Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.64K subscribers
855 photos
112 videos
6 files
954 links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը հունվարի 11-ին ընդառաջ.
«...Նախագահն իրավասու մարմիններին կոչ է անում ինչպես վերոնշյալ փաստաթղթով նշված միջոցառումների իրականացման, այնպես էլ բանավոր պայմանավորվածությունների ձեռք բերման դեպքում առաջնորդվել բացառապես համազգային շահերով, ապահովել հանրության առաջ հաշվետվողականություն և անշեղորեն պահպանել ՀՀ Սահմանադրության և օրենսդրության պահանջները, միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները»:
Forwarded from Elbakyan's diary
ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ ԿԱՄ ՀԱԿԱՀԱՅԱՍՏԱՆԸ

• Հիշո՞ւմ եք նորածին մանկան պատկանելության համար Սողոմոն թագավորի մոտ վեճի եկած երկու անառակ կանանց (Գ Թագաւորաց 3:16-28)։ Երբ թագավորը հրամայեց սրատել երեխային և մի կեսը տալ մեկին, մյուս կեսը՝ մյուսին, իրական մայրն աղաչեց երեխային տալ մյուսին, միայն թե վերջինս կենդանի մնա, իսկ կեղծ մայրն ասաց․ «Մի՛ իմ լիցի, եւ մի՛ դորա, կտրեցէ՛ք ընդ մէջ» («ո՛չ իմը թող լինի, ո՛չ նրանը, մեջտեղից կիսե՛ք նրան»)։ Սա առակ է զոհաբերության պատրաստ իրական սիրո մասին։

• Հարցրե՛ք «նախկին թալանչիների» ցանկացած ներկայացուցչից կամ նրանց սատարող ժողովրդական խմբերից, թե կուզեին արդյոք պատերազմում չպարտվեինք, հաղթեինք, մի բան էլ նոր հողակտորներ ազատագրեինք, բայց ցմահ իշխեր Նիկոլը, իրենից հետո էլ՝ որդին։ Վստահ եմ՝ նրանց մեծ մասը կասի «այո»։ Ապա դարձե՛ք և հարցրե՛ք Նիկոլի ներկայացուցիչներից կամ նրանց սատարող ժողովրդական խմբերից, թե կուզեին արդյոք պատերազմում չպարտվեինք, հաղթեինք, մի բան էլ նոր հողակտորներ ազատագրեինք, բայց «նախկինները վերադառնային»։ Վստահ եմ՝ նրանց մեծ մասը կասի «ոչ»։ Մի պատասխանում դուք կգտնեք Հայաստանը, իսկ մյուսում՝ հակաՀայաստանը

• Ինչպես և աստվածաշնչյան այդ երկու անառակ կանայք, որ ապրում էին մի տանը, լեռնական Հայաստանն ու դաշտային Հայաստանը նույնպես ապրում են մի տանը, Հայաստանն ու հակաՀայաստանը նույնպես ապրում են մի տանը։ Նիկոլի իշխանության գալն արտահայտությունն էր հակաՀայաստանի հաղթանակի, իսկ նրա իշխանակալության շարունակումը՝ դրա հաղթարշավի։

• Այդ հակաՀայաստանը դարերով մեզանում արմատացած և Հայաստանի անբաժանելի մասը դարձած երևույթ է։ Դա Ավանում Բյուզանդիայի Մորիկ կայսեր հիմնած հակաթոռ կաթողիկոսությունն է, Լոռու քաղկեդոնական տաճարներն են, ուշ միջնադարում հայերին դավանափոխ անող կաթոլիկ և բողոքական միսիոներներն են, Հայաստանը Բուլղարիայի և Հունաստանի նմանությամբ ազատագրել փորձող օտարահայ ուսանողությունն է, Հայաստանը «գավառներ» կոչող Թիֆլիսի ու Կ․ Պոլսի մտավորականությունն է, որ ռեինկարնացվել է «կասկադահայության» ու «սորոսահայության» տեսքով։

• Թե որն է իրական Հայաստանը, կասեմ հաջորդիվ, բայց նախ պետք է ամրագրել, որ աշխարհագրական դարավոր պառակտման ու տեղական էլիտաների ընդհատության պատճառով՝ Հայաստանն ու հակաՀայաստանը երրորդ թագավորաց գրքի անառակների պես ապրում են նույն տանը, և այս պահի դրությամբ դատը շահել է հակաՀայաստանը, իսկ Նիկոլը դրա մարմնավորումն է…
Ղարաբաղյան շարժման օրերին Ադրբեջանի Կենտկոմի առաջին քարտուղար Բաղիրովը մեկնել էր Թուրքիա՝ օգնություն ստանալու։ Ասում են՝ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը նրան հարցրել էր ծավալվող իրադարձությունների մասին։ Բաղիրովը պատասխանել էր, թե Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ցանկանում է անկախանալ, ինքնուրույն հանրապետություն դառնալ։
«Թո՛ղ անկախանա», - ասում է ի պատասխան Թուրքիայի նախագահը։ Օզալի պատասխանից ապշահար՝ ադրբեջանցի Բաղիրովը իր մտահոգությունն է հայտնում, որ այդ դեպքում հաջորդ քայլը կլինի Ադրբեջանի կազմից դուրս գալն ու Հայաստանին վերամիավորվելը։ Օզալը, սակայն, հետևյալ կերպ է բացատրում իր միտքը.
«Թո՛ղ դուրս գա, թո՛ղ միավորվի։ Եթե Նախիջևանն էլ ուզեին, պետք է տայիք... Բայց հազարավոր ադրբեջանցիներ կմնային Հայաստանում, Ղարաբաղում և մի քանի տասնամյակ անց ժողովրդագրական պատկերի փոփոխությամբ, խաղաղ կերպով կնվաճեիք և՛ Ղարաբաղը, և՛ Հայաստանի հողերը»։
Ոչ ոք ստույգ չգիտի՝ արդյոք իրականում եղել է այս զրույցը, թե ոչ։ Սակայն դա էական էլ չէ, քանի որ այդ զրույցում արտացոլված էր հայ-թուրքական հակամարտության գլխավոր գործոնը՝ ժողովրդագրականը, որում առանց այդ էլ պարտված Հայաստանը վաղվա ստորագրվելիք հերթական խայտառակությունից հետո կսկսի կրել նոր՝ ջախջախից պարտություն։ Այն, ինչ վաղը կմատուցվի ձեզ որպես «տրանսպորտային հրաշք» և հերթական «տնտեսական հեղափոխություն», իրականում Հայաստանի դարպասները կբացի Ադրբեջանի և Թուրքիայի առաջ և կմիավորի այդ երկուսին Սյունիքի տարածքում։ Դրանից հետո կսկսվի Սյունիքի աստիճանական թուրքացումը ադրբեջանցիների կողմից։
Հեռավոր 80-ականներին ինչ իմանային Օզալն ու Բաղիրովը, որ 2018-ին հայերը կընտրեն այնպիսի իշխանություն, որը առանց դիմադրելու և շատ ավելի արագ թուրք-ադրբեջանական զույգին կտար այն ամենը, ինչին պետք էր հասնել դեմոգրաֆիական երկար պայքարով։ Ինչպես կասեր դասականը՝ «Օզալը սխալ էր, ... ճիշտ»։
Այնպես որ վաղը Հայաստան պետության վախճանը, ամենայն հավանականությամբ, կմտնի իր վերջին փուլը, որը մենք ինքներս չենք ցանկանա կանգնեցնել, որովհետև «նախկինները, պողոսը, թալանը, բա ո՞վ, երրորդ ուժը»...

ՀԻՇԵՑՈւՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը:
Հրապարակվեց նոր համաձայնագրի տեքստը: Ամեն ինչ ճանապարհների մասին է: Ինչպես և սպասվում էր, ևս մեկ անգամ փաստվեց, որ Հայաստանի տարածքով Ադրբեջանը կկպնի Նախիջևանին, այսինքն Թուրքիային: Էս հայտնի Մեղրիի միջանցքն ա, որը ոչ մի ձև չի կարելի է կոչել «Մեղրիի միջանցք», որ չստացվի, որ մեր ապաշնորհները միջանցք տրամադրեցին թուրքական աշխարհին:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հայաստանի պարտված դիվանագիտությունը 44 վայրկյանում։
Մի առիթով արդեն ասել եմ, որ Հայաստանում հաշված թվով մարդիկ կան (հիմնականում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ), ովքեր հասկանում են Ղարաբաղյան հակամարտության իրական էությունն ու տիրապետում են բանակցյային գործընթացի բոլոր նրբություններին։
Ցավոք, այդ մարդկանց թվում չէր և այդպես էլ չմտավ ՀՀ ներկայիս վարչապետը։ Արդյունքը՝ Արցախում հայկական պետության անկումը և մեր հայրենիքի 1/4-ի կորուստն էին։
Վերջերս ՀՀ վարչապետը փորձեց հերթական անգամ արդարանալ և մի հոդված հրապարակեց, որտեղ մի շարք անհեթեթ պնդումներ արեց Ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ՝ պնդելով, որ ամեն ինչ շատ վատ էր 2018-ին և ոչինչ փոխել չստացվեց։
Այսօր այդ հարցին անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարարությունը (հղումը դնում եմ մեկնաբանության մեջ)։ Պաշտոնական հաղորդագրությունում ասված է, որ տարածքների հանձնում կարող էր լինել միայն Արցախի հստակ կարգավիճակի դիմաց։ Միաժամանակ նշված է, որ 2018թ. հայկական կողմը նոր մոտեցումներ է փորձել մտցնել բանակցային տրամաբանության մեջ։
Մեր տգետ իշխանությունների ահա այս և նմանատիպ մեծ ու փոքր ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառով մենք ոչ միայն մեծագույն կորուստներ ունեցանք, այլև կանգնեցինք ազգային կատաստրոֆայի շեմին։

ՀԻՇԵՑՈւՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը:

https://www.mid.ru/ru/foreign_policy/news/-/asset_publisher/cKNonkJE02Bw/content/id/4519475
2020 դեկտեմբերի 12-ին, երբ ՀՀ իշխանությունները արդեն ստորագրել էին կապիտուլիացիոն պայմանագիրը, Թուրքիայի նախագահին կից գործող Հաղորդակցության գրասենյակը (Թուրքիայի «ՊՈԱԿ»-ը) հրապարակեց կարճ ֆիլմ֊հոլովակ, որը պատմում էր թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության մասին։ Ֆիլմի անունը շատ խոսուն էր՝ «Թուրքիա-Ադրբեջան. Երկու պետություն, մեկ բանակ» (İki Devlet Bir Ordu) և վկայակոչում էր պանթուրքիստական հայտնի «Երկու պետություն, մի ազգ» (Bir millet, İki devlet) հայտնի կարգախոսը։
Քարոզչական բնույթ կրող այս հոլովակը նշանակալի է նրանով, որ ոչ միայն պաշտոնական հռետորաբանության մակարդակում ամրագրում է թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության անքակտելի լինելը, այլև արձանագրում է մի կարևոր տվյալ։
Ֆիլմում Ադրբեջանի ԶՈՒ պաշտոնաթող սպա, փոխգնդապետ Ռուսլան Իմամգուլիևը անդրադառնում է ռազմական համագործակցությանը և նշում, որ «1990-ականներից ի վեր ամեն տարի Ադրբեջանի բանակի հարյուրավոր զինվորներ, սպաներ և հրամանատարներ կրթություն են ստանում Թուրքիայում։ ...Եթե հաշվի առնենք նաև Թուրքիայի հետ համատեղ իրականացված զինավարժությունները, կստացվի, որ մեր բանակում թուրքական ռազմական կրթություն չստացած սպա և զինվոր չկա»։
Եթե այս փաստին հավելենք նաև այն, որ վերջին ամսվա ընթացքում առնվազն 50 ռազմական տրանսպորտային օդանավ է մեկնել Թուրքիայից Ադրբեջան, ապա կարող ենք ասել, որ հաջորդ տարածաշրջանային մեծ պատերազմը սարերի ետևում չէ, որում Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալու միասնական։
Իսկ սրան զուգահեռ ՀՀ տգետ իշխանությունները ուրախանում են, որ մեր տարածքով Թուրքիան միանալու է Ադրբեջանին։
Ի սկզբանե հայկական Շուշի քաղաքի կենտրոնում հայ ազգի հավաքական կամքի շնորհիվ 29 տարի առաջ ազատագրվեց և ապա տեղադրվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը` ի նշան Հայաստանի հաղթանակի:
2018թ. նույն հայ ազգի ընտրած տգետ իշխանությունների ապաշնորհ կառավարման պատճառով այսօր Սպարապետի արձանի տեղում հայ ազգի թշնամի Իլհամ Ալիևի կողմից բացվեցին ադրբեջանցի մշակութային գործիչների արձանները:
Հարյուրավոր հայորդիներ իրենց կյանքը տվել էին Շուշին վերահայացնելու ու հայկական պահելու համար: Իսկ հիմա այն իսկապես դարձավ դժգույն քաղաք...
Սա է պարտությունը:
Սա որ չգիտակցվեց, մենք երբեք լավ չենք ապրելու:

ՀԻՇԵՑՈւՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը:
ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկն այսօր ասել է. «Պետք է փորձենք երկարատև խաղաղություն ունենալ մեր բոլոր հարևանների հետ. տարածաշրջանը վերջապես պետք է մարդկային դեմք ունենա։ Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար»։
Տարաշածրջանի ու Հայաստանի հարևանների մասին ոչ թե հետադիմական, այլ տխմարագույն պատկերացումներ ունեցող այս պաշտոնյան Լենա Նազարյանն է, ով չի պատրաստվում Հայաստանը նորից հզորացնել, քանի որ ինքը դա վնասակար է համարում։
Ամբողջ տարածաշրջանը զինվում է և պատրասվում է մեծ պատերազմի, իսկ ՀՀ ԱԺ փոխխոսնակը ուզում է մարդկային դեմքով խաղաղ տարածաշրջան։ Առավել մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել։
Հասկանում եք, չէ՞, որ մոտավոր էսպիսի մտքեր են ասվում նաև Իրանի կամ Արաբական Էմիրությունների հետ բանակցություններին։ Ու պատկերացնո՞ւմ եք, օրինակ՝ իրանցիների դեմքի արտահայտությունը էսպիսի անհեթություններ լսելով։
Խաղաղության պատրաստվող այս տգետներին ու դեռևս նրանց սատարողներին ստիպված եմ հիշեցնել, որ թուրքերը շատ են «սիրում» մեր նման խաղաղասերներին։
Նույն հարցազրույցում նա փորձել է շահարկել նաև զոհերի թեման ու կոչ արել խուսափել նոր զոհերից։ 2016-ի Ապրիլյանի մեր զոհերին ու մի քանի դիրքային կորուստը քաղաքական դրոշակ սարքած և դրա վրա իշխանության եկած, Տիգրան Մեծի դիմանկարով ու Կիլիկիայի դրոշով շապիկներ հագնող, Ստեփանակերտի կենտրոնում «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացող այս երեսպաշտ իշխանությունները Հայաստան պետության ներկայիս կործանումը ամեն օր խորացնում են։
Սրա հետ համակերպվելու դեպքում հանկարծ չնեղվեք, որ մի քանի տարուց զարգացման որևէ շանսից զրկված լինեք։
Հայաստանի կապիտուլիացիան և մեր պետականության հետևողական թուլացումը անխուսափելիորեն բացասական է ազդում նաև հայկական սփյուռքի վրա։ Անկախ բնակության երկրից՝ հայկական համայնքները զգալիորեն թուլանալու են, իսկ որոշ երկրներում (օր.՝ Ռուսաստան, Արլ. Եվրոպա, Մերձավոր Արևելք) պարբերաբար ենթարկվելու են ճնշումների։ Սփյուռքում շատերը չեն էլ գիտակցում, որ իրենց ետևում թեկուզ փոքր, բայց այնուամենայնիվ՝ հայկական պետականության գոյությունը նկատելիորեն ազդում է իրենց ընդունող պետության վերաբերմունքի վրա։
Որոշեցի այս մասին գրել, քանի որ տեղեկություններ ունեմ, որ հայերը շարունակում են թիրախավորվել Գերմանիայում։ Մասնավորապես, հայերի տների դիմաց թուրքական և ադրբեջանական դեռևս անհայտ կազմակերպությունների կողմից արվել են այսպիսի գրաֆիտիներ, որոնց վրա գրված է «Տանը տեղ չկա» (տե՛ս կից նկարում)։ Գերմանական ոստիկանությունը դեռևս չի կարողանում գտնել հանցագործներին։
Սա լավ առիթ է հիշեցնելու, որ քանի դեռ Հայաստանի թուլամորթ իշխանությունները զիջում են ամեն հարցում և «տենչում խաղաղություն», Սփյուռքը ևս ապահով չի լինելու։

ՀԻՇԵՑՈւՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը:
Մարդու մոտ հայկական քաղաքական ինքնությունը այսուհետ կարելի է չափել պարզ ձևով: Եթե «Ու՞մն է Շուշին» հարցին անմիջապես չլսեք «հայինը», ապա գործ ունեք հակահայաստանի հետ` մարդու, ով չի ցանկանում ունենալ հայկական պետություն ու ինքնություն:
Երևի արդեն տեսել եք, որ ՀՀ Ազգային ժողովում հակահայաստանի պատգամավորներ կան:
Քանի որ արդեն բացահայտ կերպով ՀՀ ներկայիս տգետ իշխանությունները նախապատրաստում են Հայաստանի լիարժեք զինաթափումն ու Թուրքիա-Ադրբեջան դաշինքի առջև հնազանդ կեցվածքը՝ բոլորիս համոզելով, որ դրա դիմաց Հայաստանի բնակիչները կստանան հավերժական խաղաղություն և նյութական բարեկեցություն, ապա ստիպված եմ այդ պարզագույն տգիտության վերաբերյալ մեջբերել Գարեգին Նժդեհի այս հայտնի տողերը.

«Մի աշխատասեր եւ նյութական ապագայի համար այնքան ձիրքերով օժտված ժողովուրդ, որ նյութական բարիքներ կուտել եւ ամբարել գիտե տարվա բոլոր եղանակների համար, որ ծիծաղելի կհամարե, եթե մեկը ամռանը միայն արեւի գեղեցկությամբ հիանա եւ չմտածե ձմռան մասին, զարմանալիորեն իդեալիստ է դեպի խաղաղությունը, աղոթում է նրա արեւին եւ բնավ չի հավատում, թե պատերազմի ձմեռ կա:
Սակայն պատերազմը գալիս է հակառակ մեր ցանկության, որովհետեւ հակամարտության օրենքն է կառավարում աշխարհը: Այս ճշմարտությունը չի ուզում հասկանալ մեր ժողովուրդը։ Դրա համար էլ խաղաղ տարիների քրտնաջան աշխատանքով կուտակած բարիքները պատերազմի օրերին տալիս է թշնամուն, իսկ ինքն իբրեւ մուրացկան ծանրանում է օտարների վրայ:
Մենք կուզեինք, որ մեր ժողովուրդը եւս վերջապես ըմբռնէր, թե խաղաղությունը ոչ թե հավերժական չէ, այլ ժամանակավոր զինադադար միայն: Խաղաղությունը նույնիսկ նորմալ վիճակ չէ, խաղաղություն չկա մեր երկրագնդի վրա, չի կարող լինել եւ մարդկային պատմության մեջ: Պատերազմը ժողովուրդների կյանքում անխուսափելի պահ է»։

Չգիտեմ էլ, թե ինչպես ավելի պարզ բացատրել, որ մենք ներկայիս իշխանությունների հետ անխուսափելիորեն մոտենում ենք հաջորդ, ավելի մեծ պատերազմին, որը կլինի վերջինը մեր պատմության մեջ։

ՀԻՇԵՑՈւՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը:
Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են նախապատրաստվել «Ձմեռ 2021» համատեղ լայնամաաշտաբ զորավարժություններին (կցում եմ մի քանի լուսանկար): Առաջնային թիրախը Հայաատանն է և Կովկասի ողջ անվտանգային համակարգը:
Թուրքիայում թողարկվել է Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակին նվիրված հուշադրամ։ Դրա դիմային կողմում պատկերված Ադրբեջանի վարչական տարածքի ուրվագիծը՝ ներառյալ Արցախը, Աղդամի մզկիթը և հայոց բերդաքաղաք Շուշիի պարիսպները, իսկ ետնամասում պատերազմում ընկած ադրբեջանցի զինվորներին խորհրդանշող ծաղիկը՝ խառըբուլբյուլը։
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
​Հայաստանի կապիտուլիացիան և մեր պետականության հետևողական թուլացումը անխուսափելիորեն բացասական է ազդում նաև հայկական սփյուռքի վրա։ Անկախ բնակության երկրից՝ հայկական համայնքները զգալիորեն թուլանալու են, իսկ որոշ երկրներում (օր.՝ Ռուսաստան, Արլ. Եվրոպա, Մերձավոր…
Գիշերը Վրաստանում հայկական բեռնատարների վրա հարձակումը, ցավոք, ոչ միայն եզակի դեպք չի, այլ առջևում սպասվող նոր սպառնալիքների մեկնարկը: Այդ մասին գրել էի մի քանի օր առաջ: Վրաստանի, Ռուսաստանի հայերը, ըստ ամենայնի, Հայաստանի հայերի չափ կտուժվեն ՀՀ տգետների իշխանությունից:
Ադրբեջանի բանակն արդեն Կարսում է՝ մասնակցելու մի քանի օրից մեկնարկող Թուրքիա-Ադրբեջան համատեղ զորավարժություններին։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանական ԶՈՒ տեխնիկայի ժամանումը Կարս։