որ իշխանությունները կազմակերպված ԿԵՂԾՈՒՄ ԵՆ ընտրությունները։
Այս պահի դրությամբ եղած միակ լուծումն ակտիվորեն գնալ և 6 կամ 24 ընտրելն է։
Ես ու ընտանիքս այսօր քվեարկեցինք հանուն ուժեղ Հայաստան պետության:
Մեր պարզ քաղաքացիական պարտքը կատարելու համար մենք դիմել ենք ոստիկանություն, դիմել ենք դատարան, հաղթել ենք դատը, այսօր երկու անգամ ժամերով հերթ ենք կանգնել, քանի որ առաջին անգամ մեզ տեխնիկական պատճառով նորից ուղարկեցին ոստիկանություն ու ԿԸՀ: Ընդ որում, ընտրատեղամասում ևս պետք է համառություն ցուցաբերել ցանկացած հարցով, հատկապես եթե լրացուցիչ ցանկում եք ընդգրկված: Մի խոսքով, մենք մինչև վերջ տեր ենք կանգնել մեր ձայնին` ավելի քան 10 օր պայքարելով:
Ես գիտեմ առնվազն 4 ընտանիք, որ արտասահմանից հատուկ վերադարձել է հայրենիք ու քվեարկել են հայրենիքը պաշտպանելու համար:
Սիրելի´ ընթերցողներ, եթե դեռ չեք ընտրել, անպայման գնացեք ընտրատեղամաս ու օգնեք ազատվել Հայաստանում հաստատված թուրքամետ օկուպացիոն ռեժիմից:
Հայաստանը հավերժ է ու միշտ հաղթելու է հակաՀայաստանին: Օգնե´ք արագացնել այդ հաղթանակը:

Հ.գ. շնորհակալություն Ռուբեն Մելիքյանին և իր թիմին` այս ողջ ընթացքում անհրաժեշտ իրավական ու խորհրդատվական օժանդակություն ցուցաբերելու համար:
Իմ ընթերցողներին հորդորում եմ օգտվել իրենց գլխավոր իրավունքից՝ ընտրելու հնարավորությունից առաջիկա երկու ժամվա ընթացքում (մինչև 20:00-ն) գնալ ընտրատեղամաս ու օգնել ազատվել Թուրքիայի դեմ կզած ուժից։ Տեսե՛ք, թե ինչպես է այդ ուժն ուզում պահել իշխանությունը Հայաստանում։