Tert.am
82.4K subscribers
33K photos
11.5K videos
2 files
12.1K links
Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320
Download Telegram
🔹Աբու Դաբիում երեկվա հանդիպման ժամանակ փոխզիջման որևէ նշան չի ձեռք բերվել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ եզրակացություն անելով Ուկրաինայի դեմ այսօրվա օդային հարվածներից

📌«Կիևը գտնվում է ԱՄՆ-ի կողմից աճող ճնշման տակ՝ խաղաղության համաձայնագրի հասնելու համար»,-հավելում է գործակալությունը:
5👍2👎1
🔹Աբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ օրը, հանդիպումներն ընթանում են տարբեր ձևաչափերով, հայտնել Է ՏԱՍՍ-ի աղբյուրը
2
🔹Խորացվում է երեխայի մեկուսացումը, երեխան կորցնում է շփման և հաղորդակցման ցանկությունը, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է հոգեբան Լիլիթ Խաչատրյանը՝ խոսելով Տիկտոկ հավելվածի ազդեցության մասին

📌«Եթե ծնողը խելացի լինի, չի թողնի երեխաներին ՏիկՏոկ նայել, բայց քանի որ դա շատ գրավիչ հարթակ է, երեխաներին ու նույնիսկ մեծասահակներին գրավում է: Այս պարագայում ցանկալի է, որ նայեն գոնե հետաքրքիր ինֆորմացիա, ինչը շատ քիչ է, բայց չես կարող արգելել ու ասել, որ չնայի, որովհետև շրջապատի մյուս երեխաներն էլ են նայում»,-Tert.am-հետ զրույցում ասել է լոգոպեդ Շուշան Ավագյանը։ Ավելին՝ այստեղ։
7👍6
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔹Շտապեմ ուրախությունս կիսել Ձեզ հետ։ 2025 թվականին 8,660 ՀՀ քաղաքացի ավել է մուտք գործել մեր երկրի տարածք, քան ելք է գործել ՀՀ-ից, հայտնել է Նիկոլ Փաշինյանը

📌Առաջին անգամ է, որ Հայաստան քաղաքացիները ավելի շատ մուտք են գործել, քան հեռացել են։
🤬47😁118👍4👎4
Tert.am
🔹Աբու Դաբիում երեկվա հանդիպման ժամանակ փոխզիջման որևէ նշան չի ձեռք բերվել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ եզրակացություն անելով Ուկրաինայի դեմ այսօրվա օդային հարվածներից 📌«Կիևը գտնվում է ԱՄՆ-ի կողմից աճող ճնշման տակ՝ խաղաղության համաձայնագրի հասնելու համար»…
🔹Պուտինի հրթիռները հարվածում են ոչ միայն մեր ժողովրդին, այլև բանակցային սեղանին, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան՝ խոսելով Ռուսաստանի գիշերային հարձակման մասին

📌Նա ընդգծել է, որ մինչ ԱՄՆ-ն և Ուկրաինան աշխատում են Աբու Դաբիում խաղաղության համար, Ռուսաստանն ահաբեկում է ուկրաինացիներին։ «Այս բարբարոսական հարձակումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Պուտինի տեղը բանակցային սեղանի շուրջ չէ, այլ հատուկ դատարանի ամբիոնում»,-նշել է նա։
7🤬3🤔1
🔹Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՈւԵՖԱ-ին՝ ներկայացնելով Հայաստան-Ուկրաինա հանդիպումից առաջ և խաղի ընթացքում տեղի ունեցածը: ՀՖՖ-ն ներկայացրել է դիտարկումներ՝ ըստ որի ուկրաինական կողմի բողոքն անհիմն է, այս մասին հայտնում են ՀՖՖ-ից

📌Նշենք, որ Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան պաշտոնապես դիմել է ՈւԵՖԱ-ի Վերահսկիչ, էթիկայի և կարգապահական մարմնին՝ կապված ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման փուլի Հայաստան-Ուկրաինա հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի հետ։ Ավելին՝ այստեղ։
1
Tert.am
🔹Աբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ օրը, հանդիպումներն ընթանում են տարբեր ձևաչափերով, հայտնել Է ՏԱՍՍ-ի աղբյուրը
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔹Աբու Դաբիում եռակողմ բանակցություններն ավարտվել են։ Ռուս բանակցողները վերադարձել են իրենց հյուրանոց, իսկ ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչները ուղևորվել են օդանավակայան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը
2
Tert.am
🔹Աբու Դաբիում եռակողմ բանակցություններն ավարտվել են։ Ռուս բանակցողները վերադարձել են իրենց հյուրանոց, իսկ ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչները ուղևորվել են օդանավակայան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը
🔹Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները «դրական» և «կառուցողական» էին։ Հաջորդ շաբաթ կկայանա բանակցությունների ևս մեկ փուլ, հաղորդում է Axios-ը
👍4
🔹ԱՄՆ-ն 100% մաքսատուրք կսահմանի կանադական ապրանքների վրա, եթե Օտտավան համաձայնության գա Պեկինի հետ, հայտարարել է Թրամփը, գրում է РИА Новости-ն
😁11👍1🤬1
Tert.am
🔹ԱՄՆ-ն 100% մաքսատուրք կսահմանի կանադական ապրանքների վրա, եթե Օտտավան համաձայնության գա Պեկինի հետ, հայտարարել է Թրամփը, գրում է РИА Новости-ն
🔹Եթե նահանգապետ Քարնին (Կանադայի վարչապետ Մարկ Քարնի) կարծում է, որ Կանադան վերածում է Չինաստանի համար «ներմուծման նավահանգստի»՝ ապրանքներ ԱՄՆ տեղափոխելու համար, նա սխալվում է, գրել է Թրամփը

📌«Չինաստանն ամբողջությամբ կուլ կտա Կանադան, ամբողջությամբ կոչնչացնի այն, ներառյալ նրա տնտեսությունը։ Եթե Կանադան համաձայնության գա Չինաստանի հետ, ապա անմիջապես կբախվի ԱՄՆ մտնող բոլոր կանադական ապրանքների վրա 100% մաքսատուրքի»,-գրել է ԱՄՆ նախագահը։
4🤬4😁2🤯2👍1🥰1
🔹Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից
👎3
Tert.am
🔹Աբու Դաբիում եռակողմ բանակցություններն ավարտվել են։ Ռուս բանակցողները վերադարձել են իրենց հյուրանոց, իսկ ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչները ուղևորվել են օդանավակայան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը
🔹Աբու Դաբիում կայացած բանակցությունների հիմնական թեման պատերազմի ավարտի պարամետրերն էին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին

📌«Ես մեծապես կարևորում եմ պատերազմի ավարտի և անվտանգության պահպանման գործընթացի նկատմամբ ամերիկյան վերահսկողության անհրաժեշտությունը։ Եթե պատրաստ լինենք առաջ շարժվել, իսկ Ուկրաինան պատրաստ է, մյուս հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ», - գրել է Զելենսկին։
🤬6👍4
🔹Սա ոչ արդարադատության, ոչ էլ հումանիզմի բացակայություն է․ սա դանդաղ մարդասպանություն է, գրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ ԱԱԾ մեկուսարանից

📌«Միջազգային հանրությունը բավականին երկար ժամանակ բաց աչքերով հանդուրժում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հալածանքները, հաշվեհարդարը, խոսքի, խղճի և հայ քրիստոնյաների կրոնական ազատությունների սահմանափակումներն ու արգելքները», - գրել է նա, ավելին՝ այստեղ։
👍35👎104😁1