Vahe Hovhannisyan
602 subscribers
3 photos
8 videos
16 links
Founder of Alternative Projects Group, Armenia
Այլընտրանքային նախագծեր խմբի հիմնադիր
Download Telegram
Մուղամը՝ ՀՀ նոր օրհներգ

- Կարելի է պատերազմի ու պարտության տանել երկիրը, կորցնել երկրիդ զգալի մասը ու դրա համար քաղաքական պատասխանատվություն չկրել։ Գոնե՝ պաշտոնաթող չլինել։
- Կարելի է իշխանությանդ օրոք տալ 5000 զոհ ու դրանից հետո ցուցադրաբար հաղթական քեֆեր անել։
- Կարելի է մերժել պատերազմը շուտ դադարեցնելու առաջարկը, դրանից հետո տալ ևս մոտ 2000 զոհ, կորցնել Շուշին և, ստանալով 700 հազար ձայն, վերընտրվել։
- Կարելի է նույն օրը Բաքվում ունենալ գերիների ստորացուցիչ դատ, Սոթքում՝ վիրավորներ, Երևանից 60 կմ հեռավորության վրա՝ կռիվ ու ԱԹՍ, ու երջանիկ քեֆերի մեջ ինքնամոռաց պար եկող իշխանություն։

Նոր Հայաստանը արդեն կայացել է։ Նոր Հայաստանի բարձրագույն ամբիոնը գռեհիկ քեֆերի բեմահարթակն է, իսկ «օրհներգը»՝ մուղամը։

Հայաստանը գուցե պատմության դասագրքերում այլևս տեղ չունենա, բայց հատուկ ծառայությունների ուսումնական ձեռնարկներում այն ունենալու է առանձին հատոր՝ ինչպես 3 տարում կործանել պատերազմ հաղթած, զարգացող պետությունը։
Պետության փլուզմանը զուգահեռ՝ ակնհայտ է հասարակական դեգրադացիան։
Այս պահին մեր հասարակության պետականության գիտակցությունը գտնվում է պետություն չունեցող՝ Սինջարի եզդիների մակարդակին։
Բայց եզդիների ներկայացուցչին ցեղասպանության ենթարկելուց հետո գոնե Նոբելյան մրցանակ տվեցին։ Մենք Նադիա Մուրադի հեռանկար էլ չունենք։
Այսպես շարունակվելու դեպքում մեզ լավագույն դեպքում սպասում են «Հեյդարի Ալիևի» հիմնադրամի«Ազգային Անարժանապատվության» մրցանակները։ Ու չկասկածեք, թե քանի´սն են հպարտությամբ ստանալու։ Մենք դեգրադացվում ենք արդեն ոչ միայն որպես հասարակություն, այլև՝ որպես ժողովուրդ՝ իր ավանդույթներով, լավի ու վատի մասին պատկերացումներով։Պատվի ու արժանապատվության մասին երգեր ու գրքեր այլևս, հավանաբար, չեն գրվի։

Իմ առաջարկը հետևյալն է. ձևավորել պետականության փրկության նոր շարժում՝ նոր ձևաչափով, նոր ասելիքով, հանրային իրական դեմքերի ներգրավմամբ, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ։ Եթե նույնիսկ հասարակության 10 տոկոսը այս պահին գիտակցում է, որ պետությունը կորցնում ենք, ուրեմն սա պետք է անել։
Սա պետք է անել .

ա. Մեղմելու, չեզոքացնելու համար պետության ճակատագրի՝ ՄԵԿ հոգուց կախված լինելու այս հակաբնական վիճակը։ Սա պատմական անոմիալիա է։
բ. Հանրային կյանքում որոշակի էթիկական կոդեքսների ձևակերպման համար՝ թույլ չտալու լիակատար հասարակական դեգրադացիա։ Պետք է կարողանանք մնալ մարդ այս անմարդկային փուլում, որ հետո կարողանանք զարգանալ, որպես հասարակություն։
Ելքը փակուղուց

Ստեղծված աննախադեպ բարդ իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը «Արժանապատիվ խաղաղության» բանաձևն է։
Մեզ նախկինում սպառնում էին պատերազմով, այսօր՝ խաղաղության համաձայնագրով։
Պետությունն արթնանում է պատերազմի ու զոհերի լրահոսով։
Իշխանությունը խուսափում է հասարակության հետ բաց խոսակցությունից և, կարծես թե, չունի լուծումներ։
Հունիսի 20-ի ընտրություններով «Արժանապատիվ խաղաղության» բանաձևը չի դրվել կասկածի տակ, չի մերժվել, չի կորցրել իր բացառիկ արժեքը։ Պարզապես այս բանաձևը ժամանակի սղության և այլ պատճառներով չի մտել հանրային և անհատական գիտակցություն։
Մեզ պետք է մշակել այդ բանաձևը Հայաստանի ներսում և արտաքին աշխարհի համար ընկալելի դարձնելու մեխանիզմները։Եվ սա պետք է անել հնարավորինս արագ։
Չի կարելի վարժվել այն բանին, որ երկրի օրը սկսվում է պատերազմով և զոհերով, չի կարելի վարժվել, որ ողջ օրը պետության առաջին դեմքերը ձայն չեն հանում, չի կարելի վարժվել այն մտքին, որ այլևս ուշ է ու ոչինչ անել հնարավոր չէ։
Գործող իշխանության ղեկավարը ցուցադրական համառությամբ անընդհատ շեշտում է ժողովրդից ստացած քվեն՝ որպես իրեն տրված մանդատ՝ պատմական հարցեր լուծելու։ Սա, մեղմ ասած, կիսաճշմարտություն է։ Քարոզարաշավը եղել է մուրճի, թալանի և վենդետաների շուրջ, և որևէ, կրկնում եմ, որևէ խորքային քննարկում չի եղել Կովկասյան նոր ճարտարապետության և այս համատեքստում Հայաստանի դիրքորոշումների վերաբերյալ։

Հայաստանում այսօրվա փակուղուց դուրս գալու բանալին «Արժանապատիվ խաղաղության» բանաձևի մեջ է, ինչը ենթադրում է բանաձևի էվոլյուցիոն զարգացում դեպի ծրագիր և հանրային թիմեր, որոնք պատկերացնում են դա որպես գաղափար և ունակ են իրականացնել։ «Արժանապատիվ խաղաղության» գաղափարը որպես ծրագիր և ճանապարհային քարտեզ թերևս նաև միակ կոնսոլիդացիոն գաղափարն է, որը կարող է միավորել ծայրաստիճան պառակտված հասարակությանը։Հակառակ դեպքում իրար դեմ պայքարի պրոցեսը սահուն կարող է վերածվել Հայաստանի դեմ պայքարի։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Հայաստան, երկիր արոտավայր

Սա «Հրազդան» մարզադաշտի այսօրվա վիճակն է։ Ձորափով անցնելիս պատահաբար հայտնաբերեցի այս հուսահատ տեսարանը՝ լքված, դատարկ, անհեռանկար։ Խոտածածկի փոխարեն թփեր ու ամբողջական ծառեր են աճում։ Թվում է, թե տեր ունի, բայց անտեր է։
Շքեղ, հսկայական մարզադաշտի փառահեռ պատմությունն ու այսօրվա խղճուկ վիճակը շատ նման են այսօրվա Հայաստանին։
Ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ փլուզվեց, ինչո՞ւ չգնահատեցինք ունեցածը, ինչո՞ւ չպահեցինք ամենաթանկ բաները, ինչու՞ ենք այդքան անտարբեր կորստի հանդեպ։
Ինչո՞ւ Հրազդանը կամայական որոշմամբ պետք էր տրվեր մեկին։ Ինչո՞ւ 10-15 տարի պետք է որպես պետություն ու որպես հասարակություն անտարբեր նայեինք, թե ինչպես է ոչնչացվում մարզադաշտը։
«Հրազդանը» մի քանի սերնդի աննկարագրելի էմոցիաների, մեր պատմության թանգարանն է, մեր փառահեղ հաղթանակների, ցավալի պարտությունների, հայկականության սիմվոլը։ Մենք դա գնահատեցի՞նք։ Մենք ընդվզեցի՞նք, երբ մեր աչքի առաջ այն փլուզվում էր։ Եթե մենք չկարողացանք պահել «Հրազդան» մարզադաշտը, մենք ինչպե՞ս պետք է կարողանայինք պահել Շուշին։ Սրանք ուղիղ իրար հետ կապված հարցեր են։
Տեսարանը ձորով դեպի մարզադաշտ՝ շքեղ է։ Աշխարհում քիչ քաղաքներ իրենց կենտրոնում ունեն նման տեսարան։ Ով ունի՝ դողում է դրա վրա, դարձնում հպարտության առարկա։ Ի՞նչ ենք արել մենք ձորի հետ՝ խորովածանոցներ, քյաբաբնոցներ, աղբ, 25 տարի թուրքական երաժշտության ոռնոց։
Մենք չենք հարգում ո´չ մեր հիշողությունը, ո´չ մեր սերունդներին, ո´չ մեր ծնողների պատմությունը, ո´չ մեր քաղաքը, ոչ՝ մեզ։ Եթե հարգեինք՝ թույլ չէինք տա «Հրազդանի» վերածումը արոտավայրի։
Եթե հարգեինք, Հայաստանն այս վիճակում չէր լինի ու ինչ-որ պահի հնարավոր կլիներ կասեցնել փլուզումը։ Մենք գիշատիչի պես անտարբեր ենք մենք մեր քաղաքի, մեր երկրի, Շուշիի, մեր տղերքի, մեր արժանապատվության հանդեպ։
Այս օրերին աշխատում եմ «Ինչու փլուզվեց իմ երկիրը» գրքի վրա։ «Հրազդանի» տեսարանից հետո իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ բոլորս գիտենք հարցի պատասխանը, ուղղակի չենք ասում։
Ի դեպ, եթե հիշողությունս չի դավաճանում, «Հրազդանում» վերջին կարևոր խաղը Հայաստան-Թուրքիան էր՝ նախագահներ Ս. Սարգսյանի և Գյուլի մասնակցությամբ։
Կար ժամանակ, երբ Թուրքիայի ղեկավարը Երևանում ֆուտբոլ էր նայում։ Եվ կա ժամանակ, երբ Թուրքիայի ղեկավարը մեզ վրա բայրաքթարներ է ուղարկում։
«Հրազդան» մարզադաշտի այս վիճակը ստիպում է հարցերին նայել այլ տեսանկյունններից. 30 տարի չարչրկված, 30 տարի մաշեցրած տեսանկյունները անիմաստ են։ Անիմաստ է խնդիր դնել՝ ամեն օր իշխանությանն ասել, որ դու վատն ես կամ շատ վատը։
Անիմաստ է մեղադրել այն իշխանությանը, որը չես կարողանում փոխել՝ այսքանից հետո։
Անիմաստ է պայքարել մի քանի անկլավի համար, երբ քո հասարակությունն ինքն այսօր իր էությամբ մի մեծ անկլավ է, որը չունի ուղիղ կապ ո´չ 21-րդ դարի, ոչ էլ իր անցյալի հետ։
Չի մտնում ուղեղդ, թե Շուշի, Հադրութ, Դադիվանք կորցնելուց, մի ամբողջ սերունդ կործանելուց հետո ո՞նց է հնարավոր, որ քո երկրում քեֆն ու սալյուտը մի օր չընդատվի։ Սա ավելի վտանգավոր խնդիր է, քան՝ ստորագրվելիք ցանկացած որակի փաստաթուղթ ու պայմանագիր։
Հարցադրումները և տեսանկյունները պետք է փոխվեն։
Մենք չհասկացանք, թե ինչպիսի պետություն պետք է կառուցենք, երբ Շուշին ու Հադրութը մերն էին, հիմա պետք է հասկանանք, թե ինչպիսի պետություն ենք կառուցելու, երբ Շուշին ու Հադրութն այլևս մերը չեն։
Ո՞րն է այս երկրի ապագան, ո՞րն է ռեսուրսը՝ ավելի լավ երկիր կառուցելու։ Ի՞նչը պետք է փոխենք մեր մեջ, ի՞նչը պետք է մերժենք մեր մեջ, որ ունակ լինենք լուրջ պետության։
Եթե այս հարցերի պատասխանը մենք չգտնենք, ապա ամբողջ Հայաստանին է սպասում «Հրազդան» մարզադաշտի ճակատագիրը։
Պետական ինստիտուտների անկլավացումը

Նոր ԱԺ-ի գործունեությունը երկրում նոր փուլի մասին է խոսում։ Տպավորություն է, որ Հայաստանի Հանրապետության էջը պաշտոնապես փակվում է։ Նվազագույնը՝ այդ պրոցեսի ընթացքում ենք։
Մեկ տարի առաջ ճնշող մեծամասնությունը չէր հավատում, որ Արցախի պետության էջն այդքան արագ կփակվի, ու մենք այդքան հեշտ կհարմարվենք։ Հիմա նույնը Հայաստանի պահով է։
Բոլորը և ամեն ինչ՝ պետական ինստիտուտները, հանրային պրոցեսները, էմոցիաները, խնդիրները, որևէ կապ չունեն Հայաստանի Հանրապետության հետ։

Նիկոլ Փաշինյանի հետաքրքրությունը մեկն է՝ սեփական իշխանություն, սեփական կենցաղ։ Եթե նույնիսկ ՀՀ տարածքը սահմանափակվի Երևանի կենտրոնով ու Կոնդի ամառանոցներով, և դա լինի սեփական իշխանությունը պահելու գինը, նա գնալու է դրան։ Փաշինյանն իր խմբակցությանը դիտում է բացառապես որպես քվեաթիվ և թիկնապահ։ Մի դեպքում՝ ապահովեն ցանկացած քվեարկություն, մյուսում՝ հակադարձեն կամ հարձակվեն իր հակառակորդների վրա։ Նա խորապես թքած ունի երկրի, ժողովրդի, իր թիմի, խմբակցության և բոլորի վրա։ Նա պետական ինստիտուտները հընթացս վերածում է անկլավների, որոնք կապ չունեն աշխարհի և Հայաստանի հետ։

ՔՊ-ական մեծամասնություն

Իշխող ուժի մոտ գերիշխում է հաղթածի և «Մեր դեմ խաղ չկայի» մթնոլորտը։ Բայց խմբակցությունն ունի մի քանի շերտ՝ ազդեցիկներ, խելոքներ, հիմնական զանգված, ագրեսիվներ։
Ազդեցիկները և խելոքները հասկանում են, որ ամեն ինչ շատ անորոշ է, և զգույշ են։ Ագրեսիվ հատվածն անձամբ պատկանում է Նիկոլին և ուղիղ կապով կատարում է նրա հրահանգները։ Լայն զանգվածը ամորֆ է։ Իշխող խմբակցության մի հատվածում կա լուռ գիտակցում, որ սա կարճաժամկետ հաջողություն է, և ավելի երկարաժամկետ փուլի համար լուծումներ են պետք։
Այս խմբակցությունը որևէ կապ չունի Հայաստանի հետ, պետության հետ, պետական հարցերի հետ։ Նույն հաջողությամբ այն կարող էր լինել ցանկացած կիսապետության, փլուզված պետության իշխող խմբակցություն՝ անձնական շահ, սուլթանին հավատարմություն։ Սեփական ուղեղն ու սեփական կարծիքը դրված են «airplane mode» ռեժիմի։

Ընդդիմություն

Իրենց կազմում որոշ բավական լուրջ գործիչներ ունեցող ընդդիմադիր խմբակցությունները մոտ են ծուղակի մեջ հայտնվելու ռիսկին՝ դառնալու «կոնտր-ՔՊ»։ Ինչ-որ տեղ սա օբյեկտիվ պրոցես է, որովհետև ստիպված ես պատասխանել մեծածավալ ստերին, հարձակումներին, մեղադրանքներին։ Բայց պետք է լուծումներ գտնել (որոնք, ի դեպ, կան) այդ ծուղակից խուսափելու համար։ Իսկ ո՞րն է ծուղակի էությունը. շատերի, այդ թվում՝ լայն շերտերի համար, հաճելի է տանը նստած՝ լսել ագրեսիվ խոսող ընդդիմությանը, բայց դա չի բերում ռեալ կոնսոլիդացիայի, քաղաքական կապիտալի և քաղաքական հեղինակության բարձրացմանը։ Հայաստանի 30-ամյա քաղաքական փորձը բոլոր փուլերում ապացուցել է դա։


Աննորմալ վիճակ՝ անհաշվարկելի հեռանկար

Իրավիճակը Հայաստանում աննորմալության մոտ է։ Կորսված տարածքներ, պարտված պատերազմ, զոհաբերած սերունդ, հնարավոր նոր պատերազմ, ռազմական գործողություններ Երևանից քիչ հեռու ու այս ամենի ֆոնին՝ համատարած անտարբերություն։
Հայաստանի պետական ինստիտուտները Հայաստանի պետության հետո որևէ կապ չունեն։ Հանրային տրամադրությունները Հայաստանի պետության հետ որևէ կապ չունեն։
Սա վարչապետ է, սա ԱԺ է, սա կառավարություն է, սա հանրություն է ցանկացած աֆրիկյան կիսապետության։
Միակ իրական բանն այսօր ադրբեջանական ագրեսիայի վտանգն է, նոր, խայտառակ պայմանագրերի կնքումը։
Ինչի՞ կբերի պատմական այս աննորմալ վիճակը, այս պահին շատ բարդ է ասել։ Բացի օբյեկտիվ ծանր դրությունը, որի մեջ հայտնվել ենք, իրավիճակը բարդանում է նաև իշխող քաղաքական ուժի ինֆանտիլ և միաժամանակ մանիպուլյատիվ բնույթի պատճառով։ Նրանց որևէ խոսք հնարավոր չէ որպես հիմք ընդունել, և նրանց որևէ գործողության հասունության ու խելամտության վրա հնարավոր չէ հույս դնել։ Սա մեզ զրկում է դասական քաղաքական հաշվարկի որևէ հնարավորությունից։Միակ բանը, որ այսօր առողջ ուժերը կարող են անել, ողջամտությունը պահպանելն է՝ այն ենթադրությամբ, որ աշնանը մեզ այն պետք է գալու, ու այդ ողջամտության հենքի վրա նոր լուծումներ ու քայլեր առաջարկելն է։
Դադարել ասֆալտին ծեփել պետության ապագան


Կա՞ր հնարավորություն, որ մեր երկիրը 2018 թ-ից ա´յլ հունով գնար, կա՞ր հնարավորություն պատերազմից խուսափելու, կա՞ր հնարավորություն՝ պատմական աղետի փոխարեն պատմական հաջողություններ ունենալու։
Այո, կար։ Եվ դրա ամենացայտուն պատասխանը երեկվա ԱԺ հակասական օրն էր։ Օրվա առաջին կեսի մանկականությանը փոխարինեց օրվա վերջի սոլիդությունը։
Արմեն Գևորգյանի երեկվա ելույթն իր որակով, ծրագրային-գրագետ ձևակերպումներով դահլիճում և ԱԺ աշխատանքներին հետևող հանրության մոտ փոխեց տրամադրությունները։ Նույնիսկ ՔՊ-ականները, որոնք պետք է ժանրի կանոնների համաձայն հարձակվեին, այդ մթնոլորտում հանկարծ դարձան աշխատանքային-քննարկումային՝ կորցնելով իրենց ֆունկցիոնալ միակ՝ հարձակվելու նշանակությունը։
2018-ին հասարակությունը սպասում էր փոփոխությունների՝ դեպի ավելի արդար, ավելի լավ պետության։ Հիմա պատկերացրեք, եթե «սարանչայի» ավերիչ ալիքի փոխարեն ընտրվեր գրագետ- աշխատանքային տարբերակը, եթե բռնել-ծեփելու մոլուցքի փոխարեն ընտրվեր խելոք մարդկանց հետ աշխատելու տարբերակը։ Ո՞րն էր շահը՝ ամեն խելոք մարդու մեջ թշնամի ու հակահեղափոխություն տեսնելու։ Մենք հոգնել ենք «բերման ենթարկելու» սպառնալիքներից։ Երկիրը սկսել է ճկվել այդ անմիտ սպառնալիքների տակ։ Արդեն երեք տարի է՝ մեր երկրում բերման է ենթարկվում կամ առնվազն պետական ինստիտուտներից հեռու վանվում գրագետ միտքը, գիտելիքը, փորձը... Հետևանքները բոլորս տեսանք։
Երեք տարի մեր պետությունում եղել է երեկ առավոտյան ԱԺ-ում տիրող մթնոլորտը։ Այդ վիճակում բնական է, որ պետությունը պետք է քանդվեր։
Պատերազմից ամիսներ առաջ մոտ 20 հոգի ամենօրյա ռեժիմով զգուշացնում էինք, որ այս քաղաքականությունը տանում է պատերազմի, զգուշացնում իրական պատերազմի մասին։ Մեր ձայնը չի լսվել։ Այն ժամանակ դեռ կար պատերազմից խուսափելու հնարավորություն։
Արմեն Գևորգյանի երեկվա երկու ելույթը ամբողջական կառավարության ծրագիր էր, բայց նույնիսկ դա չէ ամենակարևորը։ Այդ ելույթն ակնհայտ դարձրեց, որ դահլիճի ՔՊ-ական հատվածում կան ոչ քիչ թվով մարդիկ, որոնք գրագետ ու զուսպ աշխատանքի կողմնակիցն են, որոնք հասկանում են, որ պետությունը պատմական ռիսկերի առաջ է կանգնած, ու 2018-ի պատկերացումներով առաջ չես շարժվի, կվթարվես երկրորդ անգամ։ ՔՊ-ում ակնհայտորեն կա մի հատված, որին էժան բառապաշարը և տգիտությունը ոչ միայն հոգնեցրել են, այլև արդեն թվում են անընդունելի։
Ուրեմն սա շանս է։
Նույն ԱԺ նիստի սոլիդ հատվածում Արթուր Վանեցյանը կանգնեց իր թիմակցի կողքին՝ բավականին գրագետ ձևով։ Նրա խոսքից ագրեսիայի փոխարեն լրջություն էր գալիս։ Իսկ եթե նույն Վանեցյանի «Կանգ առ» զգուշացումը երկու տարի առաջ լսեին, գուցե պատերազմ չլիներ։ Ինչո՞ւ ենք վախենում կանգ առնել սխալ ճանապարհին, դեռևս վրա չհասած աղետի ճանապարհին։
Այս ԱԺ-ն իր աշխատանքները սկսել է մի շատ հետաքրքիր ելույթով՝ նախագահ Արմեն Սարգսյանի։ Անկախ նրանից, թե ով ինչպես է վերաբերվում նրա գործունեությանը, պետք է անկեղծ լինենք ու արձանագրենք՝ լուրջ, հեռանկարային խոսք էր, որն, այնուհանդերձ, չստացավ անհրաժեշտ ընկալումը, թեև դա ելույթ էր պետության ապագայի մասին։
Մենք հիմա պատմություն դարձած անցյալի ու ներկա աղետի խաչմերուկում ենք ու չենք ուզում դուրս գալ այնտեղից։
ԱԺ-ից դուրս այսօր կա զգալի ինտելեկտուալ պոտենցիալ՝ մարդկանց, ովքեր գրում են, խոսում են, ծրագիր են մշակում, ծանոթ են միջազգային զարգացումներին, ունեն լավ կապեր միջազգային հարթակներում և այլն։
Նրանց ձայնն էլ հաճախ չի լսվում։ Նրանց խոսքը չի դառնում պետական քաղաքականություն կամ հանրային կարծիք։ Փոխարենը բարոյահոգեբանականարգելակներ չունեցող որևէ ծղրտոց՝ լինի դա ԱԺ ելույթ, հարցազրույց, թե այլ բան, դառնում է օրվա թոփը։
Վստահաբար՝ այսօրվա Հայաստանի այս վիճակը երկար չի շարունակվելու։ Մեր դիմաց իրական մարտահրավերներ են՝ շատ ծանր, շատ բարդ։ Պոպուլիզմով ու հայհոյանքով լուծում չկա։ Պոպուլիզմն ու հայհոյանքն արդեն սկսում են հոգնեցնել լայն հասարակությանը՝ անկախ քաղաքական նախասիրություններից։ Սա հուշում է այն մասին, որ շատ արագ ձևավորվելու է նոր հանրային պահանջ՝ նոր քաղաքական հոսանքի։ Դրա ձևավորումը լինելու է շատ բնական ու տեսանելի։ Այն չի լինելու անհատի կամ քաղաքական նախասիրությունների հիման վրա։ Այն լինելու է ասելիքի և մտածողության որակի հենքի վրա։ Ի վերջո՝ սոլիդ Հայաստանը պետք է հաղթի։
Ով և ինչպես կպատասխանի Ալիևին


Ընդդիմությունը պարտավոր էր/է արձագանքել Ալիևի հայտարարությանը։ Ադրբեջանի նախագահը, ըստ էության, նոր օրակարգ առաջ քաշեց՝ իր նոր ռիսկերով և ձևավորվող նոր իրողություններով։ Նիկոլը չկա՝ զբաղված է, չգիտի ինչ պատասխանի, իրեն չի հետաքրքրում և այլն, չգիտեմ ինչ պատճառներով, բայց չկա։ Նրա գործողությունները վաղուց արդեն չեն տեղավորվում տրամաբանության մեջ, և այստեղ ոչինչ անել չենք կարող։ Բայց ընդդիմության պարագայում հարցն այլ է։
Ընդդիմությունը, առավել ևս՝ խորհրդարանական համակարգում, շատ բարձր կարգավիճակ ունի, գրեթե իշխանություն է։ Եվ այդ «գրեթե»-ն մի օր ամբողջականանում է հենց ճիշտ հրապարակային
քաղաքականության արդյունքում։
Եթե ընդդիմությունն Ալիևի առաջ քաշած նոր օրակարգին ու նաև նվաստացնող հնչերանգով տեքստին երեք օր է՝ չի արձագանքում, ապա չի հասկացվում, թե ինչի´ հաշվին պետք է փոխվեն Նիկոլին ձայն տված 600 հազարը, որոնց պատկերացումները պետականության մասին սեփական տնամերձի սահմաններում են, և թե ինչպե´ս պետք է հաղթահարվի տանը մնացած 800 հազարի անտարբերությունը։ Իսկ առանց այս խնդիրները լուծելու՝ մենք երկիրը կորցնելու ենք. սա պետք է պարզ ասել։
Ի դեպ, ընդդիմության պաշտոնական արձագանքը նաև հարգանքի քայլ է այս իշխանությանը մերժած 400 հազարի հանդեպ. հենց նմա´ն հրապարակային քաղաքականությամբ են պահվում կոնսոլիդացված էլեկտորատները։
Մարդիկ մոլորված են, անհանգիստ են, և շատ կարևոր է ընդդիմության՝ որպես ինստիտուտի արձագանքը։ Նման արձագանքներով ու հետևաբար՝ հանրության հետ նման երկխոսությամբ է հեղինակության և վարկանիշի աճ լինում։
Ընդդիմության արձագանքը շատ կարևոր է նաև արտաքին խաղացողների համար՝ թե´ դաշնակիցների, թե´ հակառակորդների։ Հակառակ դեպքում մենք վերածվելու ենք համր պետության։
Սա թույլ տալ չենք կարող, որովհետև նախ՝ սա շատ վտանգավոր է, մյուս կողմից էլ՝ մեծ թվով հանրային գործիչներ և ուղղակի գիտակից մարդիկ երկու-երեք օր է՝ մտահոգ են ու ակտիվ քննարկում են Ալիևի ձևակերպումները։ Սա խոսում է այն մասին, որ նոր քաղաքական- հանրային հոսանքների, նոր ձևաչափերի ստեղծումը բնական ճանապարհով ինտենսիվացվելու է։
Կարծում եմ՝ ընդդիմությունը, այնուամենայնիվ, առաջիկայում կարձագանքի, բայց 21-րդ դարում հրապարակային քաղաքականությունը, տվյալ դեպքում՝ արձագանքի մշակույթը, պետք է բավարարի մի քանի պայմանների՝ ինչպե´ս, ի´նչ բովանդակությամբ և ե´րբ։ Երեքն էլ շատ կարևոր են։ Սա այն հարցերից չէ, որոնց արձագանքում են «դե մի օր հարմար լինի, կպատասխանենք» կամ «դե մի բան կասենք» ռեժիմով։ Պատասխանելիս պետք է հաշվի առնել, որ սա շատ նուրբ և վտանգավոր պահ է. այսօրվա իշխանության ձկնային լռության ֆոնին բարձր հնչեցված ցանկացած ոչ իշխանական տեսակետ կարող է ընկալվել որպես հայ հանրության ընդհանրական պատասխան։


Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Ո՞վ կապ ունի Հայաստանի հետ

n Ի՞նչ կապ ունեն քաղհասարակության կառույցները, «իրավապաշտպանները» Հայաստանի հետ. ոչ մի։ Նրանց մեծամասնությունը արևմտյան «մեդրեսեներում» ձևավորված դեմքեր են, որոնք հրահանգով լռում են, հրահանգով ակտիվանում։ Այդ պատճառով էլ չեն արձագանքում չդադարող դատաիրավական այլանդակություններին։
n Ի՞նչ կապ ունեն դերասան-երգիչ-երգչուհի, «աստղեր» կոչվող մարդիկ Հայաստանի հետ. ոչ մի։ Ծովափներից իրենց ֆոտոներով ու ինֆանտ մակագրություններով ամեն օր սոցցանցերն ու լրահոսը լցնող «աստղերը» ի՞նչ կապ ունեն նույն օրը, նույն պահին սահմանին կանգնող և մեռնող զինվորի ու սպայի Հայաստանի հետ։ Որպես հասարակություն ու պետություն ունեցող ժողովուրդ՝ մենք պարտավոր ենք հասկանալ, որ սահմանի զոհի լուրը և «աստղի» երջանկության ֆոտոն չեն կարող իրար հաջորդել։ Դա միայն բարոյական խնդիր չէ, դա շատ ավելի լուրջ խնդիր է՝ միասնական պետության։
n Ի՞նչ կապ ունի Երասխը, Կութը, Սոթքը, Սև լիճը Հայաստանի հետ։ Շատ աղոտ կապ։ Ի՞նչ կապ ունի սահմանի պատերազմը Հայաստանի հետ. այնքանով-որքանով։
n Ի՞նչ կապ ունի զոհվող 18-20 տարեկան զինծառայողը ռեստորանա-քեֆային Հայաստանի հետ։
n Ի՞նչ կապ ունեն պետական ինստիտուտները Հայաստանի հետ։ Այդ կապը խիստ վերապահումով է։ Անցեք Բաղրամյան պողոտայով. ի՞նչ կապ ունի ԱԺ-ն Հայաստանի հետ. ոչ մի։ Ի՞նչ կապ ունի նախագահականը Հայաստանի հետ. ոչ մի։
n Ի՞նչ կապ ունի Արտգործնախարարությունը Հայաստանի հետ. ոչ մի։ Մի կառույց, որն այս բարդագույն փուլում ամիսներ շարունակ նախարար ու փոխնախարարներ չունի։
n Ի՞նչ կապ ունի այսօր սփյուռքը Հայաստանի հետ։ Գրեթե զրո։
n Ի՞նչ կապ ունի Արցախը Հայաստանի հետ։ Գրեթե զրո։
n Ի՞նչ կապ ունեն Մայր բուհը, Գիտությունների ակադեմիան, մյուս՝ միտք և տրամադրություններ գեներացնող համակարգերը. գրեթե զրո։
n Ի՞նչ կապ ունի Նիկոլի ներկայացրած կառավարության ծրագիրը Հայաստանի հետ. ոչ մի։ Նրա նախորդ բոլոր ծրագրային թեզերը ջախջախվել են՝ տարրալուծվելով պատերազմի և աղետի մեջ։

Այս բոլոր կառույցներն ու միավորները շատ արագ կվերգտնեն իրենց անելիքը և կապն այսօրվա իրական Հայաստանի հետ, հենց երկրում մթնոլորտը փոխվի, և պետությունը սկսի կենդանության նշաններ ցույց տալ։ Այսօրվա Հայաստանում բոլոր կապերը խզված են։ Այսօր մենք մտել ենք մի փուլ, երբ հասարակության մեջ դադարում են գործել բոլոր ուղղահայաց և հորիզոնական կապերը։ Հայաստանը դադարում է միասնական պետություն լինել։ Միասնական խնդիրներ, նպատակներ, միասնական ցավի զգացում, միասնական բարոյական չգրված նորմեր, միասնական պատկերացումներ իրականության մասին մենք հիմա չունենք։

Հայաստանի հետ այսօրվա իրական կապը պահում են.

n Եկեղեցին, բազմաթիվ հոգևորականներ, ովքեր իրենց տեղերում գրագետ և համբերատար աշխատում են մարդկանց հետ։
n Համառորեն իր ամենօրյա աշխատանքն անող մարդը՝ բժշկից մինչև բանվոր, ցավն իր մեջ զսպելով, իր փոքր կամ մեծ կարևորության գործն անելով, լրացնելով պետության չարածը։
n Բիզնեսը, որը որոշ ոլորտներում իր վրա է վերցնում պետության գործառույթները և ապահովում երկրի կենսունակությունը։
n Հանրային գործիչների մի 15-20 հոգի, որոնք ամեն օր գրում, խոսում են իրական Հայաստանի մասին, զգուշացնում ռիսկերի մասին, փորձում քննարկել հնարավոր անելիքը։
n Բանակը, որը կանգնած է իրական սահմանին ու պատասխանում է թշնամու կրակոցներին։

Ո՞րն է հետևությունը։

Մեր իրականությունը շատ ավելի ծանր է, քան մենք պատկերացնում ենք։ Ներպետական և ներհասարակական քանդված կապերի մասշտաբը հուշում է, որ տեղի է ունեցել երրորդ հանրապետության կրախը։ 1991-ից անկախություն ստացած Հայաստանից գրեթե ոչինչ չի մնացել, փոխվել է գրեթե ամեն ինչ՝ պետության տարածքը, կշիռը, մեր երազանքները, հայկականությանը միավորող գաղափարները, մեր պատկերացումները՝ մեր և երկրի մասին։

Ո՞րն է հեռանկարը

Ամենայն հավանականությամբ՝ մենք կանգնած ենք նոր փուլի նախաշեմին՝ գրեթե նոր պետության նախաշեմին։ Մենք կանգնած ենք այնպիսի ծավալուն և խորքային փոփոխությունների անհրաժեշտության առաջ, որի արդյունքում պետք է փոխվեն ու արմատապես վերանայվեն ներպետական և ներհասարակական խաղի կանոնները, բարքերը, կառավարման մեխանիզմները, փոխվեն էլիտաները, հանրային կյանքի դերակատարները, մեր պատկերացումները՝ մեր և այլոց մասին։
Հայաստանում նոր քաղաքական-հասարակական հոսանքների ձևավորումն անխուսափելի է, և որքան արագ այն տեղի ունենա, այնքան արագ ու խաղաղ կլինեն վերը նշված փոփոխությունները։ Ակնհայտ է, որ Հայաստանին պետք է լինելու նոր սահմանադրություն, որը կդնի պետության նոր էջի խաղի կանոնները, ակնհայտ է, որ այս պրոցեսում ձևավորվելու է հանրային գործիչների նոր շերտ և նոր ձևաչափեր, որոնք պետք է փոխարինեն թե´ իշխանությանը, թե´ ընդդիմությանը, և նոր պատկերացումներ բերեն պետության, քաղաքականության և հասարակական հարաբերությունների մասին։
Հայաստանը զարգացման ուրիշ ճանապարհ չունի։ Մյուսը՝ Հայաստանի չլինելն է։


Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Кто связан с Арменией?


Связаны ли сегодня институты гражданского общества, “правозащитники” с реальной Арменией? Никак нет. Они в большинстве своем - выходцы из западных “медресе”, которые все делают по приказу - и шумят по приказу, и молчат, когда приказано. Именно поэтому они не реагируют на сегодняшний судебно-правовой произвол.

Связаны ли сегодня наши “звезды“ разного калибра с настоящей Арменией? Никак нет. Заполняющие ньюсфид своими разнокалиберными фото из манящих пляжей - что у них общего с той Арменией, чьи солдаты и офицеры все еще погибают на границе? Это не просто вопрос морали и т.п.: тут вопрос более серьезный - восприятия общего государства.   

Что сегодня связывает Ерасх, Кут, Сотк, Черное озеро с Арменией? Что имеет общего погибающий на границе 18-20 летний солдат с ресторанно-ликующим обликом Армении? Ничего.

В чем выражается связь государственных институтов с Арменией? Пройдитесь по проспекту Баграмяна: связан ли парламент с Арменией? Связан ли президентский офис с Арменией? 

Чем связано МИД с Арменией? Ничем. Институт, который в этот сложнейший период “функционировал” без министра и замов.

Чем сегодня связана диаспора с Арменией? А Арцах?

Чем связаны с сегодняшней Арменией ЕГУ, Академия и другие генераторы научной мысли и общественных настроений? Там тоже связь почти нулевая.

Что имеет общего программа правительства, представленная Николом, с настоящей Арменией? Ничего. Все его предыдущие программные тезисы были раздавлены в прах, растворившись в катастрофах войны и пост-войны.

Все эти институты и единицы могут очень быстро снова обрести свою связь с реальной страной, как только изменится атмосфера, и государство снова начнет показывать признаки жизни. Сегодня мы наблюдаем фактическое обрывание всех горизонтальных и вертикальных связей внутри общества и государства. Армения перестает быть единым государством. Мы лишаемся общности проблем, целей, чувства боли, моральных нормов, представлений о реальности. 
Фактическую связь с реальностью и с реальной страной сегодня сохраняют немногочисленные институты - церковь, бизнес, люди, выходящие на свою работу невзирая на всю боль внутри себя, небольшая горстка общественных деятелей, которые неустанно указывают на нужные шаги для перемен, и, конечно, армия.
 
Выводы-то каковы?

Наша реальность еще более тяжелая, чем мы ее представляем. Масштаб разрыва связей внутри государства и общества нам говорит о возможном крахе третьей республики. Мало чего осталось от той Армении, которая получила независимость в 1991 г. Изменилось практически все - территория государства, его вес, наши мечты, идеи, объединяющие армянство, наши представления о стране и о нас самих. 

Какова перспектива?

По всей вероятности, мы стоим на пороге новой стадии - почти нового государства. Мы стоим перед необходимостью таких глубинных и масштабных перемен, в результате которых должны быть изменены и кардинально пересмотрены внутригосударственные и внутриобщественные правила игры, нравы, механизмы организации, должны быть изменены элиты, протагонисты общественной жизни, а также наши представления о нас и о других.

Формирование новых общественно-политических течений в Армении уже неизбежно, и чем скорее оно будет достигнуто, тем более мирно и быстро произойдут вышеперечисленные перемены. Уже всем ясно, что Армении нужна новая Конституция, которая запустит правила игры для новой страницы нашего государства. Очевидно, в этом процессе будут сформированы новые слои и форматы общественных деятелей, которые должны будут заменить не только власть, но и оппозицию, внедрив новые представления о государстве, о политике и об общественных отношениях. 

Иного пути развития Армения просто не имеет. Альтернатива этому - упразднение государства.

Ваге Оганнисян
Группа Альтернативные проекты
Դատարկ կենացները նպաստում են Արցախի կորստին

Արցախի անկախության 30 ամյակը և պետականության կորստի մեկ ամյակը, ըստ էության, միաժամանակ է նշվում։ Սա պատմական աղետի դրսևորումն է։ Կարելի՞ է լինել անկախ, բայց չունենալ պետականություն։ Գուցե կարելի է, բայց դրա համար ահռելի ջանքեր և ունակություններ են մեզնից պահանջվելու։
Դատարկախոսության և անգրագիտության պետական ռեսուրս մենք այլևս չունենք։
Շատ հավանական է, որ Արցախի անկախությունը սահմանափակվի 30 տարի + «մի քանի տասնյակ ամիս ժամկետով»։ Բայց նաև հնարավոր է, որ կարողանանք ստանալ 30 տարի + «երկար անվտանգ ժամանակ» նոր պատմական փուլ. Իսկ սա արդեն հնարավորություն է մի ինչ-որ պահի, ինչ-որ զարգացումների արդյունքում վերականգնել պետականությունը, մտնել անկախության 31-րդ տարին։
Բայց որպեսզի մենք կարողանանք Արցախում դա անել, պետք է մնացյալ հայկական աշխարհում տեղի ունենան որակական փոփոխություններ։ Հայաստանում պետք է սկսվեն որակական փոփոխություններ և դրանք որևէ կերպ չպետք է սահմանափակվեն պարզ իշխանափոխությամբ։ Դա մի օր կլինի ու կարող է պարզվել, որ ամենևին բավարար չէ՝ ավելի լուրջ պետություն ունենալու համար։
Հայաստանը և Արցախն այս պահին ապրում են իներցիայով։ Հենց այնպես՝ առանց նպատակ, առանց ծրագիր, առանց պատկերացումներ։
Եվ պետք է ունենալ խիզախությում և ընդունել, որ մենք պատկերացում չունենք Արցախի ճակատագրի վերաբերյալ։ Իսկ անորոշությունները Արցախի հարցում ուղիղ ազդում են Հայաստանի հեռանկարի վրա։
Այս պայմաններում չգիտես որտեղ քննարկես գաղափարներ, չգիտես որտեղ քննարկես ծրագրեր։ Իսկ դրանք կան։ Բայց երկրում մեծ հաշվով չկա իշխանություն. Կա մեկ մարդ, որի հետք քննարկելու բան չկա և կա մեկ մարդու համակարգ, որի հետ որևէ բան քննարկելը անիմաստ է։
Նույն վիճակը Արցախում է՝ չգիտես կա՞ մի ինքնուրույն մարդ, ում հետ կարող ես լուրջ հարցեր քննարկել։
Հայաստանյան ընդդիմության պարագայում վիճակն ամենևին բարվոք չէ։ Ընդդիմադիր ազդեցիկ, աշխատունակ կառույցների հասցեն և հեռախոսները ես այս պահին չգիտեմ։
Հետևաբար սա դառնում է շատ լուրջ խնդիր. Ձևավորել մի համակարգ, որտեղ կքննարկվեն ու կմշակվեն գաղափարներ, ծրագրեր։ Սա ենթադրելու է կոնկրետ աշխատանք ու չի ենթադրելու պաշտոնի, մանդատի, հանձաժողովի նախագահ-տեղակալի ամբիցիաներ։
Մեր կենացները սպառված են՝ «համահայկական միասնականության, Արցախի հազարմյա ապագայի, ինքնորոշման սրբազան իրավունքի» և այլնի մասին։ Մեզ հիմա լուրջ աշխատանք է պետք։
Ուզու՞մ ենք պահել Արցախ՝ ուրեմն պետք է ունենալ ավելի լուրջ վերանախավեր ու դառնալ ավելի լուրջ հասարակություն։
Ուզու՞մ ենք ունենալ Հայաստան՝ ուրեմն պետք է սկսել շատ ավելի լուրջ պետության կառուցումը։
Մենք թուրքական յաթաղանից մինչև բայրաքթար ճանապարհը անցանք, այդ ճանապարհին կարողացանք պետություն ձեռք բերել, Արցախում պետականություն ձևավորել ու հետո ամեն ինչ փլուզել։ Ուրեմն յաթաղանից մինչև բայրաքթար ճանապարհին մենք չենք արել ամենակարևոր հետևությունները, չենք զարգացել որպես պետություն ունեցող ժողովուրդ։
Երևի միայն Հայաստանում էր հնարավոր 26 տարվա բանակցային գործըթանցը մի օր սկսել «սեփական, նոր կետից», ու որևէ մեխանիզմ երկրում չաշխատեր աղետի բերող սխալների շարանը կանգնեցնելու համար։ Երևի միայն Հայաստանում էր հնարավոր, որ պատերազմից հաշված շաբաթներ առաջ, երբ պատերազմի որոշումը կայացված էր, երբ թուրքական բայրաքթարներն արդեն Ադրբեջանի անգարներում էին, երբ Թուրքիան վարձկանների ջոկատներ էր հավաքագրում, որ ուղարկի մեր դեմ կռվելու՝ Հայաստանի ընդդիմադիր հիմնական 10 կուսակցությունները այս ամենը թողած համատեղ հայտարարություն են տարածում Սևրի պայմանագրի մասին. «Անհրաժեշտ է արդիականացնել Սևրի պայմանագրի միջազգային անհրաժեշտությունը»,- ասվում էր այդ թղթում։ Այս լրջությամբ պետություն չի լինում։ Այդ օրերին միջազգային հանրությունը արդեն ուներ իր որոշումը աչք փակել վարձկանների, բայրաքթարների, մեր դպրոցների և հիվանդանոցների ռմբակոծության վրա։ Մենք չենք հասկանում քաղաքական խոսքի և քաղաքական մտքի արժեքը։
Մենք առ այսօր չենք հասկացել, որ ամենաողբերգական օրը ոչ թե նոյեմբերի 9-ն էր, այլ՝ սեպտեմբերի 27-ը։ Սա աշխարընկալման խնդիր է։ Եթե մենք չենք հասկացել, որ մեր սխալը պատերազմ թույլ տալու մեջ էր, ապա մեզ առաջիկայում շատ ավելի վատ համաձայնագրեր են սպասում։
Մենք երեկ դարձյալ կենացների հեղեղ շռայլեցինք Արցախի թեմայով։
Շատ քչերն ունեն խիզախություն ընդունելու, որ Արցախի ապագան խիստ անորոշ է։ Բայց դա շատ ավելի գործնական մոտեցում է, քան կենացը։ Դա ահազանգ է, որ խորքային և որակական փոփոխություններ են պետք՝ կառավարման որակի, դրվող խնդիրների, աշխատանքի տեմպի, պատկերացումների և շատ այլ հարցերում։ Արեցինք սա՝ Արցախը կունենա շատ որոշակի ու կայուն ապագա։ Չարեցինք՝ կենաց ասող էլ չի լինելու։ Իսկ հիմա արձանագրում ենք, որ պատերազմից մեկ տարի անց մենք չունենք ծրագրեր, պատկերացումներ և բազմաոլորտ ճանապարհային քարտեզ Արցախի համար՝ մեկ տարվա, երեք տարվա և ավելի երկար կտրվածքով։ Մեր ամենամեծ թշնամին ստացվում է՝ մենք ենք։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Голословные тосты - главный враг Арцаха
 
Мы почти одновременно отмечаем 30-летие независимости Арцаха и годовщину потери государственности. Это символическое проявление исторической катастрофы. Возможно ли быть независимым, не имея государственности? Может, это и возможно, но для этого нам понадобятся невообразимые усилия и способности.
У нас больше нету государственных ресурсов на разглагольствования и некомпетентность. 
Очень возможно, что фактическая независимость Арцаха ограничится 30 лет+ “несколькомесячным” сроком. Но также не исключается, что мы сможем получить, вдобавок к 30-летию, еще один долгосрочный безопасный исторический отрывок. Это уже возможность - в какой-то момент, в результате каких-то событий восстановить государственность, войти наконец в 31-й год независимости.
Армения и Арцах сегодня живут инерцией. Просто так - без целей, без проектов, без представлений. Нужно набраться храбрости и сказать, что в данный момент мы не имеем четких представлений насчет судьбы Арцаха. А неясности в вопросе Арцаха напрямую влияют на перспективы развития Армении.
Нам сегодня нужно серьезно задуматься и приняться за дело. 
 
Мы хотим сохранить Арцах? Значит нам нужно иметь более серьезные элиты, нам нужно стать более серьезным обществом. 
 
Мы хотим сохранить Армению? Значит, мы должны очень быстро начать строить серьезное государство.  
 
Только в несерьезной стране было возможно “начать переговорный процесс с собственной точки” - процесс, который до этого шел 26 лет, чтобы в стране так и не заработал хоть какой-нибудь механизм для остановки губительных ошибок. Только в несерьезной стране было бы возможно, за считанные недели до войны, когда решение о войне уже было принято, когда турецкие байрактары уже стояли в азербайджански ангарах, когда Турция уже вербовала наемников для отправки в Арцах, чтобы основные 10 оппозиционных партий, невзирая на все это, приняли совместное заявление по Севрскому договору, огласив: “Нужно актуализировать международную необходимость Севрского договора”.
Государства с таким уровнем серьезности просто обречены. В те дни международное сообщество уже молча имело свое решение - закрыть глаза на наемников, на байрактары, на разбомбление наших школ и больниц, на всю кровавость войны. Мы просто не понимаем цену политического слова и политической мысли.
 
Мы до сих пор не поняли, что самым трагическим днем был не 9-е ноября, а 27-е сентября. Это вопрос мировосприятия. Если мы до сих пор не поняли, что нашей главной ошибкой было допущение войны, то нас впереди ждут еще худшие соглашения.
 
Мало кто имеет смелость признать, что судьба Арцаха пока туманна. Но такое признание было бы намного более практическим подходом к делу, чем голословные тосты. Это послужило бы толчком для перемен во многих сферах - управления, поставленных задач, темпов работы и т.д. Вот это привело бы к внесению ясности в судьбу Арцаха, к стабилизации, к росту. А сегодня мы просто должны констатировать, что к годовщине войны у нас пока нету программ, представлений и многовекторной дорожной карты для Арцаха - на ближайшие один, три года и более. 
Получается, что наш главный враг - это мы сами.
 
Ваге Оганнисян
Группа Альтернативные Проекты
Հայաստանը՝ անորոշության և մեծ փոփոխությունների նախաշեմին
մաս 1
 
Հետընտրական օգոստոսը քաղաքական ուժերի համար  «արձակուրդային սիրավեպի» պես մի բան էր՝ կարճաժամկետ իմպուլսիվ գործունեություն. գոռացինք, ելույթ ունեցանք, իրար վիրավորեցինք, «ընտանեկան բռնության» դրվագներ և այլն։
Հիմա սկսվում է երկարատև փուլը, որը, ի տարբերություն նախորդի, ուղղակիորեն պետք է կապ ունենա Հայաստանի հետ։
 
Հասարակության և ընտրազանգվածների երկիրը
 
Հայ հասարակությունն այս պահին բաժանված է երեք խոշոր հատվածների.
 
• 680 հազարը ձայն է տվել Նիկոլին
• 400 հազարը մերժել է Նիկոլին
• 800 հազարը տանն է մնացել (անտարբեր է, մերժել է երկուսին էլ, սպասում է նորության, չի մոտիվացվել. պատճառները տարբեր են)։
 
Փաշինյանն ընտրություններից հետո պարբերաբար շեշտում է. «ստացել ենք ժողովրդի քվեն՝ տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջան բացելու համար»։
Տարածաշրջանային խաղաղության նոր փուլ ուզում է ցանկացած բանական մարդ՝ անկախ նրանից, թե ում է քվեարկում։ Բայց 680 հազարի ճնշող մեծամասնությունը դրա համա´ր չի Նիկոլին ձայն տվել։ Մենք բոլորս գիտենք, ու գիտի Նիկոլը, որ այդ 680 հազարը առանձնապես չի պատկերացնում, թե ինչ է տարածաշրջանը, և առավել ևս՝ խաղաղության դարաշրջանը։ Բայց Նիկոլն իր տեսանկյունից ճիշտ է անում՝ իր առաջիկա օրակարգը տեղավորում է իր ընտրազանգվածի իբրև թե պատվերի տակ։ Ավելին, նա օգտագործում է «ժողովրդի մեծամասնության քվե» ձևակերպումը։ Դա իրականությանը չի համապատասխանում, բայց տեխնոլոգիապես ինքը ճիշտ է անում։ Նիկոլը ոչ միայն ՔՊ-ի, ոչ միայն Հայաստանի, այլև՝ մոտ 10 մլն  հայության միակ դեմքն է, որը մոտավորապես պատկերացնում է, թե ինչ ասել է «տարածաշրջանային խաղաղության դարաշրջան», այսինքն՝ գիտե, թե ինչ են պայմանավորվել Պուտինն ու Էրդողանը, Պուտինն ու Ալիևը, գիտե, թե Պուտինն իրեն ինչ է ասել, ինչին է ինքը համաձայնել և մոտավորապես ինչ ժամկետներում, թե ինչ պրոցես է գնալու։ Նա հարկ չի համարում որևէ մեկի համար բացել փակագծերը։ Հանուն ճշմարտության ընդունենք, որ նման պահանջ էլ առանձնապես չկա։ Նրանից դա ո´չ հասարակությունն է պահանջում, ո´չ սեփական թիմը։ Սա վկայում է ազգային դեֆոլտի մասին, երբ մի ողջ ժողովրդի ու պետության հարյուր տարվա ճակատագիրը լուծում է ՄԵԿ հոգի, այն էլ՝ այս ամենից հետո։
Շատ ավելի բարդ հարց է՝ ընդդիմության համար ձևակերպել իր 400 հազարի պատվերը։ Մենք բոլորս գիտենք այդ պատվերը, բայց 29+7 դաշինքների ձևավորումից հետո գործնականում չի մնացել որևէ չափիչ, որևէ խողովակ, հետադարձ կապի որևէ մեխանիզմ՝ իրենց 400 հազարի հետ։
 
• Չկա հանրային կոնսոլիդացիոն օրակարգ երկրում, հետևաբար՝ չկա պրոցես հանրության մեջ, և հետևաբար՝ չկա պրոցես փողոցում
 
Խորհրդարանական ընդդիմությունը գնում է իր համար ամենավտանգավոր ճանապարհով՝ թուլացնում է կապերը սեփական ընտրազանգվածի հետ։
Այս պայմաններում 29+7-ը և նրանցից յուրաքանչյուրը ցանկացած քայլ, ցանկացած գործունեություն կամ անգործություն կարող են հիմնավորել 400 հազարի պատվերով, որովհետև այս պահին չկա մեխանիզմ՝ դա ճշտելու կամ հակափաստարկ բերելու։ Այդպես աղավաղվում է հանրային ու քաղաքական օրակարգը։
Հարցը, թե ինչո´ւ իշխանությունը հանդգնեց կազմակերպել ֆիզիկական հարձակում ընդդիմադիրների վրա, ունի պարզ պատասխան. այն ֆիքսեց, որ այդ պահին դա 29 հոգու ընդդիմությունն էր, և ոչ՝ 270 հազարի։ Չլիներ այդպես, ոչ մի իշխանություն չէր գնա նման քայլի։ Ինչո՞ւ է իշխանությունը «Հայաստան» դաշինքից երեք հոգու այդքան հեշտ պահում բանտում. նույն պատճառով՝ չի տեսնում 29-ի հետևում 270 հազարի գործոնը։
Եվ, վերջապես, կա ամենամեծ ընտրազանգվածը՝ 800 հազարը, որը մնաց տանը։ Անհնարինության չափ դժվար է հասկանալ հասարակության այս ամենամեծ խմբի մոտիվացիաները։ Դա երկարատև ուսումնասիրություն է պահանջում։ Մի բան թվում է իրատեսական՝ ճիշտ աշխատելու, ճիշտ ձևակերպումների ու երկխոսության ճիշտ խողովակներ ձևավորելու դեպքում այս 800  հազարից մի զգալի հատված կարող է ներգրավվել հանրային պրոցեսում։
Ես չեմ ասում, որ նրանք կդառնան 29+7-ի նոր լրացուցիչ հենարանը։ Ավելին, նրանք կարող են երբեք չընդունել 29+7-ը, բայց նրանք 400 հազարի և 680 հազարից անխուսափելիորեն պոկվող շերտերի հետ կարող են ձևավորել նոր մթնոլորտ երկրում, քաղաքական- հասարակական նոր հոսանքներ, հետևաբար՝ նոր իրավիճակ։ Հայաստանն այսօր փակուղի է, որից դուրս գալու ելքը հանրային նոր կոնսոլիդացնող գաղափարներն են և պրոցեսները։
 
Շարունակելի
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Հասարակությունը կալկուլյատոր չէ


680 հազարանոց «հայկական բանակի» հարձակմանը Հայաստանը դիմադրում է մեծ դժվարությամբ։ Բազմաթիվ արշավանքներ, ցեղասպանություն, 37 թիվ և երկու համաշխարհային պատերազմ տեսած Հայաստանը այս անգամ թերևս ամենամոտն է փլուզմանը։ Մենք կորցնում ենք թե՛ պետությունը, թե՛ հայրենիքը։
«Երկրորդ բանակը», որն արնաքամ է անում պետությունը, արտագաղթի բանակն է։ Բոլորիս շենքերի թեման` ամիսը մեկ-երկու ընտանիք գնում է, բոլորիս դպրոցական երեխաների լուրը՝ այս կամ այն դասարանցին ընտանիքով գնաց, և այլն։
«Երրորդ բանակը» անտարբերների ամենամեծ միավորումն է։ Այս մարդկանց շատ քիչ բան է հետաքրքրում, հիմնականում` սեփական բարեկեցությունն ու սեփական ստվերը։ Հայաստանը` որպես պետություն, նրանց աշխարհընկալումից դուրս է։
«Դիմադրության բանակը» ՄՈԲ-ի պես մի բան է՝ անկազմակերպ, առանց կոորդինացիայի, առանց ռեսուրսային ապահովման (մոտավորապես՝ առանց զրահաբաճկոն ու սաղավարտ), շարքերում` անառողջ մթնոլորտ։ Ընդհանրապես չեն հասկացվում դիմադրության հասցեն, ծրագիրը, կառավարման կենտրոնը։
Նման պայմաններում հասարակությունը սրընթաց կազմալուծվելու է, բացելու է բոլոր դռները արտաքին թշնամու առաջ, իսկ երկրում գնալու է ռադիկալ տրամադրությունների խմորում, մեծանալու է ռադիկալ պատկերացումներով ու ոճով խմբերի դերակատարումը։ Սա՞ ենք ուզում։ Ոչ մի նորմալ մարդ սա չի կարող ուզել։
Կարծում եմ` Հայաստանում պառակտման, հասարակության բաժանման կարմիր գծին ենք։ Շատ բաների վերանայման անհրաժեշտություն կա։ Մենք պետք է փորձենք իրար լսել։
Որպես մասնավոր դեպք. չի՛ կարելի ամեն հարց դարձնել խորը կոնֆլիկտի ու բարիկադավորման առարկա։ Վերցնենք սեպտեմբերի 21-ին նախատեսված «գունագեղ» միջոցառումը։ Բնականաբար, կարող են լինել կողմ և դեմ կարծիքներ, բայց մեր խնդիրը չպետք է լինի այդ կարծիքների տերերին իրար դեմ հանելը։ Քաղաքակիրթ աշխարհում կա հստակ օրենք. եթե մի բան բերելու է հասարակության պառակտմանը, եթե վիրավորելու է հասարակության մի հատվածին, եթե ցավ է պատճառելու շատերին, ուրեմն պետք է չարվի։ Հասարակությունը կալկուլյատոր չէ, որ ասես` 680 հազարը մեծ է 400-ից։ Այդպես մտածելու դեպքում մի օր ո՛չ նա կմնա, ոչ՝ մյուսը։


Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Ամենաբարդ ներհասարակական բանակցությունները


Երեկվա ԱԺ հարց ու պատասխանը ծանր, ճնշող տպավորություն թողեց. մեկ հոգու` հոգնած, հեռանկար ցույց չտվող պատասխանները, և ընդդիմության՝ մեկ հոգուն նեղը գցելուն ուղղված բացառիկ նպատակով հարցաշարը, ցույց տվեցին այն ծանր փակուղին, որի մեջ գտնվում ենք մենք։

Հանրային կյանքում խոշոր ընտրազանգվածների միջև պետք է սկսվեն ինտենսիվ «բանակցություններ»՝ ընտրություններին տանը մնացած 800 հազարի և Նիկոլին մերժած 400 հազարի, Նիկոլին քվեարկած 680 հազարի և նրան մերժած 400 հազարի հետ և միջև։ Մենք պետք է հասկանանք նրանց բացատրությունները, լսենք նրանց պայմանները ու փորձենք գտնել փոխզիջումներ։
Բոլոր խոչընդոտները, որոնք խանգարում են փոփոխություններին կողմ քվեարկած 400 հազարի ու տանը մնացած 800 հազարի կոնստրուկտիվ բանակցություններին, պետք է վերացվեն։ Մինչև հակառակորդների, բարեկամների հետ բանակցելը, մենք մեր ներսում պետք է բանակցենք։ Ընդհանուր հայտարարի և ընդհանուր օրակարգի հավանականությունը բավականին մեծ է։ Ներքին բանակցային օրակարգի թիվ մեկ թեման՝ «Ինչպես օգնել Հայաստանին»։

- Գտնենք ճիշտ ձևակերպումներ, ճիշտ ուղերձներ, ճիշտ հռետորաբանություն, ճիշտ հասկանանք հանրային լատենտ տրամադրությունները։

Սա պարարտ հող կստեղծի հանրային-քաղաքական նոր հոսանքների ձևավորման համար։ Հաջորդ քայլը նոր ձևաչափերով քաղաքական- հասարակական միավորների ստեղծումն է։ Դրանք պետք է կազմված լինեն իրական դեմքերից, հանրային լայն մասնակցելիությամբ՝ բացառելով քվոտավորված-ֆեոդալական պատկերացումները։
Որպես ածանցյալ դրսևորում՝ չեմ բացառում, որ կփոխվի նաև ԱԺ այսօրվա տեսքը՝ նոր խմբերի, նոր միավորների բնական ձևավորմամբ։ Այսօրվա պատկերը ոչնչի մասին է։ Նման խնդիրներ ունեցող երկրներում այսպիսի վիճակը երկար չի կարող շարունակվել։

Կփորձի՞ իշխանությունը խանգարել ընտրազանգվածների բանակցություններին. կարծում եմ՝ այո, որովհետև սա վտանգելու է իր կենսական սոցիալական բազան։ Բայց խանգարելն արդյունք չի տա, ու իշխանությունն ինքը ստիպված կլինի նոր բանաձևեր ու նոր՝ ավելի ընդունելի գործելաոճ ընտրել։
Պետք է հիշել նաև, որ իշխանություն կոչվածը մոնոլիտ չէ, ներսում տարբեր շրջանակներ տարբեր ռեակցիաներ են տալիս։
Իշխանությունը կոնսոլիդացվում է, երբ իր դեմ պրոցեսը գնում է «կախելու, բռնելու, դավաճանության և հողատվության» տրամաբանության մեջ։ Դա նրա՝ պաշտպանվելու իրավունքն է։ Իսկ եթե հանրային նոր կոնսոլիդացիոն գաղափարներն ունեն լուծումներ գտնելու և երկիրը աղետից դուրս բերելու ռացիոնալ նպատակ, ապա իշխանության մեջ նույնպես սկսվում են խմորումներ։ Իշխանության մեջ էլ կան լատենտ տրամադրություններ. շատերը հասկանում են, որ սա վիճակ չէ, ու լուծումներ են պետք։
Պետության փլուզումը կասեցնելու համար Հայաստանում կյանքը պետք է քաղաքականացվի։ Ընտրությունները է՛լ ավելի խորացրեցին ապաքաղաքականացվածությունը, և հիմա մենք ավելի բարդ իրականության մեջ ենք։ Մենք պետք է դառնանք քաղաքական հասարակություն, ուրիշ ճանապարհ չկա։ Հետո պետք է դառնանք քաղաքակիրթ հասարակություն։
Այս մոտեցումը և քայլերի ճիշտ հաջորդականությունը, որն առաջարկում եմ, բերելու են Հայաստանում կյանքի նկատելի քաղաքականացման, և նոր քաղաքական վերադասավորումները դառնալու են անխուսափելի։ Բայց պրոցեսները պետք է գնան ոչ միայն արագ, այլև՝ առողջ։


Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Շարունակելի
Քաղաքացիական սառը պատերազմ

Անկախության 30 տարին մենք դիմավորում ենք.

- Կիսանկախությամբ,
- Պարտությամբ՝ տարածքային և մարդկային ծանր կորուստներով,
- Հայկական աշխարհի փլուզմամբ,
- Հայաստանյան հասարակության ներքին խորը պառակտվածությամբ։

Հնարավո՞ր է արդյոք այս կետից վերելք. միանշանակ՝ այո։
Իհարկե, հնարավոր է ունենալ հայկական վերածնունդ և տարածաշրջանային նոր իրողությունների պայմաններում սկսել Հայաստանի՝ որպես ժամանակակից, 21-րդ դարի պետության կառուցումը։
Այս ճանապարհին ամենամեծ խնդիրը քաղաքացիական սառը պատերազմն է, որ այսօր կա Հայաստանում։ 400 հազարը, 680 հազարը և 800 հազարը գտնվում են խորը արժեհամակարգային հակամարտության մեջ։ Մենք չպետք է խուսափենք այս խնդրից, չպետք է թաքցնենք այն։ Լրիվ հակառակը, պետք է բաց խոսենք դրա մասին, փորձենք լսել իրար ու այդպես լուծումներ գտնել։ Հակառակ դեպքում չի հասկացվում, թե ուր կգնանք։
Մենք գրեթե անհամատեղելիության սահմանին ենք։ Ու ոչ մի ձևական համերգ այն չի կարող շտկել։
Նույն օրվա մեջ չի կարող լինել սահմանային բախում՝ զոհերով, և ռեստորանային աղմկոտ քեֆեր։ Այդպես մենք մենակ ենք թողնում թե´ զինվորին, թե´ նրանց ծնողներին, թե´ բանակին, թե´ պետությանը։
Մենք չպետք է վախենանք ասել, որ ընկերների, բարեկամների միջև առաջանում է անհաղթահարելի լարվածություն՝ ընտրազանգվածին պատկանելու պատճառով։ Եվ դա չի վերանում ընտրության հաջորդ օրը, որովհետև սա քվեաթերթիկի ընտրության հարց չէր. սա արժեհամակարգային ընտրություն է։
Ես կարծում եմ, որ մենք պետք է պարզ ձևակերպենք մեր տեսակետը՝ 680 հազար ընտրազանգվածի արածի մասին.

- 680 հազարը չհասկացավ, որ երկրի շահը պահանջում էր պարտված պատերազմից հետո ունենալ նոր բանակցող՝ բարդ բանակցություններում։
- 680 հազարը մեզ զրկեց ավելի շահեկան բանակցելու հնարավորությունից։
- 680 հազարը հնարավորություն տվեց, որ աշխարհում մեր մասին ասեն՝ «մենք կարծում էինք, թե հայերն արժանապատիվ ժողովուրդ էին. նման բան չէինք պատկերացնում»։
- 680 հազարը թույլ չի տալիս Հայաստանին՝ հասկանալ սխալները, անել արագ հետևություններ, ճիշտ հաշվարկել ապագա ռիսկերը։ Իսկ սա նոր վտանգի նախաշեմն է։
- 680 հազարը թույլ չի տալիս, որ Հայաստանը մի փոքր տարանջատվի պարտության բեռից։ Հիմա Հայաստանն ու պարտությունը նույն հասկացությունն են։

680 հազարի ճնշող մեծամասնությունը սա չի հասկանում, մանիպուլյացիաների զոհ է՝ Հ1-ի ու Նիկոլի գերին, հատուկ քարոզչատեխնոլոգիաների զոհը, տասնամյակներով չկրթվելու հետևանքը։
Բայց սա չպետք է դառնա թշնամանքի և վիրավորանքների առարկա։ Որքան էլ դու ուզես դիմացի շենքի սալյուտ խփողին խեղդել, միևնույն է, դա չէ լուծումը։ Նրանք շատ են։ Սա բարդ աշխատանք պահանջող խնդիր է։ Պետք է գտնել նրանց հետ ճիշտ խոսելու լեզուն, ճիշտ բանաձևերը և ճիշտ մարդկանց։

Մենք հիմա քաղաքացիական սառը պատերազմի մեջ ենք. սա շատ վատ ներկա է, և լրիվ անհեռանկար ապագա։ Նրանք, ովքեր այսպես են մտածում, անկախ նրանից , թե այս պահին ՝ քաղաքական- հանրային պրոցեսներում որտե´ղ են գտնվում, ընդդիմությա՞ն մեջ, թե՞ իշխանության, իրար բնական դաշնակից են։
Հաջորդը երկրի հեռանկարի մասին պատկերացումներն են։ Այստեղ մենք կարող ենք լինել և´ դաշնակից, և´ մրցակից, ու այդ մրցակցությունից վախենալ պետք չէ, դա զարգացման տանող մրցակցություն է, դա անձնային և կոլեկտիվ աճի բերող մրցակցություն է։ Ու կգա մի պահ, երբ «մուրճով լիդերը» կհամարվի անցյալ դար, իսկ «դավաճաններին կախելու» կոչերը՝ դատարկախոսություն։

Հ.Գ. Ապշեցուցիչ է իշխանության պաթոլոգիկ համառությունը սեպտեմբերի 21-ի համերգի թեմայով։ Պարզ երևում է, որ հասարակության մի զգալի հատված դեմ է, որ դա բերելու է հասարակության պառակտմանը, վիրավորելու է հասարակության մի հատվածին, ցավ է պատճառելու շատերին։ Սա ինչ համառ տգիտություն է, որ թույլ չի տալիս վերանայել որոշումը։ Սա ստիպում է մտածել, որ 2018-ից բոլոր կարևոր որոշումները կայացվել են ոչ թե գիտելիքի, փորձի, խելքի հիման վրա, այլ՝ տգետ համառության. Դրա համար էլ այս վիճակում ենք։


Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Քննիչ հանձնաժողովի ծուղակը


Քննիչ հանձնաժողովի գաղափարը դարձել է ծուղակ, դեպի ուր իրար քաշում են իշխանությունն ու ընդդիմությունը։ Ի՞նչ է տալու այն։ Քննիչ հանձնաժողով, որը ոչինչ չի քննելու։
Հարցն ունի տեխնիկական և բովանդակային կողմեր։ Տեխնիկական հարցում իշխանությունը իրացնելու է իր առավելությունը. մեծամասնություն են, տիրապետում են լծակներին։
Մանավանդ այս պայմաններում, երբ չկա իրականությունն իմանալու հանրային պահանջ։ Փոխարենն ընդդիմությունը կարող է պայքարել բովանդակային կողմի համար, և ոչ ոք չի կարող խոչընդոտել։ Բայց սա պահանջում է, որ ընդդիմությունն ի´նքը դառնա կրողն այդ բովանդակության։
Մեծ հաշվով, գոյություն ունի քննիչ հանձնաժողովի երկու տարբերակ.

- Մեղավորների նշանակման հանձնաժողով
- Սխալների և հետևությունների հանձնաժողով

Մեղավորների նշանակման հանձնաժողով

Եթե ընդդիմությունն ուզում է, որ այսօրվա հանրային մթնոլորտում և այսօրվա ԱԺ-ում ստեղծվի մի հանձնաժողով, որն իրեն թույլ տա՝ բարձրաստիճան իշխանավորներին մեղավոր կարգել, ապա դա աբսուրդ է։ Լավագույն դեպքում նման հանձնաժողովը վերածվելու է լեզվակռվի և մամուլի համար տեսանյութեր ապահովող միջավայրի, որին հասարակությունը մասնակից չի լինելու։
Բայց այդ դեպքում հանձնաժողով ստեղծելու իմաստ չկա, որովհետև ընդդիմությունը նոյեմբերի 9-ից ցենզուրայի մեջ և դրանից դուրս բոլոր ձևակերպումներով ամեն ինչ ասել է՝ շատ ավելի լայն լսարանների առաջ։ ԱԺ մեծ դահլիճում ամեն ինչ ասվել և արվել է. այդ դեպքում ո՞րն է նոր հանձնաժողովի իմաստը, ո՞րն է նպատակը։ Ինչո՞ւ է ընդդիմությունն ընտրում ամենահեշտ ու ոչինչ չտվող ճանապարհը։ Այդ ո՞ր քննիչ հանձնաժողովն է մինչ այս որևէ օգուտ տվել, որ այս մեկը տա։
Իր հերթին Նիկոլը ում ասես մեղավոր կարգել է՝ բանակցությունները տապալելու համար՝ Քոչարյանին ու Ս. Սարգսյանին, Շուշին հանձնելու մեջ՝ Վանեցյանին, Ծառուկյանին, Ս. Օհանյանին, հասարակ քաղաքացիներին՝ առանց զրահաբաճկոն բայրաքթարի տակ մեռնելու չշտապողներին… ո՜ւմ ասես։ Այդ դեպքում ի՞նչն է խանգարելու Նիկոլին՝ նույն անթարթ հայացքով պատերազմի ամեն էպիզոդի համար նոր մեղավորներ հայտարարելը՝ ում ուզի, երբ ուզի, ինչքան էլ անհեթեթ լինի. միևնույն է, նրա խմբակցությունը դակելու է։
Սա է Հայաստանի՝ որպես պետություն, այսօրվա լրջության աստիճանը։ Ինչ է, կարծում եք, որ Անվտանգության Խորհրդի անդաները, ԱԱԾ կամ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները կգան կերդվե՞ն՝ ասել միայն ճշմարտությունը և ոչինչ բացի ճշմարտությունից … Անող լինեին՝ վաղուց կանեին։ Եվ վերջապես ճշմարտությունը սև ու սպիտակ չէ՝ միայն այն չէ´, ինչ ասում է Նիկոլը կամ ինչն ասվել է միտինգներում։
Իսկապես պետք է ուղիղ հարց տալ. ո՞րն է մեր ակնկալիքը քննիչ հանձնաժողովից, որ նման սևեռվածությամբ կարևորում ենք այն։ Եվ արդյո՞ք ավելի ճիշտ և արդյունավետ չէր լինի՝ «հանձնաժողով» ստեղծել ոչ թե ՔՊ-ի, այլ՝ հասարակության հետ համագործակցությամբ։
Այսօրվա հանրային անտարբերության պայմաններում, եթե Նիկոլն ասի, որ պատերազմ չի եղել ու հետևաբար պարտություն չի եղել՝ հանձնաժողովի ՔՊ-ական անդամները միաբերան կրկնելու են նույնը։
Կա նաև այլ նրբություն. եթե պատերազմի օրերին եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք հետո դարձել են ընդդիմադիրներ, նրանք ինդուլգենցիա՞ են ստանում։
Այս կամ որևէ այլ ընդդիմությունը պետք է փոխի շեշտադրումները և այդ դեպքում կունենա նոր իրավիճակ։
Պետք է թեմային տալ հանրային պրոցեսի կարգավիճակ։ Պետք է ամեն կերպ ձգտել, որ հասարակությունը սկսի իրեն հարցեր տալ՝ ինչո՞ւ այսպես եղավ, ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ խաղաղ Երևանում հայտնվեցին ռմբապաստարանների հայտարարություններ, ինչպե՞ս հարյուրավոր կմ հեռավորության սահմանը եկավ կանգնեց մեր դռանը, ինչո՞ւ ունեցանք այսքան զոհ, ու այսպես՝ հարցերի մեծ շարան։
Քննիչ հանձնաժողով պետք է՝ այս հարցերը բարձրացնելու և հասարակությանը մասնակից դարձնելու համար։ Բայց այդ դեպքում այն պետք է կոչվի բոլորովին այլ կերպ՝ խաղաղության և պատերազմի հանձնաժողով։


Շարունակելի

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Խաղաղության և պատերազմի քննիչ հանձնաժողով
Մաս 2


Քննիչ հանձնաժողովի խնդիրը ոչ թե մեղավորներ գտնելը կամ առավել ևս նշանակելն է, այլ հետևությունները՝ նոր պատերազմների և նոր սխալների կանխարգելման նպատակով։ Հետևություններ՝ ապագայի համար։ Կարո՞ղ ենք վեր կանգնել մեղավորության նեղ շրջանակից։
Մեղավորի կամ մեղավորների ու նրանց մեղքի բաժնի որոշումը քաղաքական և իրավական այլ պրոցես և այլ գործիքակազմ է ենթադրում։ Դա չի լինելու ԱԺ-ում, դա չի լինելու հանձնաժողովում։
Մենք պետք է ժամանակի բավականին երկար հատվածի համար, որպես պետություն, հասկանանք մեր սխալները։ Դրանք չեն եղել մեկ օրում, չեն եղել մեկ ոլորտում, չեն եղել անսպասելի, չեն եղել մակերեսային։
Մինչև չստիպենք, որ հասարակությունն իրեն տա դժվար հարցեր ու ստիպված լինի լսել դժվար պատասխաններ, մեր երկիրը դուրս չի գալու շոկից, և երկրի փլուզումը չի կանգնելու։
Եթե սա չարվի, ապա թեման կդառնա ընդամենը կաբինետային քննարկման առարկա, որից իշխանությունը դարձյալ կարող է հաղթող դուրս գալ, ինչպես հունիսի 20 –ի ընտրություններից։ Բայց պետությունը դրանից ոչ մի կերպ չի շահելու։ Ինչ-որ մի սենյակում իշխանությունը կհաղթի ընդդիմությանը։ Հետո՞ ինչ։

Ազգային խայտառակություն է, երբ երկրի ողջ իրականությունը և ընթացքը փոխած ծանր պատերազմից ու պարտությունից հետո հասարակությանը չի անում հարցադրումներ։ Խայտառակությունը մի կողմ. ապագայի համար խիստ վտանգավոր է՝ այսօր չտալ հարցեր ու չանել հետևություններ։
Եթե մենք չենք ուզում հասկանալ խորքային սխալները, ինչպե՞ս ենք հետևություններ անելու։ Ինչպե՞ս ենք գալիք փուլերում դրանցից խուսափելու։ Եթե նույնիսկ պատերազմի հավանականությունը նվազի, ու իրոք գա խաղաղության դարաշրջան, ապա այս տարածաշրջանում խաղաղությունը խիստ մրցակցային ու խիստ ռիսկային է՝ բազմաթիվ նրբությունների վրա հիմնված։ Եթե մենք չունենանք հասարակական, ազգային կոնսենսուսի հիման վրա մշակված կարմիր գծեր, սկզբունքներ, ապա խաղաղ դարաշրջանում մեր կորուստները կարող են լինել նույնքան շոշափելի։
Իշխանությունը օբյեկտիվորեն՝ տեխնիկական կողմում, ուժեղ է. նա ԱԺ-ում մեծամասնություն է։ Պարզվեց, որ ավելի ճկուն է և արագ է որոշումներ կայացնում։
Հանձնաժողովի աշխատանքի տեխնոլոգիաների հարցում հնարավորությունները գրեթե հավասարվում են, և ընդդիմությունն ունի գրագետ քայլերի լուրջ պոտենցիալ։ Կկարողանա՞, թե՞ չէ, այլ խնդիր է։ Գուցե կարողանա, գուցե՝ ոչ։ Գուցե իշխանությունը դարձյալ ավելի ճկուն գտնվի։
Հանձնաժողովի աշխատանքների բովանդակության առումով, ընդդիմությունն ունի դոմինանտ դառնալու ահռելի հնարավորություն։ Այստեղ ընդդիմության շանսերը շա´տ ավելի մեծ են։
Դրա համար պետք է գտնել ճիշտ բովանդակային ձևակերպումներ, որոնք հասարակությանը կներքաշեն պրոցեսի մեջ։ Պետք է գտնել աշխատանքային ֆորմատներ՝ հանրության տարբեր շրջանակներին անմիջական մասնակիցը դարձնելու խաղաղության և պատերազմի շուրջ քննարկումներին։ Պետք է վերանայել մի շարք մոտեցումներ։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Քննիչ հանձնաժողովի և հասարակության հարցերը

Մաս 3

Մեկ տարի առաջ այս օրը դեռ խաղաղ էր, Արցախը պետություն էր, Հայաստանը փլուզված չէր։ Իսկ մենք այս ողբերգության հարցերի պատասխանները փորձում ենք հիմա ինչ-որ հանձնաժողովում գտնել։
Առանց հասարակության՝ քննիչ հանձնաժողովը կդառնա տեխնիկական գործոն։ Իշխանությունը այն կնախաձեռնի, իր ցանկալի հունով կտանի, իր անհրաժեշտ-ցանկալի եզրահանգումները անել կտա։
Սրանից խուսափելու և ավելի լուրջ արդյունքի համար պետք է.
- Բովանդակություն
- Հանրային ընդգրկում

Ընդհանրապես երկրի ողջ ընթացքը, տարածաշրջանի ողջ տրամաբանությունը փոխած զարգացումները հնարավոր չէ քննել «պատերազմի հանձնաժողով» կոչված ֆորմատում։

Կամ երկու տարբերակ. կա´մ լայն ֆորմատով դիմել հանրությանը ու միասին սկսել լայն քննարկումներ, կա´մ էականորեն նեղացնել հարցերի շրջանակը։ Այդ շրջանակը դարձնել այնքան կոնկրետ, որ մանևրելու շանսը փոքրանա, ու այնքան հստակ, որ լայն լսարան կոնսոլիդացվի այդ հարցերի շուրջ։

Օրինակ. «Պատերազմի՝ վաղաժամ դադարեցման առաջարկը (առաջարկները) մերժելու հարցի քննիչ հանձնաժողով»։
Այս հարցում կան լրջագույն դերակատարների հրապարակային հայտարարություններ՝ ՌԴ նախագահ Վլ. Պուտին, ՀՀ վարչապետ՝ Ն. Փաշինյան, Ադրբեջանի նախագահ, ԱԱԾ ԺՊ Մ. Համբարձումյան, ԳՇ պետ Օ. Գասպարյան և այլն։
Սա ամենամութ հարցն է, որը պետք է քննվի։ Մյուս կողմից՝ ամենակոնկրետ հարցն է, և մանևրելու հնարավորությունները մեծ չեն։

Այլ հարցեր.

1. Հուլիսյան դեպքեր։ Ի՞նչ է տեղի ունեցել իրականում։
2. Ինչո՞ւ էր իշխող խմբակցության ղեկավարը պատերազմից ընդամենը շաբաթներ առաջ հայտարարում, որ Թուրքիան հնարավոր պատերազմին չի միջամտի։ Ո՞ւմ շահն էր սպասարկում այդ հայտարարությունը։ Ի դեպ, այդ անձը հիմա ԱՄՆ-ում դեսպան է։
3. Ստվերային բանակցություններ։ Ո՞վ է մասնակցել, որտե՞ղ, ինչի՞ շուրջ, հետո ի՞նչ եղավ։
4. Գրոհայինների տեղակայում Ադրբեջանում։ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, որ սեպտեմբերի 23-ին արդեն 7700 գրոհային է տեղափոխվել։ Սա հսկայական թիվ է. ինչո՞ւ չի իմացվել շուտ, ինչո՞ւ չի կանխվել, չի խփվել նրանց տեղափոխող օդանավը, ինչո՞ւ չի բարձրացվել միջազգային աղմուկ։ 7700 –ը հավի ճուտ չեն, որ աննկատ բերվեն։ Շաբաթներ առաջ են մամուլում եղել փաստեր, որ թուրքերը գրոհայիններ են հավաքագրում և տեղափոխում Ադրբեջան։ Ի՞նչ աշխատանք է կատարվել դրա շուրջ ՌԴ հետ, Մինսկի խմբի հետ։
5. Անվտանգության Խորհրդի անդամների անհատական պահվածքը, նիստերի ձայնագրությունները։ Պատերազմի օրերին տեղի են ունեցել ԱԽ նիստեր։ Քննարկվել են ճակատագրական հարցեր, որոնք վերաբերել են հազարավոր կյանքերի, որոնք վերաբերել են պատերազմի ընթացքին և պատերազմի դադարեցմանը։ Պետության շահի տեսակետից շատ կարևոր է մասնակիցների անհատական հայտնած կարծիքը կամ անհատական լռությունը. նրանցից շատերն այսօր բարձրաստիճան պաշտոնյաներ են, ոմանք էլ՝ ինքնաինդուլգենցիա ձևակերպած։ Պետության շահի տեսակետից՝ սա այն հարցը չէ, որի շուրջ կարելի է լռելյայն գալ կոնսենսուսի՝ մեղավոր համարել միայն Նիկոլին։ Ենթադրելի է, որ այնտեղ քննարկվել և որոշվել են ճակատագրական հարցեր։ Եվ այս աղետից հետո կարևոր է հասկանալ ԱԽ-ի՝ որպես պետական ինստիտուտի դերակատարումը և կոնկրետ անձանց դերակատարումը։

Հիշեցման կարգով՝ պատերազմի օրերին ԱԽ նիստերը տեղի են ունեցել սեպտեմբերի 27, 28, 30, հոկտեմբերի 14, 19։
Այս հարցերը պետք է ստանան պատասխան


Օրեր առաջ հրապարակել էի պատերազմին վերաբերող հարցադրումների շարք՝ նպատակ դնելով հանրային ուշադրության սևեռումը։
ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը համարում եմ անիմաստ և կեղծ քայլ։ Այսօրվա ԱԺ-ում նման հանձնաժողովը չի տալու որևէ հարցի պատասխան։ Լրիվ հակառակը. այն հանձնաժողով է՝ պատասխանները լղոզելու համար։ Ինձ համար անհասկանալի է նաև ընդդիմադիր խմբակցությունների դիրքորոշումը, երբ նրանք կարևորություն են տալիս այսօրվա ԱԺ-ում ստեղծվելիք քննիչ հանձնաժողովի գաղափարին։
Շատ ավելի կարևոր է հասարակության մեջ առողջ և անկեղծ քննարկումը՝ հանրային ակտիվ շրջանակների մասնակցությամբ։ Ի վերջո, պետք է դադարենք լինել մեկօրյա պետություն՝ իր մեկօրյա հասարակությամբ, երբ պատերազմի շուրջ քննարկումները խտանում են, ասենք, միայն սեպտեմբերի 27-ի տարելիցին, իսկ հետո ցրվում-մոռացվում։
Մեկ անգամ ևս ներկայացնում եմ մի խումբ հարցեր, որոնք գուցե ամբողջական չեն, բայց կարող են դառնալ առարկայական քննարկման հիմք։
Հիմնական հարցերը երկուսն են՝ ա/ խաղաղ բանակցությունները փակուղի բերելը և պատերազմի հանգեցնելը, բ/ պատերազմը վաղաժամ դադարեցնելու առաջարկը (առաջարկները) մերժելը։
Երկրորդ հարցի շուրջ կան լրջագույն դերակատարների հրապարակային հայտարարություններ՝ ՌԴ նախագահ Վլ. Պուտին, ՀՀ վարչապետ Ն. Փաշինյան, Ադրբեջանի նախագահ, ԱԱԾ ԺՊ Մ. Համբարձումյան, ԳՇ պետ Օ. Գասպարյան և այլն։ Սա ամենամութ հարցն է, որը պետք է քննվի։ Մյուս կողմից՝ ամենակոնկրետ հարցն է, և մանևրելու հնարավորությունները մեծ չեն։ Ի վերջո, մենք պետք է հստակ իմանանք՝ եղե՞լ է նման բան, թե՞ ոչ։ Առանց այս հարցի սպառիչ պատասխանի մենք չենք կարող կոչվել քաղաքակիրթ պետություն և քաղաքակիրթ ժողովուրդ։
Այս հարցերն ունեն իրենց ենթահարցերը, որոնք անպայմանորեն պետք է մանրամասն քննարկվեն.

1. Հուլիսյան դեպքեր. ի՞նչ է տեղի ունեցել իրականում:
2. Ինչո՞ւ էր իշխող խմբակցության ղեկավարը պատերազմից ընդամենը շաբաթներ առաջ հայտարարում, որ Թուրքիան հնարավոր պատերազմին չի միջամտի։ Ո՞ւմ շահն էր սպասարկում այդ հայտարարությունը։ Ի դեպ, այդ անձը հիմա ԱՄՆ-ում դեսպան է։
3. Ստվերային բանակցություններ. ո՞վ է մասնակցել, որտե՞ղ, ինչի՞ շուրջ, հետո ի՞նչ եղավ։
4. Գրոհայինների տեղակայում Ադրբեջանում. Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, որ սեպտեմբերի 23-ին արդեն 7700 գրոհային է տեղափոխվել, ինչի մասին իրենք հետո են իմացել։ Սա հսկայական թիվ է. ինչո՞ւ չի իմացվել շուտ, ինչո՞ւ չի կանխվել, չի խփվել նրանց տեղափոխող օդանավը, ինչո՞ւ չի բարձրացվել միջազգային աղմուկ։ 7700 –ը հավի ճուտ չեն, որ աննկատ բերվեն։ Շաբաթներ առաջ միջազգային մամուլում եղել են փաստեր, որ թուրքերը գրոհայիններ են հավաքագրում և տեղափոխում Ադրբեջան։ Ի՞նչ աշխատանք է կատարվել դրա շուրջ ՌԴ հետ, Մինսկի խմբի հետ: Միաժամանակ՝ դեռևս սեպտեմբերի 13-ին ԱԳՆ Զ. Մնացականյանը մամլո ասուլիսում հայտարարում է, որ տեղյակ են ռազմական կուտակումների և գրոհայինների խմբերի՝ Ադրբեջան տեղափոխվելու մասին։ Պաշտոնական աղբյուրներն, այսպիսով, միմյանց հետ խորը հակասությունների մեջ են։
5. Անվտանգության Խորհրդի անդամների անհատական պահվածքը, նիստերի ձայնագրությունները։ Պատերազմի օրերին տեղի են ունեցել ԱԽ նիստեր։ Քննարկվել են ճակատագրական հարցեր, որոնք վերաբերել են հազարավոր կյանքերի, որոնք վերաբերել են պատերազմի ընթացքին և պատերազմի դադարեցմանը։ Պետության շահի տեսակետից շատ կարևոր է մասնակիցների անհատական հայտնած կարծիքը կամ անհատական լռությունը. նրանցից շատերն այսօր բարձրաստիճան պաշտոնյաներ են, ոմանք էլ՝ ինքնաինդուլգենցիա ձևակերպած։ Պետության շահի տեսակետից՝ սա այն հարցը չէ, որի շուրջ կարելի է լռելյայն գալ կոնսենսուսի՝ մեղավոր համարելով միայն Նիկոլին։ Ենթադրելի է, որ այնտեղ քննարկվել և որոշվել են ճակատագրական հարցեր։ Եվ այս աղետից հետո կարևոր է հասկանալ ԱԽ-ի՝ որպես պետական ինստիտուտի դերակատարումը և կոնկրետ անձանց դերակատարումը։ Հիշեցման կարգով՝ պատերազմի օրերին ԱԽ նիստերը տեղի են ունեցել սեպտեմբերի 27, 28, 30, հոկտեմբերի 14, 19։