TsaygTVR
1.83K subscribers
3.73K photos
858 videos
15.9K links
Цайг (арм. «Ցայգ») — частная телекомпания в Армении.
Download Telegram
Արգիշտի Ղազարյանը նշանակվել է Վարչական դատարանի նախագահ
Դատավորը որդեգրման գործով կայացրել է չպատճառաբանված վճիռ. ԲԴԽ-ն դադարեցրեց Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները: Մանրամասներ
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գավառի և Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վայք, Ջերմուկ, Եղեգնաձոր, Գյումրի, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Արարատի մարզում, Ապարանի, Չարենցավանի տարածաշրջաններում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մառախուղ է։
2023 թվականի հունվարի 30-ին «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ տարածքում ստացվել է կեղծ դեղի հայտնաբերման ազդանշան։

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։
Հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետի նկատմամբ. վերջինս ձերբակալվել է
Հունվարի 31-ին, ժամը 00:12-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գագարին ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 95-րդ կմ-ին «Mercedes-Benz C-Class» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։37-ին, մարվել՝ 00:52-ին: Ավտոմեքենան այրվել է:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գավառի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արմավիրի, Արարատի մարզերում, Դիլիջան, Ջերմուկ, Եղեգնաձոր, քաղաքներում և Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն։

Աբովյան, Գորիս քաղաքներում, Ապարանի և Չարենցավանի տարածաշրջաններում մառախուղ է։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
ԱՄՆ-ն Ուկրաինային կփոխանցի 31 Abrams տանկ, սակայն Կիևը դրանք կստանա միայն մինչև 2023 թվականի վերջը կամ 2024 թվականի սկզբին, գրում է The Washington Post-ը։ Նման ուշացման պատճառն այն է, որ այդ տանկերը չեն հանվելու ԱՄՆ ռազմական պաշարներից, այլ հատուկ գնվելու են Ուկրաինա մատակարարումների համար։ Նաև տանկերը չեն համալրվի ուրանային հատուկ զրահներով։ Դա գաղտնի պահվող տեխնոլոգիա է, և ԱՄՆ-ը չի ցանկանում, որ այն ընկնի Ռուսաստանի ձեռքը, եթե տանկերը գրավվեն մարտի դաշտում, նշում է թերթը։
Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի առջև:Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը


«Ցնցող էր տեսնել հայերի դեմ ցեղասպանություն քարոզող պաստառներ: Մենք բոլորս պետք է խստորեն դատապարտենք այս մոլեռանդությունը։

Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի առջև: Հասարակությունն աջակցության կարիք ունի, այլ ոչ թե ատելության», - գրել է Շիֆը:
📌 Արցախի շրջափակման 51-րդ օրը 10 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը: Մանրամասներ
Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ջրային ոլորտի բարեփոխումները և հանձնարարել մշակել համապարփակ ռազմավարություն: Մանրամասներ
Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում կարևորել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը: Մանրամասներ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանն ապագայում կկարողանա միանալ տարածաշրջանային ծրագրերին:

«Մենք նախաձեռնել ենք եռակողմ-քառակողմ մեխանիզմ, որպեսզի օգտվենք այն հնարավորություններից, որը մեր տարածաշրջանը ներկայացնում է։ Մենք ունեինք Թուրիքա-Ադրբեջան-Վրաստան-Իրան եռակողմ և քառակողմ մեխանիզմը և վերջերս, երբ Հյուսիսային միջանցքy դադարեց լինել այլընտրանք, անդրկասպյան, արևելք-արևմուտք Միջին միջանցքը ամրապնդելու նպատակով ձևավորել ենք եռակողմ մեխանիզմներ նաև Ղազախստանի և Ուզբեկստանի հետ, նկատի ունեմ՝ Ադրբեջանը և Թուրքիան՝ կենտրոնում։ Ես հույս ունեմ, որ ապագայում Հայաստանը ևս կկարողանա միանալ մեզ, երբ մենք իրականացնենք այս ծրագրերը։ Ուստի այս Միջին միջանցքը դառնում է շատ վճռորոշ»,- նշել է Չավուշօղլուն Բուդապեշտում պանելային քննարկման ժամանակ։
Արցախում խաղաղապահների հետ կապված չստուգված տեղեկություն է հանրայնացվել. Արցախի դատախազության պարզաբանումը
Գազի արտահոսքի հետևանքով առաջացել էր հրդեհ, նախաձռնվել է քրեական վարույթ: Մանրամասներ
Աշտարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Արարատի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: