Tert.am
79.7K subscribers
35.7K photos
13.5K videos
3 files
12.4K links
Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320
Download Telegram
Tert.am
🔹ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողացել ընդունել Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ բանաձև՝ Չինաստանի և Ռուսաստանի վետոյի պատճառով
🔹Ռուսաստանը Չինաստանի հետ միասին առաջարկում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին քննարկել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ այլընտրանքային բանաձևի նախագիծ, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան

📌Պետությունները կոչ են արել արաբական երկրներին ձեռնպահ մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի ընդունումից։ Նեբենզյան իր ելույթում նշել է, որ ԱՄՆ-ն դավաճանել է արաբական երկրներին, և այդ երկրները դարձել են տարածաշրջանում տեղի ունեցած ողբերգության զոհերը։
👍84😁4👎1
🔹ԱԺ-ի դիմաց այսօրվա ակցիայի ժամանակ Factor TV-ի նկարահանած տեսանյութը և կարճ հարցումներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է հատվածական, գրում է Factor. am-ը

📌Մոնտաժված տեսանյութում Սիմոնյանը թողել է միայն այն քաղաքացիների խոսքերը, որոնք հրաժարվել են պատասխանել հարցերին կամ ասել են, թե չեն մասնակցում ակցիային, ավելին՝ այստեղ։
9😁5👎3🔥1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔹Իսրայելական հեռուստատեսությունը սկսել է հետհաշվարկ՝ մինչև Թրամփի կողմից Իրանին տրված վերջնաժամկետը
🤬43👎6👍21😁1
🔹Մահացել է ֆուտբոլի հայտնի մարզիչ Միրչա Լուչեսկուն։ Ռումինացի մարզիչը 80 տարեկան էր։ Նրա մահվան մասին հայտարարել է լրագրող Էմանուել Ռոսուն

📌Նրա կենսագրության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում աշխատանքը Դոնեցկի «Շախտյոր»-ում, որը նա մարզել է 2004-ից 2016 թվականներին։ Հենց «Շախտյոր»-ում է երկար տարիներ խաղացել Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։
😢237
Tert.am
🔹Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի և այլևս երբեք հետ չի բերվի: Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար այդպես էլ կլինի, գրել է Դոնալդ Թրամփը 📌«Հիմա, երբ մենք ունենք ամբողջական և լիակատար վարչակարգի փոփոխություն, որտեղ գերակշռում են այլ…
🔹ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը հայտարարել է, որ մտահոգված է Թրամփի սպառնալիքներով՝ ոչնչացնել իրանական քաղաքակրթությունը

📌«Չկա որևէ ռազմական նպատակ, որը կարդարացնի հասարակության ոչնչացումը կամ քաղաքացիական բնակչությանը միտումնավոր տառապանքներ պատճառելը»,-նշել է նա։
👍6🤔6👎3🤬3🥰2
🔹Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի պատասխան դիրքորոշմանը։ Այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ
👎132
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔹Համացանցում շրջանառվում են տեսանյութեր, որոնցում երևում է, որ ամերիկյան B-52 ռմբակոծիչները թռիչք են կատարել բրիտանական ավիաբազայից՝ դեպի Իրանի սահման
🤬21👎52
🔹Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ Իրանը կպատասխանի ԱՄՆ հարձակումներին՝ հարվածելով Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող թիրախներին

📌Թիրախների թվում կարող են լինել Saudi Aramco նավթային ընկերության օբյեկտները, Յանբու նավահանգիստը, Հաբշան-Ֆուջեյրա խողովակաշարը և մի շարք երկաթուղային կամուրջներ։
13👍5🔥2👏1🤩1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔹Իսրայելը հարվածել է Քարաջ քաղաքում գտնվող այն շենքին, որտեղ տեղի էր ունենում ԻՀՊԿ հրամանատարների հանդիպումը։ Հաղորդվում է, որ հարվածի հետևանքով զոհվել է ԻՀՊԿ մի քանի բարձրաստիճան սպա
🤬254👍1👎1
🔹Ես անկեղծորեն խնդրում եմ նախագահ Թրամփին 2 շաբաթով երկարաձգել Իրանին տրամադրվող ժամկետը, որպեսզի դիվանագիտությունը կարողանա աշխատել։ Իրանցի եղբայրներին խնդրում ենք բացել Հորմուզի նեղուցը, գրել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը
🤬16😁8👎5👍4👏1😱1
Tert.am
🔹Ես անկեղծորեն խնդրում եմ նախագահ Թրամփին 2 շաբաթով երկարաձգել Իրանին տրամադրվող ժամկետը, որպեսզի դիվանագիտությունը կարողանա աշխատել։ Իրանցի եղբայրներին խնդրում ենք բացել Հորմուզի նեղուցը, գրել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը
🔹Ես դեռ լիովին տեղեկացված չեմ առաջարկի մասին։ Կարող եմ ասել հետևյալը՝ ես նրան շատ լավ եմ ճանաչում։ Նա ամենուրեք մեծ հարգանք վայելող մարդ է, ասել է Թրամփը՝ Պակիստանի վարչապետի առաջարկի մասին, գրում է Fox News-ը

📌Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտարարել է, որ նախագահը տեղեկացված է առաջարկի մասին, և շուտով կպատասխանի։
🤬144👎2
🔹ԱՄՆ-ն և Իսրայելն օդային հարված են հասցրել Իրանի Մահշահրում գտնվող Ամիր Քաբիր նավթաքիմիական գործարանի վրա, գրում է Mehr-ը
🤬153👎3
🔹Թրամփը հայտարարել է Իրանի ռմբակոծությունները երկու շաբաթով դադարեցնելու իր համաձայնության մասին

📌ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ հրադադարը կլինի փոխադարձ։«Հիմք ընդունելով Շարիֆի և Մունիրի հետ ունեցած զրույցները և նրանց խնդրանքը՝ հետաձգել Իրանի նկատմամբ ոչնչացնող ուժի կիրառումը՝ պայմանով, որ Իրանը պատրաստ է լիովին, անմիջապես և անվտանգ բացել Հորմուզի նեղուցը, համաձայն եմ 2 շաբաթով դադարեցնել Իրանի ռմբակոծությունը»,-գրել է նա։
👎12😁76👍3
🔹Իսրայելը աջակցում է Թրամփի՝ Իրանին հարվածները դադարեցնելու որոշումը, հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով Նեթանյահուի հայտարարությանը

📌ԱՄՆ-Իրան երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա, հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով Նեթանյահուի հայտարարությանը։
🤬296👎2
🔹Մեծ օր է համաշխարհային խաղաղության համար։ Իրանը ցանկանում է, որ դա տեղի ունենա։ Նույնը վերաբերում է նաև մյուս բոլորին, գրել է Թրամփը

📌«ԱՄՆ-ն կօգնի Հորմուզի նեղուցում երթևեկության ավելացմանը։ Կլինեն բազմաթիվ դրական գործողություններ։ Մեծ գումարներ կաշխատեն։ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը։ Մենք կբեռնվենք բոլոր տեսակի պաշարներով և պարզապես «կսպասենք», որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ լավ կընթանա։ Ես վստահ եմ, որ դա կլինի։ Ինչպես մենք ապրում ենք ԱՄՆ-ում, սա կարող է լինել Մերձավոր Արևելքի Ոսկեդարը»,-գրել է նա։
😁246👎2
🔹Ձեզ համար առանձնացրել ենք մամուլում այսօր հրապարակված մի քանի ուշագրավ լուր👇

📌6 մլն եկամուտ, անշարժ գույք, խոշոր չափի փոխառություններ. ինչ է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ»

📌Պուտին-Փաշինյան ապրիլմեկյան հանդիպումից և կոշտ զրույցից հետո էլ ավելի կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետևում․ «Հրապարակ»

📌Կալանքից ազատվել է քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Գևորգ Մելիքյանը՝ Օշականցի Գևորիկը․ «Հրապարակ»

📌Տիգրան Ավինյանի հոր բողոքը բավարարվել է․ «Հրապարակ»
2👏1
🔹Սա ԱՄՆ-ի հաղթանակն է, որը իրականացրին նախագահ Թրամփը և մեր անհավանական զինվորականները, գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը

📌««Էպիկական կատաղություն» գործողության հենց սկզբից Թրամփը գնահատել էր, որ սա 4-6 շաբաթ տևողությամբ գործողություն կլինի։ Երբեք մի թերագնահատեք Թրամփի կարողությունը՝ հաջողությամբ առաջ տանելու Ամերիկայի շահերը և նպաստելու խաղաղության հաստատմանը»,-գրել է նա։
😁73🤬85👎3
Tert.am
🔹Թրամփը հայտարարել է Իրանի ռմբակոծությունները երկու շաբաթով դադարեցնելու իր համաձայնության մասին 📌ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ հրադադարը կլինի փոխադարձ։«Հիմք ընդունելով Շարիֆի և Մունիրի հետ ունեցած զրույցները և նրանց խնդրանքը՝ հետաձգել Իրանի նկատմամբ ոչնչացնող…
🔹Իրանին երկշաբաթյա զինադադարին համաձայնելուն դրդել է Չինաստանի միջամտությունը վերջին պահին. Թեհրանի դաշնակիցը խնդրել է ճկունություն դրսևորել և թուլացնել լարվածությունը, հայտնել է The New York Times-ը
18
🔹Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կեղծ տեղեկություններ է փոխանցել Իրանի դեմ գործողության ընթացքի վերաբերյալ, հայտնում է The Washington Post-ը

📌«Հեգսեթը պնդում էր, թե ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն է հաստատել իրանական երկնքի նկատմամբ, սակայն վերջերս Իրանում ամերիկյան F-15E կործանիչի խոցման միջադեպը ցույց տվեց, որ Իրանը դեռևս ի վիճակի է սպառնալ ԱՄՆ զինծառայողներին և կասկածի տակ դրեց նրա խոսքերը»,- նշել են թերթի աղբյուրները։
😁126