Vahe Hovhannisyan
605 subscribers
3 photos
8 videos
16 links
Founder of Alternative Projects Group, Armenia
Այլընտրանքային նախագծեր խմբի հիմնադիր
Download Telegram
Գիշերային Մհերը

Ստեղծված ավանդույթի համաձայն՝ ուշ երեկոյան կամ գիշերները հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովները հայտարարում են ստորագրված արձանագրությունների մասին, որոնք իրականում չբանակցությունների հետևանքով Ալիևի միակամ պահանջների արձանագրությունն են։

Առաջին թուղթը հրապարակվեց ապրիլի 19-ին՝ սկիզբ դնելով այսօրվա պրոցեսներին:

Այդ օրերին ես առաջարկել եմ ՝ հրապարակային և խորհրդատվական խողովակներով հարցադրումներ անել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդեպ։ Նրա ստորագրությունն է փաստաթղթերի տակ, իսկ քաղաքական գործունեության մեջ մտնելը պահանջում է քաղաքական, անձնական և ինստիտուցիոնալ պատասխանատվություն և հաշվետվողականություն։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա հրապարակային քաղաքական և հանրային ճնշումը կարող էր կասեցնել հետագա զարգացումները: Չգիտես ինչու՝ չարվեց:

Դիվանագետների համահայկական խորհրդի կազմած բավականին ծանրակշիռ փաստաթղթում կար հիշատակում, որ ադրբեջանա-վրացական սահմանազատման հանձնաժողովի վրացի պատասխանատուները հետագայում ենթարկվել են քրեական պատասխանատվության՝ թույլ տված անօրինականության, թաքցված քարտեզների և ինքնագլխության համար, որոնք Վրաստանին պատճառել են տարածքային կորուստներ։

Շատ կարևոր է հասկանալ պրոցեսի անատոմիան. Նիկոլը չի կարող միայնակ անել բոլոր գործերը, և պայմանական ասած, նա ամեն ոլորտում ունի իր «կարմիրբերետավորները», որոնք կատարում են ցանկացած հրահանգ, համոզված լինելով, որ ոչ մեկին պարտավոր չեն լինելու հաշվետվություն տալ։

Շատ սխալ են պատկերացնում. Մհեր Գրիգորյանը պարտավո´ր է քաղաքական հաշվետվություն տալ քաղաքական ուժերին և հասարակությանը։ Հայաստանը գիշերային կյանքով ապրող օբյեկտ չէ, որ մարդիկ արթնանան ու առավոտը տեղեկանան իրենց գլխին եկածի մասին։

Պետք էր դա անել ավելի վաղ, բայց հիմա ամենևին ուշ չէ։ Քաղաքական գրագետ աշխատանքը ոչ ոք դեռ չի չեղարկել։ Իմ ասելիքը որևէ մասնավոր անձի մասին չէ (նույն՝ Մ. Գրիգորյանի)։ Բայց Մենք այսպես ստանում ենք նոր վտանգավոր որակի իշխանություն՝ ոստիկանական զորքերով փակված ու գիշերվա քողի տակ գործող, առանց անձնական պատասխանատվության։ Սա մի կառավարման ձև է, որը որպես կանոն բերում է նոր ներքին և արտաքին ցնցումների։


Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Ստրատեգիական համբերության մասին
 
Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է։
Շարժումը լավ ալիքի վրա է.  թակում է դռները, որոնք հերթով բացվում են։ Ժամանակի ու համբերության խնդիր է միայն, հերթով բոլորը ներսից բացվելու են։ Մարդիկ հոգնել են այսօրվա վիճակից։ Մարդիկ ուզում են լսել մարդու խոսք՝ կարեկից, մտահոգ, կիրթ, և այդ առաքելությունը փայլուն կատարում է Բագրատ Սրբազանը։ Մարդիկ ուզում են լսել վաղվա մասին հստակ խոսք, ինչը Սրբազանն արեց։ Մարդիկ հասկանում են, որ 1991 թվականի անկախ պետության բովանդակությունը ջարդվել է, և ուզում են հասկանալ, թե ի´նչ բարքերով և ի´նչ բովանդակությամբ է լինելու պետության շարունակությունը։ Շատ երկար տարիներ մեր երկրում մարդկանց հետ չեն խոսել. կա´մ խաբել են, կա´մ շահագործել, կամ էլ՝ երկուսը միասին։ Հիմա եկել է մի մարդ, ով իրենց հետ  խոսում է՝ պարզ, բայց շատ կարևոր բաների մասին ։ Մարդիկ ուզում են ապրել մարդու պես՝ զգալով իրենց հանդեպ հոգատարություն ու հարգանք, ու ոչ՝ մանիպուլյացիա և անվերջ ստորացում։
Սա շատ լավ պրոցես է, և եթե ասում ենք, որ գնում ենք երկրում խորքային, տևական փոփոխությունների, ապա դրանք ոչ մի օրո´ւմ են լինում, ոչ՝ մի շաբաթում։
«Ոստիկանը մերն է կարգախոսով» եկածը բոլորին բոլորի հետ թշնամացրեց։ Ոստիկաններին սարքեց սովորական մարդկանց թշնամի։ Ադրբեջանական բանակի հանդեպ այս օրերին այնքան չարություն չկա, որքան՝ հայ ոստիկանի. սա աննորմալություն է։ Ինչպե՞ս կարողացավ. ամեն մեկս պետք է էդ հարցը մեզ տանք՝ ոստիկան լինի, «մեծարգո» ասող լինի, հարթակում կամ հրապարակում կանգնած լինի. բոլորս էդ հարցը պետք է մեզ տանք։
Ինչպե՞ս ստացվեց, որ մեկ հոգին, մի անհասկանալի «վերապատրաստված» փոքր խմբով կարողացավ մի փոքր երկրի ներսում այսքան թշնամանք ու չարություն տարածել, ամեն ինչ խառնել իրար։ Որքան շարժումը թափ առնի, այնքան այս հարցը շատերն են տալու՝ հարյուր հազարներով, ու ավելի համառորեն։ Դրա համար մի փոքր ժամանակ է պետք։ Սա կոչվում է ստրատեգիական համբերություն։ Այս ժամանակահատվածի ամենակարևոր բառը պետք է լինի գրագիտությունը՝ գրագետ քայլեր, գրագետ լուծումներ, գրագետ պայմանավորվածություններ, գրագետ հաղթանակ։
Երկրում խորքային փոփոխությունները շատ կարևոր են, որպեսզի մենք սկսենք Ադրբեջանի և աշխարհի հետ իրոք բանակցել։ Կիրանցի գյուղամիջի, կամրջամիջի, դպրոցամիջի սյունը-սահմանը խոսում են մի բանի մասին՝ մեզ հետ այսօր չեն բանակցում։ Մեզ ընդամենը ստորացնելով պարտադրում են, որովհետև եթե բանակցող ունենայինք, նա այդ 50-100մետրի հարցը կլուծեր։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
 
 

Շարունակության մասին պետք է հիմա մտածենք
 
Ակնհայտ է, որ վարչապետի փոփոխությունը շարժման հիմնական պահանջն է, պրոցեսի առաջին տրամաբանական հանգրվանը։ Եվ միանգամայն հասկանալի է լայն շրջանակների ու տարբեր խմբերի բնական հավաքական պահանջը՝ լսել (ձևակերպել, ընտրել, որոշել) նոր վարչապետի թեկնածուի անունը։ Մենք գնում ենք դրան։ Սա է տրամաբանությունը, և սա է ուզում հասարակությունը։
Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ՝ անկախ նրանից, թե գործող իշխանությունն ինչ տեխնիկական խնդիրներ կստեղծի գրանցման շուրջ։ Գուցե մենք սա հիմա լավ չենք պատկերացնում, բայց դա լինելու է, և նոր իրավիճակը մեզ համար նոր խնդիրներ է ձևակերպելու ու նաև աշխատանքի նոր հնարավորություններ տալու։ Այն է՝ իշխանությունը միայն վարչապետը չէ, և խորքային փոփոխությունները, որոնց մասին է հենց այս շարժումը, հնարավոր չէ իրականացնել մեկ հոգու փոփոխությամբ։ Իսկ հարցի մյուս, նույնքան կարևոր կողմը պետական ներքին կայունության ապահովումն է, պետության ներքին հոմեոստազի ապահովումը։
 
Փոփոխություններ և կայունություն
 
Առաջին փուլի փոփոխությունները չեն կարող սահմանափակվել միայն վարչապետի փոփոխությամբ։ Դա չի տա բավարար արդյունք։ Ոչ ոք չի չեղարկել արտաքին ռիսկերը, և մենք դա 24 ժամ պետք է հիշենք։ Արագ փոփոխությունների ծավալը պետք է ներառի.
 
1.     Վարչապետի փոփոխություն
2.     Անվտանգության խորհրդի կազմի փոփոխություն (որպես կոլեկտիվ պատասխանատվության մարմին պետք է ներառի գիտելիք ու փորձ ունեցող գործիչների՝ կարևորագույն հարցերը քննարկելու համար, ու որպես հակակշիռ «նորերի» իշխանության)
3.     Նախագահի փոփոխություն (չափազանց կարևոր է պետական կարևորագույն ինստիտուտի վերակենդանացման ու ներքին հաշտության  ու այլ կարևոր պրոցեսների երաշխավորը լինելու համար)
4.     ԱԺ նախագահի փոփոխություն
 
Կայունության ապահովում
 
Վերը նշված կետերի իրականացման պարագայում.
 
ա.  Աժ-ն պետք է շարունակի իր բնականոն աշխատանքը, և ՔՊ խմբակցությունը պետք է շարունակի իր բնականոն աշխատանքը։
բ.  Փոխնախարարների մակարդակով՝ ցանկության և ունակությունների դեպքում, պետք է շարունակվի բնականոն աշխատանքը։ Այսինքն պետք է ոչ թե խնդիր չդնել, այլ առավելագույնս բացառել փոխնախարարների կադրային ջարդը։
գ.  Պետական համակարգը, քաղծառայողների համակարգը շարունակում են իրենց բնականոն աշխատանքը։ Դա պետության համակարգն է, և ոչ՝ փոփոխվող իշխանությունների։
դ.  Բացառվում է ուժային և իրավապահ համակարգերում պատահական, անգամ՝ վաստակած «շարժման տղերքի» նշանակումը։ Մենք 1991-ից դա գիտենք՝ ինչ է դա և ինչի է բերում։ Միայն մասնագետներ, պրոֆեսիոնալներ՝ համակարգի ներսից կամ համակարգերում աշխատած։
 
Նոր խաղի կանոններ
 
Ա/ Պետական համակարգ պետք է վերադառնան փորձառու մասնագետները, ովքեր անարդարացիորեն հեռացվել են կամ չեն ցանկացել աշխատել այս կառավարության հետ (դիվանագետներ, սպաներ և այլն)։
Բ/ Բացառել «արհեստական քվոտավորված մասնակցության» սկզբունքը՝ էսքան մարդ այսինչի կողմից, այսքան՝ այնինչի։ Եթե փոփոխությունները կատարվում են համաժողովրդական ճնշման տակ, ապա «ֆորմալ ազդեցիկների» ինստիտուտը  կորցնում է իր գինը։ Պետությունը կարիք ունի գրագետ, ունակ մարդկանց, այլ ոչ թե՝ սրա կամ նրա ներկայացուցիչների։
Բ/ Կոշտ ձևով պետք է կասեցվի ֆեյքերի ֆաբրիկայի գործունեությունը և սկսվի լուրջ բաց հետաքննություն՝ պարզելու համար, թե ինչ մեխանիզմներով, ինչ փողերով, ինչ կազմերով է իրականացվել մեդիա տեռորը հայ հասարակության հանդեպ։ Սա շատ կարևոր է՝ հասարակության սթափ բանականությունը վերականգնելու, ներքին հաշտության մթնոլորտի և առողջանալու պրոցեսի համար։  
Գ/ Պետք է բացառել որևէ անհատական կամ ինստիտուցիոնալ վրեժ, անձնական քինախնդություն, անձնական հողի վրա վատություն՝ նոր «նախկինների» դեմ։ Սա պետք է լինի գերիշխող մթնոլորտը ու նաև՝ ուժայինների հստակ պարտականությունը։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
 

Եթե ՄԵԿ հոգին կարողանում է.
 
1.     Մի ամբողջ ազգ իրար հետ թշնամացնել
2.     Կորցնել Արցախը և շարունակել պաշտոնավարել
3.     «Կլիներ այս նույն վիճակը, բայց առանց զոհերի» արտահայտությունն ասել երկրի ԱԺ ամբիոնից ու շարունակել պաշտոնավարել
4.     2020թ. հոկտեմբերին չդադարեցնել պատերազմը և շարունակել պաշտոնավարել
5.     Իր իշխանության օրվանից անվերջ պատերազմներ բերել, բայց համոզել, թե ինքը խաղաղության իշխանություն է
6.     Պատերազմ հայտարարել սփյուռքին
7.     Հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանությունը
8.     Պատերազմ հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն
 
Ուրեմն նրա դիմաց 0-ներ են։ Քանի միլիոն զրո ուզում է լինել՝ 0+0+0+0+....... միևնույն է զրո է։ Ուրիշ բացատրություն չի կարող լինել։ Բայց արդյոք դա իրոք այդպե՞ս է, թե՞ մեզ այդպես են ներշնչել։
Վաղը բոլորին հնարավորություն է տրված՝ զրո չզգալու, զրո չլինելու. լինելու մարդ։ Դրա համար ընդամենը պետք է գնալ խաղաղ հանրահավաքի։ Պարզ մոտիվացիայով՝ մարդ զգալու, մարդ լինելու համար։ Մի´ վախեցեք, մի´ թաքնվեք անհատական քայլից, մի´ ասեք՝ ես հոգով ձեզ հետ եմ, բայց թող ուրիշները պայքարեն, օրվա կեսը մի´ եղեք մարդ, մյուս կեսը՝ «մեծարգոյի» տակ ճկվող, մի´ եղեք զրո։
Ինչի՞ համար ենք պայքարում. որ դուրս գանք այս մղձավանջից, որ մարդկային դեմքով երկրում ապրենք, որ Ալիևը երբ ուզի՝ չծաղրի մեզ։ Նա այդ մեկ հոգուն չի ծաղրում, մեզ բոլորիս է ծաղրում։ էդ մեկ հոգու պրոբլեմը չէ, դա մեր վիրավորվելու պրոբլեմն է։ Ուզո՞ւմ ենք դուրս գալ 6-ամյա ստի դժոխքից ու նորմալ, ժամանակակից երկիր կառուցել։
Իսկ երեկվա ելույթն ունենում էր մի մարդ, ով «Արցախը Հայաստան է և՝ վերջ» գոռալով ու 26 տարվա բանակցությունները խափանելով, բերեց պատերազմ, ու հիմա խոսում է խաղաղությունից (մե´նք ենք թույլ տալիս), նա, ով մերժեց պատերազմը շուտ դադարեցնելու հնարավորությունը, խոսում է մարդկային կյանքերի ու խաղաղության մասին։ Ամենաիրական բանը, որ կար մեր կյանքում մինչև նրա հայտնվելը, հայկական Արցախն էր, իսկ նա հիմա խոսում է իրական և պատմական հայրենիքներից։
Դադարեցնել է պետք ստախոս աշակերտի լիրիկական շարադրություներով կառավարումը։ Մեր երկրին զուսպ, գրագետ կառավարում է պետք։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
 
 
 
 

Կա կարևոր անելիք
 
Բերետավորների պահվածքը քաղաքացիների հանդեպ և Վեհափառի հետ կապված միջադեպը միաժամանակ խոսում է իշխանության պանիկայի ու նաև աննորմալ քայլերի հակվածության մասին։ Սրան պետք է լուրջ վերաբերվել։ Անհրաժեշտ են հստակ ձևակերպումներ.
 
1.     Բերետավորների համակարգը գտնում է բանդայի վերածվելու ճանապարհին։
2.     Միջադեպը Վեհափառի կամ եկեղեցու հանդեպ չէր, այլ՝ մոտ 2.8 մլն ՀՀ-ում ապրողների, ու մոտ 8 մլն հայի հանդեպ։ Հարցին պետք է նայել այս տեսանկյունից, և ուժերի հարաբերակցությունը դրանով փոխվում է։ Անհնար է մասնակցել պատարագների, ծեսերի, խնկարկումների, կնունքների անգամ պարզապես մտնել եկեղեցի ու լուռ կանգնել անկյունում ու չվիրավորվել երեկվա տեսարանից։ Միլիոնավոր մարդիկ անձնապես վիրավորված են։ Սա չի մարսվելու, չի ներվելու։ Սա միլիոնավոր մարդկանց վերաբերմունքն է։
3.     Չափազանց կարևոր է ազդեցիկ հայերի հստակ հրապարակային վերաբերմունքը(Հայաստանից, Արևմուտքից, Ռուսաստանից, աշխարհի բոլոր ծայրերից) և հստակ խոսքը ուժայիններին՝ ղեկավարներից մինչև բերետավոր։ Այս անմարդկային պահվածքը ֆիքսվում է, անհատապես բոլորինը։
4.     Հանրային տարբեր շրջանակաների կողմից ուժայիններին և բերետավորներին ուղղված հստակ ուղերձներ՝ դասախոսներ, մանկավարժներ, մշակույթի, արվեստի գործիչներ, մարզիկներ, բժիշկներ և այլն։ Մեծացնել հանրային ճնշումը։ Սա բնականորեն արդեն տեղի է ունենում, և պետք է  ավելի համակարգված դարձնել, որպեսզի մարդկանց արձագանքը տեղ հասնի։
5.     Հրաժարականներ՝ ՆԳՆ համակարգից։ ՆԳ բարձրաստիճանների հրաժարականները հենց այս պահին կարող են փրկել նրանց դեմքը և փոխել հանրային տրամադրությունները նրանց հանդեպ։ Ի վերջո, նրանք սովորական մարդիկ են, հետո նոր միայն՝ պաշտոնյաներ և ուզում են հետագայում նույնպես ապրել որպես մարդ։ Իսկ այդ հետոն մոտ է։
6.     Մշակել քայլեր, որոնք կդժվարացնեն, էապես կփոքրացնեն իշխանության հիմնական հենարանի՝ բերետավորների կիրառման հնարավորությունները։
7.     Կա ռիսկ, որ իշխանության խմբակը կարող է գնալ ոչ ֆորմալ խմբավորումների ձևավորմանը՝ բախումների ու այլ նպատակով։ Այստեղ շատ կարևոր է իրավապահ համակարգի պատասխանատու անձանց ու միավորների պետականամետ ու մասնագիտական պահվածքը։ Սա որևէ կերպ չի կարելի թույլ տալ։
 
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Есть важные дела.
 
Поведение людей в "беретах" по отношению к гражданам и инцидент с Его Святейшеством одновременно говорят о панике властей, а также о склонности властей к априори ненормальным шагам.

К этому нужно относиться серьезно.
Необходимы четкие формулировки.
 
1.     Система полицейских "беретов" поэтапно превращается в банду.
2.     Инцидент произошел не в отношении Католикоса или церкви, а в отношении около 2,8 миллиона человек, проживающих в Армении, и около 8 миллионов армян по всему миру.

На вопрос нужно смотреть с этой точки зрения, и соотношение сил при этом меняется.
Невозможно участвовать в литургиях, обрядах и даже крестинах, просто войти в церковь и молча стоять в углу, не оскорбившись вчерашним зрелищем.
Оно причинило страдание миллионам людей - лично каждому из нас.
Это невозможно переварить и простить.
Это действительно ощущение и отношение миллионов людей к инциденту .
3. Чрезвычайно важно четкое публичное отношение влиятельных армян (из Армении, Запада, России, со всех уголков мира) и четкое обращение к силовикам, от руководителей силовиков до рядовых "беретов".
Это бесчеловечное поведение фиксируется, индивидуально для всех.
4.     Четкие послания, адресованные силовикам и людям в беретах различными общественными кругами: преподавателями, педагогами, деятелями культуры, искусства, спортсменами, врачами и т. д. Необходиио усилить общественное давление.
Это уже происходит естественным образом, но необходимо сделать это более скоординированным, чтобы реакция людей достигла цели.
5.     Отставки из системы МВД. Отставки высокопоставленных сотрудников МВД прямо сейчас могут спасти их лицо и изменить общественное отношение к ним.
В конце концов, они обычные люди, а потом только чиновники, и они хотят и дальше жить, как достойные люди.
6.     Разработать шаги, которые затруднят, существенно уменьшат возможности применения полицейских беретов, по сути - основной опоры власти.
7.     Есть риск, что группа власти может пойти на формирование неформальных группировок для провоцирования столкновений и других целей. Здесь очень важно прогосударственное и профессиональное поведение ответственных лиц и подразделений правоохранительной системы. Этого ни в коем случае нельзя допустить.
 
Ваге Оганнисян
Группа альтернативных проектов

Շարժման ելքը. առանց «եթե»-ների
 
Շարժման ընթացքը, փուլայնությունը, ակտիվությունը, քայլերը, ժամկետները և այլ բաներ կարող են փոփոխվել։ Սա լրիվ բնական պրոցես է։ Բայց շարժման ելքը չի կարող «եթե» ունենալ։
Ուղղակի պետք է գիտակցել, թե ինչ ասել է պարտություն։ Սա նշանակում է Ալիևի հաղթարշավ, անդառնալի զիջումներ և անասնական մթնոլորտ Հայաստանում։
Հայաստանում առաջանում է համակեցության սուր պրոբլեմ. սա ամենավտանգավորն է, հազար անգամ ավելի վտանգավոր, քան Ալիևի պահանջները։ Հարյուր հազարավոր մարդկանց համար անհնար է դառնում ապրել մի երկրում, որտեղ վերջին հարյուրամյակի ամենախոշոր կորուստներից ու պատմական աղետից հետո այդ աղետի հեղինակ իշխանությունը ուժով և մանիպուլյացիաներով պահում է իր իշխանությունը, որտեղ նվիրական բոլոր երազանքները զրոյացվում են, որտեղ Արցախից բռնի տեղահանված քաղաքապետերի են կալանավորում, որտեղ բերետավորները ոհմակով հարձակվում են ընդվզող մարդկանց վրա, որտեղ Վեհափառի մուտքը կարող են ինչ-որ «միլիցեք» փակել, ու քաղաքական ու գերատեսչական ղեկավարությունն արդարացնի դա,  որտեղ պաշտոնյաները կարող են դոշ տալ ու «մեծարգո»-ով դիմել այն վարչապետին, որի օրոք անհաշվելի կորուստներ ենք ունեցել և ունենում։ Իմ ընկեր, դեսպան Վ. Մելիքյանի ձևակերպմամբ՝ Հայաստանը կարող է վերածվել հարևանների ֆուռերը սպասարկող քարվանսարայի՝ աներազանք, անիմաստ։
Հարյուր հազարավոր մեր քաղաքացիներ չեն համակերպվելու այս սցենարի հետ, ու սա լինելու է մեր ժողովրդի պատմության մեջ խոշորագույն ու ողբերգական մի գաղթ։
Նիկոլին սա ձեռնտու է, չէ՞ որ պետությունը, նրա պատկերացմամբ, միայն լավ ապրելու համար է։ Ինքը լավ կապրի, մի փոքր խումբ լավ կապրի, մնացածը կդառնան քարվանսարայի աշխատողներ։
Հարյուր հազարավոր մարդիկ չեն կարողանալու ապրել մի երկրում, որտեղ պետության և «լավ ապրելու» նշաձողը իջեցված է շատ ուտելու մակարդակին։
Այս տրամաբանությամբ մարդկության պատմության մեջ զրկանքների գնով արված բոլոր գյուտերը, հայտնագործությունները, արվեստի ստեղծագործությունները, համաշխարհային արժեքների ստեղծումն անիմաստ էին, որովհետև Ջորդանո Բրունոյից սկսած բոլորը պետք է մտածեին միայն լավ ապրելու մասին։ Իսկ Վան Գոգը սոված գլուխգործոցներ ստեղծելու փոխարեն պետք է լավ ռոճիկով մալյար աշխատեր հարևանի տանը՝ ըստ Նիկոլի։
Գործող իշխանության աշխարհընկալումը ռեստորանի մենյուի շրջանակներում է։ Նրանց Աստվածաշունչը և Սահմանադրությունը երկրի մենյուն է։
Հարյուր հազարավոր մեր քաղաքացիների ընտանիքների համար «մեծարգո»-ի աշխարհընկալումը և նրան մահակով, մանդատով կամ գրչով պաշտպանող զանգվածը դառնում է օրգանապես անընդունելի։ «Եթե»-ն իրոք շատ հստակ է։ Շարժման հաղթանակը երկրում նոր բարքերի ու նոր մթնոլորտի հաղթանակն է՝ ներքին հաշտության մեծ հնարավորությամբ։ Հակառակ պարագայում պարզապես չենք կարողանալու այստեղ ապրել։
Այնպես որ, այս պայքարը իշխանության համար չէ, այլ՝ Հայաստանում ապրելու հնարավորության։ Սա նշանակում է, որ Շարժումը «եթե» իսկապես չի կարող ունենալ։ Պատրաստվեք համառ ու գրագետ պայքարի՝ անհատապես բոլորիս անմիջական մասնակցությամբ։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
 
 
 
 
 
 
 

Շարժման ընթացքը. որտեղ ենք, և ինչից է պետք խուսափել
 
Որտեղ ենք.
 
1.     Իշխանությունը գնում է մարման. սա հուշում է  հավաքական փորձառությունը և շարժման ընթացքը։
2.     Ամենադժվար փուլը հաջողել է. ստեղծվել է զգալի կայուն կորիզ։ Հայաստանում ձևավորվել է նոր խոշոր ընտրազանգված,  որի պահանջը խորքային փոփոխությունն է։
3.     Շարժումը մի քանի ճշգրիտ ձևակերպումների շնորհիվ արտաքին աշխարհի համար սկսել է ընկալվել որպես Հայաստանի ներքին գործ, որը սպառնալիք չէ տարածաշրջանի համար։
4.     Շարժումը թակել է ամենամեծ ընտրազանգվածի՝ մշտական դիտորդների, տատանվողների դուռը։ Եվ այդ դռները սկսում են բացվել։
 
Այսպիսով՝ ունենք դրական ալիքի վրա ընթացող շարժում, որն ունի թափ հավաքելու մեծ պոտենցիալ։ Եվ եթե չանենք կոպիտ սխալներ, հենց այդպես էլ լինելու է։
 
Ինչ անում իշխանությունը. փորձում է պահել իր իշխանությունը։ Ինչպե՞ս.
 
a.     Հակաքարոզչություն(Արվում է առավելագույնը, արդյունքը խիստ սահմանափակ է)
b.     Բիրտ ուժ, ռեպրեսիաներ (արվում է և արվելու է, բայց սա ունի իր հակաթույնը, որի մասին՝ հաջորդ անգամ)։
c.     Սպասում է Շարժման սեփական սխալներին (ամենավտանգավորը սա է, եթե չլինեն այդ սխալները կամ հասցվեն հնարավոր մինիմումին, իշխանության դիմադրելու ռեսուրսները մաշվելու-վերջանալու են)։
 
Շարժման պարտությունն ամբողջ հասարակության պարտությունն է, հետևաբար այն պետք է հաղթի
 
1.     Թրենդը պետք է մնա նույնը. դրական ալիքն ունի աճելու զգալի պոտենցիալ։ Պետք է գնալ հենց այդ ուղղությամբ։
2.     Շարժումը չպետք է վերածվի ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ։ Համաժողովրդական շարժումն իր հանդարտությամբ, համառությամբ, հաշտության հաստատակամությամբ, իր բովանդակությամբ, կադրերով, ծրագրերով, ապագայի տեսլականով, պատրաստվածությամբ, հանրային ահռելի ճնշման ալիքով պետք է վերածվի իշխանության։ Սա հանրային առողջացման պրոցես է, ոչ թե քաղաքական պայքար։ Այստեղ «եթե» չկա, շարժման պարտությունը հերթական ընդդիմության պարտությունը չէ, այն ամբողջ հասարակության ու մեր հեռանկարի պարտությունն է։
3.     Պետք է ընդունենք նաև, որ հասարակության մեջ կան կարևոր հարցեր, որոնց շարժումը դեռ չի անդրադարձել (սոցիալական թեմաներ, սոցիալական արդարության հարցեր, համակեցության խնդիրներ և այլն, որոնք կան հանրային հավաքական մտքում և սրանք պատասխանների են սպասում)։ Դրանք այն հարցերն են, որոնք կարող են շարժման շուրջ մարդկային և հանրային համախմբման նոր ռեսուրս ստեղծել։ Իսկ սա արդեն ֆիզիկա է, ոչ թե քաղաքագիտություն։ Նման ճնշմանը ոչ մի իշխանություն չի դիմանա։
4.     Իշխանության ամենագործուն լծակը բերետավորն է։ Շարժումը պետք է ամեն կերպ զրկի իշխանությանն այդ գործիքը կիրառելու հնարավորությունից։ Նախորդ շաբաթներին Սրբազանն ունենում էր բազմաթիվ կարևոր հանդիպումներ սոցիալական և մասնագիտական շրջանակների հետ, խոսում էր կարևորագույն թեմաներից և տալիս էր կարևոր ուղերձներ՝ հասարակությանը և արտաքին աշխարհին։ Նիկոլ, ըստ էության, Երևանում և երկրում չկար, դա էր ընթացքը, և դա էր շարժման թափ հավաքելու պատճառը։ ՄԵԿ հոգին զրկված էր իր սիրած գործիքը՝ բերետավորին օգտագործելու հնարավորությունից։ Իշխանական հակաթեզերն արհեստական էին  ու չաշխատեցին։ ՄԵԿ հոգին դա ֆիքսեց։ Իշխանությունը մոտ տասը օր չգիտեր՝ ինչ աներ։ Այս պայմաններում իշխանությունը երազում է, որ դու ստեղծես հնարավորություն, թույլ տաս, որ նա կիրառի իր միակ զենքը՝ բերետավորին։ Շարժման խնդիրն է՝ այս պահին սա թույլ չտալ։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Կրիտիկական զանգված ապահովում են առանցքային թեմաները
 
Առանցքային հանրահավաքը ավելի լավ ձևակերպում է, քան՝ 20-25 տարի գերիշխած «կրիտիկական զանգվածով» հանրահավաքը։ Հանրահավաքը կլինի առանցքային այն դեպքում, եթե նոր առանցքային թեմաներ սկսեն կարևորել, որոնք ենթադրում են նոր մասնագիտական խմբերի ներգրավում և նոր սոցիալական խմբերի ուշադրություն։
Մեր քաղաքական միտքն իսկապես կարծում էր, որ եթե մի օր մի հանրահավաքի դուրս գա «կրիտիկական զանգված», վերջ, իշխանությունը կփոխվի, ու այդպես՝ երկար տարիներ, անկախ նրանից, թե ով էր իշխանությունը և ով՝ փոխողը։ Բնականաբար ոչինչ չէր ստացվում։
Ես ուզում եմ հավատալ, որ առանցքայինն իր բովանդակությամբ պետք է տարբերվի կրիտիկականից, թեև «առանցքայինի» ընկալումներն էլ կարող են տարբեր լինել։ Շարժման այս պահի նպատակը լայն կրիտիկական համախմբում ստանալն է, իսկ դա հնարավոր է լինում, եթե բարձրացվում են լայն և տարբեր շերտերի հետաքրքրության, կենսական թեմաներ։ Պարզ ասած՝ կրիտիկական զանգված ապահովում են առանցքային թեմաները։
Շարժումը շատ կարևոր ու դժվար փուլ հաղթահարել է՝ ձևավորել է կայուն նոր ընտրազանգված, ջարդել է իշխանական հակաքարոզչության ամենամեծ ալիքը, թակել է մշտական դիտորդ-զգուշավոր-տատանվող շերտերի դուռը։ Որպեսզի այդ դռները բացվեն, շարժումը այս պահից էապես կարևորի նոր թեմաներ.
 
1.     Սոցիալական արդարություն
2.     Վիճահարույց ճանապարհներով հարստացած նախկին և ներկա պաշտոնյաների հանրային փոխհատուցման քաղաքակիրթ, ապաքրեական մեխանիզմներ։ Հավաքական գիտակցության մեջ այս թեման կա, և այն շրջանցել հնարավոր չէ։
3.     Աշխատողների իրավունքների պաշտպանություն. թե´ պետական համակարգում, թե´ մասնավորում տոտալ խախտումների և ճնշումների խնդիրը պետք է լուծվի։
4.     Բիզնես միջավայր, շրջհարկի փոփոխություններ. այս իշխանությունը գնում է բիզնես դաշտի էական վատացման ուղղությամբ։ Բիզնեսին պետք է տալ ծանրակշիռ երաշխիք, որ երբևէ չեն կրկնվելու նախկին հարկային-մաքսային բարքերը, պետք է սկսել բաց երկխոսություն բիզնեսի հետ, և բիզնեսը կկանգնի շարժման, այն է՝ Հայաստանում խորքային փոփոխությունների կողքին։
5.     Վարկային գերություն։ Կան տարբերակներ, որոնք  առաջարկում են ամենևին ոչ պոպուլիստական մեխանիզմներ, որով հնարավոր է վերանայել շատերի անարդար վարկային պարտավորությունները, օգնել քաղաքացուն՝ դուրս գալ վարկային ստրկությունից։
6.     Թանկություն. Հայաստանում կյանքն ակնհայտ արհեստականորեն թանկ է։
7.     Բարոյական տոտալ հանրային ճնշում է պետք իրենց անասունի նման պահող որոշ պաշտոնյաների, քարոզիչների վրա, որոնք չեն պահում մարդկային որևէ սահման։
8.     Եվ այլ բազմաթիվ զգայուն թեմաներ
 
Տատանվողներին, «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», «վախենում եմ ակտիվ լինել, «ի՞նձ ինչ» ասող խավին կարճաժամկետ փուլում հնարավոր չէ համոզել «զբաղվել քաղաքականությամբ» ։ Բայց հնարավոր է և պետք է նրան հետաքրքրել՝ զբաղվել սեփական խնդիրներով, ու դա կբերի բնական ուժեղ կոնսոլիդացիայի։
 
Վահե Վովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Երբ ես ասում եմ, որ մենք մտնում ենք շատ ավելի խոր ճգնաժամի մեջ, քան քաղաքականն է, նկատի ունեմ համակեցության ճգնաժամը։ Մասնավորապես. ուշ երեկոյան երկրում տեղի է ունենում լուրջ պայթյուն, մարդիկ են ծանր վիրավորվում։ Երկրի մեկ երրորդը ջրհեղեղից հետո աղետալի վիճակում է։ Նախորդ ցերեկը Ալիևը նոր, թարմ ու շատ կոշտ պահանջներ է դնում, որոնք թերևս անհաղթահարելի են։ Մեծ հաշվով նա բանակցային դաշտում ստեղծում է նոր բարդ իրավիճակ, որի լուծումն այս պահին չի երևում։
Հայաստանի իշխանության ներկայացուցիչների օրը հաջորդ առավոտյան բացվում է ինքնափիառ-հեծանվավազքով։
Բոլոր ադեկվատ, մտածող մարդիկ մտահոգ են, անքուն գիշեր են անցկացրել, փորձում են մարսել տեղի ունեցածը։
Մենք ընդհուպ մոտեցել ենք համակեցության անհամատեղելիության կետին. կամ մտածող, ադեկվատ մարդիկ այլևս չեն կարող ապրել մեր երկրում, կամ էս մարդիկ այլևս չպիտի լինեն իշխանության։

Երեկվա ամենակարևորի մասին
 
Երեկ տեղի ունեցան դեպքեր, որոնք էական կարևորություն ունեն հետագա զարգացումների համար.
 
1.     Ե՞րբ սկսվեց հարձակումը խաղաղ մարդկանց վրա. Սրբազանը դիմեց իրեն ուղիղ եթերով հետևող իշխանությանը՝ ասելով «բացեք դարպասները, ՄԵՆԱԿՍ գալիս եմ ձեզ հետ հանդիպելու»։ Սա անարյուն, քաղաքակիրթ-քաղաքական ճանապարհի ամենապարզ տարբերակն էր։ Ի պատասխան՝ իշխանությունը նռնակներ նետեց խաղաղ մարդկանց վրա։ Հարթակից հնչած՝ հանդիպման առաջարկը խախտեց իշխանության սցենարը, և այն չգտավ այլ լուծում, բացի մարդկանց վրա հարձակվելուց։ Սա պետք է  հստակ արձանագրել։
2.     ՄԵԿ հոգու հայտարարությունը, թե՝ իր ձախողումն է եղել, որ դեռևս 2018-ին չի հայտարարել, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին, շատ լուրջ հանգրվան է։ Իմիջիայլոց ասել, թե՝ մի թեթև սխալվեցի, «Արցախը Ադրբեջան  է, և վերջ» ասելու փոխարեն ասացի «Արցախը Հայաստան է, և վերջ», ու այդ «թեթև սխալի» արդյունքում հրահրեցի պատերազմ, տվեցի 5  հազար զոհ, հայաթափեցի Արցախը... Թեթև սխալ է, բա ոնց։ Ու սրան մի 60-70 ծափահարում են։ Սա ինքն իր դեմ տված ամենածանր ցուցմունքներից է։
3.     Լուսաձայնային նռնակներ նետվել են խաղաղ մարդկանց վրա, այգու մոտ, որտեղ կային մայրեր, երեխաներ, հղի կանայք, տարեցներ։ Նետվել է լրագրողական խմբի վրա։ Հատուկ միջոցները կիրառվել են առանց նախազգուշացման, մարդկանց խիտ խմբերի վրա։ Եվ սա պաշտպանողները, արդարացնողները կիսում են հրաման տվողների, հրաման կատարողների, նրանց արդարացնողների հետ հավասար պատասխանատվություն։
4.     Փողոցում կանգնած են եղել հազարավոր խաղաղ մարդիկ, մեր երեխաները, մեր ընտանիքները, մեր ընկերները, նրանց ընտանիքները, և այս ենիչերիական հարձակումը էապես փոխում է ամբողջ մթնոլորտը։
5.     Անհատական մակարդակում շատ կարևոր է դիրքորոշումների հստակեցումը։ Երբ նռնակներ են նետվում խաղաղ մարդկանց վրա, քո ու ընկերներիդ ընտանիքների վրա, հղի կանանց ու խաղաղ իրենց բողոքն արտահայտող մարդկանց վրա,  ու ամեն ինչ լավ հասկացող այլոք լռում են, մենք այլևս պետք է հստակ ասենք, որ Նիկոլը մենակ չէ, ու էն խավը, որ օրվա առաջին կեսը քո մոտ հայրենիքի դարդն է անում, իսկ օրվա մյուս մասը այլ միջավայրում լավ էլ նիկոլական է, ու օգտվում է բոլոր բարիքներից, Նիկոլի ամենակեղտոտ պաշտպաններն են ու այս ողբերգության համահեղինակներից։ Եվ եթե այս մթնոլորտը շարունակվի,  անվանական, անհատական պատասխանատվության  հարցեր են առաջանալու, և Սրբազանի հարթակը ստիպված պետք է անվանական խոսի դրանց մասին։ Սա լինելու է փողոցի և պայքարող հանրության օբյեկտիվ պահանջը։ Հերիք եղավ։
6.     Ինստիտուցիոնալ մակարդակում «եթե չես դատապարտում, ապա սատարում ես» բանաձևն է։ Այն քաղաքական և հանրային միավորները, որոնք  հստակ տեսակետ չեն հայտնի, չեն դատապարտի, ուրեմն սատարում են խաղաղ մարդկանց վրա նռնակներ նետելը։
7.     ՄԵԿ հոգին կորցնում է կառավարման թելը, և նրան ծափ տվողները դա անում են վախից։
8.     Նռնակներ նետելուց, բազմաթիվ վիրավորներ, արյուն տեսնելուց հետո, հատուկ ուժերի բորենիական հարձակումից հետո խաղաղ ցուցարները չեն ցրվել, սա բացառիկ դեպք է աշխարհում։ Փոխարենը՝ մեկ ժամ հետո խաղաղ ցուցարարների քանակը քառապատկվեց. մինչև ուշ գիշեր մարդիկ իրենց արժանապատվությունն ու կամքն էին ցույց տալիս, ու նրանց մեջ մեծ թիվ էին կազմում կանայք, երիտասարդ աղջիկներն ու տղաները։ Եվ վայրագություններ անողները, հրաման տվողները և նրանց արդարացողները սա պետք է լավ հասկանան, հետո չասեն «բա մենք ի՞նչ ենք արել, մենք ի՞նչ կապ ունեինք»։
9.     Մարդկանց չցրվելը և արագ շատանալը վկայում է, որ լուրջ տեղաշարժեր կան հանրային գիտակցության մեջ, ստեղծվել է նոր ընտրազանգված։ Երեկվա օրը ցույց տվեց, որ ՄԵԿ հոգին վերջացած է, նա պիտի գնա, ուրիշ ճանապարհ չկա։ 10 հազար հոգու էլ բռնի, 200 նռնակ էլ գցի, ստիպի, որ իրեն ծափ տալու փոխարեն խմբակցությունընաև երգի-պարի՝ միևնույն է, Հայաստանում պետք է փոխվի իշխանությունը։
10.  Շարժումը պետք է րոպե առաջ կառուցվածքային-աշխատանքային միավորներ ստեղծի՝ իշխանական տոքսիկ քարոզչությունը չեզոքացնելու և ավելի մեծ կոնսոլիդացիա ապահովելու համար։ Շարժման հաջողության գրավականը ոչ միայն ճշմարիտ խոսքն է, մարդկանց ազնիվ մղումները, այլև՝արդյունավետ աշխատանքային մեքենայի ստեղծումը։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
 

Շարժման իրական «զենքը»
 
Հասկանում եմ , որ էմոցիաները շատ են՝ հունիսի 12-ից  հետո և շարժման ապագայի շուրջ, և դա բնական է, բայց առաջ պետք է գնալ ռացիոնալ փաստարկների վրա հենվելով։
 
- Հայաստանում ձևավորվել է ինքնատիպ իշխանություն. դա պետությա´ն իշխանություն չէ, դա պետության անկման մի փուլում հայկական ռեզերվացիայի կառավարման մարմինն է։ Սուտը, բերետը և նրանց արդարացնողներն են իշխող էլիտան։ Պայքարը սրա դեմ պետք է լինի։
- Պարագլուխը հայտարարում է «ուժեղ իշխանության» վճռականության մասին։
 
«Ուժեղ իշխանության» տակ հասկացվում է. ամեն ինչի պատրաստ կարմիր բերետավորներ, Կարեն Քոչարյանի դիպուկ գնահատմամբ՝ բարեփոխված գեստապո, «ուժեղ» քննչական կոմիտե և դատարաններ, որոնք պատրաստ են ցանկացածի վրա քրեական գործ հարուցել ու կալանավորել։
 
Այս իշխանությունն ունի երկու ֆունկցիա՝ պահել իշխանություն և բավարարել հարևանների ու միջնորդների ազգային շահերը։ Իշխանության զենքերն են սուտը, բերետը և իրենց արդարացնողները։ Հենց այս կոնստրուկցիան պետք է կարողանանք քանդել։ Հակազենքը պետք է ճիշտ գտնել։
 
Սուտը
 
Հաննա Արենդտն ասում էր. «Ֆաշիստները երբեք չեն բավարարվում սովորական ստով. նրանք իրենց սուտը վերածում են մի նոր իրականության և ստիպում, որ մարդիկ հավատան իրենց ստեղծած այդ «անիրականությանը»։ Եվ հենց մարդիկ դրան հավատան, նրանց կարելի է համոզել անել ՑԱՆԿԱՑԱԾ բան»։
Մենք գտնվում ենք հենց այս վիճակում, և պարտությունը որպես հաղթանակ ներկայացնելն ու որոշակի քանակի մարդկանց համոզել կարողանալը հենց այս տրամաբանության մեջ է։
 
Բերետը
 
Ես ունեմ խոր մտավախություն հետևյալի շուրջ. ինչպես Երևանը հանգիստ վերաբերվեց քաղաքի կենտրոնում օրը ցերեկով 25 լուսաձայնային նռնակի կիրառմանը, այնպես էլ մի օր հանգիստ վերաբերվելու է թուրքական բայրաքթարների կիրառմանը Երևանի այս կամ այն հատվածում։ Սա  էպատաժային ձևակերպում չէ։ Մենք աստիճանաբար կորցնում ենք միասնական Երևանի, միասնական հասարակության ընկալումը։ Պաղեստինցիների փախստականների մի ճամբարը կարող է ռմբակոծվել, կողքինը՝ դեռ խաղաղ ապրել։ Փաստ է, որ ամբողջական Երևանը չվիրավորվեց, Երևանը չընդվզեց, որ իր կենտրոնում խաղաղ մարդկանց վրա ՄԵԿ-ի ցուցումով զենք կիրառեցին։ Ուրեմն ինչո՞ւ պիտի Երևանն ընդվզի, եթե այդ զենքը կիրառի ա´յլ պետության ՄԵԿ հոգին։ Մենք սկսել ենք չընդվզել։
 
Արդարացնողները
 
Այս իշխանության նեղ խմբի լեգիտիմության ամենամեծ աղբյուրը նրանց արդարացնողներն են։ Հաջորդիվ այս իշխանությանը «լեգիտիմություն» տալիս են երկերեսանիները, ովքեր մի միջավայրում խոսում են սրանց հեռացման անհրաժեշտության մասին ու իբր մտահոգ են տեղի ունեցող պատմական ողբերգություններով, բայց այլ միջավայրերում, պարզվում է, լավ էլ «նիկոլական» են ու օգտվում են հնարավոր բոլոր բարիքներից։ Սրանք անհատներ չեն, սա արդեն սոցիալական շերտ է։
Նրանք մենթալ խոպանի մեջ են. լինել կուշտ, հնարավորինս անվտանգ, ու անկարծիք։ Մենք պետք է սա, իհարկե ցավով, ընդունենք, որպեսզի ճիշտ կազմակերպենք մեր անելիքը։
 
Շարժման շարունակությունը
 
Սկզբնական փուլում այս շարժումը ստացավ կարևոր բնորոշում՝ ճշմարտության շարժում։ Եվ դրա շնորհիվ այն թափ հավաքեց։ Բայց հավաքեց կիսաթափ, որովհետև ասվում էր կիսաճշմարտությունը (տարբեր պատճառներով)։
Ավելի մեծ թափի համար, ավելի լայն համախմբման համար ավելի շատ ճշմարտություն է պետք։ Ուրիշ ճանապարհ չկա։ Այս անասնական իրավիճակի դեմ կենսական հակաթույնը ճշմարտությունն է։
Ինձ չմեղադրեք տեսական դաշտ մտնելու մեջ. ես շատ ռացիոնալ պայքարի կողմնակիցն եմ և մասնակիցը։ Պարզապես ճշմարտության շարժումը իմ կարծիքով ամենազորեղ զենքն է երկրում էական փոփոխություններ անելու համար։ Մենք պետք է այս շարժման բովանդակությունը վերափոխենք ճշմարտության և արդարության շարժման։
 
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Պետությունը մարում է, ուրեմն՝ շարժումը պետք է ուժեղացնել
 
Մի օր Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո կանգնելու է ԱԺ ամբիոնին ու ասի. «Եթե մենք մի փոքր էլ իջեցնենք մեր նշաձողը, մեզ խոսք են տալիս անվտանգության միջազգային երաշխիքներ և կուշտ փոր»։
Թատերականացված պոռթկման ժամանակ ասելու է, թե 1991-ից անկախությունը որպես թոկ են մեր դեմ կիրառել՝ Ռուսաստանից կախված լինելու համար, իսկ հիմա մենք ունենք ինքնիշխանություն ձեռք բերելու հնարավորություն, և որ իր քաղաքական թիմն ունի մանդատ՝ ժողովրդին տանելու իրական ինքնիշխանության(Թուրքիայի տիրապետության տակ)։
Դահլիճի 60-քանիսը ծափ են տալու, Հ1-ի հայտնի տաղավարը սկսելու է քննարկումները՝ «կեղծ պետականությո՞ւն, թե՞ իրական ինքնիշխանություն» խորագրով, նախարարները, փոխնախարարները շարունակելու են դիմել «ՄԵԾԱՐԳՈ»-ով։ Հասարակության զգալի մասը լռելու է՝ այդպես էլ չհասկանալով, թե ինչ է կատարվեց։ Իսկ հետո լինելու է Արցախի սցենարը՝ մասշտաբի փոփոխությամբ. 2 օրվա փոխարեն երկիրը կարող է դատարկվել 2 տարում։ Նախկին, ներկա փողատերերը սահուն գաղթելու են իրենց Դուբայներ, Հունաստաններ, Լոսեր և այլն։ Գրին քարտ ունեցողները՝ նույնը։ Մենթալ խոպանչու մեր գենը բուռն ռեալիզացվելու է։ Իսկ գիտե՞ք, թե Վրաստանի տարածքում ժամանակին պապ-տատ ունեցող քանիսն են այս ընթացքում հիշել իրենց «ծագումը» ու արագացված կարգով Վրաստանի քաղաքացիություն են ուզում ստանալ։ Դոշակի տակից քանի՞ տասնյակ հազար ընտանիք է հանելու ռուսական անձնագիրը։
Երկրում մնալու են անճարները և մինչև վերջին վայրկյանը երկիրը փրկելու պատրաստ մարդիկ։ Սա է ռեալ սցենարը, ոչ թե մի քանի գյուղի կամ նախկին-ներկա որոճվող թեման։
Այս իրատեսական սցենարը թույլ չտալու համար, պետք է շարժումը ուժեղացնել։ Բագրատ Սրբազանի ձևակերպումն իր պարզությամբ ու ազնվությամբ սպառիչ է. «Շարժումը բաղկացած է քեզնից. եթե դու մարել ես, ուրեմն շարժումն էլ մարելու է»։
Բանաձևը փոխվում է. նրանք մարում են պետությունը, մենք պետք է ուժեղացնենք շարժումը։ Բայց շարժումը ուժեղացնելու համար այն պետք է դառնա ավելի գրագետ՝ քաղաքական։ Միայն քաղաքական բովանդակությունն ուժեղացնելու դեպքում է հնարավոր մեծացնել մեր ընտրազանգվածը, և հասկանալի դառնալ արտաքին խոշոր խաղացողների համար։ Ադրբեջանը քաղաքական ծրագրով գնում է Հայաստանի ոչնչացմանը, մենք պետք է քաղաքական մեր ծրագրով խափանենք դա։ Մնացածը չորրորդական է։ Սրա չգիտակցումը կբերի պատմական խոշորագույն ողբերգության, ու այնքան արագ, որ չենք էլ հասկանա, թե ինչպես կատարվեց։
Արցախը ամենավառ օրինակն էր. Հայաստանի քաղաքական միտքը և հասարակությունը 9-10 ամիս չհասկացան, թե ինչ է տեղի ունենում և ինչով է ավարտվելու։
Հիմա նույնը Հայաստանի մասին է։ Այն տարբերությամբ, որ եթե Արցախի ժամանակ մենք չէինք պատկերացնում, թե ինչով է դա ավարտվում, հիմա պատկերացնում ենք։
Հերիք է պատմական դեբիլությամբ զբաղվել՝ Ամերիկան չի թողնի, Իրանը չի թողնի, Ալիևը ռիսկ չի անի։ Ամեն ինչ էլ կանեն, եթե մենք շարունակենք ապաքաղաքական զանգված մնալ։
Այս իմաստով շարժումը չի կարող մարել. այն պետք է վերափոխվի։ Կարող է փոխվել շարժման հարթակը, հրապարակի ծավալը, ձևակերպումների առաջնահերթությունները, միջոցառումների ինտենսիվությունը և այլ շատ բաներ կարող են փոխվել։ Ու դա նորմալ է։ Բայց շարժման իդեան չի կարող ո´չ փոխվել, ո´չ մարել, եթե այն հստակ նպատակ ունի՝  պահել Հայաստանը։ Սրան պետք է հաջորդի նպատակի քաղաքական ճանապարհային քարտեզը։
Վրաստանի կառավարությունը պատմական դասագրքային օրինակ է՝ ինչպես պահել պետական շահը և չընկրկել պսևդոեվրոպական հակապետականության առաջ։
Իսկ մերն ընդհանրապես ավելի բարդ պատմություն է. մեզ Եվրոպայում ոչ սպասում են ոչ՝ հրավիրում։ Մեզ սպասում է միայն Ադրբեջանը, սպասում է մեր վերջին 1-2 սխալին, որ մեր պետականության թեման փակի։ Այս հենց սա´ չի հասկանում լայն հասարակությունը, նրա վերնախավերը, քաղաքական գործիչների զգալի մասը։ Շարժումը պետք է հենց սա հասկացնի՝ ընդ որում՝ շատ արագ։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Ինչպես դադարեցնել ներքին ենիչերիների վերարտադրությունը
 
Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթի)պատմությունը սահմռկեցուցիչ է։ Նկարագրածը (ապրածը) «սովորական միտինգային» դրվագ չէ, դա այսօրվա «նոր Հայաստանի» կենսափիլիսոփայությունն է։
Աշոտ Մինասյանը և կարմիրբերետավորները, նույնիսկ եթե եղել են մի գազելում, որպես փակ համակարգ, այնուհանդերձ՝ այլ մոլորակում չեն եղել։ Եվ սա մեկ հոգու պատմություն չէ, այլ՝ շատ շատերինը։
Այս դրվագի և հունիսի 12-ի բոլոր ապօրինությունների բացարձակ պատասխանատուն և մեղավորը իշխանություններն են,
բայց պիտի հասկանանք նաև, թե ինչ մեխանիզմների «շնորհիվ» է իշխանությունը ռիսկ անում նման այլանդակ գործողությունների.
 
1.     Կարմիր բերետավորներին այդպիսին լինելու և պետության հանդեպ բացառիկ վաստակ ունեցող մարդու վրա (կամ ցանկացած մարդու) հարձակվելու իրավունք տվել են.
a.     680 հազար ՀՀ քաղաքացիները, ովքեր, պատմական աղետից հետո վերընտրելով այս իշխանությանը, այսօր չեն շտապում շտկել իրենց քվեն՝ այսքան ավերից հետո։
b.     Ոստիկանության ղեկավար կազմը, որից որևէ  մեկը հրաժարական չտվեց՝ այս և այլ ահավոր պատմություններից հետո։ Չի գտնվում մեկը, որի համար անտանելի կլինի նման միջավայրում աշխատելը։
c.     «Բարեփոխիչները», միջազգային կառույցները, արևմտյան դեսպանատները, որոնք ձայն չեն հանում որևէ վայրագության դեպքում։
d.     Իբր կրթված, իբր մտավորական, իբր հումանիստ մասնագիտական էլիտաները, որոնք «քաղաքականությամբ չեն զբաղվում» ու երկրում կատարվողի մասին կարծիք չունեն։
 
2.     Անհավանական է թվում, որ անձամբ իրեն պսակադրած Սրբազանին բերետավորը կարող է հայհոյել, բայց նա դա անում է, որովհետև այս երկիրն արդեն 6 տարի է՝ անվերջ հայհոյանք է լսում ու չունի որևէ «ՉԻ կարելի»։ Որտե՞ղ են ձևավորվել այս մարդիկ, ո՞ր միջավայրում, ո՞ր դպրոցում, ո՞ր հասարակությունում։ Ինչքա՞ն կարևոր բաներ ենք տապալել պետականության 30 տարում։
3.     Այս ամենը հնարավոր դարձավ, որովհետև մեր պետության քաղաքացիները զանգվածաբար օտարացավ մեր պետությունից։ Ինչպե՞ս է հնարավոր, որ էն ժողովուրդը, որի համար Աշոտն ամեն կռվի պատրաստ է եղել իր կյանքը դնել, մասսայաբար ապրի գրին քարտի կամ օտարահպատակության երազանքով։ Բա ո՞ւմ համար էր պետությունը, բա էլ ի՞նչ հայրենիք։
4.     Ո՞նց բաց թողեցինք, շուրջ երկու տասնամյակ «արևմտյանմեդրեսեներում» նոր հայի ձևավորումը՝ իբր բարեփոխիչ, իբր լիբերալ, իբր՝ իրավապաշտպան, բայց իրականում՝ հակահայաստանյան ենիչերիների կրթման ու վերապատրաստման պրոցեսը։ Աչքներիս առաջ էին ախր նրանք ուժեղանում, կազմավորվում, մեդիաներ ստանում-ստեղծում, քարոզում, ԱԺ մտնում, որ մի օր էլ նրանց հավաքական ձայնը ասի՝ «Ղարաբաղը մեզ հետ ի՞նչ կապ ունի»։
5.     Աշոտ Մինասյանը խաղաղ ժամանակ զբաղեցրել է պաշտոն, որը շատ ուրիշները կօգտագործեին կարողություն դիզելու համար։ Նա միշտ ապրել է զուսպ ու համեստ՝ չգողանալով իր երկրից։ Աշոտի պես մարտիկներն իրենց մեջ տարիներով պահել են հարցը՝ ինչո՞ւ հաղթած, հերոս, պետություն կառուցած մարդիկ թույլ տվեցին այլանդակ բարքեր, փողի մոլուցք։ Անգամ կարգին, հայրենիքի առաջ վաստակ ունեցող մարդիկ ինչպե՞ս դարձան փողի ու ահռելի հարստության տեր՝ մեր փոքր, աղքատ, Արցախի խնդիր ունեցող երկրում։ Մայրցամաքից մայրցամաք ահռելի- անծայրածիր հարստության ու գույքերի տեր։ Ո՞նց, ինչպե՞ս, ո՞ր իրավունքով։ Ի վերջո, նրանք գերի դարձան այդ հարստությանը, սակայն դրա գերին դարձանք նաև մենք բոլորս, Հայաստանը, Արցախը։
6.     Եթե մենք էս հարցերին չպատասխանենք, չենք հասկանա, թե ինչպես ձևավորվեց այսօրվա անասնական մթնոլորտը, և թե ինչպես փողոցից եկավ գաղափարապես հստակ վարժեցված մի ուժ, որը թքած ունի Արցախի վրա էլ, Հայաստանի վրա էլ։
7.     Փառահեղ հաղթանակով ձևավորված պետությունը ո՞նց կարող էր էսքան անարդար բարքերով զարգանալ։ Ո՞նց։ Վերջում պարզվելու է, որ միակ «ապօրինի գույքը» մեր հայրենիքն էր։
8.     Աշոտի պատմությունից հասարակությունը պիտի պոռթկար։ Հակառակը նորմալ չէ։ Բայց նույն հասարակությունը պատերազմից շաբաթներ անց աղմկոտ քեֆեր էր անում, Արցախի կորստին հանգիստ նայեց։ Ինչո՞ւ պիտի Աշոտի հետ կատարվածից սարսռա, երբ շատերը Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների գերեվարվելուց ուրախացել էին։
 
Կարմիրբերետավորը և նրան հրաման տվող իշխանությունները պետք է փոխվեն, բայց պիտի փոխվի նաև նրանց ձևավորող միջավայրը։ Մենք պիտի կարմիր գծեր և ճիշտ ուղենիշներ ունենանք, որ դադարեցնենք ինքնաոչնչացումը։

Անհանգստության իրական աղբյուրը
 
Շատերը մտահոգ են (գուցե՝ ոչ անհիմն)Իրանում Փեզեշքիանի հաղթանակով՝ համարելով ադրբեջանցի։ Մինչ այդ մտահոգ էինք Բայդենի հնարավոր պարտությամբ (գուցե՝ ոչ անհիմն), ավելի վաղ մտահոգ էինք Մակրոնի պարտությամբ, Լուկաշենկոն վաղուց «ադրբեջանամետ» է, իսկ Պուտինը՝ «Էրդողանի դաշնակիցը»։ Գուցե այս բոլոր մտահոգությունները տեղին են, բայց ճիշտ եզրահանգման մենք չենք գալիս՝ արդեն մի քանի տարի շարունակ.
 
1.     Եթե նույնիսկ Թեհրանում, Վաշինգտոնում, Մոսկվայում, Թբիլիսիում, Անկարայում միաժամանակ իշխանության գան պրոադրբեջանական ուժեր, բայց Հայաստանում լինի իրական պետական մտածողությամբ հայկական իշխանություն, Հայաստանը գրագետ քաղաքականությամբ և գրագետ քայլերով կկարողանա պաշտպանել իր շահերը՝ ձեռք բերելով դաշնակիցներ հենց այդ երկրներից։
2.     Եթե Թեհրանում, Վաշինգտոնում, Մոսկվայում, Թբիլիսիում, Անկարայում միաժամանակ իշխանության գան պրոհայկական ուժեր, իսկական հայամետներ, բայց Հայաստանում լինի այսօրվա պես աղետաբեր իշխանությունը, մեզ ոչինչ չի փրկի կորուստներից ու ողբերգությունից, միշտ կլինենք «թույլ և մենակ»՝ առանց դաշնակից։
 
Հետևաբար՝ կենտրոնանալ է պետք է սեփական իշխանության որակի վրա։ Մնացածը կառավարելի իրավիճակներ են։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Պատերազմը չդադարեցրած իշխանությունը կարո՞ղ է խաղաղություն բերել
 
Իրանի նախկին արտգործնախարար Զարիֆի հուշերից մի հատվածի հրապարակայնացումը, ըստ որի՝ Հայաստանը մերժել է պատերազմը պատվաբեր եղանակով և մեզ ավելի ձեռնտու փուլում կանգնեցնելու իրանական առաջարկը, Հայաստանի ներքին մթնոլորտը փոխելու հսկայական պոտենցիալ ունի։ Մինչ այդ գիտեինք, որ Հայաստանը 44 օրյայի ժամանակ երկու անգամ էլ մերժել է ռուսական կողմի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը։
Ստացվում է.
 
1.     Հայաստանի իշխանությունները պատերազմի ընթացքում մի քանի անգամ մերժել են պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը՝ իրենց վրա վերցնելով հազարավոր զոհերի, վիրավորների ու տարածքային կորուստների աննկարագրելի  բեռը։
2.     Այս թեզը դառնում է Հայաստանի ցանկացած քաղաքական ուժի և անհատի ընտրության առանցքային կետը։ Շրջանցել այս հարցադրումը պետք է դարձնել անհնար։ Անհնար է հանգիստ շարունակել քաղաքական և սովորական կյանքը, երբ տիրապետում ես նման ինֆորմացիայի։
 
Սա այն հարցն է, որը չունի վաղեմության ժամկետ, և սա պետք է դառնա ազգային օրակարգի առանցքային հարցերից մեկը՝ ինչո՞ւ են մերժվել պատերազմը դադարեցնելու առաջարկները։
 
Այս հարցը ծնում է նոր հարցեր՝ իսկ գուցե մեկ այլ ուժ թույլ չի՞ տվել պատերազմը շուտ դադարեցնել, իսկ գուցե եղել են ա՞յլ դրդապատճառներ։ Վերջապես, այս հարցը չի կարող սահմանափակվել մեկ հոգու պատասխանատվությամբ։ Կա անձանց մի շրջանակ, որը պատասխաններ պետք է տա։ Այդ շրջանակը ներառում է այդ ժամանակվա գործող արտգործնախարարին, այդ ժամանակվա ՀՀ նախագահին, որը հետագայում փախավ Հայաստանից (գուցե հենց ա՞յդ պատճառով), Անվտանգության Խորհրդի անդամները։ Ո՞վ էր տեղյակ առաջարկներին, ո՞վ ձայն չհանեց, երբ մերժվում էին առաջարկները։ Ո՞վ գիտեր, թե ինչ է կատարվում ու չդիմեց ժողովրդին՝ կասեցնելու համար աղետը։
 
Մենք չենք կարող ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել, շարունակել թաքնվել մասնավոր հորինված ստի մեջ՝ ում ինչպես հարմար է։ Պատերազմի արագ դադարեցման (մերժման) առեղծվածը  կարմիր գիծ է։ 
 
Սա նոր օրակարգ է նաև Բագրատ Սրբազանի համար։ Բարոյականության կենսական քարոզով պայքար տանող Սրբազանը վստահաբար պետք է այս թեման դարձնի առանցքային։ Ու սա կլինի հենց պրոցեսի քաղաքականացման իրական ուղերձ։
Պատերազմը վաղաժամ և պատվաբեր պայմաններով չդադարեցնելը և´ բարոյական հարց է, և´ ծայրահեղ քաղաքական։ Դրա գինը աննկարագրելի թանկ էր։ Սրբազանի «ներքին հաշտության» առանցքային ուղերձը նաև այս հարցի վրա պետք է խարսխվի։ Մեր ներքին հաշտությունը պետք է պահանջի ճշմարտության բացահայտում։ Ճշմարտություն՝ մեր նորագույն պատմության աղետալի էջի մասին։ Ի վերջո, սա բերում է նաև շատ կոնկրետ ու կարևոր մեկ այլ հարց՝ արդյոք պատերազմը չդադարեցրած իշխանությունը կարո՞ղ է խաղաղություն բերել։ Մեր երկրի, մեր հասարակության, անհատապես մեր բոլորի ընթացիկ կյանքում մի հրեշավոր պատմություն կա, ու ձև անել, թե այն չկա, և շարունակել ապրել՝ կեղծ նորմալության հորինելով, չի ստացվելու։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
 
 
 
 

Ովքեր և ինչպես պիտի երկիրը նորից կառավարելի դարձնեն
 
Քաղաքի մի մասը լույս չունի, մյուս մասը՝ ջուր, փողոցները քարուքանդ, ամենաբանուկ խաչմերուկներում ժամերով առանց որևէ կարգավորման։ Երկիրը մեծ հաշվով չի կառավարվում։
Ադրբեջանը կոշտ պահանջներ է դնում, ԱՄՆ-ն ասում է պետք է ծանր փոխզիջումներ լինեն(պարզ է, թե ով պիտի զիջի)։ Այս պայմաններում իշխանությունը գնում է անհոգ արձակուրդի՝ մի ամսով, մի քանի շաբաթով։ Միակ աշխատանքային գործունեությունը հեծանիվն է։
Իրավիճակը ամբողջականանում է ամեն ինչին հարմարվող անմռունչ հասարակության գործոնով։ Ի դեպ, 2020-ին նույն պատկերն էր, երբ օդում կախված էր պատերազմի հոտը, ու մտածելու ունակ մարդիկ հասկանում էին, որ պատերազմն արդեն դռան հետևում է, երկրի նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ և մնացյալ պաշտոնյաներն արձակուրդների էին գնում։ Հասարակությունը՝ նույնպես։ Հիշենք նաև, որ երկիրը նախագահ էլ ունի։ Հիշենք նաև, որ բազմաթիվ ընդդիմադիր լիդերներ էլ ունի, որոնց «արձակուրդաունակությունը» պակաս չէ, և ովքեր ակտիվանում են միայն ուրիշների պրոցեսների ժամանակ՝ քվոտա կամ մասնաբաժին ստանալու համար։
Մյուս կողմից ակնհայտ է, որ ձևավորվել և ձևավորվում է հանրային գործիչների ու հանրային ակտիվի մի համայնք (բավականին պատկառելի), որը գնալու է ինքնակազմակերպման ճանապարհով, և որը պետք է կազմակերպի պետության կազմաքանդման դիմադրությունն ու պատմության գիրկն ուղարկի այս վիճակին հասցրած իշխանությանը (և ընդհանրապես բոլոր նրանց, ովքեր խանգարում են երկրի առողջացմանը)։
Այսօր հրապարակում Բագրատ Սրբազանն է, որի գործոնն ունի միաժամանակ կոնսոլիդացման և դաշտի մաքրման մեծ պոտենցիալ։ Մարդը, որը չունի նյութական ակնկալիքներ և շարժմանը միացողներից պահանջում է անել նույնը, կարող է հասնել դաշտի առողջացմանը՝ համախմբելով գաղափարական տարբեր դաշտերում գործող, բայց երկրի հանդեպ սեփական պատասխանատվությունը գիտակցող լայն շրջանակների։ Նոր հանրային դաշտն իրական այլընտրանք պիտի դառնա գործող իշխանություններին, որոնց ապաշնորհության (կամ՝ պայմանավորվածությունների) հետևանքով պետությունը ներսից ու դրսից անկառավարելի է դարձել։
Հանրությանը պիտի ներկայացվի իրավիճակը շտկելու և երկրի կառավարելիությունը վերադարձնելու հստակ, հասկանալի տեսլական։ Հակառակ դեպքում ստացվում է, որ մեր երկրին համ դրսից են հոշոտում, համ մենք մեր վարքագծով՝ ներսից։
 
 

Չեն լինում անլեզու կամ անմիտ պետություններ
 
Հայաստանը հիմա լուռ է և իրեն առաջադրվող պահանջներին ու ճնշումներին՝ բացարձակ անպատրաստ։
Բոլորը մեր մասով կամ մեր մասին խոսում են, իրենց շահերը պարտադրում։ Մենք լուռ ենք։ Չեղած տեղից, զրոյից մեր մասին նոր այլանդակ օրակարգ է ձևավորվում՝ միջին միջանցք, հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձ Հայաստան, Սահմանադրության փոփոխություն և այլն, մենք չենք կարողանում կամ չենք ուզում չեզոքացնել այդ օրակարգը։
Ի՞նչ փախստականների մասին է խոսքը, երբ 120 հազար արցախցիների տները դեռ տաք են, դպրոցների գրատախտակներին դեռ հայերեն կա գրված։ Բայց դա պետք է կարողանաս ձևակերպել աշխարհի համար որպես օրակարգ։
Ի՞նչ միջանցք, ի՞նչ նոր Սահմանադրություն։ Բայց այդ պահանջներին եթե գրագետ չես պատասխանում, դրանք դառնում են օրակարգ, ընդ որում՝ միջազգային հանրության համար ընկալելի։ Սրա ռիսկը հայ ժողովրդին ոչ ոք չի բացատրում։ Մեզ ծաղրում են՝ լռում ենք, մեր գերիներին դատում են ու պահում Բաքվում՝ լռում ենք, մեր տարածքում միջանցքներ են մոգոնում՝ լռում ենք ... և մյուս բոլոր կարևոր դեպքերում։
 
Հայաստանի ներկա քաղաքական-հանրային վերնախավը մի մեծ, հավաքական Բայդեն է, որը պետք է հեռանա։ Իրական ռիսկերը չի հասկանում և չի արձագանքում։ Ներքին կյանքով չի ապրում։
Հայաստանի ներքին կառավարելիությունը սրընթաց կորում է։ Դարձել ենք արտակարգ իրավիճակների պետություն, որտեղ սահմռկեցուցիչ վթարները, սպանությունները, ռազբորկաները, քանդված փողոցները,  կոմունալ ծառայությունների անվերջանալի վթարները, չգործող պետական ծառայությունները դարձել են սովորական երևույթ։
Պետական վերնախավը ցուցադրական արձակուրդի մեջ է։ Իսկ մենք որտե՞ղ ենք։ Եվս մի փուլ՝ հորինված քաղաքական դաշտի ու լիդերների, ու Հայաստանը գրելու է նոր խոշորագույն աղետի պատմությունը։
Էլ ո՞նց ասենք, ո՞նց բացատրենք մի 2-3 տասնյակ հոգով, որ գնում ենք աննկարագրելի աղետի՝ հեծանվորդի գլխավորությամբ, հանրային անտարբերությամբ ու էլիտաների պարզունակ մերկանտիլիզմի պատճառով։
Շատ պարզ պետք է ժողովրդին ասել, որ հեծանվորդի այս ընթացքը տանում է նոր աղետի։ Նա Արևմուտքից խնդրում է (կամ տալիս են) շա´տ ավելի վատ լուծումներ, քան հնարավոր էր ստանալ ռուսական միջնորդությամբ։ Ու նույնքան պարզ պետք է ասել, որ ընդդիմադիր շատ լիդերներ ձայն չեն հանելու, որովհետև արևմուտքում ունեն գույք, բիզնեսներ, կապիտալ, գրին քարտեր։ Գոնե հանուն մեր երեխաների մի օր պետք է սկսենք բաց խոսել։
Նույնքան պարզ պետք է ասել, որ ռեսուրսների տիրապետող շատերը ձայն չեն հանում մեռնող հայրենիքի մասին՝ «քանի մեզ Մոսկվայից բան չեն ասել, չենք կարող» ձևակերպմամբ։
Դրա համար էլ աղետի քշվող Հայաստանը լուռ է. մեկին Մոսկվայից են արգելում խոսել, մյուսին՝ Վաշինգտոնից, երրորդին՝ Անկարայից ու Բաքվից, չորրորդին արգելում է իր դիզած կապիտալը և այսպես շարունակ։ Այդպես մի տարի առաջ հայաթափվեց Արցախը։ Այսօր այս վիճակը տանում է Հայաստանի հայաթափման։
Այսօր պաշտոնական իշխանության և պաշտոնական ընդդիմության փոխարեն Հայաստանի կողմից աշխարհին և Ալիևին պատասխանում է Բագրատ Սրբազանը։ Արձագանքում են 1-2 քաղաքական միավոր և 1-2 տասնյակ հանրային գործիչներ՝ ստեղծելով  դիմադրող օջախը։ Բայց դա ակնհայտ քիչ է։
Ունենք ռեսուրս՝ գրագետ գործիչների լավ անվանացանկ։  «Բոլոր ունակների իշխանությունը» կարևոր գաղափար է, բայց այն պետք է ստանա շարունակություն՝ ձևաչափի (ձևաչափերի) և բովանդակության տեսքով։ Մեր երկրում կա մարդկանց անվանացանկ, ովքեր կարող են ստեղծել հակաճգնաժամային կառավարման համակարգ։ Պետք է պրոցեսը տանել այդ ուղղությամբ։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային  նախագծեր խումբ
 
 
Բայդենի հեռացումով աշխարհում շատ բան է փոխվելու՝ շատ պետությունների, ժողովուրդների և հակամարտությունների ընթացքներ։ Նույնիսկ եթե հաղթի դեմոկրատ Ք. Հարիսը։ Թրամփի հաղթանակի դեպքում փոփոխությունները լինելու են ավելի սրընթաց։
Ուկրաինան սա արագ հասկացավ, և Կիևի հռետորաբանությունն օրերի ընթացքում անճանաչելիորեն փոխվեց։ Կիևը հիմա ավելի է հակված բանակցությունների ու պատերազմի արագ դադարեցմանը։ Սա ճկուն քաղաքականություն է, ինչը միանշանակ ճիշտ է։ Այլ հարց է, որ դա պետք էր հասկանալ շատ ավելի վաղ նախքան անմեղսունակ քաղաքականության հետևանքով երկիրն ավերելը։
 
Նույն խնդրի առաջ կանգնած ենք մենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Մինչ ոմն հեծանվորդ փչացրեց Երևանի հարաբերությունները Մոսկվայի հետ և տեղավորվեց Արևմուտքի նժարում, Ադրբեջանն ընդունեց արևմտյան միջնորդությունը, բայց այդ ընթացքում էապես բարելավեց իր հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ, մեղմեց լարվածությունն Իրանի հետ։
Մինչ հայ հանրությունն աշխարհի ու քաղաքականության մասին իր գավառական պատկերացումներն էր խորացնում՝ իշխանութունների և Հ1-երի օգնությամբ գոռալով «սաղ ռուսներն են մեղավոր», հակառակորդն իր շահերի բալանսավորումը հասցրեց կատարել առավելագույն արդյունավետությամբ։
 
ԱՄՆ փոփոխվող վարչակարգի և միջնորդների անհատական կազմի փոփոխման պայմաններում, Հայաստանը պետք է լինի ճկուն, եթե կուզեք՝ առանց ամոթի զգացման ճկուն։ Հնարավո՞ր է դա անել այսօր գործող բանակցողի և գործող կառավարության պայմաններում։ Գուցե ինչ-որ մասով հնարավոր է, սակայն
դժվար պատկերացնելի, եթե հաշվի առնենք այսօրվա իշխանությունների անկանխատեսելիությունն ու հնարավոր կուլիսային պայմանավորվածությունները։
Ճիշտ պահին նոր բանակցողի և նոր կառավարության ի հայտ գալը կարող էր ուղղակիորեն հնարավորությունների նոր էջ բացել Հայաստանի և անգամ Արցախի համար։ Շատ պետություններ են իրենց պատմության մեջ արել նման քայլեր և շահել պատմական կտրվածքում (ներառյալ` մեր բոլոր 4 հարևանները)։
Կա կարծիք, որ ճիշտ կլիներ, որ դա արվեր պալատական պրոցեսների արդյունքում։ Գուցե ճիշտ է, բայց պալատական պրոցեսների համար նախ և առաջ պալատ է պետք ունենալ։ Մեզ մոտ այն վերածվել է պատահականությունների գավառական կայարանի։
Նոր և ճկուն պաշտոնական Երևանի պատմական անհրաժեշտությունը սուր խնդիր է, որը պետք է դառնա առաջիկա պրոցեսների առանցքը։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ