Urvakan
467 subscribers
140 photos
1 video
65 links
Download Telegram
Փառատոնի բացման կարևոր իրադարձություններից մեկը նոր ակադեմիական երաժշտության դասական Էդուարդ Հայրապետյանի պիեսի համաշխարհային պրեմիերան է: Էդուարդ Հայրապետյանի երաժշտական կարիերան ոչ տրիվիալ ընթացք է ունեցել. ավարտելով Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ կոմպոզիտորն անմիջապես համալրում է ակադեմիական աշխարհի այնպիսի հայտնի ստեղծագործողների շարքերը, ինչպիսիք են Սոֆյա Գուբայդուլինան, Ալֆրեդ Շնիտկեն և Էդիսոն Դենիսովը: Ի տարբերություն իր գործընկերների, Հայրապետյանի երաժշտությունը չհասցրեց հայտնվել պետական մշակութային շրջանակների հայեցողության տակ, այլ հաջողությամբ հնչեց արտասահմանյան փառատոններում:

Հատուկ Ուրվական փառատոնի համար Էդուարդ Հայրապետյանը գրել է «Քամի» ստեղծագործությունը, որը կկատարի Ասոնանս անսամբլը: Կոմպոզիտորին առաջին անգամ հանդիպել ենք 2020թ.-ին, երբ նա վաղ առավոտյան Կոմպոզիտորների Տան համերգասրահում աշխատում էր նոր ստեղծագործության վրա: Այս հանդիպումը ամուր և արգասաբեր բարեկամության սկիզբն էր: Հենց նույն օրը առաջարկեցինք պարոն Հայրապետյանին պիես գրել փառատոնի համար:

Պիեսի ստեղծման աշխատանքները համընկան համաճարակի և Արցախյան պատերազմի հետ: Այս երկու իրադարձություններն էլ իրենց ազդեցությունն են թողել կոմպոզիտորի ստեղծագործության վրա և արտացոլվել են ոչ միայն երաժշտության մեջ, այլ նաև ստեղծագործության վերնագրի: Ինչպես նշում է հենց Էդուարդ Գրիգորևիչը, այս վերնագիրը արտացոլում է այն փոթորիկը, որն անցավ մեր կողքով և տեղի ունեցավ մեր ներսում` սերմանելով քաոս և տանելով մեզ դեպի անհայտություն: Սակայն Հայրապետյանը որոշում է պիեսն ավարտել պայծառ ապագայի հույսի նոտայով, որն այնքա՜ն անհրաժեշտ է առաջ գնալու համար:

Tickets on sale now
23 – 25 Sep. – Dilijan, Armenia
@urvakan
Այս տարվա Ուրվական փառատոնի մեկնարկին մնացել է ընդամենը 2 շաբաթ: Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը մինչ թանկացումը:

Բաց մի թողեք այս իրադարձությունը:

Tickets on sale now
23 – 25 Sep. – Dilijan, Armenia
@urvakan
Վինսենթ դե Բելլևալը և Նիկոլաս Ջաարը Ուրվականի ընթացքում կներկայացնեն «Retaining The Energy, But Losing The Image» նախագիծը, հանդես կգան իրենց դուետով և հրավիրված արտիստների հետ համատեղ կենդանի կատարումներով:

Կոմպոզիտորների տան Բեթհովեն համերգասրահի նախասրահում նրանք կտեղադրեն ձայնային սարքավորում (Պանչո Բերտինի և Ադամ Պաիկովսկու հետ համատեղ մշակված), որը բաղկացած է ձայն և լույս կլանող և արձակող 10 պտտվող պարաբոլիկ ռեֆլեկտորներից: Այդ ռեֆլեկտորները սկանավորում են շենքի ներքին ծավալը՝ ստեղծելով հնչյունային ու տեսողական արտացոլումների անընդհատ փոփոխվող էկոհամակարգ: Իրենց բազմակողմանի և պարաբոլիկ ձևի շնորհիվ ռեֆլեկտորներն արձակում են ակտիվ լսում առաջացնող կիզակետավորված ձայնական դաշտեր:
«Retaining The Energy, But Losing The Image»-ը կմեկնարկի սեպտեմբերի 23-ին ժամը 16:00 և կգործի փառատոնի ողջ ընթացքում: Նախագծի հեղինակները՝ Վինսենթ դե Բելլևալը և Նիկոլաս Ջաարը, Ուրվականի որոշ արտիստների հետ միասին ամեն օր հանդես կգան իմպրովիզացիոն կատարումներով: Այսպիսով, փառատոնի այցելուներին սպասվում է հինգ միանգամայն տարբեր կենդանի կատարումներ։

Վինսենթ դե Բելլևալը հիմնել է մի գործունեություն, որի մաս են կազմում տարածական դիզայնը, քանդակագործության և տեխնոլոգիական ոլորտի հետազոտություններն ու զարգացումները: Ապրելով Ստոկհոլմում՝ Վինսենթը զբաղվում է ինստալյացիաներով, բեմի և օբյեկտների դիզայնով: Նա համագործակցել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Amnesia Scanner-ը, Nicolás Jaar-ը և Arca-ն, մասնակցել է նախագծերում, որոնք ներկայացվել են Curve Gallery-ում (Լոնդոն), Palais Garnier-ում (Փարիզ), Volksbühne-ում (Բեռլին), MONA-ում (Հոբարտ) և շատ այլ վայրերում:

Նիկոլաս Ջաարը չիլիա-պաղեստինյան ծագումով ամերիկացի էլեկտրոնային երաժիշտ է: 2008թ.-ից ի վեր նրա երաժշտությունը ընդգրկում է էմբիենտ, նոիզ, փոփ և ակումբային երաժշտական ժանրերից էլեմենտներ: Նրա ամենահայտնի նախագծերից են` Against All Logic, Darkside: 2013թ.-ից նա ղեկավարում է Other People լեյբլը՝ թողարկելով Lydia Lunch, Pierre Bastien, William Basinski, Vtgnike, Lucrecia Dalt, Sary Moussa, Patrick Higgins և այլ արտիստների երաժշտությունը:

Tickets on sale now

23 – 25 Sep

@urvakan
«Ուրվականը հետաձգվում է 2023թ.։

Ծանր սրտով մենք դադարեցրել ենք այս տարվա փառատոնի հետագա բոլոր աշխատանքները և Ուրվականը տեղափոխել ենք 2023 թվական: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հակամարտության սրումը մեզ համար շոկային էր, և չնայած այն հանգամանքին, որ կողմերը եկել են զինադադարի համաձայնությա, դժվար է կանխատեսել, թե ինչպես իրավիճակը կզարգանա առաջիկա օրերին։

Նման որոշում դժվար էր կայացնել, քանի որ մենք առաջին անգամ չենք հետաձգում մեր աշխատանքները։ 2020 թվականին COVID-ի համաճարակն ամբողջ աշխարհում կասեցրեց իրադարձությունները, այնուհետև Արցախում և Ուկրաինայում մոլեգնող պատերազմները որոշ ժամանակ թույլ չտվեցին մեզ նույնիսկ մտածել նոր փառատոնի անցկացման մասին։ Այս տարի մենք փորձեցինք վերագործարկել «Ուրվականը»՝ հաշվի առնելով նոր իրողությունները, որոնց առջև կանգնած են մեր տարածաշրջանը և աշխարհը: Մինչ մենք կազմակերպում էինք փառատոնը, փառատոնային որոշ թեմաներ էլ ավելի իրական դարձան, և այժմ նորից ականատես ենք դառնում ավտորիտար առաջնորդների ագրեսիվ գործողությունների։

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Գորիսը, Սոթքը, Ջերմուկը և սահմանամերձ հայկական տարածքներ։ Այս պահի դրությամբ արդեն կա ավելի քան 100 զոհ Հայաստանի զինվորականների, ինչպես նաև մի քանի քաղաքացիական անձանց շրջանում։ Երկու երկրների սահմանի մոտ հարձակումները սարսափելի իրականություն են, որոնք եղել են 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժելու հետևանք: Այդ ժամանակվանից ի վեր Արցախի բնակավայրերը գնդակոծվում են ամեն ամիս, սակայն այս ամենը գրեթե չի լուսաբանվում միջազգային նորություններով: Հիմա տարբերությունն այն է, որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքներում գտնվող քաղաքների վրա։

Անկախ հրադադարի գործող համաձայնագրից, իրավիճակի անորոշությունը չափազանց ուժեղ է, և մեր առաջնահերթությունը մեր հյուրերի և արվեստագետների անվտանգությունն է։ Փառատոնի անցկացմանը մնացել է ընդամենը մեկ շաբաթ, այնպես որ, եթե նույնիսկ ամեն ինչ հանգիստ լինի, երկրում տրամադրությունները ներկայումս հեռու են մշակութային օրակարգից։
Երեկ մենք հանդիպում ունեցանք Տավուշի քաղաքապետարանի հետ․ այս տարի հենց այս մարզում էր իրականացվելու փառատոնը։ Լինելով ադրբեջանական սահմանին մոտ՝ նրանք մտահոգված են ռիսկերով և մեզ խորհուրդ չեն տալիս այս պահին շարունակել փառատոնի պլանավորումը։


Մեզ համար դա հեշտ որոշում չէ, բայց հուսով ենք, որ մեր ընկերներն ու հանդիսատեսը կշարունակեն աջակցել մեզ: Մենք կանգնած ենք Հայաստանի կողքին և հույս ունենք, որ վերջապես կգա Ուրվականի ժամանակը։

Խնդրում ենք այցելել մեր սոցցանցերի էջեր՝ այս հակամարտության պատմության մասին որոշ տեղեկություններ գտնելու համար, ինչպես նաև տեսնելու Հարավարևելյան Հայաստանի սահմանին տուժածներին և հազարավոր փախստականներին օգնելու ուղիների ցանկը:

Ձեր տոմսերի գումարը վերադարձնելու համար խնդրում ենք ուղղակիորեն կապվել այն կառույցի հետ, որտեղից գնել եք տոմսը։ Դուք կարող եք պահել այն ապագա փառատոնի համար կամ նվիրաբերել տոմսի գումարը։ Մենք շուտով կներկայացնենք, թե աջակցության ինչ տարբերակներ ենք առաջարկում։

Մենք անհամբեր սպասում ենք շատ շուտով վերամիավորվել այլ հանգամանքներում»։