Թուրքիան այսօր
674 subscribers
2.49K photos
630 videos
18 links
Ամենօրյա օպերատիվ լրատվություն Թուրքիայից։
Download Telegram
🇹🇷🇬🇷 Հունաստանը Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում` Եվրոս գետի շրջանում, զորավարժություն է անցկացրել։

Զորավարժությանը հետևել են ԱՄՆ-ից, Եգիպտոսից, Հայաստանից, Բուլղարիայից, Իտալիայից և Կիպրոսից ժամանած դիտորդները։

Թուրքական կողմը վարժանքները որակել է որպես «սադրանք»։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇦🇿 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Էրդողանի հրավերով կժամանի Թուրքիա։

Նշվում է, որ բացի երկկողմ հարաբերություններից, նրանք մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
‼️ Թշնամիները Հայաստանին բացահայտ սպառնում են պատերազմով.

Լրագրող, քաղաքագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ Ահմեթ Շաիրօղլուն գրում է, թե «ռևանշիստ ընդդիմադիր ուժերը փորձում են ուժով տապալել Հայաստանի իշխանությանը»։

Նա խոստովանում է, որ Ադրբեջանը ուշադրությամբ հետևում է տեղի ունեցող գործընթացին։

«Ադրբեջանական 4 գյուղ դեռ գտնվում է հայկական վերահսկողության տակ։ Եթե ​​Հայաստանում իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, և տեղի ունենա իշխանափոխություն, ապա ադրբեջանական կողմը ստիպված կլինի ռազմական ճանապարհով հետ վերցնել այս 4 գյուղերը։ Որովհետև ռևանշիստ ուժերի հետ ոչ մի հանդիպում կամ երկխոսություն հնարավոր չէ»,- գրում է նա։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇮🇷 Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հարցազրույց է տվել CNN-ի թուրքական ծառայությանը։

Անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցությունների ու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմային։

«Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կարող է տարածաշրջանի զարգացման հիմքեր ստեղծել, սակայն որևէ պարագայում տարածաշրջանում սահմանների ու ժողովրդագրության փոփոխություն չենք ընդունում»:

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇦🇿 Անկարայում Էրդողանը ընդունել է Ալիևին։

Վստահաբար կարելի է ասել, որ քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները և հետագա անելիքները։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇦🇿 Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։

Ըստ տեղեկությունների՝ Ֆիդանը և Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇷🇺 Հաքան Ֆիդանը Մոսկվայում բանակցություններ է վարել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուի հետ։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇦🇿 Էրդողան-Ալիև հանդիպման մանրամասները.

▪️Ի թիվս այլ հարցերի` քննարկվել է համագործակցությունը պաշտպանական և ռազմարդյունաբերական ոլորտներում։

▪️Էրդողանը հայտարարել է, որ մասնակցելու է օկուպացված Շուշիում հուլիսին կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

▪️Իլհամ Ալիևը Էրդողանին նորից հրավիրել է Ադրբեջան COP29-ին մասնակցելու համար։

▪️Թուրքիայի նախագահը գոհունակությամբ է ընդունել հրավերը։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇷🇺 Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Այդ թեման է քննարկվել նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇹🇷🇷🇺 Նիժնի Նովգորոդում տեղի է ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇹🇷🇷🇺 Կրեմլում ԱԳՆ Հաքան Ֆիդանը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Պուտինը հայտարարել է, որ հուլիսին Աստանայում նախատեսում է հանդիպել Ռեջեփ Էրդողանի հետ։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇦🇿 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 6֊ին այցելելու է օկուպացված Շուշի։

«Ադրբեջանն այսօր» լրատվական ալիք | @Azerbaijan91120
🇹🇷🇦🇿🇬🇪 Ադրբեջանում ավարտվել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հատուկ նշանակության ջոկատների կողմից կազմակերպված «Կովկասյան արծիվ 2024» համատեղ զորավարժությունները։

Զորավարժություններում կիրառվել են կործանիչներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր, կատարվել են այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են հանկարծակի հարձակումները հակառակորդի թիրախների վրա, դրանց ոչնչացումը և ահաբեկչական խմբավորումների վնասազերծումը։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇪🇸 Էրդողանը աշխատանքային այցով Իսպանիայում է։

Մադրիդում նրան ընդունել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
‼️ Այսօր թուրքական կողմից ռազմական օբյեկտ հետախուզական թռիչքներ է իրականացրել Հայաստանի հետ սահմանի մոտակայքում։

Ադրբեջանական կողմից էլ սահմանի մոտ պտտվել է Bayraktar TB2 ԱԹՍ-ն։

Ներքաղաքական և աշխարհաքաղաքական այս լարվածության ֆոնին Թուրքիան և Ադրբեջանը ակտիվացրել են դիվանագիտական շփումները, հիմա նաև թռիչքները սահմանի երկայնքով։

Այսօր նաև Ադրբեջանի ՊՆ-ն մեղադրել է հայկական կողմին «իրենց դիրքերի վրա կրակ բացելու համար»։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇪🇸 Էրդողանը Մադրիդում հանդիպում է ունեցել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեզի հետ։

Հիմնական թեման եղել է Գազայում շարունակվող պատերազմը։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
‼️ Թուրքական քարոզչամեքենան նորից թիրախավորում է Հայաստանին «Նախիջևանի ուղղությամբ կրակելու համար»։

Առաջատար լրատվամիջոցները կրկնում են Ադրբեջանի կողմից տարածված ապատեղեկատվությունը և մեղադրում հայկական կողմին «սադրանքների» մեջ։

Դրանցից մերձիշխանական և ամենահակահայ թերթերից մեկը` «Yeni Şafak»-ը, գրում է, որ «Հայաստանը նորից կրակի հետ է խաղում»։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🇹🇷🇮🇹 Էրդողանը Իտալիայում է։ Նրան ընդուել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։

Ի դեպ, Մելոնին հայտնի է իր աջակողմյան հայացքներով, նա մինչ վարչապետ դառնալը բազմիցս քննադատել է Էրդողանին և իր իսլամիստական քաղաքականությունը։ Նա Էրդողանին անվանում էր «սուլթան»։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day
🔴 Էրդողանը Իտալիայում մասնակցել է Մեծ յոթնյակի (G-7) Աֆրիկայի և Միջերկրական ծովի/արհեստական ​​բանականության և էներգիայի հարցերով նիստին։

Նա շփումներ է ունեցել տարբեր երկրների գործընկերների` այդ թվում 🇺🇸ԱՄՆ նախագահ Բայդենի, 🇫🇷Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, 🇮🇳Հնդկաստանի վարչապետ Մոդիի, 🇪🇺Եվրոպական Խորհրդի նախագահ Միշելի հետ։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day