Tert.am
🔹Իսրայելը աջակցում է Թրամփի՝ Իրանին հարվածները դադարեցնելու որոշումը, հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով Նեթանյահուի հայտարարությանը 📌ԱՄՆ-Իրան երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա, հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով Նեթանյահուի…
🔹Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Սրիֆա քաղաքին
🤬10👎7
🔹Հորմուզի նեղուցը վերածվել է մի միջանցքի, որը գտնվում է Իրանի ողջամիտ կառավարման ներքո: Եթե հաշվի առնենք, որ անցյալ տարի նեղուցով անցել է 32 հազար նավ, և յուրաքանչյուրից գանձվի 2 միլիոն դոլար, ապա Իրանը կարող է ստանալ մոտ 64 միլիարդ դոլար, հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերության փոխտնօրենը
❤23👎1
🔹ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը հետքայլ է անդունդի եզրից՝ շաբաթներ տևած լարվածության սրումից հետո, գրել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը
📌«Զինադադարը ստեղծում է խիստ անհրաժեշտ հնարավորություն՝ մեղմելու սպառնալիքները, դադարեցնելու հրթիռակոծությունները, վերսկսելու նավագնացությունը և տարածություն ստեղծելու դիվանագիտության համար՝ ուղղված տևական համաձայնագրի ձեռքբերմանը: Հորմուզի նեղուցը պետք է կրկին բաց լինի անցման համար»,- նշել է Կալլասը։

❤4👎2👍1
Tert.am
🔹Իրանի Ազգային անվտանգության խորհուրդը հայտնել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները կսկսվեն ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, հայտնում է Aljazeera-ն։ Ամերիկյան կողմը դեռևս չի արձագանքել այս հայտարարությանը
🔹Իրանի մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կգլխավորեն Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Իսլամաբադի բանակցություններում, հայտնել է ISNA գործակալությունը
👍3❤1
🔹ՀՀ-ին պետք է երկարաժամկետ խաղաղություն, որը կախված չէ դատարկ խոսքերից կամ հակառակորդի կամքից։ Մեզ պետք է պատերազմի դուռը վերջնականապես փակել։ ՀՀ-ին երաշխավորված խաղաղություն է պետք, այս մասին 168. am-ի հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանը
📌«Մեր ապրանքների մեծ մասը ԵԱՏՄ շուկա է արտահանվում։ Որ դուրս եք գալիս, բա որտե՞ղ է վաճառելու, ո՞ւր է արտահանվելու։ ԵՄ-ն մեր լավ գործընկերն է ու ավելի լավը դեռ պիտի դառնա, բայց մեզ անդամակցելու ո´չ հրավիրել են, ո´չ էլ սպասում են»,-ասել է Ծառուկյանը: Ավելին՝ այստեղ:

❤26👎19👍11🤬3
🔹Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև կայացված կարևորագույն որոշումը՝ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, գրել է Նիկոլ Փաշինյանը
📌«Մենք նաև բարձր ենք գնահատում միջնորդական ջանքերը, այդ թվում՝ Պակիստանի կողմից գործադրված, և հաստատակամորեն հավատում ենք, որ դիվանագիտությունը պետք է գերակայի՝ բոլոր չլուծված հարցերը կարգավորելու և Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու համար»,- հավելել է Փաշինյանը։

😁35❤10👍5🤬4👎2
Tert.am
🔹Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը: Տեղեկությունը Tert.am-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից
🔹Ձերբակալվել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը
📌«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ»,-հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

👍6🤬3❤2🔥1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔹Մենք ողջունում ենք լարվածության սրման ուղիով չգնալու որոշումը։ Հույս ունենք, որ առաջիկա օրերին տեղի կունենան Իրանի և ԱՄՆ-ի ուղիղ շփումները, ինչը թույլ կտա շարունակել խաղաղ քննարկումը բանակցությունների սեղանի շուրջ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը
❤5👍4😁3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔹Հայ արտադրողներից բողոքներ չենք ստացել իրենց արտադրանքը ռուսական շուկա արտահանելու խոչընդոտների վերաբերյալ, ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը
👎8👍3❤2🤬1
🔹Հարվածներ են հասցվել Լավան կղզում գտնվող իրանական նավթավերամշակման գործարանին
🤬17👎5
🔹ԱՄՆ-ի և Իրանի միջև գործող հրադադարը դեռևս փխրուն է, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը
📌«Կան մարդիկ, ովքեր ակնհայտորեն ցանկանում են նստել բանակցությունների սեղանի շուրջ և աշխատել մեզ հետ՝ շահավետ համաձայնություն գտնելու համար։ Սակայն կան նաև նրանք, ովքեր ստում են նույնիսկ այն փխրուն հրադադարի մասին, որը մենք արդեն կնքել ենք»,- ասել է Վենսը։

👎7❤3🤔1🤯1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔹ԻՀՊԿ-ն հրապարակել է տեսանյութ «Ճշմարիտ խոստում 4» գործողության 100-րդ ալիքի վերաբերյալ, որի ընթացքում թիրախավորվել են թշնամու 25 ռազմավարական դիրքեր
❤18😁2