Tert.am
79.6K subscribers
35.8K photos
13.5K videos
3 files
12.4K links
Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔹Նախագահ Թրամփը մի քանի ժամից ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հարցը կքննարկի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեի հետ, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը
😁19🤯21👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔹Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցություններից առաջ սահմանափակվել է այսպես կոչված «Կարմիր գոտի» մուտքը, որտեղ գտնվում են կառավարական շենքերը

📌Պակիստանի իշխանությունները բանակցությունների կապակցությամբ ապրիլի 9 և 10 հայտարարել են ոչ աշխատանքային օրեր։
6
🔹Ֆրանսիայի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

📌Մակրոնն ընդգծել է Լիբանանում մարտական ​​գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը։ Փեզեշքիանը նշել է, որ Ֆրանսիայի դերն այս փուլում կարևորագույն նշանակություն ունի։
13👍6
🔹Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը ժամանել է Հայաստան: Միրզոյանի հետ քննարկումները մեկնարկել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով, հայտնում են ԱԳՆ-ից
👍11🤬7
🔹Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հրադադարի հաստատման 10 կետերից 3-ն արդեն խախտվել է, ինչն անիմաստ է դարձնում խաղաղության շուրջ բանակցությունները

📌Նա նշել է, որ Իրանի պահանջած 10 կետերից առաջինը Լիբանանում նույնպես հրադադարի հաստատումն էր, ինչը խախտվել է Իսրայելի կողմից: 2-րդ կետով Իրանը պահանջել է չխախտել իր օդային տարածքը, ինչն այսօր արդեն տեղի է ունեցել: 3-րդ կետով, ըստ Ղալիբաֆի, Իրանը պահանջում է հարգել ուրանի հարստացման իր իրավունքը, ինչն ԱՄՆ-ն համառորեն մերժում է:
9👎1👏1
🔹Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև «թյուրըմբռնում» կա, և Վաշինգտոնը Թեհրանին համաձայնություն չի տվել Լիբանանին հրադադարի մեջ ներառելու համար

📌Նա նշել է, որ ԱՄՆ-ն չի կատարի հրադադարի իր մասը, եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը։
🤬156👍1👎1
Tert.am
🔹Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև «թյուրըմբռնում» կա, և Վաշինգտոնը Թեհրանին համաձայնություն չի տվել Լիբանանին հրադադարի մեջ ներառելու համար 📌Նա նշել է, որ ԱՄՆ-ն չի կատարի հրադադարի իր մասը, եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը։
🔹Վենսը նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է վերանայել Իրանի նկատմամբ իր պահանջները՝ ուրանի հարստացումը դադարեցնելու վերաբերյալ, եթե Թեհրանը դրականորեն մոտենա բանակցություններին
👎115👍1
🔹Ձեզ համար առանձնացրել ենք մամուլում այսօր հրապարակված մի քանի ուշագրավ լուր👇

📌Վերաքննիչ դատարանը մերժել է Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալներից Արա Բադոյանի մասով դատախազության բողոքը. «Ժողովուրդ»

📌Ովքեր են համախմբվել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի շուրջ. «Ժողովուրդ»

📌Որքա՞ն գումարով է ՔՊ-ն վարձակալել մարզահամերգային համալիրը․ «Հրապարակ»

📌Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք. «Հրապարակ»

📌Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու. Հայկ Խալաթյան. «Փաստ»

📌Կադաստրի կոմիտեն առաջարկում է փոփոխություններ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման գործընթացում. «Փաստ»
6👎1👏1
🔹Մեկ օրվա ընթացքում Լիբանանի վրա իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 254 մարդ, ևս 1,165-ը ստացել են վիրավորումներ
🤬22👎31
🔹Իրանական պատվիրակությունն ապրիլի 9-ի երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար, հայտնել է Պակիստանում Իրանի դեսպանը

📌«Չնայած իսրայելական կողմից հրադադարի խախտումների պատճառով առաջացած թերահավատությանը՝ իրանական պատվիրակությունն այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Պակիստանի վարչապետի հրավերով։ Բանակցությունները կընթանան Իրանի առաջարկած 10 կետերի հիման վրա»,- գրել է նա։
5😁1
🔹ԱՄՆ ողջ զինուժն ու սպառազինությունը կմնան իրենց տեղերում արդեն իսկ թուլացած թշնամու մահացու հետապնդման և ոչնչացման համար, քանի դեռ համաձայնագիրը լիովին չի կատարվել, գրել է Դոնալդ Թրամփը

📌«Եթե որևէ պատճառով դա տեղի չունենա, ինչը խիստ անհավանական է, ապա կսկսվի հրաձգությունը՝ ավելի մեծ, ավելի լավ և ավելի ուժգին, քան որևէ մեկը երբևէ տեսել է։ Մեր հզոր բանակը համալրվում է և հանգստանում՝ իրականում անհամբեր սպասելով իր հաջորդ նվաճմանը»,- ամփոփել է Թրամփը։
👎27😁9🤬63👍3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔹Թրամփի առաջնորդության շնորհիվ այսօր աշխարհն ավելի անվտանգ է, քան պատերազմի սկսվելուց առաջ, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն

📌Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ Թրամփը պետք է ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հարցը քննարկի Ռյուտեի հետ:
😁31🤬126👎6🥰1
🔹Ես հույս եմ հայտնել, որ հրադադարի ռեժիմը լիովին կպահպանվի հակամարտության բոլոր կողմերի կողմից առճակատման բոլոր թատերաբեմերում, այդ թվում՝ Լիբանանում։ Սա անհրաժեշտ պայման է, որպեսզի տվյալ հրադադարը լինի հուսալի և տևական, Մասուդ Փեզեշքիանի և Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցներում ասել է Էմանուել Մակրոնը
👍75
🔹Հայտնի են «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի առաջին 30 համարները: Առաջին եռյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Ռոբերտ Քոչարյան
2. Իշխան Սաղաթելյան
3. Աննա Գրիգորյան
Ամբողջական ցանկն՝
այստեղ
👎16👍109🤬5
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔹Իսրայելը ձեր հաճախորդ-պետությունն է: Սա նման է ձեր տնտեսուհուց հրամաններ ընդունելուն, ինչը դուք երբեք չէիք անի, ասել է ամերիկացի քաղաքական մեկնաբան Կարլսոն Թաքերը

📌«Ինչո՞ւ ԱՄՆ-ը չի կարողանում իր պրոքսիին, իր հաճախորդ-պետությանը վերահսկողության տակ առնել: Ինչո՞ւ այս նախագահը կամ որևէ նախագահ չի կարողանում «ոչ» ասել Իսրայելին: Մենք իրավունք ունենք իմանալու՝ ինչու»,- ասել է Թաքերը։
👍173
🔹Հայտնի է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների ցանկը։ Առաջին եռյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Նարեկ Կարապետյան
2. Արամ Վարդևանյան
3. Գոհար Մելոյան
Ամբողջական ցանկն՝
այստեղ
16😁11👍6
🔹98-րդ դիվիզիայի դեսանտայիններն ընդլայնել են գործողությունը Լիբանանի հարավում, վերահսկողություն են հաստատել մի շարք շրջաններում և ոչնչացրել Հեզբոլլահի տասնյակ մարտիկների՝ հայտնաբերելով զենքի պահեստներ և պայթուցիկ սարքեր, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը
👎8🤬42👍2
🔹Ես հանձնարարել եմ Թեհրանում մեր դեսպանին վերադառնալ և վերաբացել Իսպանիայի դեսպանատունը Թեհրանում, ասել է Իսպանիայի ԱԳ նախարարը

📌Հիշեցնենք, որ Թեհրանում Իսպանիայի դեսպանատան աշխատակիցները Իրանի Իսլամական Հանրապետությունից տարհանվել էին մարտի 7-ին։
8👍3
🔹Իսլամաբադի իշխանություններն ապրիլի 9-ը և 10-ը հայտարարել են ոչ աշխատանքային օրեր՝ կապված քաղաքում ապրիլի 10-ին կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցությունների հետ

📌Հանգստյան օրերը սահմանվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նախաշեմին՝ անխափան լոգիստիկա, անվտանգություն և բնակչության հարմարավետությունն ապահովելու նպատակով։
4