Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
10.1K subscribers
842 photos
110 videos
6 files
947 links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
ՌԴ նախագահի ընտրություններն ավարտվեցին: Օրվա ամենահետաքրքիր կադրը, ըստ իս, սա է: Կենտրոնաաֆրիկյան հանրապետությունում գտնվող «Վագներ» ռազմական կազմակերպության անդամները սպասում են ռուսական դեսպանատան առաջ` քվեարկելու իրենց հերթին: Բնականաբար, բոլորի դեմքերը…
Ռուսաստանի ԿԸՀ-ն սկսեց հրապարակել արդյունքները։
Պուտինը հավաքում է ձայների ավելի քան 87%։
Միաժամանակ նույն թվերն են տալիս exit poll-երը (ФОМ և ВЦИОМ)։
Ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 74 %-ը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երեկ Բաքվում հանդիպել են մեր նոր փրկիչ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յ. Ստոլտենբերգը և Ի. Ալիևը։
Ձեզ եմ ներկայացնում մեկական մեջբերում երկուսի ելույթից, որոնք ցույց են տալիս, թե իրականում որքան բարձր մակարդակի և իրական հարաբերություններ կան երկու կողմերի միջև։

Ի. Ալիև.
«Այսօր Ադրբեջանը գազ է արտահանում ութ երկիր, որոնցից վեցը ՆԱՏՕ անդամ են, իսկ երկուսը՝ ՆԱՏՕ գործընկեր։ …Եվրահանձնաժողովը համարում է Ադրբեջանին վստահելի գործընկեր և գազի համաեվրոպական մատակարար»։

Յ. Ստոլտենբեր.
«Ես ողջունում եմ այն, որ Ադրբեջանը զարգացնում է ավելի ու ավելի ամուր կապեր ՆԱՏՕ անդամների հետ (նկատի ունի՝ Թուրքիայի հետ Ադրբեջանի մերձեցումը) և որ ձեր երկիրը խաղում է ավելի ու ավելի կարևոր դեր ոչ միայն գազի, այլև, ապագայում, դեպի Եվրոպայում ՆԱՏՕ անդամ երկրներ էլեկտրականության մատակարարման գործում»։

Հիմա հարց. պատկերացնենք իրավիճակ, երբ Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա։ Ո՞ւմ է պաշտպանելու ՆԱՏՕ-ն։ Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է։

🫶Կարող եք ֆինանսապես աջակցել այս ալիքի զարգացմանը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
«ՏԱՎՈՒՇԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԵՎ ՎԵՐՋ»

Չեմ հետևում, թեև վստահ եմ, որ մարդկանց չդիմադրելու հորդորը ուղեկցվում է մոտավորապես այսպիսի ձևակերպմամբ՝ «եթե «անկլավները» չտանք՝ պատերազմ կլինի»։

Այս պրիմիտիվ, ծեծված խոսույթը աշխատել է Արցախի դեպքում, աշխատելու է Տավուշի դեպքում։

Մարդիկ «պատերազմ չեն ուզում»։ Բայց նրանք չունեն նաև գիտակցում, որ նույնիսկ եթե համաձայնեն հենց այնպես տարածքները վերադարձնելու, միևնույն է՝ պատերազմ լինելու է։

Իսկ ինչո՞ւ չկա այս ամենին դիմադրություն։ Պարզապես ինքնաբուխ դիմադրություններ չեն լինում։ Դիմադրությունը պետք է ունենա այն առաջ տանելու գործում շահագրգիռ կողմ։

Նշյալ կողմն այսօր «արտաքին ուժերի դեմ պայքարելն անհնար է» արտահայտությունը սերտած ընդունել է չմիջամտողի կարգավիճակ։

Տավուշով բնականաբար գործը չի ավարտվելու։ Թշնամուն զիջիր մեկ բան, կպահանջի տասը։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Եթե պետք է պատերազմով վախեցնեն մեզ ու առանց դրա խլեն էն ամենը, ինչն ուզում են խլել պատերազմով, ապա պատերազմը ոչ թե վախենալու բան է, այլ միակ շանսը, որ տալիս է հնարավորություն չպարտվելու։

Առանց ներկայիս դե-ֆակտո իշխանությունների մենք կարող ենք դիմադրել և հաղթել։ Ձևերը կան, մարդիկ՝ ևս։
Մնում է անել առաջին քայլը՝ հեռացնել հանձնվողներին, որովհետև վերջիններիս քաղաքական ծրագիրը չի աշխատում և չի աշխատելու։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
ՀՀ դե-ֆակտո վարչապետն պաշտոնապես ասում է. «Եթե չհանձնենք Տավուշը, շաբաթվա վերջ պատերազմ է լինելու»։

Տավուշի գյուղերի կորուստը նույնն է, թե ջախջախվենք պատերազմում։
Դա մանրամասն բացատրում եմ այստեղ։

Եթե պատերազմում ենք, ունենք հնարավորություն հաղթելու։ Ավելին, եթե Ադրբեջանը տեսնի, որ կա դիմադրություն Հայաստանում, գուցե և հետ քաշվի պատերազմելու ցանկությունից, իսկ մեր կողքին հայտնվեն իրական դաշնակիցներ, որոնք պատրաստ կլինեն ներդրում կատարել իրենից ուժ ներկայացնող կողմի մեջ։

Հիմա ճիշտ պահն է, որ հանրության բոլոր շերտերը պահանջեն բառացիորեն հետևյալը.

1. Ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը ձախողվել է ու բերել է պատերազմի։ Պահանջում ենք հրաժարական՝ որպես ձախողված կառավարություն։

2. Պահանջում ենք քաղաքական բոլոր ուժերին ստանձնել պատասխանատվությունը՝ մտցնելով ռազմական դրություն և անհրաժեշտության դեպքում պատրաստվելով պատերազմի՝ ակադեմիական քաղաքներ ու եվրատեսիլներով զբաղվելու փոխարեն։

Սա պետք է այժմ լինի ամենուր։ Հետո ուշ է լինելու։ Մոտ ենք անդառնալիության կետը անցնելուն։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հայաստանի անկախությունից ի վեր պատերազմում պարտվել է միայն մեկ իշխանություն: Դա ներկայիս իշխանությունն է, որը ջախջախվել է իր ոչ պրոֆեսիոնալության ու տգիտության պատճառով 2020 թվականին, ու պահել է իր իշխանությունը` շարունակելով նոր սխալներ գործել: Մնացած ժամանակ մենք հաղթել ենք ու ապրել ապահով:
Պարզ է, որ եթե հիմա լինի պատերազմ, ապա նույն ղեկավարներով մենք էլի կպարտվենք:

Եթե իրոք ներկայիս իշխանությունն ուզում է որևէ լավ բան անել մեր պետության ու ազգի համար, ապա պետք է հեռանա: Ցանկացած այլ արարք իրենց կողմից ավելի է վատացնում դրությունը:

Հեռացե´ք, որ չհանձնենք ու չհանձնվենք:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքիայի նախագահ Էրդողանը երեկ զինվորականների հետ հանդիպման ժամանակ արել է հետևյալ հայտարարությունը.

«Ավելին ասեմ, եթե մենք [դեսանտ] իջնենինք նաև հարավում, … արդեն հյուսիս-հարավ բաժանում չէր էլ լինի, ամբողջ Կիպրոսը մերը կլիներ»։

Էրդողանը, փաստացի, հայտարարում է, որ ճիշտ կլիներ նվաճել ողջ Կիպրոս կղզին, որի միայն հյուսիսային հատվածն է արդեն 50 տարի գրավված Թուրքիայի կողմից։

🫶Կարող եք ֆինանսապես աջակցել այս ալիքի զարգացմանը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Լրագրող Դավիթ Գալստյանը կից քարտեզի վրա կարմիրով նշել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի (էն չարաբաստիկ 28 հազար քռ. կմ-ն) այն հատվածները, որոնք արդեն իսկ 2020 թ. նոյեմբերից հետո գրավված են Ադրբեջանի կողմից (նկարը մեծացրեք լիարժեք տեսնելու համար)։
Հիմա սա չեն պահանջում, Ադրբեջանը սրանք չի վերադարձնում, իսկ դրա դիմաց ՀՀ դե-ֆակտո իշխանությունը պատրաստվում է զիջել նոր տարածքներ։
Սա կոչվում է կապիտուլիացա և օկուպացիոն ռեժիմի քաղաքականություն։

Ստորև Դավիթ Գալստյանի հաշվարկը.

«Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ տարածքներ

Ընդհանուր (չոր ու կոպիտ հաշվարկներով) Ադրբեջանը ֆիզիկապես վերահսկում ա +/- 300 քռ․ կմ տարածք։

1․ 2021-2022 թթ․ ներխուժում (Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք)՝ +/- 220 քռ կմ։

2․ Նախիջևանի սահման՝ +/- 50 քռ կմ

3․ Տավուշի հատված՝ +/- 33 քռ կմ

4․ Տեղ գյուղ (2023 թ)` +/- 0,7 քռ կմ»։

🫶Կարող եք ֆինանսապես աջակցել այս ալիքի զարգացմանը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այն, ինչ ուզում են հանձնել Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունները, այս նկարում չի երևում, քանի որ ծածկված է մառախուղով։ Իսկ երբ մառախուղը ցրվի ու տարածքները նվիրեն թշնամուն, դրա փոխարեն թուրքերն են նստելու էս բլրի գլխին ու ստորոտին գտնվող Ոսկեպար գյուղը կհայտնվի Ադրբեջանի բանակի ափի մեջ։
Եվ այսպես բազմաթիվ այլ բնակավայրեր։

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Мини-курс от Варужана Гегамяна «Как понять геополитику Армении и региона» 🇦🇲🌍

На лекциях мы:
— обсудим основные особенности геополитического расклада региона в контексте мировых процессов;
— поймем, как с помощью географических карт объяснять сложные конфликты;
— выясним, почему Эрдоган видит себя султаном и почему многие с этим согласны;
— узнаем, как армяно-турецкий конфликт связан с украинской войной, и многое другое.

Преподаватель: Варужан Гегамян — кандидат исторических наук, тюрколог, доцент факультета востоковедения Ереванского государственного университета.

🔗 КУПИТЬ БИЛЕТ! 🎟

🗓 Даты: 22 и 27 марта, 5 апреля
Время: 19:00–21:00
📍 Место: Move2Market | ул. Арама, 42/1
💵 Стоимость: 5 000 драм за весь курс

#m2a_culture
Թե բա գյուղերի անուններն «ադրբեջանական» են՝ Բաղանիս-Այրում, Աշաղի Ասքիփարա և այլն։

Ուրեմն, «այրումը» հայտնի ցեղանուն է, և այդ ցեղի ներկայացուցիչները շատ ուշ ժամանակներում հայտնվել են Բաղանիսի միասնական հսյկական պատմամշակութային տարածքում ամառանոց-ձմեռանոց իրենց թափառումների ընթացքում։

«Աշաղի» բառն ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է «ներքին», իսկ Ասքիփարան (դրափոխության հետևանքով նաև՝ Աքսիփարա) հայերեն Ոսկեպարի ադրբեջաներենում աղճատված տարբերակն է, ուստի դա Ներքին Ոսկեպարն է, նույն Ոսկեպարի պատմամշակութային հայկական տարածքի մի մասը, որտեղ կրկին չափազանց ուշ ժամանակներում հայտնվել են նույն այրումները։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Մոսկվայում ահաբեկչությունների մասին մի քանի օր առաջ ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու մի քանի այլ դեսպանատներ էին զգուշացնում։

1️⃣ Այսինքն՝ հստակ հետախուզական տվյալներ ունեին։

2️⃣ Ամենայն հավանականությամբ, սա առաջին, բայց ոչ վերջին ահաբեկչությունն է ՌԴ-ում առաջիկայում։

3️⃣ Կասկած չունեմ, որ ռուսները փորձ են ձեռնարկելու ուժեղացնել հարձակումները մի քանի ուղղություններով Ուկրաինայի տարածքում։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Մոսկվայում երեկ տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունն իրականացնողները, ըստ առաջին հարցաքննության արդյունքների, Ռուսաստան են ներթափանցել Թուրքիայի տարածքով, որտեղ իրենք ստացել են անհրաժեշտ փաստաթղթերը։
Թուրքական վտանգը սպառնում է ոչ միայն մեր տարածաշրջանին, այլև այլ երկրներին՝ այդ թվում Ռուսաստանին։ Ու հենց սա պետք է լինի հայ-ռուսական իրական քաղաքական համագործակցության հիմնասյուներից մեկը։ Իսկ այդպիսի համագործակցությունը ստեղծելու մեջ առաջին հերթին պետք հետաքրքրված լինի հայկական կողմը։

հ.գ. Նույն կերպ Սիրիան ավերակների վերածած ահաբեկիչները այնտեղ էին հասել Թուրքիայից, իսկ 2020 թ. արդեն Սիրիայից Թուրքիայի տարածքով վարձկանները տեղափոխվեցին Արցախ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Տավուշը թուրքերին հանձնելու շուրջ աղմուկը կանգնեց, բայց ոչ բուն հանձնման գործընթացը:

Այս և առաջիկա կորուստների ու աղետների դեմն առնելու միակ ձևը համաժողովրդական դիմադրությամբ նոր` ազգային իշխանության ձևավորումն է: Ցանկացած արդյունավետ գործողության մեկնակետը սա է: Միայն սա թույլ կտա մեզ ինքներս մեզ պաշտպանելու:

Ժամանակը գնում է...

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքիայում այսօր անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները, որոնք մեր հարևան՝ թշնամական երկրի քաղաքական պայքարի ամենակարևոր հանգրվաններից են։

Ինչպես ասում են ամերիկյան քաղաքագետները՝ all politics is local (ամբողջ քաղաքականությունը տեղային է), ուստի նա, ով տեղում՝ իր շրջանում ապահովում է հաղթանակ, կարող է հավակնել ավելի մեծ քաղաքական պայքարի ու հաղթանակների ամբողջ երկրի մասշտաբով։

Ընտրությունների հաշվարկի նախնական արդյունքներն արդեն հայտնի են և արդեն իսկ արձանագրվել են հետաքրքիր միտումներ, որոնք կարիք ունեն դեռ հավելյալ հետազոտման։

Սակայն անկախ ընտրության արդյունքներից, կարիք կա, որ ներկայացնեմ նկարում պատկերված այս երկու կերպաներին։

Գլխավոր ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական կուսակցության» (CHP) անդամներ Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշը ամենայն հավանականությամբ նորից կվերընտրվեն համապատասխանաբար Ստամբուլի և Անկարայի քաղաքապետերի պաշտոններում։ Բայց ավելի կարևորն այն է, որ ծերացող Էրդողանից հետո այս երկու գործիչները և հատկապես Իմամօղլուն լինելու են էրդողանական համակարգին մարտահրավեր նետող ամենաուժեղ թեկնածուները։

Սա կարևոր է հիշել, քանի որ Հայաստանում ազգային պետությունը վերականգնելուց հետո մենք պետք է ճանաչենք թշնամական երկրի վերնախավին՝ հնարավորինս արդյունավետ քաղաքականություն մշակելու համար։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
[Թյուրքագիտական առօրյա]

Թուրքիայի ՏԻՄ ընտրություններին հետևելը և վերլուծելը մասնագիտական հանձնառություն է, որը պետք է անել՝ հարևան երկրում տիրող իրավիճակի մասին ավելի ամբողջական ու մանրամասն պատկերացում կազմելու և ապագա միտումներն արձանագրելու համար։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Լիբանանյան «Հիզբալլահի» ռուսալեզու տելեգրամյան պաշտոնական ալիքը լուսաբանել է Հայաստանից Պաղեստինի ժողովրդին առաքված հումանիտար օգնության փաստը։

Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում դիմադրության առանցքի կարևոր բաղադրիչ այս ռազմաքաղաքական կազմակերպության լրատվամիջոցի կողմից նման նյութի տարածումն ակնհայտորեն միտված է Հայաստանի և հայության՝ դրական լույսի ներքո ներկայացմանը։

Այս համատեքստում արաբական աշխարհում հայության դրական ընկալմանն անշուշտ նպաստելու է նաև հայազգի Վարսեն Աղաբեկյանի նշանակումը Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարարի պաշտոնում։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իսրայելն այսօր ռմբակոծել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի դեսպանության կեցավայրին։ Կա առնվազն 6 զոհ, որոնց շարքում Իրանի ռազմական ուժերի մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Մերձավոր Արևելքում պայքարը երբեք չի դադարում, իսկ Սիրիան այդ պայքարի կիզակետում է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
2017 թ. մարտին մենք՝ տեղեկատվական դաշտի մի քանի հայ ներկայացուցիչներով արտասահմանցի բլոգերների հետ Թալիշում էինք։ Այդ այցից շուրջ մեկ տարի առաջ՝ 2016-ի ապրիլի 2-ին թշնամական Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել՝ փորձելով պատերազմով գրավել Արցախը, սակայն լիարժեք տապալվել էր։

«Ապրիլյան պատերազմ» անունը ստացած քառօրյա կռիվներում պետությունը՝ բանակն ու թիկունքը ներառյալ, գործեց ինչպես հարկն է, վտանգը չեզոքացվեց, իսկ մեր բանակցային դիրքերն էլ ավելի ամրապնդվեցին։

Սակայն այդ մասին հայ հասարակությունը չիմացավ, որովհետև մեր երկրի ներսում գործող օտարերկրյա գործակալները քարոզում էին, որ պարտվել ենք, որ «տղերքը բահով էին կռվում», որ «դե սաղ նախապես պայմանավորված էր», իսկ ոմանք էլ «հող հանձնելու դեմ պայքարի» անվան տակ սկսեցին քայքայել պետությունը՝ անունը դնելով քաղաքականություն։

Իսկ ժողովուրդը հավատաց դրան, թեև հենց ինքն էր հենց նոր կերտել այդ հաղթանակը։

Շատերս, ինչպես որ ես, այն ժամանակ կարծում էինք, որ մեր խնդիրն է առաջին հերթին միջազգային լսարանին ճիշտը քարոզել Արցախի մասին։ Ու հենց այդ նպատակով էլ այցելել էինք Թալիշի հաղթական դիրքեր։
Սակայն իրականում երկրի ներսում՝ հայ հասարակությանը մենք բավականաչափ չէինք բացատրում տեղի ունեցողն ու դրա կարևորությունը։ Այդ թերության ազդեցությունը երևաց հետագա տարիներին ու երևում է նաև հիմա։

Արցախում՝ ցեխոտ, խոնավ դիրքերով անցնելուց ու զինվոր տղերքի հետ ճաշարանում հաց ուտելուց հետո ես վստահ էի, որ բանակին կոտրել չի լինի։ Չնայած էդ պայմաններին՝ տղերքի դեմքին կար մենակ հաղթանակի զգացում, որովհետև մի տարի առաջ իրենք նորից հաղթել էին։
Էդ օրվանից նաև հստակ մի բան հասկացա. ով խոսում է բանակի դեմ, ըստ էության՝ պետության թշնամի է, կապ չունի, թե ինչպես է այդ ամենը ներկայացնում։ Նույնն է նաև այսօր։

Ապրիլյանը հաղթել ենք, ու էլի կհաղթենք։ Թշնամին դա գիտի, դրա համար էլ համառ պայքարում է մեր դեմ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Նոր տարածքներ զիջելու էներգետիկ վնասները ոչ պակաս կարևոր են հասկանալ։

Ահա թե ինչ է գրում էներգետիկ հարցերի մասնագետ, քաղաքագիտության դոկտոր Վահե Դավթյանը.

«Հայաստանի ռազմավարական կոլապսը բավականին ցայտուն արտահայտվում է էներգետիկ համակարգում, այս անգամ արդեն՝ վրացական ուղղությամբ:

Վերջերս հայտնի դարձավ, որ կառավարությունը հերթական անգամ հետաձգել է Հայաստան-Վրաստան էլեկտհաղորդման գծի ու դրան սպասարկող երկու ենթակայանների կառուցման աշխատանքները: Մրցույթին մասնակցող ընկերությունը՝ Siemens-ը ֆինանսական առաջարկ չի ներկայացրել՝ պարզաբանելով դա այլ շուկաներում գերզբաղվածությամբ: Երկրորդ մասնակիցն էլ հայտարարել է սնանկության մասին: Փաստացիորեն, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ միջազգային բիզնեսը պարզապես խուսափում է Հայաստանում որևէ երկարաժամկետ գործունեություն ծավալելուց՝ հաշվի առնելով առկա անվտանգային ռիսկերն ու անկանխատեսելիության բարձր աստիճանը:

Ակնհայտ է, Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման հերթական հետաձգումը, դրանում միջազգային բիզնեսի հետաքրքրության բացակայությունը ուղիղ կապված է նաև Երևանի կողմից իրականացվող «անկլավային քաղաքականության» հետ: Հաշվի առնելով, որ անկլավների հանձնման պարագայում արմատապես փոխվելու է, իսկ իրականում՝ վտանգվելու է Հայաստանի ռազմավարական-հաղորդակցային ճարտարապետությունը, նոր միջպետական էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները ևս չեն կարող սկսվել՝ առանց նոր իրողություններն առնվազն հաշվի առնելու: Միջազգային բիզնեսը չի բացառում, որ ինչ-որ պահի պետք է էլեկտրահաղորդման գծի լոգիստիկան համաձայնեցնի նաև Բաքվի հետ:

Վրաստան-Հայաստան գիծը պետք է շահագործման հանձնվեր դեռևս 2019 թ.-ին՝ որպես «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի մաս: Ընդ որում, առ այսօր պատրաստ չէ նաև նույն միջանցքի մաս կազմող Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գիծը: Արդյունքում, Հայաստանը դուրս է մղվում «Հյուսիս-Հարավ» մեգանախագծից՝ իր տեղը զիջելով Ադրբեջանին:

Սա Հայաստանի շրջափակման, «անակոնդայի» մեթոդով նրա տնտեսական ու ենթակառուցվածքային համակարգերը խեղեդելուն ուղղված ծրագրի վառ դրսևորումներից է»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman