TsaygTVR
1.82K subscribers
3.2K photos
629 videos
15.7K links
Цайг (арм. «Ցայգ») — частная телекомпания в Армении.
Download Telegram
Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 816-ի, երեք մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Նախնական հաշվարկներով՝ երկրաշարժը վնաս է հասցրել 2 քաղաքների և ավելի քան 70 գյուղերի, ավերվել են շենքերի 20-50%-ը։
Երուսաղեմում հայկական Taboon Wine Bar ռեստորանը ենթարկվել է ծայրահեղականների հարձակման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է լրագրող Լիանա Մարգարյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ:

«Սա հաջորդում է Երուսաղեմի հայկական թաղամասում հայկական համայնքի դեմ մի շարք հարձակումներին և ագրեսիվ գործողություններին»,- գրել է նա:

Լրագրողի գրառմամբ կիսվել է նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ շեշտելով, որ դեպքն անընդունելի է:
Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին նշել է. «Թեհրանի և Բաքվի կառավարությունները թույլ չեն տա չարակամներին ազդել երկու երկրների հարաբերությունների վրա»:

Ռայիսին ցավակցել է Ադրբեջանի ժողովրդին ու կառավարությանը՝ Թեհրանում այդ երկրի դեսպանատանը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և նշել, որ հետաքննությունը շարունակվում է:

Երախտագիտություն հայտնելով Ռայիսիին՝ ցավակցության համար՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է. «Սա անսպասելի հանցագործություն էր: Եվ այդ հարցում երկու երկրների համագործակցությունը պետք է լինի այնպիսին, որ որևէ մեկը հնարավորություն չունենա այդ միջադեպւը շահարկել՝ երկու երկրների հարաբերությունները խաթարելու նպատակով»:

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա շաբաթ օրը տեղի ունեցած հարձակման ժամանակ զոհվել է անվտանգության մեկ աշխատակից, ևս երկուսը վիրավորվել են: Ձերբակալված անձը նշել է, որ հարձակումն իրականացրել է անձնական դրդապատճառներով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին: Այդ մասին ասված է վարչապետի Ֆեյսբուքի էջում։
Հունվարի 29-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին կոչ է արել Լաչինի միջանցքի խնդրի անհապաղ լուծում գտնել։ Նա անմարդկային է որակել Արցախում շրջափակման մեջ հայտնված բնակիչների իրավիճակը։

«Ես կրկնում եմ կոչս Հարավային Կովկասի Լաչինի միջանցքի տարածքում տիրող մարդասիրական լուրջ իրավիճակի հետ կապված։ Կարեկցանքս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ձմռանը ստիպված են դիմակայել անմարդկային այդպիսի պայմանների։ Անհրաժեշտ է միջազգային մակարդակով ամեն ջանք գործադրել՝ լուծումներ գտնելու համար ի նպաստ մարդկանց բարօրության»,- նշել է Ֆրանցիսկոս պապն իր ուղերձում։
Սույն թվականի հունվարի 29-ին, տեղական ժամանակով ժամը՝ 18:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 14:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.35⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 22 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5.0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց ձորի մարզում ՝ 3 բալ Արարատի մարզում 2-3 բալ ուժգնությամբ։
‼️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ‼️
Հունվարի 29-ի լույս 30-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում և Երևանում ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն։

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
Հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
© ՀՀ ՊՆ
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։

«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել հետևյալ հղումով․

30.01.2023
Երևանի ժամանակով
13:00-15:00
19:00-21:00

«Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել հետևյալ հղումով․

31.01.2023
Երևանի ժամանակով
13:00-15:00
19:00-21:00:
«Վերին Լարս» սահմանային անցակետով Վրաստանից դեպի Ռուսաստան տանող ճանապարհը ձյան ու մերկասառույցի պատճառով փակ է բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածը փակ է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար»,– ասված է հաղորդագրությունում։
Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքով ձերբակալվել է ծառայակիցը:

Ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց, ինչի արդյունքում վերջինս գլխի հատվածում ստացել է հրազենային վիրավորում:

Քննչական կոմիտե
Հունվարի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական կարճատև այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի հայոց թեմ։
Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի:

Օրերս «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության հետ կնքել ենք Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր՝ 18 միլիոն 495 հազար եվրո արժեքով:

Ռուստամ Բադասյան
«Մենք խորապես անհանգստացած ենք վերջին բռնությունների և վանդալիզմի կապակցությամբ, որոնք ուղղված են Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատությունների, ներառյալ՝ Հայոց պատրիարքարանի ու Հին քաղաքի հայ բնակիչների դեմ»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչները հունվարին այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց։

Տեղեկությունը 1lurer-ին հետ զրույցում հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Ադրբեջանում մինչ այս պահը պահվում է 33 անձ:
Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում հունվարի 23-29-ը գրանցվել է 53 ծնունդ։ 28 տղա է լույս աշխարհ եկել, 25՝ աղջիկ։ Ծնունդներից մեկը զույգ է եղել։
Սպիտակում ծեծել են պարեկներին, հայհոյել․ 2 անձի մեղադրանք է ներկայացվել
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակման պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի մեղմման անհրաժեշտությունից ելնելով` Արցախի ներդրումային հիմնադրամի և Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի խորհուրդները որոշում են կայացրել հիմնադրամների նկատմամբ ունեցած պարտավորությունների գծով տոկոսների և տույժերի հաշվեգրումը ժամանակավորապես դադարեցնել 2023թ․ փետրվարի 1-ից։


Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Որոշումները չեն տարածվում 100 մլն դրամից ավելի պարտավորություն ունեցող, ինչպես նաև 2022թ․ դեկտեմբերի 12-ից հետո տրամադրված փոխառությունների վրա։
Ռուսաստանում Միացյալ Նահանգների նոր դեսպան Լին Թրեյսին ժամանել է ՌԴ ԱԳՆ՝ իր հավատարմագրերի պատճենը հանձնելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։

Դեսպանին տեղափոխող մեքենան հասել է նախարարության շենք, նշել է լրագրողը։

Գործակալության տվյալներով՝ միևնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ շենքի մոտ ուսանողական ցույց է՝ ընդդեմ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին ԱՄՆ միջամտության և Կիևին զենք մատակարարելու։

Թրեյսիիի հավատարմագրերի պատճենը պետք է ստանա Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Հունվարի 26-ին նոր դեսպանը ժամանել է Մոսկվա։
էլիտար շենքի պատուհանի վրա հայտնաբերվել է կրակոցի հետք, իսկ պատուհանագոգին ապակու փշուրներ և կրակված պարկուճ: Մանրամասներ