Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.65K subscribers
855 photos
112 videos
6 files
954 links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
2020 թվականի նոյեմբերից հայկական Շուշին դարձավ դժգույն և դժբախտ, քանի որ նվիրվեց թշնամուն։
Այսօր Շուշիի խորհրդանիշ Սբ. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին գերության մեջ ունի այս տեսքը (լուսանկարը արվել է հոկտեմբերի սկզբին)։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🇪🇺🇦🇿ԵՄ Եվրոպական խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դ. Միյատովիչը երեկ Բաքվում հանդիպել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար կազմի և անդամների հետ։ Հանդիպման ժամանակ վերջիններս ներկայացրել են «իրենց հայրենիք՝ Արևմտյան Ադրբեջան» (ներկայիս Հայաստանի Հանրապետություն) վերադառնալու իրենց իրավունքը և պահանջել դրա կատարումը։

Թուրքիան և Ադրբեջանը 2020 թվականից ի վեր հսկայածավալ աշխատանք են կատարում՝ միջազգային տարբեր հարթակներում ներկայացնելու և լեգիտիմացնելու այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը»։ Այս քայլերի հեռահար նպատակը Հայաստանի տարածքում թուրքերով և ադրբեջանցիներով բնակեցված բնակատեղիների ստեղծումն է, որոնք պետք է վերածվեն Հայաստանը ներսից պայթեցնող գործոնների։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հայաստանի դե-ֆակտո կառավարության գիծը պաշտոնապես Թուրքիայի հետ մերձեցումն է։ Այդ մասին փաստացի երեկ էլ հայտարարվեց՝ Wall Street Journal-ին դե-ֆակտո վարչապետի տված հարցազրույցով։
Իմաստ չեմ տեսնում անդրադառնալ դրան։ Ուղղակի ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ Թուրքիայի և Ադրբեջանի տարածաշրջանային տեսլականում Հայաստանը մոտավոր այսպիսի տեսք ունի, իսկ սա էլ կից քարտեզի բացատրությունը Հայաստանի դե-ֆակտո վարչապետի գործընկեր Ի. Ալիևից.
«Վստահ եմ, որ կգա օրը, և Արևմտյան Ադրբեջանի մեր հայրենակիցները, նրանց հարազատները, երեխաներն ու թոռները կվերադառնան մեր պատմական հող՝ Արևմտյան Ադրբեջան։ ․․․ Արևմտյան Ադրբեջանը մեր պատմական հողն է, դա հաստատվում է բազմաթիվ պատմական փաստաթղթերով, պատմական քարտեզներով, մեր պատմությամբ։…
Վստահ եմ, որ Արևմտյան Ադրբեջան համայնքը դա կանի ադրբեջանական պետության աջակցությամբ»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Օրերս քննարկվում է Թուրքիայի 2024 թվականի պետական բյուջեն։ Ըստ բյուջեի նախագծի՝ 2024 թվականին Թուրքիան ռազմական և անվտանգային ոլորտի վրա ծախսելու է ավելի քան 45 միլիարդ ԱՄՆ դոլար։ Սա այս տարվա ռազմական ծախսերից ավելին է մոտ 150 %-ով։
Ակնհայտ է, որ Թուրքիան պատրաստվում է խաղաղության պատերազմի։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Քանի որ Հայոց պատմության նոր դասագրքերի թեման շարունակում է ակտուալ մնալ, ցույց տամ, թե ինչ քարտեզներով են սովորում Թուրքիայի և Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում։
Առաջին նկարում Թուրքիայի 12-րդ դասարանի «Ժամանակակից թուրք և համաշխարհային պատմություն» դպրոցական դասագրքի (հրատարակված 2018 թ. և հաստատված Թուրքիայի ազգային կրթության նախարարության կողմից) գլխավոր քարտեզն է՝ «Թյուրքական աշխարհի քարտեզը» (Türk Dünyası haritası), որով թուրք աշակերտները պատկերացում են կազմում հարակից աշխարհի մասին։
Երկրորդ նկարում նույն քարտեզն է, որը Թուրքիայի խորհրդարանի իշխող կոալիցիայի երկրորդ ուժի՝ MHP կուսակցության առաջնորդ Բահչելին նվիրում է առաջին ուժի՝ AKP-ի ղեկավար, նախագահ Էրդողանին։
Երրորդ նկարում Ադրբեջանի պատմության դասագրքից «Թուրանի» քարտեզն է։ Թուրանը պանթյուրքիստական պետության ընդհանրական անունն է,որը նույնն է, թե «Թյուրքական աշխարհը»։
Ձեռքիս տակ ունեմ գրեթե բոլոր թուրքական դասագրքերը և այնտեղ ավելի հետաքրքիր դրվագներ կան, որոնք առաջիկայում կփորձեմ հրապարակել։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
«Հայկական խաչմերուկ» կոչվածը ոչ թե խաչմերուկ է, այլ պարզապես խաչ է, որ դրվելու է մեր պետականության վրա:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Գազայում իսրայելա-պաղեստինյան պատերազմի մեկնարկից անցել է երեք շաբաթ: Երեք շաբաթ Հայաստանի սահմաններից ոչ հեռու և Հայաստանի վրա ուղիղ ազդեցություն ունեցող պատերազմի վերաբերյալ ոչ մի անվտնագության խորհրդի նիստ տեղի չի ունեցել Հայաստանում:
Ոչ մի լուրջ մակարդակի քննարկում:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանի երեկվա ելույթից.

«Մենք ինչ վճռականությամբ, որ ցուցադրել ենք Լիբիայում, Ղարաբաղում, իմացե՛ք, որ նույնն էլ լինելու ենք Մերձավոր Արևելքում»։

Նույն ելույթում Էրդողանը նաև հերթական անգամ հայերին մեղադրել է «Անատոլիայում թուրքերին ոչնչացնելու» համար։
Ինչպես ասում են՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքիայում այսօր նշում են Հանրապետության հիմնադրման 100-ամյակը։
Թուրքական պետության կայացման գործում գերկարևոր դեր ուներ գաղափարախոսական աշխատանքը։ Ուզում եմ կիսվել ձեզ հետ այդ աշխատանքի մի հայտնի օրինակով։ 1927 թ. հանրապետության հիմնադիր նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքը կոչով է դիմում երիտասարդությանը, որը դառնում է պետության գլխավոր
խորհրդանիշներից մեկը։
Կարդացե՛ք իմ թարգմանությամբ այս կարճ կոչը և մտքում «թուրք» և «Թուրքիա» բառերը փոխեք «հայ» և «Հայաստան» բառերով։

Հե՜յ դու, թուրք երիտասարդություն։
Քո գերագույն պարտականությունն է մշտապես պահել և պաշտպանել ազգային անկախությունը, Թուրքիայի Հանրապետությունը։
Դա քո գոյության և քո ապագայի միակ հիմքն է, քո ամենաթանկ հարստությունը։
Ապագայում ևս երկրի ներսում և դրսում կունենաս թշնամիներ, որոնք կցանկանան զրկել քեզ այդ հարստությունից։ Եւ եթե մի օր դու ստիպված լինես կանգնել անկախության և հանրապետության պաշտպանությանը, ապա չպետք է մտածես այդ իրավիճակի հնարավորությունների ու դժվարությունների մասին։ Դրանք կարող են անհաղթահարելի թվալ։
Քո անկախության և հանրապետության վրա հարձակվող թշնամիները կարող են լինել նրանք, ում տարած հաղթանակները հավասարը չունեն ողջ աշխարհում։
Թշնամիդ կարող է ուժով և խորամանկությամբ զավթել սուրբ հայրենիքիդ բոլոր ամրոցները, մտնել բոլոր զինանոցները, ջարդել ողջ զորքը, հայրենիքիդ ամեն անկյունը փաստացի գրավել։ Սրանից զատ կարող է էլ ավելի ողբերգական ու վտանգավոր իրավիճակ ստեղծվել. մարդիկ, որոնք քո երկրում կանգնած են իշխանության ղեկին, կարող են լինել անփույթ ու տգետ կառավարիչներ, նույնիսկ՝ դավաճաններ։ Նրանք նույնիսկ կարող են իրենց անձնական շահը միավորել օկուպանտների քաղաքական նպատակների հետ։ Ազգը կարող է ուժասպառ, ջարդված և ընկճված լինել։
Հե՜յ, թուրք ապագայի երիտասարդությո՜ւն։ Նույնիսկ այդպիսի իրավիճակում, այդպիսի պայմաններում քո պարտականությունն է փրկել թուրքական անկախությունը և Հանրապետությունը։ Քեզ անհրաժեշտ ուժը երակներովդ հոսող ազնվազարմ արյանդ մեջ է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

https://varuzhan.me/2021/03/07/ataturkhitabesi/
Այն, որ ստեղծված պայմաններում Թուրքիան և Ադրբեջանը հարձակում են նախապատրաստում Հայաստանի վրա, կասկածից դուրս է: Միակ հարցը ժամանակն է. ե՞րբ դա կլինի:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Բաքվի կենտրոնում գտնվող այս շենքում, որը կառուցել է գերմանացի ճարտարապետ Ջոհան Էդելը, 1918-1920 թթ. գտնվում էր Հայաստանի առաջին Հանրապետության դեսպանատունը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Forwarded from Մհեր Աբրահամյան, թուրքագետ (Mher Abrahamyan)
Էրդողանը համաժողովի ելույթում հատուկ շեշտադրում է արել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», որը ըստ նրա հանդիսանալու է թյուրքական աշխարհի միացման կարևոր կետը և կարևորել այդ գործում Ադրբեջանի դերը:

Խաղաղության խաչմերուկը դառնալու է թյուքական մայրուղի:

թուքագետ, պ.գ.թ. Մհեր Աբրահամյան | @mherab
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը` CHP-ն ունի նոր ղեկավար: Պարտության խորհրդանիշ Քեմալ Քըլըչդարօղլուին քեմալական կուսակցության նախագահի պաշտոնում կփոխարինի Օզգյուր Օզելը:
Բոլոր քաղաքական ճակատամարտերում պարտված Քըլըչդարօղլուն հավանաբար աստիճանաբար կհեռաանա քաղաքականությունից, իսկ իր ղեկավարած ուժը նոր մեկնարկի հնարավորություն կստանա:

Մեզ համար մեծ փոփոխություն չէ, քանի որ կուսակցությունը Հայաստանի ու հայության հարցերում գրեթե ոչնչով չի տարբերվում իշխող AKP-ից: Սակայն մեզ համար, թերևս, ուսանելի է այն, որ նույնիսկ կուսակցության մակարդակում պարտության խորհրդանիշները հեռանում են:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանական սոցցանցերում տարածվում է այս լուսանկարը, որում երևում են օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի գլխավոր հրապարակը, այնտեղ մի քանի օրից անցկացվելիք «ռազմական շքերթի» մասնակիցները և ադրբեջանցի զինվորի ձեռքը, որը ցույց է տալիս պանթյուրքիստական ազգայնամոլական «գորշ գայլերի» նշանը։
Թուրքական ազգայնամոլությունը չնկատելը և այն չչեզոքացնելը հանցագործություն է և հետագա սպառնալիքների երաշխիք։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Տեսանյութում երևում է, թե ինչպես է երեկ թուրքական ռադիկալ իսլամիստների մի մեծ խումբ հարձակվել Թուրքիայի Ինջիրլիք քաղաքի մոտ գտնվող ԱՄՆ ռազմաբազայի վրա։ Հարձակումը կատարվել է ԱՄՆ պետքարտուղար Է. Բլինքենի՝ Թուրքիայի այցից ժամեր առաջ։ Ուստի հարձակումը, որը կազմակերպվել էր մերձիշխանական IHH միության կողմից, կարելի է դիտարկել որպես սպասվող թուրք-ամերիկյան բարդ բանակցությունների մի մաս։
Անկախ ամենից՝ Թուրքիան շարունակում է մնալ ԱՄՆ ամենաբարդ, բայց գլխավոր և միակ դաշնակիցը Մերձավոր Արևելքում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան |
@varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Կետերով բացատրեմ Փաշինյանի նոր ստորագրած փաստաթղթի հետևանքները (հետևանքներն են, ոչ թե բուն փաստաթուղթը)։ Արձանագրելով Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կմ և Ադրբեջանինը՝ 86600՝ Ադրբեջանին ենք հանձնում Տավուշի և Արարատի մարզում գտնվող մի շարք տարածքներ…
Ադրբեջանի արտգործնախարարությունը այսօր վերջնագրային տեսքով նորից պահանջել է այսպես կոչված «անկլավները»՝ ՀՀ Տավուշի, Արարատի ու Վայոց Ձորի մարզերի մի շարք կարևորագույն տարածքներ. «Հայաստանը նաեւ Ադրբեջանին չի հանձնել 8 ադրբեջանական գյուղեր, որոնք մինչ այժմ օկուպացիայի մեջ են»։
Անակնկալ չէ, միանգամայն սպասելի է։ Իսկ բոլոր մտքերն ու հույսերը, որ Ադրբեջանը մեզ դրանց դիմաց որևէ տարածք է տալու, մեղմ ասած՝ մանկամտություն են։
Ավելին ասեմ, որքան հասկանում եմ՝ սեպտեմբերին Բաքվից Երևան ուղարկված «խաղաղության պահմանագրի» Ադրբեջանի պաշտոնական առաջարկը ներառում է ոչ միայն այս բնակավայրերի՝ թուրքերին հանձնելու ժամկետները, այլևս Սյունիքում և մի շարք այլ մարզերում ադրբեջանցիների բնակեցման նախապայմանները։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Երեկ որպես հրավիրյալ բանախոս ելույթ ունեցա Ֆրանսիայի ամենամեծ՝ Մարսելի համալսարանում (L'Université d'Aix-Marseille)։ 1409 թվականին հիմնադրված այս համալսարանի արաբա-մուսուլմանական հետազոտությունների կենտրոնի կազմակերպած գիտաժողովը նվիրված էր Արցախյան վերջին պատերազմների արդյունքներին։
Զեկույցս գերազանցապես անդրադառնում էր Հայաստանի շուրջ տիրող աշխարհաքաղաքական իրադրությանը։
Զեկույցիս սկզբում նշել եմ հետևյալ.

«Իմ այս ելույթին զուգահեռ օկուպացված Ստեփանակերտում Ադրբեջանը ռազմական շքերթ է իրականացնում։ Ներկայումս լռելը և չպայքարելը նշանակում է ոչ միայն զրկել ինքներս մեզ ազգային երազանքից, այլև ճանապարհ է բացում նոր կորուստների»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հայկական իրականությունում (Հայաստանում և Սփյուռքում) վերջին շրջանում ակտիվորեն տարածվում է այն թեզը, որ «իրականում Հայաստանի ու Թուրքիայի մեջ ոչ մի էական խնդիր չկա։ Առկա կոնֆլիկտի պատճառը
ա) հայերի ունեցած ծավալապաշտությունն է դեպի թուրքերի տարածք և
բ) արտաքին ուժերի (հատկապես՝ Ռուսաստանի) խառնակչությունը։

Նման պնդումները առաջիկա ամիսներին լինելու են էլ ավելի հաճախակի։
Հայ-թուրքական հակամարտության այսպիսի մեկնաբանությունը ոչ միայն հակագիտական է և հակասում է իրականությանը, այլև հեշտ ապացուցելի է հակառակը։
Եվ այս մասին շուտով ավելի հանգամանալից կգրեմ։
Մինչ այդ մի օրինակ այն բանի, որ տարածաշրջանում թուրքական ծավալապաշտությունն ուղղված է բոլորի դեմ, այլ ոչ թե միայն հայերի (ինչը վերոնշյալ հիմնավորման առանցքային «փաստերից է»)։
Այսպես, եթե օկուպացված հայկական Շուշին հայտարարվել է Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք, ապա Ադրբեջանի պետությունում ապրող ամենամեծ տեղաբնիկ ժողովուրդներից մեկը՝ իրանալեզու թալիշների գլխավոր կենտրոններից Լենքորանը այս տարի հայտարարվել է Թյուրքական աշխարհի երիտասարդական մայրաքաղաք։ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին անում է ամեն բան, որպեսզի լիարժեք ասիմիլացնի տարածաշրջանի բոլոր բնիկ՝ ոչ թյուրքական ժողովուրդներին կամ դրանց մղի դուրս։
Այլ կերպ ասած՝ թյուրքական ծալավապաշտությունը ոչ թե բխում է այս կամ այն ժողովրդի՝ թուրքերի հանդեպ տածած վերաբերմունքից, այլ Թուրքիայի և վերջինիս կցորդ Ադրբեջանի՝ մեր տարածաշրջանում ունեցած աշխարհաքաղաքական բնական մղումներից։
Իսկ այդ մղումներին ընդառաջ ցանկացած զիջումը ավելի անխուսափելի է դարձնում հաջորդ զիջման պարտադրանքը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman