Ուղիղ մեկ տարի առաջ այսօրը՝ 2020-ի հունվարի 3-ին Իրաքում սպանվեց Իրանի ամենահայտնի ու ամենաազդեցիկ ռազմաքաղաքական գործիչներից Ղասեմ Սուլեյմանին (հենց նա էր պատասխանատու Իրանի տարաշրջանային քաղաքականության համար)։ Դա նշանավորեց մեր տարածաշրջանում՝ Մերձավոր Արևելքում պատերազմի նոր շրջափուլի մեկնարկը։ Դրան հաջորդած մի քանի կարևորագույն իրադարձությունները հուշում էին, որ այդ փուլը անպայմանորեն դիպչելու է նաև մեզ։ Օրինակ հուլիսին, երբ Տավուշում լարված էր, աննախադեպ հակահայկական արշավ էր սկսվել Լիբանանից մինչև Իրան, ինչը նշանակում էր, որ պրոքսի պատերազմը արդեն հասել է մեզ։
Ինչպե՞ս արձագանքեց Հայաստանը։ Նախ դեռ հունվարին իշխանության ներկայացուցիչները վարչապետի գլխավորությամբ Ղ. Սուլեյմանիի սպանության առիթով փորձագիտական հանրության մտահոգությունները ձեռք առան և վերջիններիս որակեցին որպես «տնայնագործ գեոպոլիտիկներ»։ Բնականաբար, ՀՀ կառավարությունը գրեթե ոչ մի գործուն քայլ ձեռք չառավ հնարավոր սցենարներին պատրաստվելու համար (եթե հիշում եք, այդ օրերին իշխանության համար ամենաառաջնային թեման ՍԴ կազմի փոփոխությունն էր)։ Զավեշտալի էր նաև այս առիթով լեռան վրայից վարչապետի «կոչը» Իրանին ու ԱՄՆ-ին խաղաղություն հաստատելու (բնականաբար Իրանի նկատմամբ նման անլուրջ պահվածքը արձանագրվում էր նաև Թեհրանում, ինչը պատասխանը ևս պիտի դրսևորվեր նաև պատերազմի ընթացքում)։ Այս զարգացումների վերաբերյալ լուրջ որևէ մշակում տեղ չգտավ նաև ամռանը հրապարակված «Ազգային անվտանգության ռազմավարություն» անունը կրող փաստաթղթում, որը պետք է ուղանիշայինը լինի նման հարցերում։ Փակ քննարկումներում ևս տարածաշրջանային պրոքսի պատերազմի մասին բարձրաձայնված հարցերի վերաբերյալ ևս գրեթե զրոյական արձագանք էր։ Իշխանություններին այս հարցերը չէին հետաքրքրում, իսկ աշխատանք պահանջող տեղերում կար զրո նախաձեռնողականություն։
Սուլեյմանիի սպանության մեկամյա տարելիցը առիթ է հիշեցնելու, որ այս տարածաշրջանում չկա մի իրադարձություն, որ մեզ վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցություն չունենա։ Տարիների ընթացքում մեր անլուրջ մոտեցումը Իրանին կամ Սիրիային հանգեցնում է նրան, որ, օրինակ, Սյունիքի ու Գեղարքունիքի հարևանությամբ այժմ կան սիրիացի ահաբեկիչ վարձկաններ։ Ինչպես ասում են, և սա դեռ ամենը չէ։
Ցանկացած ՀՀ կառավարություն (ում էլ ընտրեք) պարտավոր է ներկայացնել Մերձավոր Արևելքի հետ հարաբերությունների իրական տեսլականը։ Հայաստանի առաջնային խաղադաշտը մեր հարևանությամբ է, ոչ թե Եվրոպայում կամ ԱՄՆ֊ում։ Սա չգիտակցելու դեպքում մեր պետության կործանումն անխուսափելի է։
ՀԻՇԵՑՈւՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը:

Ցանցում մտահոգ քաղաքացիները շարունակում են տարածել ՀՍԽՀ քարտեզներ, որոնցում երևում է, որ Շուռնուխ գյուղը նախկին խորհրդային Հայաստանի մի մաս է եղել։ Ինձ էլ են նամակներով հարցնում, թե որքան է տեղի ունեցող սահմանազատման գործընթացը ճիշտ։ Որպեսզի առանձին-առանձին չգրեմ, թույլ տվեք կետ առ կետ պարզաբանեմ այստեղ։
- Չկա խորհրդային որևէ քարտեզ, որում հստակ նկարագրված լինել նախկին խորհրդային 2 հանրապետությունների սահմանները մետր առ մետր (իսկ վերջին 2 ամիսը երբեմն հենց բառացի մետրերի (շատ կարևոր մետրերի) հարցեր են լուծվում)։
- Խորհրդային տարիներին ստեղծված գրեթե բոլոր քարտեզները, որոնք տպվում էին հիմնականում Մոսկվայում կամ Թիֆլիսում, միահամուռ կերպով արձանագրում են, որ Շուռնուխ գյուղը Խորհրդային Հայաստանի տարածքում է։
- Ադրբեջանը այս պահին էլ չի վիճարկում բուն Շուռնուխ գյուղի՝ Հայաստանի կազմում լինելը։ Բաքուն պնդում է, որ գյուղի մի մասը Ադրբեջանի տարածքում է։
Ուրեմն խնդիրն այլ տեղ է։
-Ըստ էության նոյեմբերի 9-ի կապիտուլիացիայից հետո ՀՀ վարչապետը բանավոր կերպով պայմանավորվել է, որ համաձայնելու է Ադրբեջանի ներկայացրած սահմանազատման պայմաններին։
Սա է պատճառը, որ Շուռնուխի (և այլ նմանատիպ) թեմայով բացարձակ լուռ են ՀՀ «դուխով» իշխանությունները։ Իսկ Ադրբեջանը վստահաբար 1991թ.-ից հետո ունի հրատարակած հարյուրավոր քարտեզներ (դրանք նաև ներկայացված են միջազգային կազմակերպություններում), որոնցում Սյունիքի մարզի մի շարք հատվածներ Ադրբեջանի շրջանների մեջ են մտցված։ Ամենայն հավանականությամբ հենց այս քարտեզներն են հիմք ծառայում սահմանազատման համար։ Ցավոք, դատելով ստեղծված իրավիճակից, դրանց համաձայնել է ՀՀ վարչապետը։
- Գրեթե ցանկացած հմուտ դիվանագետ (որպիսիք կան մեր երկրում և սփյուռքում) նոյեմբերի 9-ից հետո ունակ կլիներ բանակցել և Շուռնուխի և նմանատիպ բնակելի տարածքների հարցը լուծեր ի օգուտ սյունեցիների։
Միակ ուժը, որ դա չի կարող անել, պատերազմում պարտված ուժն է։ Սա պարզ օրինաչափություն է, կարելի է ասել ֆիզիկայի օրենք։ Բայց ցավոք, ՀՀ ներկա իշխանությունների համար մի գյուղ էս կողմ, մի գյուղ էն կողմ պարզապես «ցավոտ իրավիճակ» է, ուստի իրենք չեն զգում հրաժարական տալու անհրաժեշտություն և, փաստացի, հանձնում են Սյունիքի որոշ հատվածներ ևս։
-Արդեն մի քանի անգամ ասել եմ, որ սահմանազատման նոր պահանջներ Ադրբեջանը ներկայացնելու է նաև Վայոց Ձորի, Արարատի ու Տավուշի մասով։ Ու դա կանգնեցնելու միակ ձևը պարտված առաջնորդի հեռանալն է։
Հետևաբար որքան էլ դուք տարածեք ցանցում քարտեզներ, որտեղ Շուռնուխը ՀԽՍՀ մի մասն է, դա ոչինչ չի տալու։ ՀՀ կառավարությունը համաձայնել է առաջնորդվել ադրբեջանական քարտեզներով։ Մնում է հուսալ, որ դրանք այն քարտեզները չեն, որտեղ Սևանը, Սյունիքն ու Վայոց Ձորը ամբողջապես Ադրբեջանի Հանրապետության մասերն են։
@varuzhandragoman

ԻՆՉՊԵՍ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՐԻՆ ՄԵՂՐԻԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
1960-70-ականներին Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը լուռ և քրտնաջան աշխատանք էր տանում, որպեսզի ամրապնդի Սյունիքը։ Խոսքը գնում էր առաջին հերթին սյունեցիների համար տնտեսական բարվոք պայմանների ստեղծմանը, ինչը հնարավորություն կտար վերջիններիս չլքել իրենց հայրենի բնակավայրերը՝ քաղաք տեղափոխվելով։
Խորհրդահայ ղեկավարության համար ակնհայտ էր նաև Ադրբեջանի ղեկավարության ձգտումը՝ ամեն գնով միացնել Նախիջևանը «մայրցամաքային» Ադրբեջանին, որի գլխավոր խոչընդոտը հենց Սյունիքն էր։ Այդ ձգտումը դրսևորվում էր տարբեր ծրագրերով, որոնք Բաքուն փորձում էր իրականություն դարձնել՝ համապատասխան աշխատանք կատարելով Մոսկվայում։
Կուզեմ դրանցից առանձնացնել հատկապես մեկը, որը առաջիկա օրերին նորից գերարդիական կդառնա։
1970-ականներին Հեյդար Ալիևը ԽՍՀՄ ղեկավար Լ. Բրեժնևից անձամբ թույլտվություն էր ստացել կառուցել Զանգելան-Օրդուբադ ճանապարհը (արդեն իսկ կառուցվել էր ճանապարհ մինչև Նյուվադի՝ Մեղրու շրջանի վերջին գյուղը)։ Դա հնարավորություն էր տալու Մեղրու տարածքով մինչև Նախիջևան ունենալ ուղիղ հաղորդակցություն։ Եթե դրան գումարենք նաև արդեն գործող երկաթուղին, որն անցնում էր Նախիջևան-Մեղրի-Մերձարաքսյան հովիտ ուղով, ապա կարելի է ասել, որ Թուրքիայի հետ կապը ամբողջանում էր (իմիջիայլոց, նորից հայր Ալիևի ջանքերով ավելի ուշ Արաքսի վրայով կամուրջ կառուցվեց Նախիջևանում, որը երկրամասը կապեց Թուրքիային)։
Իրավիճակի վտանգավորությունը հասկանում էին նաև Խորհրդային Հայաստանի ղեկավարները, ինչը ստիպեց վերջիններիս լծվել քարոզչական ու քաղաքական բուռն աշխատանքի։ Նրանց կողմից ճանապարհի կառուցումը արգելելու համար որպես գլխավոր հիմնավորում նշվում էր «ՆԱՏՕ-ի դաշինքի համար Թուրքիայից մինչև Բաքու ճանապարհի բաց լինելը»։ Մոսկվան մի քանի հանձնաժողով ձևավորեց, որոնք հայկական կողմի հմուտ աշխատանքի շնորհիվ արձանագրեցին, որ Զանգելան-Օրդուբադ ճանապարհը չպետք է կառուցվի։
Փոխարենը Անտոն Քոչինյանը և իր թիմը ձեռնամուխ եղան Սյունիքի ներսի հաղորդակցության ստեղծմանն ու հզորացմանը։ Կառուցվեցին Ղափան-Շիշկերտ, Շիշկերտ-Լիճք, Քաջարան-Մեղրի ճանապարհները։ Իմիջիայլոց, առանց Քաջարան-Մեղրի ճանապարհի Արցախյան առաջին պատերազմում մենք կորցրած կլինեինք Մեղրին։ Անգնահատելի է այս ճանապարհների ռազմավարական նշանակությունը։
ՀՀ ներկայիս ղեկավարությունը, որն աչքի է ընկնում բացառիկ տգիտությամբ, չի հասկանում այս պարզ իրողությունները և այժմ սիրահոժար կերպով Ադրբեջանին է տրամադրում այն, ինչին Բաքուն ձգտել է առնվազն վերջին 100 տարին, բայց այդպես էլ չի հաջողել մինչև 2020թ.։ Ներկա իշխանությունների կառավարումը շարունակելու դեպքում շուտով Մեղրին կդառնա տարանցիկ գոտի։ Իսկ թե ինչ աղետ է դա մեզ համար, արդեն մի քանի անգամ գրել եմ։

Կարևոր փոփոխություն տարածաշրջանում։ Այսօր Սաուդյան Արաբիան դադարեցնում է Կատարի պետության ցամաքային և օդային շրջափակումը։ Սպասվում է, որ այսօր Ծոցի համագործակցության խորհրդի նիստի ժամանակ Կատարի և Ծոցի մյուս երկրների միջև 2017թ. սկսված ճգնաժամը հնարավոր է լուծվի։ Դեռևս հայտնի չէ, արդյոք շրջափակմանը մասնակցած ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը նույնպես կհետևեն Սաուդյան Արաբիայի օրինակին։
Ցանկացած դեպքում, սա կարևոր փոփոխություն է։ Կատարը Մերձավոր Արևելքում Թուրքիայի գլխավոր դաշնակիցն է։ Պատահական չէ, որ սաուդները պարբերաբար խոսում են Ծոցի երկրների համախմբման անհրաժեշտության մասին՝ ընդդեմ ընդհանուր թշնամու (առաջին հերթին Թուրքիա և մասամբ՝ Իրան)։
Կհետևենք։
ՀԻՇԵՑՈւՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը:
@varuzhandragoman
Ցանկացած դեպքում, սա կարևոր փոփոխություն է։ Կատարը Մերձավոր Արևելքում Թուրքիայի գլխավոր դաշնակիցն է։ Պատահական չէ, որ սաուդները պարբերաբար խոսում են Ծոցի երկրների համախմբման անհրաժեշտության մասին՝ ընդդեմ ընդհանուր թշնամու (առաջին հերթին Թուրքիա և մասամբ՝ Իրան)։
Կհետևենք։
ՀԻՇԵՑՈւՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը:
@varuzhandragoman
Վերընթերցում են խորհրդահայ պետական գործիչ Ալեքսան Կիրակոսյանի հուշերը (ընդհանրապես, շատ եմ խորհուրդ տալիս ընթերցել)։ Ալեքսան Մատվեյիչը խոր կսկիծով նկարագրում է 1990-ականներին սկզբին իր տեսածը, որից բերեմ 3 պարբերություն. «Անհանգստությունս բարեփոխումների ձևերի ու ընտրության համար էր, դրանց իրականացմանը միտված գործող օրենսդրական ակտերի համար։ Մեզ ոչ թե ձևական, այլ իրական գործող ակտեր են պետք, որովհետև, վերջին հաշվով, խոսքն աշխարհի ամենաթանկ հարստության՝ հողի մասին է։ Հայաստանի դժվար հողի մասին...։
... Իսկ որ այսօր ասպարեզ եկած տարօրինակ մարդիկ այդպես անսիրտ քանդում, հողին են հավասարեցնում նախորդ սերունդների կառուցած երկիրը, փոշիացնում ու թալանում արյամբ ու քրտինքով ստեղծված ժողովրդական ունեցվածքը, նրանց արածը մի բացատրություն կարող է ունենալ, երկրի շինության վրա մի քար անգամ չեն դրել, կյանքում իրենց տեղը չեն գտել։ Այդ տեսակն ինքնահաստատվում է միայն ուրիշի ստեղծածն ավերելով...։
Միթե՞ դատարկ կարգախոսներով, ժողովրդին անճանաչ մեկին կարելի է երկրի ղեկավար ընտրել, երբ մարդիկ չեն տեսել նրա աշխատանքի արդյունքը, ծանոթ չեն նրա մարդկային ու քաղաքական համոզմունքներին։ Պարզվեց, այդպիսի անհեթեթ զավեշտ հնարավոր է, և իհարկե, Հայաստան երկրում»։
Որքա՜ն նման է Ալեքսան Կիրակոսյանի նկարագրածը մեր այսօրվան։
Համոզված եմ, որ եթե մենք պատշաճ կերպով մոտենայինք Խորհրդային Հայաստանի ժառանգությանը 1990-ականներին ու բաժանվեինք անցյալից արժանապատիվ կեցվածքով, մեր օրերի «անցյալը ամեն գնով մերժելու» օրակարգը գոյություն չէր ունենա այս ծավալներով։ Իմիջիայլոց, 1990-ականների սկզբին էլ ասում էին, որ «կոմունիստները երկիրը թալանել են»։

«ՆՈՐ» ՄԵՂՐԻԻ ՄԻՋԱՆՑՔԸ
կամ մի մանիպուլյացիայի պատմություն
Այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարել է. «Ներկա պահին հստակ աշխատանք է ընթանում Նախիջևանի միջանցքի բացման համար։ Չեմ ուզում առաջ ընկնել, սակայն այս միջանցքի բացումը տեղ է գտել նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ։ Այդ պատճառով այն անպայման բացվելու է և այդ ճանապարհից օգտվել են թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը և թե՛ Հայաստանը, թե՛ Իրանը»։
Հիշեցնեմ, որ ՀՀ վարչապետը դեկտեմբերի 5-ին հայտարարել էր. «Նոյեմբերի 9-ի հայտարարության առիթով ինչ-որ մարդիկ շրջանառության մեջ են դնում «Մեղրիի միջանցք» հասկացությունը: Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հայտարարության մեջ ո՜չ «Մեղրի» բառ կա, ո՜չ էլ «Միջանցք» բառ։ «Միջանցք» բառ կա Լաչինի կապակցությամբ։ Նկատի ունեմ՝ Մեղրիի մասով «Միջանցք» հասկացություն չկա»։
Չնայած Հայաստանի ղեկավարի այս մանիպուլյատիվ հայտարարությանը, թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, որոնք միջանցքի գլխավոր շահառուներն են, փաստացի արդեն նոյեմբերից սկսել են Սյունիքի տարածքով՝ Մեղրիի շրջանով անցնելիք մուլտիմոդալ ճանապարհի՝ այսինքն միջանցքի կառուցման աշխատանքները։ Մուլտիմոդալ ճանապարհը ենթադրում է ոչ միայն ավտոճանապարհ, այլև երկաթուղային գիծ և գազատար։ Արդեն իսկ սկսվել են նախագծման և որոշ շինարարական աշխատանքներ, որոնք ընթանում են Սյունիքից արևելք և արևմուտք։
Իմիջիայլոց, մեր թշնամիները ևս խուսափում են «Մեղրիի միջանցք» արտահայտությունը կիրառելուց։ Ադրբեջանն ու Թուրքիան գործածության մեջ են դրել երկու հիմնական եզր՝ «Նախիջևանի միջանցք» և «Զանգեզուրի միջանցք»։ Վերջինս ակտիվորեն օգտագործում են նաև Արևմուտքում (տե՛ս օրինակ Atlantic Council կամ Stratfor ամերիկյան հետազոտական կառույցների հոդվածները այս թեմայով)։
Ստացվում է, սիրելի՛ հայրենակիցներ, որ Մեղրիով միջանցք լինելու է, բայց անունը լինելու է ուրիշ (սա շատ նման է պատերազմի ընթացքում իշխանությունների կիրառված «տակտիկական նահանջ է, ոչ թե ջախջախում» հայտնի թեզին)։
Ինձ մնում է միայն հիշեցնել սպարապետ Վազգեն Սարգսյանի հայտնի հոդվածը Մեղրիի միջանցքի մասին (https://www.aravot.am/2020/12/18/1159873/) և հատկապես այս տողերը. «Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած տարածք՝ նույնիսկ Ղարաբաղը... Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ՝ սուտ է: ...Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու ձեր գանգը: Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում»։

Սա էլ «Զանգեզուրի միջանցք» արտահայտության օրինակների սքրինշոթերը ⬆️
Ըստ Ի. Ալիևը՝ առաջիկայում կկառուցվի ևս մեկ օդանավակայան Արցախի օկուպացված Քաշաթաղի (Լաչին) կամ Քարվաճառի (Քելբաջար) շրջաններում, ինչպես նաև Հորադիզ-Վարանդա (Ֆիզուլի) և Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի երկաթգիծը։ Նախագծման աշխատանքները կմեկնարկեն այս տարի։
Իսկ մենք «նստած ծառի տակ, նկարում ենք նապաստակ»։

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
«ՆՈՐ» ՄԵՂՐԻԻ ՄԻՋԱՆՑՔԸ կամ մի մանիպուլյացիայի պատմություն Այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարել է. «Ներկա պահին հստակ աշխատանք է ընթանում Նախիջևանի միջանցքի բացման համար։ Չեմ ուզում առաջ ընկնել, սակայն այս միջանցքի բացումը տեղ է գտել նոյեմբերի 10-ի հայտարարության…
ՀՀ վարչապետի խոսնակը քիչ առաջ արձագանքել է «Նախիջևանի միջանցքի» հարցին.
«Հայաստանը, իհարկե, հետաքրքրված է Ադրբեջանի տարածքով հայկական բեռների Ռուսաստանի Դաշնություն եւ Իրանի Իսլամական Հանրապետություն եւ հակառակ ուղղությամբ տեղափոխելու հնարավորությամբ: Հետաքրքրված ենք դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական բեռների ավտոմոբիլային եւ երկաթուղային տրանսպորտի միջոցով տեղափոխման հնարավորությամբ, իսկ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ հատկապես երկաթուղային տրանսպորտով փոխադրումներով: Այս համատեքստում, բնականաբար, Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունը Ադրբեջանի Արեւելյան մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ:»
Նայում ենք նոյեմբերի 9-ի խայատառակ հայտարարության համապատասխան կետը. « ՀՀ֊ն երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»։
Եթե Հայաստանի տարածքում հաղորդակցության հսկողությունը իրականացնում է ոչ թե ՀՀ-ն, այլ Ռուսաստանը, ապա սա միջանցք է։ Միջանցքը, ինչպես ասում են, «պոզով պոչով» չի լինում։

Երեկ ևս 5 ռազմական օդանավ է Թուրքիայից մեկնել Ադրբեջան։ Այսպիսով, միայն վերջին երկու օրվա ընթացքում այդ Ադրբեջան մեկնած թուրքական ռազմական օդանավարի թիվը հասել է 12-ի։ Հավանաբար, նախապատրաստվում է Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազայի հիմնումը։
Բացառել չի կարելի իհարկե նաև ռազմատեխնիկայի փոխադրումը։ Հիշեցնեմ, որ այս ուղղությամբ միայն անցյալ տարի ըստ պաշտոնական տվյալների դեպի Ադրբեջան թուրքական ռազմական արտահանումը մեծացել է 198%-ով։
Բացառել չի կարելի իհարկե նաև ռազմատեխնիկայի փոխադրումը։ Հիշեցնեմ, որ այս ուղղությամբ միայն անցյալ տարի ըստ պաշտոնական տվյալների դեպի Ադրբեջան թուրքական ռազմական արտահանումը մեծացել է 198%-ով։
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
«ՆՈՐ» ՄԵՂՐԻԻ ՄԻՋԱՆՑՔԸ կամ մի մանիպուլյացիայի պատմություն Այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարել է. «Ներկա պահին հստակ աշխատանք է ընթանում Նախիջևանի միջանցքի բացման համար։ Չեմ ուզում առաջ ընկնել, սակայն այս միջանցքի բացումը տեղ է գտել նոյեմբերի 10-ի հայտարարության…
ՀՀ վարչապետն այսօր հերթական գրառումն է արել՝ փորձելով հերքել Մեղրիով միջանցքի բացումը։
Ահա այդ հատվածը. «Կրկին ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ոչ «Մեղրի» ոչ էլ ՀՀ որեւէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն»։
Հիմա բացենք նոյեմբերի 10-ի խայտառակ հայտարարությունը, որի 9-րդ կետն ասում է հետևյալը. «Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»։
Համադրենք այս երկու տեքստերը և տանք պարզ տրամաբանական հարց. եթե խոսք չի գնում միջանցքի մասին, այլ պարզապես սովորական տրանսպորտային տեղաշարժ է (օրինակ՝ ՀՀ A սահմանային անցակետից ադրբեջանական մեքենան մտնում է ու դուրս է գալիս ՀՀ B սահմանային անցակետից), ինչո՞ւ է այդ տեղաշարժը հսկվում ոչ թե ՀՀ կողմից, այլ ՌԴ Սահմանապահ ծառայության» և ինչու պետք է առանձին շեշտվի դրա մասին պատերազմն ամփոփոխ հայտարարության տեքստում։
Երկրորդ. ուշադրություն դարձրեք, որ ճիշտ նույն ձևակերպումն է օգտագործված նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ Լաչինի միջանցքի համար. «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»։
Այսպիսով, ՀՀ վարչապետը լեզվաբանության մակարդակում չի ստում, որ տեքստում գրված չեն «Մեղրի» ու «միջանցք» բառերը։
Սակայն նա ՍՏՈՒՄ է՝ հերքելով, որ Սյունիքով անցնելու է Ադրբեջան-Նախիջևան ճանապարհային ուղի, որը ոչ այլ ինչ է, քան միջանցք։
Եվ բոլորովին նշանակություն չունի, որ այդ միջանցքի անունը ՀՀ վարչապետը չի դնում միջանցք։ Փոխարենը՝ դա անում են այն երկրները, որոնք օգտվելու են դրանից՝ Թուրքիան և Ադրբեջանը՝ անվանելով այն «Նախիջևանի միջանցք» (այդ մասին տե՛ս երեկվա գրառումս՝ https://www.facebook.com/varujeans/posts/10222789876965774)։
Ցավոք, հայաստանցիների մեծ մասը չի հասկանում, թե ինչ աղետ է լինելու Մեղրիի միջանցքի բացման դեպքում։ Հայաստանի անկումը շարունակվում է։

Facebook
Log in to Facebook
Log in to Facebook to start sharing and connecting with your friends, family and people you know.
Ադրբեջանական աղբյուրների համաձայն` Թուրքիան ավիաբազաներ է հիմնելու Գյանջա, Լենքորան և Գաբալա քաղաքներում: Պաշտոնական տեղեկություններ այս առթիվ դեռ չկան:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը հունվարի 11-ին ընդառաջ.
«...Նախագահն իրավասու մարմիններին կոչ է անում ինչպես վերոնշյալ փաստաթղթով նշված միջոցառումների իրականացման, այնպես էլ բանավոր պայմանավորվածությունների ձեռք բերման դեպքում առաջնորդվել բացառապես համազգային շահերով, ապահովել հանրության առաջ հաշվետվողականություն և անշեղորեն պահպանել ՀՀ Սահմանադրության և օրենսդրության պահանջները, միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները»:

Forwarded from Elbakyan's diary
ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ ԿԱՄ ՀԱԿԱՀԱՅԱՍՏԱՆԸ
• Հիշո՞ւմ եք նորածին մանկան պատկանելության համար Սողոմոն թագավորի մոտ վեճի եկած երկու անառակ կանանց (Գ Թագաւորաց 3:16-28)։ Երբ թագավորը հրամայեց սրատել երեխային և մի կեսը տալ մեկին, մյուս կեսը՝ մյուսին, իրական մայրն աղաչեց երեխային տալ մյուսին, միայն թե վերջինս կենդանի մնա, իսկ կեղծ մայրն ասաց․ «Մի՛ իմ լիցի, եւ մի՛ դորա, կտրեցէ՛ք ընդ մէջ» («ո՛չ իմը թող լինի, ո՛չ նրանը, մեջտեղից կիսե՛ք նրան»)։ Սա առակ է զոհաբերության պատրաստ իրական սիրո մասին։
• Հարցրե՛ք «նախկին թալանչիների» ցանկացած ներկայացուցչից կամ նրանց սատարող ժողովրդական խմբերից, թե կուզեին արդյոք պատերազմում չպարտվեինք, հաղթեինք, մի բան էլ նոր հողակտորներ ազատագրեինք, բայց ցմահ իշխեր Նիկոլը, իրենից հետո էլ՝ որդին։ Վստահ եմ՝ նրանց մեծ մասը կասի «այո»։ Ապա դարձե՛ք և հարցրե՛ք Նիկոլի ներկայացուցիչներից կամ նրանց սատարող ժողովրդական խմբերից, թե կուզեին արդյոք պատերազմում չպարտվեինք, հաղթեինք, մի բան էլ նոր հողակտորներ ազատագրեինք, բայց «նախկինները վերադառնային»։ Վստահ եմ՝ նրանց մեծ մասը կասի «ոչ»։ Մի պատասխանում դուք կգտնեք Հայաստանը, իսկ մյուսում՝ հակաՀայաստանը…
• Ինչպես և աստվածաշնչյան այդ երկու անառակ կանայք, որ ապրում էին մի տանը, լեռնական Հայաստանն ու դաշտային Հայաստանը նույնպես ապրում են մի տանը, Հայաստանն ու հակաՀայաստանը նույնպես ապրում են մի տանը։ Նիկոլի իշխանության գալն արտահայտությունն էր հակաՀայաստանի հաղթանակի, իսկ նրա իշխանակալության շարունակումը՝ դրա հաղթարշավի։
• Այդ հակաՀայաստանը դարերով մեզանում արմատացած և Հայաստանի անբաժանելի մասը դարձած երևույթ է։ Դա Ավանում Բյուզանդիայի Մորիկ կայսեր հիմնած հակաթոռ կաթողիկոսությունն է, Լոռու քաղկեդոնական տաճարներն են, ուշ միջնադարում հայերին դավանափոխ անող կաթոլիկ և բողոքական միսիոներներն են, Հայաստանը Բուլղարիայի և Հունաստանի նմանությամբ ազատագրել փորձող օտարահայ ուսանողությունն է, Հայաստանը «գավառներ» կոչող Թիֆլիսի ու Կ․ Պոլսի մտավորականությունն է, որ ռեինկարնացվել է «կասկադահայության» ու «սորոսահայության» տեսքով։
• Թե որն է իրական Հայաստանը, կասեմ հաջորդիվ, բայց նախ պետք է ամրագրել, որ աշխարհագրական դարավոր պառակտման ու տեղական էլիտաների ընդհատության պատճառով՝ Հայաստանն ու հակաՀայաստանը երրորդ թագավորաց գրքի անառակների պես ապրում են նույն տանը, և այս պահի դրությամբ դատը շահել է հակաՀայաստանը, իսկ Նիկոլը դրա մարմնավորումն է…

Ղարաբաղյան շարժման օրերին Ադրբեջանի Կենտկոմի առաջին քարտուղար Բաղիրովը մեկնել էր Թուրքիա՝ օգնություն ստանալու։ Ասում են՝ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը նրան հարցրել էր ծավալվող իրադարձությունների մասին։ Բաղիրովը պատասխանել էր, թե Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ցանկանում է անկախանալ, ինքնուրույն հանրապետություն դառնալ։
«Թո՛ղ անկախանա», - ասում է ի պատասխան Թուրքիայի նախագահը։ Օզալի պատասխանից ապշահար՝ ադրբեջանցի Բաղիրովը իր մտահոգությունն է հայտնում, որ այդ դեպքում հաջորդ քայլը կլինի Ադրբեջանի կազմից դուրս գալն ու Հայաստանին վերամիավորվելը։ Օզալը, սակայն, հետևյալ կերպ է բացատրում իր միտքը.
«Թո՛ղ դուրս գա, թո՛ղ միավորվի։ Եթե Նախիջևանն էլ ուզեին, պետք է տայիք... Բայց հազարավոր ադրբեջանցիներ կմնային Հայաստանում, Ղարաբաղում և մի քանի տասնամյակ անց ժողովրդագրական պատկերի փոփոխությամբ, խաղաղ կերպով կնվաճեիք և՛ Ղարաբաղը, և՛ Հայաստանի հողերը»։
Ոչ ոք ստույգ չգիտի՝ արդյոք իրականում եղել է այս զրույցը, թե ոչ։ Սակայն դա էական էլ չէ, քանի որ այդ զրույցում արտացոլված էր հայ-թուրքական հակամարտության գլխավոր գործոնը՝ ժողովրդագրականը, որում առանց այդ էլ պարտված Հայաստանը վաղվա ստորագրվելիք հերթական խայտառակությունից հետո կսկսի կրել նոր՝ ջախջախից պարտություն։ Այն, ինչ վաղը կմատուցվի ձեզ որպես «տրանսպորտային հրաշք» և հերթական «տնտեսական հեղափոխություն», իրականում Հայաստանի դարպասները կբացի Ադրբեջանի և Թուրքիայի առաջ և կմիավորի այդ երկուսին Սյունիքի տարածքում։ Դրանից հետո կսկսվի Սյունիքի աստիճանական թուրքացումը ադրբեջանցիների կողմից։
Հեռավոր 80-ականներին ինչ իմանային Օզալն ու Բաղիրովը, որ 2018-ին հայերը կընտրեն այնպիսի իշխանություն, որը առանց դիմադրելու և շատ ավելի արագ թուրք-ադրբեջանական զույգին կտար այն ամենը, ինչին պետք էր հասնել դեմոգրաֆիական երկար պայքարով։ Ինչպես կասեր դասականը՝ «Օզալը սխալ էր, ... ճիշտ»։
Այնպես որ վաղը Հայաստան պետության վախճանը, ամենայն հավանականությամբ, կմտնի իր վերջին փուլը, որը մենք ինքներս չենք ցանկանա կանգնեցնել, որովհետև «նախկինները, պողոսը, թալանը, բա ո՞վ, երրորդ ուժը»...

Հրապարակվեց նոր համաձայնագրի տեքստը: Ամեն ինչ ճանապարհների մասին է: Ինչպես և սպասվում էր, ևս մեկ անգամ փաստվեց, որ Հայաստանի տարածքով Ադրբեջանը կկպնի Նախիջևանին, այսինքն Թուրքիային: Էս հայտնի Մեղրիի միջանցքն ա, որը ոչ մի ձև չի կարելի է կոչել «Մեղրիի միջանցք», որ չստացվի, որ մեր ապաշնորհները միջանցք տրամադրեցին թուրքական աշխարհին:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հայաստանի պարտված դիվանագիտությունը 44 վայրկյանում։
Մի առիթով արդեն ասել եմ, որ Հայաստանում հաշված թվով մարդիկ կան (հիմնականում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ), ովքեր հասկանում են Ղարաբաղյան հակամարտության իրական էությունն ու տիրապետում են բանակցյային գործընթացի բոլոր նրբություններին։
Ցավոք, այդ մարդկանց թվում չէր և այդպես էլ չմտավ ՀՀ ներկայիս վարչապետը։ Արդյունքը՝ Արցախում հայկական պետության անկումը և մեր հայրենիքի 1/4-ի կորուստն էին։
Վերջերս ՀՀ վարչապետը փորձեց հերթական անգամ արդարանալ և մի հոդված հրապարակեց, որտեղ մի շարք անհեթեթ պնդումներ արեց Ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ՝ պնդելով, որ ամեն ինչ շատ վատ էր 2018-ին և ոչինչ փոխել չստացվեց։
Այսօր այդ հարցին անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարարությունը (հղումը դնում եմ մեկնաբանության մեջ)։ Պաշտոնական հաղորդագրությունում ասված է, որ տարածքների հանձնում կարող էր լինել միայն Արցախի հստակ կարգավիճակի դիմաց։ Միաժամանակ նշված է, որ 2018թ. հայկական կողմը նոր մոտեցումներ է փորձել մտցնել բանակցային տրամաբանության մեջ։
Մեր տգետ իշխանությունների ահա այս և նմանատիպ մեծ ու փոքր ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառով մենք ոչ միայն մեծագույն կորուստներ ունեցանք, այլև կանգնեցինք ազգային կատաստրոֆայի շեմին։
ՀԻՇԵՑՈւՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը:
https://www.mid.ru/ru/foreign_policy/news/-/asset_publisher/cKNonkJE02Bw/content/id/4519475

www.mid.ru
Ответ российского сопредседателя в Минской группе ОБСЕ, Посла по особым поручениям МИД России И.В.Попова на вопрос СМИ относительно…
...