Tert.am
79.1K subscribers
36.3K photos
13.7K videos
3 files
12.5K links
Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320
Download Telegram
🔹Չինաստանը պահանջում է վերականգնել բնականոն նավագնացությունը Հորմուզի նեղուցում, հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը

📌«Այն պայմաններում, երբ շահագրգիռ կողմերն արդեն հասել են ժամանակավոր հրադադարի մասին պայմանավորվածության, ԱՄՆ-ի կողմից ռազմական ներկայության ուժեղացումը և նպատակաուղղված շրջափակող գործողությունների իրականացումը միայն կհանգեցնեն հակասությունների սրմանը և լարվածության մեծացմանը»,- ընդգծել է Գո Ցզյակունը։
3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔹Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-19-ը կգործուղվի Ստամբուլ՝ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար: Ստամբուլում նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանի նախագահների հետ, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սիմոնյանը
🤬33👍10👎51
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👎20👍3😁1
🔹Մրգաշենում ապրիլի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է, հայտնում են ՔԿ-ից

📌Ա.Ա.-ին կյանքից ապօրինաբար զրկելու ուղղակի դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ սուր կտրող-ծակող գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան:
🤬52😱2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔹Թուրքիայում զինված անձը հարձակվել է դպրոցի վրա, ինչի հետևանքով 7 մարդ վիրավորվել է: Հաղորդվում է, որ վերջինս մի քանի աշակերտի պատանդ է վերցրել, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները
10
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔹Ապրիլի 14-ի վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել Չինաստանում գտնվող BYD-ի բազմամակարդակ ավտոկայանատեղիում, որն օգտագործվում էր փորձարկման և խոտանված մեքենաների պահպանման համար: Իշխանությունները հաստատել են, որ հրդեհը մարվել է, և զոհեր կամ վիրավորներ չեն գրանցվել
😱3
Tert.am
🔹Թուրքիայում զինված անձը հարձակվել է դպրոցի վրա, ինչի հետևանքով 7 մարդ վիրավորվել է: Հաղորդվում է, որ վերջինս մի քանի աշակերտի պատանդ է վերցրել, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները
🔹Թուրքիայում դպրոցի վրա հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 16-ի: Հաղորդվում է, որ հարձակվողը, որը տվյալ դպրոցի նախկին աշակերտ է, ինքնասպան է եղել
5👍2👏1🤔1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎯«TUMO» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը շարունակում է ընդլայնել իր աշխարհագրությունը։ Օրեր առաջ Ուրուգվայում կայացավ կենտրոնի պաշտոնական բացումը, որին մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ, ներառյալ Ուրուգվայի նախագահը և «Google» ընկերության հանրային քաղաքականության և պետական հարցերի մենեջերը

📌Կարասկոյի միջազգային օդանավակայանի մոտ տեղակայված ժամանակակից կենտրոնը մուտք է գործում Ուրուգվայ «Aeropuertos Uruguay» և «Corporación América Airports» ընկերությունների միջոցով և ռազմավարական համագործակցություն ունի «Ceibal» ընկերության հետ:
3
🔹Ապրիլի 13-ին տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ

📌Քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ուղիների որոնմանը: Ֆիդանը անդրադարձել է Ուկրաինայի շուրջ իրադարձությունների վերջին զարգացումներին և առաջարկել է Ստամբուլի հարթակը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար:
1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔹Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բեռլին՝ Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպելու և ուկրաինա-գերմանական միջկառավարական խորհրդակցություններին մասնակցելու համար

📌Հանդիպման արդյունքներով նախատեսված է համատեղ մամուլի ասուլիս, փաստաթղթերի ստորագրում և միջկառավարական խորհրդակցությունների լիագումար նիստ՝ Ուկրաինայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ:
👍4👎41
🔹Իրանը դիվանագիտությունը համարում է վեճերի լուծման առավել նախընտրելի ուղի և, պահպանելով ազգային արժանապատվությունն ու հեղինակությունը, հայտնում է իր պատրաստակամությունը բանակցությունների համար՝ իրավական նորմերի շրջանակներում, հայտարարել է Մասուդ Փեզեշքիանը
👍112
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔹Սամվել Կարապետյանի դուստրը կադրեր է հրապարակել, թե ինչպես է Սամվել Կարապետյանի ուղերձը նկարահանվել
👍55😁15👎11🔥32
🔹Հեզբոլլահը չի համաձայնի որևէ պայմանավորվածության, որը կարող է ձեռք բերվել այս շաբաթ ԱՄՆ-ում Իսրայելի և Լիբանանի միջև կայանալիք ուղիղ բանակցությունների ժամանակ, հայտնել է շարժման ներկայացուցիչ Վաֆիք Սաֆան
👍10
🔹ՌԴ-ն ԱԹՍ-ով հարձակվել է Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքի վրա. քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել
👍8👎31
🔹Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ապրիլի 17-ին, տեսակոնֆերանսի ձևաչափով բանակցություններ կվարեն մի քանի երկրի հետ՝ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության հարցի շուրջ
👏4🤩2
🔹Իտալիայի կառավարությունը որոշել է հրաժարվել Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագրի ավտոմատ երկարաձգումից, հայտնել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին

📌Հուշագիրը, որը սահմանում է պաշտպանության ոլորտում համագործակցության շրջանակները, նախատեսում էր երկարաձգում յուրաքանչյուր հինգ տարին մեկ և ուժի մեջ էր մտել 2016 թվականի ապրիլի 13-ին:
23👍9
🔹Արշակ Սրբազանի խափանման միջոցը մնաց անփոփոխ

📌
Դատախազը միջնորդել էր Արշակ Սրբազանի նկատմամբ կրկին կալանք կիրառել: Դատախազ Ալիսա Բոյաջյանի պնդմամբ՝ Արշակ Սրբազանի՝ ազատության մեջ լինելը կարող է ոչ միայն ռիսկ ստեղծել վկաների վրա ազդելու, նրանց ցուցմունքները խեղաթյուրելու համար, այլ նա կարող է քայլեր ձեռնարկել հնարավոր ապացույցները ոչնչացնելու կամ կեղծելու ուղղությամբ։
🤬19👍112
🔹Պետք է վերսկսել Իսլամաբադում կասեցված բանակցությունները, պարզաբանել թյուրիմացությունները և խուսափել հետագա ցանկացած էսկալացիայից, Փեզեշքիանի և Թրամփի հետ հեռախոսազրույցներում ասել է Էմանուել Մակրոնը

📌«Նույնքան կարևոր է, որ Հորմուզի նեղուցը վերաբացվի անվերապահորեն, առանց սահմանափակումների կամ տուրքերի, հնարավորինս սեղմ ժամկետներում։ Այս պայմաններում բանակցությունները պետք է որ կարողանան արագորեն վերսկսվել՝ շահագրգիռ հիմնական կողմերի աջակցությամբ»,- հայտնել է Մակրոնը։
7🤬2
🔹Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից

📌
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչման հարցեր:
🤬1910👎3👍2🤯1