Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.99K subscribers
848 photos
111 videos
6 files
949 links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Եթե Իրանի նախագահն ու արտգործնախարարը մահացած լինեն, ապա չպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության կամ սպանության հետ, որի նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը: Դա կզգանք մենք լիարժեք:

Հուսանք, որ այնուամենայնիվ վատթարագույնը տեղի չունեցել:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Եթե Իրանի նախագահն ու արտգործնախարարը մահացած լինեն, ապա չպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության կամ սպանության հետ, որի նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը: Դա կզգանք մենք լիարժեք: Հուսանք, որ այնուամենայնիվ վատթարագույնը…
Իրանագետ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանի կարևոր դիտարկումը իրադարձությունների զարգացման ֆոնին.

«Ակնհայտ է՝ Բաքվում ուղղակի սարսափում են այն բանից, որ ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ, քանի որ իրանական փորձագիտական շրջանակներում տարածված է տեսակետ այն մասին, որ արհեստածին Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի հենց մերձարաքսյան գոտում է գործելու լայն հնարավորություններ ստացել իսրայելական հետախուզությունը»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Եթե Իրանի նախագահն ու արտգործնախարարը մահացած լինեն, ապա չպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության կամ սպանության հետ, որի նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը: Դա կզգանք մենք լիարժեք: Հուսանք, որ այնուամենայնիվ վատթարագույնը…
Իրանի նախագահ Ի. Ռաիսին և արտգործնախարար Հ. Ամիր Աբդոլահյանին զոհվել են ավիավթարում։
Սա արդեն պաշտոնական է։
Կից վթարի վայրից առաջին կադրեր են։

Իրանին մաղթենք կայունություն։ Սա, բացի մարդկային ու բարեկամական զգացողությունից, նաև բխում է մեր ազգային-պետական շահերից։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Իրանի նախագահ Ի. Ռաիսին և արտգործնախարար Հ. Ամիր Աբդոլահյանին զոհվել են ավիավթարում։ Սա արդեն պաշտոնական է։ Կից վթարի վայրից առաջին կադրեր են։ Իրանին մաղթենք կայունություն։ Սա, բացի մարդկային ու բարեկամական զգացողությունից, նաև բխում է մեր ազգային-պետական…
Ինչ է լինելու հետո

Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության 131-դ հոդվածի համաձայն՝ նախագահի մահվան, պաշտոնանկության, հրաժարականի, երկու ամսից ավելի բացակայության, հիվանդության կամ նախագահության ժամկետն ավարտվելու և խոչընդոտների առկայության դեպքում, նախագահի լիազորոթյունները ստանձնում է առաջին փոխնախագահը։

Այնուհետև, խորհրդարանի նախագահի, դատական իշխանության ղեկավարի և առաջին փոխնախագահի մասնակցությամբ ձևավորված խորհուրդը կազմակերպում է արտահերթ նախագահական ընտրություններ, որոնք պետք է անցկացվեն առավելագույնը հիսուն օրվա ընթացքում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Կառավարության հատուկ նիստին նախագահ Ռաիսիի դատարկ աթոռը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հունաստանի վարչապետ Միցոտակիս. «Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Պոնտոսի հույների ցեղասպանությունը»:

Եվրամիության անդամ Հունաստանը հակամարտության մեջ է ՆԱՏՕ անդամ Թուրքիայի հետ: Երկու երկրների միջև կան տասնյակ բարդ խնդիրներ` սահմանազատումից մինչև ցեղասպանություն:
Սակայն դա չի խանգարում ունենալ որոշակի երկկողմ հարաբերություններ ու բարձրաձայնել սեփական ազգային-պետական շահերը:
Ավելին, դա նաև չի խանգարում, որ Հունաստանը շարունակի պայքարը հունական` Պոնտոսի ցեղասպանության ճանաչման համար: Այս սա է պետական քաղաքականությունը, այլ ոչ թե «մոռանանք, չխոսենք, լռենք, որ չճնշեն»-ը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
⚡️⚡️⚡️
Թուրքիան պայքարում է Սրբազան շարժման դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զարմիկին` Ջենգիզ Էրին պատկանող թուրքական «SüperHaber.com» էլեկտրոնային պարբերականում երեկ հրապարակվել է մի հոդված, որը վերնագրված է «Ո՞վ է սպանելու Բագրատ սրբազանին... Մեղքը գցելու են թուրքերի վրա»:

Հոդվածում նշվում է, որ իբր թե հենց հայերը` սփյուռքի օժանդակությամբ սպանելու են Բագրատ սրբազանին, ու մեղքը գցեն Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների վրա:

Սա, փաստացի, կարելի է համարել տեղեկատվական արշավ Բագրատ սրբազանի և նրա գլխավորությամբ սկսված ժողովրդական շարժման դեմ, ինչպես անթաքույց սպառնալիք` հաշվի առնելով պարբերականի սեփականատիրոջ անձը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Երեկվանից թուրքական գրեթե ողջ մեդիան ցնծության մեջ է: «Հայաստանը հրաժարվում է Մեծ Հայաստանի երազանքից», «Հայոց Ցեղասպանության հարցը փակված է» և նմանատիպ այլ վերնագրերով ողողված են Թուրքիայում գործող գրեթե բոլոր թերթերը, հեռուստաալիքները և համացանցը:

Առիթը Հայատանի դե-ֆակտո իշխանության կողմից շարունակաբար արվող թուրքամետ հայտարարություններն են:
Ցնծության իրական պատճառը, սակայն, այն է, որ Թուրքիան տեսնում է հնարավորություններ վերջապես գրավել ողջ Հայաստանը, իսկ այս պահին մեր` հայերիս անունից արվող անօրինական զիջումները հեշտացնում և արագացնում են այդ նպատակի իրականացումը:

Պատահական չէ, որ արդեն նաև թուրքական սոցցանցերում մարդիկ Հայաստանի վարչապետի համար կիրառում են «Էրմենիսթանի մեր նահանգապետը» պիտակավորումը:

Փոխելու համար այս ապագան կիրակի` մայիսի 26-ին, ժամը 16:00-ին պետք է սատարել Բագրատ սրբազանին Հանրապետության հրապարակում:
Ես այնտեղ եմ լինելու:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | բաժանորդագրվել @varuzhandragoman
Առանց հաղորդակցության չկա կառավարում, առանց կառավարում չկա հաղթանակ:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Forwarded from Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան (Nairi Hokhikyan)
Կիրանցում մարդիկ այրում են իրենց տները․

Կրկին նույն իրողությունն է, ինչ եղավ Աղավնոյում, Բերձորում և Արցախի շատ ու շատ այլ բնակավայրերում։
Մարդկանց հանում են իրենց տներից, խլում տասնամյակների ընթացքում ստեղծածն ու տալիս թշնամուն։ Եվ դա արվում է Հայաստանի իշխանության ձեռքով։ Դա արվում է, քանի որ Հայաստանի ղեկավարները դարձել են թշնամու ոտքի տակի փալաս և անում են այն, ինչ իրենց հրահանգում են Բաքվից ու Անկարայից։

Տավուշի մարզի Կիրանց գյուղում մարդիկ սկսել են քանդել իրենց կառույցները, այրել տները, իսկ հայտնի կամրջի մոտ, որտեղով մենք միշտ անցնում ենք դեպի Նոյեմբերյան գնալիս, արդեն խանութն են հանում։

Այսպես հանձնվում է ամեն ինչ․․․ ամեն ամեն ինչ։ Վառվում են մարդկանց կենսագրություններն ու կյանքի իմաստը։
Ադրբեջանում ևս խիստ անհանգստացած են Հայաստանում սկսված Սրբազան շարժմամբ և դրա հնարավոր հաղթանակով:

Ընդ որում` Բաքվում կա շատ հստակ գիտակցում, որ շարժման հաղթանակի դեպքում Հայաստանը նորից վերածվելու է տարածաշրջանի կարևոր խաղացողի, որին ոչ միայն այլևս հնարավոր չի լինելու թելադրել իր կամքը, այլև այն կարողանալու է կասեցնել Թուրքիա-Ադրբեջան առաջխաղացումը Հարավային Կովկասում:
Ինչն իր հերթին նշանակում է, որ Հայաստանը նորից կունենա շահակից պետություններ, որոնց հետ միասին կկարողանա փոխել ուժերի հավասարակշռությունն ի վնաս թուրք-ադրբեջանական երկյակի և նրանց դաշնակիցների:

Հենց սա է պատճառը, որ վերջին օրերին թուրքական և ադրբեջանական մեդիաները Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների չափ և նույն թեզերով քննադատում են Սրբազան շարժումը (տե´ս նախորդ գրառումներս):

Այդ նյութերում կարելի է տեսնել նաև իրենց անհանգստությունները: Օրինակ` Ալիևի ընտանիքի ուղիղ վերահսկողության տակ գործող «Report.az» պարբերականը մտահոգ է Իրանի հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունների հնարավոր զարգացմամբ, ուստի հիմա շարժման մեջ իրանական հետք է փնտրում:

Կից նկարում այդպիսի հոդվածներից մեկն է, որը վերնագրված է «Երևանի «քահանա-շոուում» իրանական հետքը. Իրանի համար «մեծ շահ» նպատակը», և որում հստակ նշվում է, որ շարժման հաջողության դեպքում Հայաստանն ու Իրանը համատեղ կպայքարեն թուրք-ադրբեջանական սպառնալիքի դեմ:
Ինչ խոսք, ճիշտ են հասկանում:
Մենք ունենք հնարավորություն հաղթելու ու կանգնեցնելու էսօրվա պարտությունների շղթան:
Պետք է մի քանի օրվա ջանք և հաղթանակը մերը կլինի:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Տավուշում Ադրբեջանն այսօր հերթական տարածքն է գրավել:

Թուրքիա-Ադրբեջան զույգն այսօր Հայաստանի դե-ֆակտո իշխանության օգնությամբ մխրճվել է Հայաստանի խորքը ու շարունակելու է դա անել առաջիկա ամիսներին:

Միակ կարևոր հարցը և իրական օրակարգը այդ իշխանության հեռացումն է:

Դա թույլ չտալու համար վերջիններս ստելու են, ջղաձգվեն, սպառնան, մանիպուլացնեն, ասուլիսներ ու ուղերձներ տան:

Պետք է լիարժեք արհամարհել այդ ամենը:

Միակ կարևոր տեղեկությունը սա է` կիրակի` մայիս 26-ին, ժամը 16:00-ին հանրահավաք Հանրապետության հրապարակում:

Վե´րջ:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🇦🇿⚡️Ադրբեջանի պաշտպանական և ազգային անվտանգային ծախսերը 11% ավելացվելու են։ Տեղեկատվությունը տեղ է գտել Ադրբեջանի ֆինանսների նախարարության տարածած օրենսդրական նախագծում։

«Ադրբեջանն այսօր» լրատվական ալիք | @Azerbaijan91120
Բաքվի բանտերում արդեն մի քանի ամիս է փաստացի գերեվարված են Արցախի նախագահներն ու ռազմական ղեկավարությունը։

Հայաստանի Հանրապետությունում ձերբակալում ու գործեր են հարուցում Արցախի տեղական ղեկավարներին։

Սա իմանալով, հասկանում ես, որ թուրքական սոցցանցերում ճիշտ անուն են տալիս Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը՝ «Էրմենիսթանի մեր նահանգապետը»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հաղթելու ու հաղթանակների հույսով։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman