Tert.am
79.3K subscribers
36.1K photos
13.7K videos
3 files
12.5K links
Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔹Իսրայելը ձեր հաճախորդ-պետությունն է: Սա նման է ձեր տնտեսուհուց հրամաններ ընդունելուն, ինչը դուք երբեք չէիք անի, ասել է ամերիկացի քաղաքական մեկնաբան Կարլսոն Թաքերը

📌«Ինչո՞ւ ԱՄՆ-ը չի կարողանում իր պրոքսիին, իր հաճախորդ-պետությանը վերահսկողության տակ առնել: Ինչո՞ւ այս նախագահը կամ որևէ նախագահ չի կարողանում «ոչ» ասել Իսրայելին: Մենք իրավունք ունենք իմանալու՝ ինչու»,- ասել է Թաքերը։
👍173
🔹Հայտնի է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների ցանկը։ Առաջին եռյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Նարեկ Կարապետյան
2. Արամ Վարդևանյան
3. Գոհար Մելոյան
Ամբողջական ցանկն՝
այստեղ
16😁11👍6
🔹98-րդ դիվիզիայի դեսանտայիններն ընդլայնել են գործողությունը Լիբանանի հարավում, վերահսկողություն են հաստատել մի շարք շրջաններում և ոչնչացրել Հեզբոլլահի տասնյակ մարտիկների՝ հայտնաբերելով զենքի պահեստներ և պայթուցիկ սարքեր, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը
👎8🤬42👍2
🔹Ես հանձնարարել եմ Թեհրանում մեր դեսպանին վերադառնալ և վերաբացել Իսպանիայի դեսպանատունը Թեհրանում, ասել է Իսպանիայի ԱԳ նախարարը

📌Հիշեցնենք, որ Թեհրանում Իսպանիայի դեսպանատան աշխատակիցները Իրանի Իսլամական Հանրապետությունից տարհանվել էին մարտի 7-ին։
8👍3
🔹Իսլամաբադի իշխանություններն ապրիլի 9-ը և 10-ը հայտարարել են ոչ աշխատանքային օրեր՝ կապված քաղաքում ապրիլի 10-ին կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցությունների հետ

📌Հանգստյան օրերը սահմանվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նախաշեմին՝ անխափան լոգիստիկա, անվտանգություն և բնակչության հարմարավետությունն ապահովելու նպատակով։
4
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
😁146👎1
🔹Լիբանանի տարածքին իսրայելական բանակի հարվածները սպառնում են ձախողել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը

📌«Գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտում է Իսրայելի կողմից Լիբանանի տարածքին հասցված զանգվածային հարվածները, որոնք հանգեցրել են հարյուրավոր խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների զոհվելուն և վիրավորվելուն, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների վնասմանը»,- գրված է հաղորդագրության մեջ։
3👍3
🔹Նախորդ գիշեր Բեյրութին հասցված հարվածի հետևանքով սպանվել է Հեզբոլլահի ղեկավար Նաիմ Քասեմի անձնական քարտուղարը, հայտարարել է իսրայելական բանակը
👎62
🔹ԱՄՆ-ը պետք է ընտրություն կատարի խաղաղության և պատերազմի միջև Մերձավոր Արևելքում, հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն

📌«Դուք չեք կարող ունենալ և՛ մեկը, և՛ մյուսը միաժամանակ։ Դրանք փոխբացառող են, դա բավականին ակնհայտ է։Դուք չեք կարող հրադադար խնդրել, ընդունել դրա պայմանները, այն տարածքները, որոնց վրա այն տարածվում է, այնտեղ հիշատակել Լիբանանը և հետո սկսել սպանդը»,- հայտնել է Խաթիբզադեն։
7👍1
🔹ՌԴ նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին։ Ներկայումս ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում և ես այդ պրոցեսը գնահատում եմ դրական, և մենք մեր սկզբունքը շարունակաբար պահելու ենք, մենք բարեկամական երկխոսությունից դուրս չենք գալու և շարունակելու ենք այդ ճանապարհով, ասել է Փաշինյանը
🤬298😁8👎2
🔹Մենք ՌԴ-ի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել և ի հեճուկս ՌԴ-ի, ասել է Փաշինյանը

📌
«Ղազախստանը օգոստոսից ի վեր չի թաքցրել իր հետաքրքրությունը ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ։ Ղազախստանը միակ երկիրը չի որ հետաքրքված է, բազմաթիվ երկրներ հետաքրքված են։ Եվ մենք, այդ թվում Ղազախստանին, պիտի հրավիրենք՝ պատրաստ լինել ՀՀ-ով անցնող տարանցիկ ուղիները օգտագործել իրենց արտահանումների, ներկրումների և իրենց կողմից մատուցվող տրանսպորտային ծառայությունների շղթայի մեջ»,-ասել է նա։
🤬21👍11👎21
🔹Չի կարող լինել, որ նոր Սահմանադրությունը խորհրդարանում ընդունվի։ Սահմանադրություն ընդունելու միայն մի տարբերակ կա՝ դա համաժողովրդական տարբերակն է, ուրիշ տարբերակ չկա, ասել է Փաշինյանը
🤬188👎1
🔹Հայտարարությունից ժամուկես հետո հրավիրվել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որտեղ իրադրությունը քննարկվել է, ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով Թրամփի՝ այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկnրծանվի հայտարարությանը
🤬16👍5👎21
🔹Իրանի հակառակորդները երբեք չեն հասնի Թեհրանի կողմից ուրանի հարստացման դադարեցմանը, ասել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Էսլամին

📌«Իրանի հարստացման ծրագիրը սահմանափակելուն ուղղված հակառակորդների պնդումներն ու պահանջները լոկ երազանքներ են, որոնք գերեզման կգնան»,- ասել է նա։
15👍2😁1
Tert.am
🔹Իրանական պատվիրակությունն ապրիլի 9-ի երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար, հայտնել է Պակիստանում Իրանի դեսպանը 📌«Չնայած իսրայելական կողմից հրադադարի խախտումների պատճառով առաջացած թերահավատությանը՝ իրանական պատվիրակությունն այսօր…
🔹Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը X-ի իր էջից հեռացրել է այն հրապարակումը, որում նշվում էր, թե ապրիլի 9-ի երեկոյան նախատեսվում է իրանական պատվիրակության ժամանումը Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար
🔹Հայաստանի բանակը և՛ սննդի, և՛ հագուստի, և՛ սպառազինության, և՛ բարոյահոգեբանական վիճակի, և՛ պաշտպանունակության առումով երբեք այսպիսի լավ վիճակում չի եղել, ասել է Փաշինյանը
🤬32👍16😁14👎1
🔹Վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է՝ եղանակային վատ պայմանների պատճառով։ Բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում են երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով, հայտնում են ՊԵԿ-ից
2
🔹Թեհրանում տեղի է ունենում մասշտաբային սգո արարողություն՝ Գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի սպանության քառասուն օրվա կապակցությամբ
12
🔹Եկեղեցու «խորհուրդը» մշտական կապի մեջ է և մշտապես աշխատում է, և զարգացումը այն է, որ այդ օրակարգը տեղ է գտել «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում։ Եվ շատ ճիշտ է, որ մենք այդ հարցն էլ ժողովրդի դատին ենք հանձնում։ Այդտեղ էլ ընտրություններն ունենալու են շատ կոնկրետ հետևանքներ, ասել է Փաշինյանը
🤬29👎5👍4