Թուրքիան այսօր
674 subscribers
2.49K photos
630 videos
18 links
Ամենօրյա օպերատիվ լրատվություն Թուրքիայից։
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇬🇪🇹🇷 Թուրք և վրացի երկրպագուները խաղից առաջ ծեծկռտուք են կազմակերպել Դորտմունդի մարզադաշտում։

Մի քանիսը հեռացվել են մարզադաշտից:

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
Թուրքիան այսօր
‼️ Թուրքիայում հարցում է անցկացվել` «Պե՞տք է արտահերթ ընտրություններ լինեն» հարցով։ ✅️ «Այո» - 45,9% ❌️ «Ոչ» - 39,1% ❓️ «Չգիտեմ» - 15% «Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
‼️ Հարցման երկրորդ մասը հետևյալն է` «Ու՞մ կտայիք ձեր ձայնը, եթե այս կիրակի ընտրություններ լինեին»։

1️⃣. Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցություն» (CHP) - 33.2%,

2️⃣. Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցություն» (AKP) - 30.6%,

3️⃣. Ծայրահեղ ազգայնամոլական «Ազգայնական շարժում կուսակցություն» (MHP) - 10.9%,

4️⃣. Քրդամետ «Ժողովուրդների ազատություն և ժողովրդավարություն կուսակցություն» (DEM) - 9.7%,

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇦🇲🇹🇷 Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Հայաստանի ղեկավարները։

Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Էրդողանը շնորհավորել է գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

Էրդողանը ցավակցել է Փաշինյանին Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
Թուրքիան այսօր
🇦🇲🇹🇷 Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Հայաստանի ղեկավարները։ Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Էրդողանը շնորհավորել է գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Էրդողանը ցավակցել է Փաշինյանին…
🔴 Նրանք ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ։

🔴 Այդ համատեքստում նրանք ընդգծել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումների շարունակականության կարևորությունը և վերահաստատել են մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները։

🔴 Առաջնորդները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների շարունակական երկխոսությունը։ Նրանք քննարկել են նաև տարածաշրջանի և միջազգային օրակարգի վերջին զարգացումները։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
‼️ Այս պահին թուրքական կողմից մեկ օբյեկտ թռիչքներ է իրականացնում Հայաստանի և Իրանի հետ սահմանի մոտակայքում։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇮🇱🇺🇸🇹🇷 Տեղեկություններ կան այն մասին, որ Իսրայելի և լիբանանյան «Հիզբալլահ» կազմակերպության միջև լարվածությունը ֆոնին, ԱՄՆ-ն մի քանի B52 ռազմավարական կործանիչներ է տեղակայել Թուրքիայի Ինջիրլիք բազայում։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇦🇲🇵🇸 Թուրքիայի ԱԳՆ

Մենք ողջունում ենք Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը՝ հետևելով այնպիսի երկրների, ինչպիսիք են Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան և Սլովենիան։

Թուրքիան շարունակելու է իր ջանքերը, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը:

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇦🇲🇵🇸 Հայաստանը ճանաչում է Պաղեստին Պետությունը.

Սա Իսրայելի վերջին տարիներին բացահայտ հակահայ քաղաքականության հետևանքն է։

🔴 Իսրայելը շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը և այն օգտագործել Թուրքիայի դեմ սեփական շահերի համար։

🔴 Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի նկատմամբ ագրեսիաներն ու էթնիկ զտումները տեղի են ունեցել Իսրայելի անթաքույց աջակցությամբ։

🔴 Նեթանյահուի ռեժիմը առ այսօր շարունակում է ահռելի քանակով զենք առաքել Ադրբեջանին։

🔴 Իսրայելի իշխանությունները սպառնում են Երուսաղեմի Հայկական Թաղամասի և հայ համայնքի գոյությանը։

Այս քայլը կնպաստի արաբական աշխարհում Հայաստանի հեղինակության բարձրացմանը։ Մի շարք ազդեցիկ երկրներ (Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Կատարը, Հորդանանը, Լիբանանը, Օմանը նաև Արաբական Լիգան) արդեն ողջունել են այս քայլը։ Նաև միանշանակ լավ է ընդունվելու Իրանի կողմից։

Իսկ Ալիևը շարունակում է աջակցել Նեթանյահուի ռեժիմին, ինչը արաբական-իսլամական երկրները պետք է հաշվի առնեն։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
‼️ Վերջին 24 ժամում Թուրքիայի ընդերքը ցնցվել է առնվազն 5 անգամ`

Ադըյաման - 3.5 մագնիտուդ
Արդահան - 4 մագնիտուդ
Մալաթիա - 4 մագնիտուդ
Կարս - 3.7 մագնիտուդ
Միջերկրական ծով - 4.2 մագնիտուդ

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇷🇺 Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Էրդողանը ծրագրում է առաջիկա օրերին Աստանայում հանդիպել Պուտինի հետ։

Նա նաև ասել է, որ Թուրքիան սպասում է Պուտինի այցին հանրապետություն։

Աստանայում Էրդողան-Պուտին հանդիպման հնարավորության մասին է հայտնել նաև Կրեմլի խոսնակ Պեսկովը։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇩🇪🇹🇷🔥🔥«Թուրքիան» ակտիվ լրտեսական գործունեություն է ծավալում Գերմանիայում։

Այս մասին ասված է Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի (BfV) տարեկան զեկույցում։

Թուրքական հետախուզական ծառայությունների նպատակը, ըստ զեկույցի, Գերմանիայում քաղաքական որոշումների և գործընթացների վրա ազդելն է։

Թուրք լրտեսները ակտիվ են Գերմանիայի թուրքական համայնքներում՝ ձգտելով ազդել տեղական քաղաքական և սոցիալական կառույցների վրա, նշում է BfV-ն։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇷🇺 Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Քննարկել են Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունները:

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇦🇲 Հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Արարատ Միրզոյանը։


Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները հայտնում են, որ քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇮🇶🔥 Իրաքի հյուսիսային շրջաններում նկատվել են թուրքական ռազմական տեխնիկայի և մեքենաների ակտիվ տեղաշարժեր։

Թուրքիայի կողմից Իրաքի տարածքում քրդերի դեմ լայնածավալ ցամաքային գործողության վտանգը շատ բարձր է։

Էրդողանը ևս ավելի վաղ հայտնել էր, որ նպատակ ունեն 30-40կմ խորությամբ անվտանգային միջանցք ստեղծել Իրաքի տարածքում։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇦🇿 Մեկ ուշագրավ կետ Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովի երեկվա հարցազրույցից.

«Խոսելով մեր ռազմական համագործակցության մասին՝ մենք առաջին հերթին նշում ենք եղբայրական Թուրքիային։ Շուշիի հռչակագրի համաձայն մենք դաշնակիցներ ենք, երկու բանակների ինտեգրումը բարձր մակարդակի վրա է ոչ միայն կրթության և վերապատրաստման, այլ բոլոր ոլորտներում։

Նույնիսկ մեր կառավարման կետերը կապված են միմյանց հետ։ Մենք համատեղ գործունեություն ենք ծավալում։ Մեր պարոն նախագահը մի հայտնի խոսք ունի՝ «Մեկ ազգ, երկու պետություն և մեկ բռունցք»։

🔴 Հասանովը խոստովանում է, որ երկու երկրների բանակների կառավարումը իրականացվում է համատեղ, ինչը ոչ ոքի համար գաղտնիք չէր։ Ինչպես 2020թ. պատերազմի ժամանակ, այնպես էլ այժմ Ադրբեջանի բանակը ուղիղ ղեկավարվում է թուրքերի կողմից։ Կարելի է ասել, որ բանակի կառավարումը գտնվում է ոչ թե Հասանովի, այլ ՊՆ խորհրդական թուրք գեներալ Բահթիյար Էրսայի ձեռքում։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
‼️ Թուրքական էքսպանսիոնիզմը սահմաններ չունի.

Իշխող կոալիցիայի մաս կազմող «Ազգայնական շարժում կուսակցության» և «Գորշ գայլերի» ղեկավար Բահչելի.

«Մեր ոգեշնչման աղբյուրներից մեկն էլ այն է, որ եթե Աստված կամենա երկար ապրեմ, ես հետ կբերեմ Մոսուլը և Քիրքուքը, Թուրքիայի սահմաններում կներառեմ կղզիները, Արևմտյան Թրակիան և Սալոնիկը»:

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
‼️ Էրդողան.

📌 Ողջունելի է, որ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը ճանաչեց Պաղեստին պետությունը։

📌 Պատերազմը տարածաշրջան տարածելու Նեթանյահուի ծրագրերը կհանգեցնեն մեծ աղետի։ Թուրքիան կանգնած է եղբայրական Լիբանանի ժողովրդի և պետության կողքին
։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇮🇱 Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կաց.

«Էրդողանը ռազմական հանցագործ է, ով կոտորում է անմեղ քրդերին Սիրիայի սահմանին և փորձում է ժխտել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇳🇱 Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ։

Էրդողանը շնորհավորել է Ռյուտեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները որոշել են, որ Ռյուտեն շուտով կփոխարինի գործող գլխավոր քարտուղար Ստոլտենբերգին դաշինքի ղեկավարի պաշտոնում։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇪🇪 Էրդողանն ընդունել է Էստոնիայի նախագահ Ալաար Կարիսին։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇸🇾 Էրդողանը պատրաստակամություն է հայտնել կարգավորել հարաբերությունները Սիրիայի հետ.

«Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները չվերականգնելու պատճառ չկա։ Միասին կգործենք այնպես, ինչպես նախկինում էինք անում։ Սիրիայի ժողովուրդը մեր եղբայր ժողովուրդների պես մեզ հետ միասին ապրած հասարակություն է»։

Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան չի կարող շահագրգռվածություն ունենալ միջամտելու Սիրիայի ներքին գործերին։

🔴 Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը նշել էր, որ Սիրիան պատրաստ է վերականգնել հարաբերությունները եթե Թուրքիան ճանաչի Սիրիայի ինքնիշխանությունը սիրիական տարածքների վրա։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day