Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
10K subscribers
845 photos
111 videos
6 files
950 links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Իմիջիայլոց, անհրաժեշտ է նաև հիշել, որ ներկայիս դե ֆակտո թուրքամետ իշխանությունը, որն անընդհատ ներկայանում է իբր «ժողովրդի անունից խոսող և կառավարող», իրականում ընտրվել է ՀՀ բնակչության ընդամենը 25%-ի ձայներով, որոնց մեծագույն մասն էլ տրվել է կապիտուլիանտի և նրա խմբավորման մանիպուլիացիաներին, որոնցում ոչ մի խոսք չի եղել Արցախը Ադրբեջանին նվիրելու մասին (ավելին, մերձիշխանական մեդիա կայսրությունն ամեն օր ու մինչև այսօր հայ ժողովրդին համոզում է, որ «նորից ազատագրվել է Շուշին»)։
Սա շատ կարևոր հանգամանք է, որն ապացուցված է նաև գիտական հետազոտություններով։
25%-ին մանիպուլացնելով ընտրվածը այժմ վռճում է ամբողջ հայ ազգի (ներառյալ սփյուռքի) ճակատագիրը՝ վերջնականապես ցեղասպանելով մեզ։
Այնպես որ այս դավաճանությունը կարելի է կանգնեցնել, եթե «լուռ մեծամասնությունը» և հատկապես կարծիքի առաջնորդները սկսեն խոսել և պահանջել դավաճանների հեռացում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Forwarded from Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան (Nairi Hokhikyan)
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այսօր հայտարարեց․
▪️ Հիմա որոշվում է ոչ միայն Արցախի, այլև հայ ժողովրդի, Հայոց պետականության ճակատագիրը:
▪️Խոսելով Արցախի կարգավիճակի, տարբեր նշաձողերի մասին, պետք է նշել, որ մենք նշաձողներ չունենք այլևս, այլ ունենք կարմիր գծեր, որոնց խախտումը կբերի ողբերգության։
▪️Ադրբեջանի կազմում Արցախը ունի ընդամենը մեկ ապագա` ցեղասպանություն։ Հայրենիքը կորցնելու ենք։
▪️Արցախի կորստից հետո, չի լինելու Հայաստանի Հանրապետություն, ընդամենը ժամանակի խնդիր է դա։
🔶واروژان گقامیان - ترکشناس، استاد دانشگاه و دکترای علوم تاریخ - در صفحه خود می‌نویسد:

♦️ 《بعد از کاپیتولاتور [به معنی امضاکننده سند کاپیتولاسیون و لقبی که مخالفین پاشینیان به او داده‌اند]، نمایندگان مجلس ملی ارمنستان از دیروز یکی پس از دیگری از تزهای آذربایجان و ترکیه دفاع می‌کنند و تمام جنایات انجام گرفته توسط این دو کشور علیه ارامنه را توجیه می‌کنند. نه تنها استقلال ارمنستان، بلکه آرتساخ و سیونیک هم در حال دفن شدن هستند. اگر این افراد در قدرت بمانند، هر گونه کشتار ارامنه در سرزمین میهنی ما، فتح هر قسمتی از سرزمین ما توسط ترکها و اشغال خانه های ما را به همین ترتیب توجیه خواهند کرد.

این خیانت است، یک خیانت از نوع کتب درسی.

این افراد در یک کشوری با دولت ملی نه تنها مجازات می شدند، بلکه هرگز در مجلس قانونگذاری هم ظاهر نمی‌شدند. تعجب نکنید که شروع کرده‌اند مجسمه‌های قهرمانان و پرچم‌های ما را در ایروان هتک حرمت نمایند، بلکه تمامی نمادهای ملی از برنامه‌های رادیو و تلویزیون حذف خواهد شد و تمام کسانی که جرات احیای عزت ملی و مقاومت در برابر تسخیر ترکیه را داشته باشند، توسط ترکانی با نام‌خانوادگی ارمنی مجازات خواهند شد. این تصویر واقعی از آینده است، زیرا ارمنستان توسط گروهک ترک گرا تسخیر شده است.

واروژان گقامیان، ترک شناس، دکتری تاریخ》
@varuzhandragoman♦️

کانال تلگرامی طوفان در قفقاز
https://t.me/caucasusstorm
Օրվա տրամադրության համար կիսվեմ այս երգով։

Հոսա, հակառակ արհեստական հուներին,
Որ թշնամին չմոտենա երբեք էլ մեր տներին։
Որ մեր տունը չվառենք, որ վզներս չծռենք,
Հարազատների համար էլ փոսեր չփորենք։
Կապիտուլյանտին, եթե էլի ղեկին թողնենք
Հայաստանն էլ ստիպված պիտի հեռվից նայենք ու սիրենք։

https://www.youtube.com/watch?v=ihRwtxzWsN8
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Տեսանյութում թշնամական Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևն է, որը ներկայացնում է, թե ինչ է լինելու Սյունիքի, Սևանի ու Երևանի հետ, երբ կապիտուլիանտը վերջնականապես քանդի հայկական բանակն ու ստորագրի «Խաղաղության կապիտուլիացիան պայմանագիրը»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Forwarded from Elbakyan's diary
Բնական է, որ Ադրբեջանում պիտի ամենաադեկվատ հայ առաջնորդ համարեն իրենց դրածո և իրենց շահերի սպասարկուին։
Նյութի վերնագրի բառացի թարգմանությունը՝ «Փ.-ն հայ ղեկավարների շարքում ամենաադեկվատ և քաղաքական տեսանկյունից ամենաազատն է»։

https://youtu.be/NZq-8s046RA
Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան և զանազան այլ գավառամիտ խորամանկներ, թիրախավորելով հայաստանյան հասարակությանը, փորձում են առաջ մղել թշնամական քարոզն առ այն, որ Արցախն իբր խանգարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև «հաշտությանն» ու «բարեկամությանը»:

Որպես Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը գրեթե հինգ մատի պես ճանաչող մարդ, ուզում եմ հավաստիացնել, որ այս թշնամական քարոզին հավատացող և առավել ևս դրա ուղեծրում գործել ցանկացող բոլոր հայաստանցիներին Բաքվի բռնապետի բաշիբոզուկները, Աստված մի արասցե, հաջողության հասնելու պարագայում մորթելու են առաջինը։

Գիտե՞ք՝ ինչո՞ւ։ Որովհետե սրանք, հրաժարվելով մեր հայրենիքի մաս և անվտանգության կարևորագույն բաղադրիչ Արցախից ու տխմարաբար հավատալով թշնամու սին քարոզչությանը, դրան ոչ թե դիմադրելու, այլ աղ ու հացով են դիմավորելու։

#մահ_թշնամուն

🆔 vardan_voskanyan
Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Հարության տոնի առթիվ խորունկ է և խոսուն.

«Ամենքս այսօր մտահոգ ենք մեր երկրի, մեր պետականության անվտանգության խնդիրներով, արտաքին մարտահրավերներով, ներհասարակական ու ներքաղաքական անհանգստություններով ու լարվածությամբ։ Մտահոգ ենք մեր հայրենյաց սրբազան մասունքի՝ Արցախի բարդ իրավիճակով, որի նկատմամբ տակավին շարունակվում են սադրանքներն ու ոտնձգությունները։ Սիրելի արցախցիներ, Մենք քաջ գիտենք ձեր հերոսական ոգին, ձեզ հատուկ արիությունն ու փորձություններին դիմակայելու հաստատակամությունը։ Վստահ ենք՝ դուք չեք ընկճվելու դժվարությունների հանդիման և շենացնելու եք ձեր հարազատ բնօրրանը՝ առ Աստված ապավինությամբ վառ պահելով հույսն ու հավատը, որ մարդասիրությունն ու արդարությունը պիտի հաղթեն, որ պիտի ծագի Արցախի ազատ ու անկախ ապրելու իրավունքի ճանաչման լուսավոր առավոտը։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, ազգովի զորակից լինենք ծանր փորձությունների միջով անցնող Հայաստան ու Արցախ մեր հայրենիքին, նեցուկ դառնանք կարիքի մեջ գտնվող մեր ազգակիցներին և գոտեպնդված հարության հույսով՝ նվիրական մեր երկիրը դարձնենք հրաշափառ հարության իրական վկայարան։ Հայրապետիս հայցն է առ հարուցյալ Տերը, որ ազգս հայոց տեսնի իր կրած տառապանքների վարձքը և կերտի սրբազան հայրենիքի վերածնունդը»։
Ամբողջը
Կապիտուլիացիոն ապագայի դրվագներից...

Առաջիկա օրերին Թուրքիան նոր ռազմական գործողություն է սկսելու Իրաքի հյուսիսում` անվտանգության բուֆերային գոտին մեծացնելու նպատակով: Բնականաբար, այդ բուֆերային գոտին նշանակում է Իրաքի միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս նոր տարածքի նոր, հերթական նվաճում թուրքական զինված ուժերի կողմից: Այսինքն` որպեսզի «խաղաղություն դարաշրջան» բացվի, Թուրքիան նոր տարածքներ պետք է նվաճի Իրաքից` գումարելով արդեն եղածին: Իմիջիայլոց, թուրք բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, որ այս նոր գործողությունը «կազատագրի Իրաքը և Սիրիան ԱՄՆ ճիրաններից»:
Այս տակտիկան հաճախակի է կիիրառվում Թուրքիայի կողմից: Չզարմանաք, որ ապագայում նույնը տեսնեք նաև Հայաստանի Հանրապետության միջազգային սահմանների նկատմամբ, քանի որ եթե սահմանը զորք չի պահում, այլ միայն թուղթ, այն թղթի պես ճզմելով էլ նվաճում են: Ավելին, այդ գործում Թուրքիային կօգնեն թուրքամետ կապիտուլիացիոն խմբավորման ներկայացուցիչները, ինչպես դա լինում է Իրաքի պարագայում, երբ Իրաքյան Քրդստանի ղեկավարը գնում է Անկարա` «տեղեկանալու», որ շուտով իր տարածքում թշնամական երկրի բանակ է մտնելու:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ինչպես ես սպասելի էր` ՀՀ կապիտուլիացիոն խմբավորումը շատ կտրուկ է արձագանքում հանրային բողոքի ու դիմադրության բոլոր դրսևորումներին` ֆեյսբուքից մինչև փողոցային ակցիաներ: Ժողովրդավարության հետ որևէ աղերս չունեցող, բայց ինքզինքը «ժողովրդավար» համարող թուրքմետների խմբավորման նմանատիպ վարքը հասկանելի է. իրենց հաշվարկով անցյալ տարվա ընտրություններից հետո հայության դիմադրողական ուժը պետք է վերջնականապես փլուզվեր ընտրության կեղծված արդյունքներով առաջացած հիասթափության պատճառով: Սակայն ի զարմանս կապիտուլիանտների և իրենց դաշնակից Թուրքիայի ու Ադրբեջանի` հայ ժողովուրդը դիմադրում է: Սա է պատճառը, որ դիմադրության ցանկացած դրսևորում կոշտ արձագանքի է արժանանում: Ուստի միակ ելքը ամեն գնով դիմադրության շարունակումն է` կանխելու Հայաստանի վերջնական թուրքացումը: «Ելքի բացակայության» պատրանքին չպետք է տրվել:
Եթե նախատեսում եք ապրել Հայաստանում ու հայկական դրոշի ներքո, ապա առանց քաղաքական նախապատվությունների դիմադրությունն այլընտրանք չունի:
Ո´չ թուրքական ֆաշիզմին, ո´չ փաշիզմին,
հավերժ նվիրված` Հայաստանին:


պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հաճախ եմ լսում, թե մեզանում չկան օրինակելի մտավորականների կերպարներ։

Ո՞վ է ասել։ Հապա, նայեք Գուրգեն Մելիքյանին' մարդ, որի կյանքը և նվիրումը մեր հայրենիքին ընդօրինակման աղբյուր է։

Գրեթե կես դար շարունակ դասախոսի և հայրենասերի անձնական օրինակով քաղաքացիներ դաստիարակած ալեզարդ մեծ հայորդին այսօր Ազատության հրապարակում է՝ հանուն Հայաստանի և Արցախի, հանուն մեր բոլորի վաղվա օրվա։

Գիտեք, թե որքան են մաշել «հպարտ» բառն, այն արժեզրկելով տեղի-անտեղի գործածությամբ, բայց ես այսօր հպարտ եմ, որ անսահմանորեն օրինակելի մեր ուսուցչապետ Գուրգեն Մելիքյանի, աշակերտն եմ։

#հավերժականՀայաստանը

🆔 vardan_voskanyan

https://youtu.be/YlDNSSxlbcQ
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Կապիտուլիացիոն ապագայի դրվագներից... Առաջիկա օրերին Թուրքիան նոր ռազմական գործողություն է սկսելու Իրաքի հյուսիսում` անվտանգության բուֆերային գոտին մեծացնելու նպատակով: Բնականաբար, այդ բուֆերային գոտին նշանակում է Իրաքի միջազգայնորեն ճանաչված սահմաններից…
Երեկ նշել էի, որ Թուրքիայի Զինված ուժերը պատրաստվում են ներխուժել Իրաքի խորքերը և նվաճել նոր տարածքներ՝ «ահաբեկիչների դեմ» նոր ռազմական գործողություն իրականացնելու պատրվակով։
Այսօր առավոտյան Թուրքիային ՊՆ-ն պաշտոնապես հայտարարեց ռազմական գործողությունների մեկնարկը («Pençe Kilit» անունով)։
Հիշեցնեմ, որ այդ տարածքը, որը նվաճվում է Թուրքիայի կողմից, բոլոր միջազգային փաստաթղթերով Իրաք է, բայց դա չի կանգնեցնում «խաղաղասեր» Թուրքիային։ Ավելին, այն նույն «խաղաղությունը» արդեն մոտ 10 տարի է բացվել է Սիրիայի, Լիբիայի ժողովուրդների համար։ Իսկ Կիպրոսում «խաղաղության դարաշրջանը» բացվել է 1974 թ.-ին։

Այս առիթով վերաձևակերպեմ հայտնի ասացվածքը՝ «Իրա՛ք, քեզ կասեմ, Սյունի՛ք, դու լսի՛»։

պ.գ.թ, թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Մի քանի դիտարկում այն մասին, թե ինչ փուլում է այժմ գտնվում այս պահին հայ-թուրքական (նույնն է թե հայ-ադրբեջանական) հակամարտությունը և մասնավորապես ինչ պայմանագիր է կնքվելու առաջիկայում։
https://news.am/arm/videos/53155.html
Այսօր Դանիել Վարուժանի ծննդյան օրն է:
Բելգիայի Գենտի համալսարանի գրադարանի առաջին հարկում մեծ բանաստեղծին նվիրված այս հուշատախտակին գրված են այսօրվա համար նրա ամենաարդիական խոսքերը:

Ի՜նչ փոյթ կեանքը մեռնող,
երբոր երազը կ՛ապրի,
երբոր երազն անմահ է։


Ինչ են դժվարություններն ու թշնամիները, երբ կա #հավերժականՀայաստանի գաղափարը ու Շուշի վերադառնալու երազը:
Եթե միայն գիտական բառապաշարով նկարագրենք Հայաստանում այս պահին գաղափարախոսական վիճակը, ապա կարելի է ասել, որ չարդիականացված ազգայնական ռեալիզմը պարտվում է ժամկետնանց լիբերալիզմին։
Գրեթե բոլոր համաշխարհային կենտրոններում ինտելեկտուալ քննարկումներ են լիբերալիզմի ու լիբերալ աշխարհաքաղաքականության պարտության մասին և ազգայնականության վերելքի մասին (տե՛ս նույնիսկ լիբերալ հեգեմոնիայի մունտեիկ Ֆրենսիս Ֆուկույամայի վերջին հոդվածը Foreign Affairs-ում ազգայնականության գովքի մասին), և միայն Հայաստանում 1970-1980-ականների լիբերալ դիսիդենտական շարժման ներկայացուցիչներն ու վերջիններիս գաղափարական զավակները կուրորեն հավատում, տարածում և պարտադրում են հայությանը հնացած ու որևէ ժամանակակից մարտահրավերի չդիմացող լիբերալիզմ («տնտեսական կապեր կլինեն, պատերազմ չի լինի», «ժողովրդավարական պետությունները չեն պատերազմում», «հողերի համար 21-րդ դարում չեն կռվում», «տարածքը կարևոր չէ» և այլն)։ Եթե 1990-ականներից մեր մտավորականները մշակած լինեին հայկական ռեալիզմի դպրոցը և հիմնադրույթները, ապա այսօր հնարավոր կլիներ խուսափել բազմաթիվ ճգնաժամերից ու կորուստներից։
Հավանաբար կռահում եք, որ հաջորդ մարտահրավերնրին դիմագրավելու համար անհրաժեշտ է այսօր մշակել ու հանրայնացել ռեալիզմի վրա հիմնված հայեցակարգեր։ Դրա ուրվագծերը հստակ կան, մնում է նստել ու անել։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժանը (@varuzhandragoman) այսօր անդրադարձել էր լիբերալիզմի և ազգայնականության հակադրմանը։ Ու ահա պարզվում է, որ Գերմանիայի, Իսպանիայի ու Պորտուգալիայի ղեկավարները հանդես են եկել համատեղ կոչով՝ ուղղված ֆրանսիացիներին, որպեսզի վերջիններս կիրակի քվեարկեն Է. Մակրոնի օգտին։
Հիշեցման կարգով. Մակրոնը ընկալվում է որպես ֆրանսիական վերնախավի լիբերալ-գլոբալիստների թևի թեկնածու, մինչդեռ նրա հակառակորդ Մարին լը Պենը ասոցացվում է ազգայնական թևի հետ։ Հավանականությունը փոքր է, որ Մակրոնը կպարտվի, թեև մայրցամաքային Եվրոպայում նացիոնալիզմը դեռևս զսպված, բայց աստիճանաբար դրսևորում է իրեն։ Դրա օրինակներից է Գերմանիայի Բունդեսթագում «Այլընտրանք Գերմանիայի համար» դաշինքի հայտնվելը (հայտնի «Ռամշտայն» խմբի «Deutchland» երգը. գտեք բառերը):
Մի փոքր ուշ առավել ծավալուն կխոսեմ այս մասին։
Սիրիայի Դեր Զոր անապատում գտնվող, Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված Սրբոց Նահատակաց Հուշահամալիրը Թուրքիայի հովանու ներքո գործող ահաբեկչական խմբավորումները 2014 թ. սեպտեմբերի 21-ին հիմնովին ավերեցին։
Այժմ Սիրիայի հյուսիս մեծ մասը գրավված է Թուրքիայի կողմից։ Սակայն Դեր Զորը ազատագրված է, ինչի շնորհիվ եկեղեցու փլատակներում կարող են ընթանալ պատարագներ։ Եղբայրական արաբ ժողովրդի հետ միասին տեղի հայությունն ու Հայոց առաքելական եկեղեցին նման քայլերով և հետևողական աշխատանքով վերահաստատում են հայության ուխտը եւ պահանջատիրութիւնը։
Ահա մի քանի լուսանկար վերջերս այնտեղ տեղի ունեցած պատարագից։

#խաղաղության_վկաները
#ցեղասպանության_դարաշրջանի_բացումը

պ.գ.թ, թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman