Տավուշ Մեդիա
2.21K subscribers
340 photos
46 videos
548 links
Եղեք առաջինը, ով կիմանա վերջին լուրերը Տավուշի մարզից։
📩 info@tavushmedia.am
📞060 460202

🌐 https://tavushmedia.am
▫️Facebook
facebook.com/TavushTV
▫️Instagram
@tavush_tv

📌 ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, Բլբուլյան 5
Download Telegram
⚡️Առատ ձյան հետևանքով Տավուշի մարզում կան հոսանքազրկված բնակավայրեր:

▫️Բերդ համայնքի Նորաշեն, Մովսես, ք․ Բերդ, Պառավաքար, Վարագավան, Վ. Կարմիրաղբյուր բնակավայրեր։
▫️Նոյեմբերյան համայնքի Կոթի, Ոսկեվան, Բարեկամավան բնակավայրեր։
▫️Դիլիջան համայնքի Հաղարծին, Հովք, Գոշ բնակավայրեր և ք. Դիլիջան։
Վերոնշյալ բոլոր բնակավայրերում էլեկտրամատակարարումը կվերականգնվի առաջիկա 3 ժամվա ընթացքում:
👎5👍1
🟩 Օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի լույս 4-ի գիշերը Հանրապետության ողջ տարածքում կնվազի 14-18 աստիճանով։

▫️Սպասվում է մերկասառույց։
👍8😱51
🟩 Տավուշի մարզում կան փակ ավտոճանապարհներ։

🔻Փակ են Գանձաքար-Իծաքար, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները։
🔺Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
🔻Ոսկեպարի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
🔺Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
👍5👌3
🟩 Հունվարի 3-ի գիշերը Հայաստանում դիտվել է խիստ ցածր ջերմային ֆոն:

▫️Տավուշի մարզում դիտվել է -9, -10 °C:
Շիրակում` -19…-37, Արագածոտնի լեռնային շրջաններում` -26...-27
Լոռիում` -16...-24

❄️ Ձյան ծածկի բարձրությունը հունվարի 3-ի դրությամբ Տավուշի մարզում կազմում է 9 սմ:
10👍1😁1
Channel photo updated
🟩 Չմոտենալ, չկերակրել, չվնասել, չխոչընդոտել նրանց բնական տեղաշարժը․ ազնվացեղ եղջերու նկատելու դեպքում անհրաժեշտ է ահազանգել «Դիլիջան» ազգային պարկ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
17👍5
🚒 Փրկարար ծառայության համար ձեռք է բերվել 18 նոր ավտոմեքենա․ դրանցից 8-ը՝ հրշեջ-փրկարարական, 10-ը՝ կենցաղային կանչերի սպասարկման համար։

Տրանսպորտային միջոցները կտրամադրվեն Ծառայության տարածքային ստորաբաժանումներին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
7👍4
«Այս գիշեր խավարի մեջ լույս ծագեց, և խավարը չկարողացավ հաղթել նրան»

Հայ Առաքելական եկեղեցիներում այս երեկո տեղի է ունենում Սուրբ Ծննդյան ճրագալույցը․ հայոց եկեղեցիներում հնչում է Սուրբ Ծննդյան ավետիսը։

Քրիստոս ծնավ և հայտնեցավ,
Ձեզ և մեզ մեծ ավետիս։
46
🟩 Մարվել է Բագրատաշեն գյուղում բռնկված հրդեհը:
Այրվել են երկհարկանի տան առաջին հարկի սենյակներից մեկը (մոտ 25 ք.մ)՝ գույքով և փայտե առաստաղը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍7👏1👌1
🟩🚰 Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ մինչև ժամը 20:00-ը դադարեցվել է Բերդ քաղաքի ջրամատակարարումը:

«Վեոլիա Ջուր» ընկերություն
👎3👍2
🟩 Նոյեմբերյան համայնքի երաժշտական դպրոցներում 2026 թվականի հունվար ամսից ուսումը կլինի անվճար. ավագանին հաստատել է որոշման նախագիծը:
11👍4❤‍🔥1
☀️Տավուշում և Սյունիքում գարնանային տրամադրություն է, Իջևանում, Բագրատաշենում, Գորիսում, Կապանում և մի շարք այլ բնակավայրերում ժամը 14։00-ի դրությամբ +14․․․+18 աստիճան է։

Գագիկ Սուրենյան
❤‍🔥93👍3
🇦🇲 Տավուշի մարզում մեկնարկեց 2026 թվականի ձմեռային զորակոչը։

Այսօր Նոյեմբերյանից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների առաջին խումբը։
17🙏8👍2❤‍🔥1
🔺Դիլիջան-Իջևան ճանապարհին՝ Հաղարծին գյուղի տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, «Mercedes»
մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Աղստև գետում:

▫️2 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն:
😢7🤔3👍2
🟩 Այրում 35կՎ օդային գծի վթարավերականգնողական աշխատանքներն ավարտվել են:
Հունվարի 2-ին եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով վնասվել էին Այրում 35կՎ օդային գծի 2 մետաղական հենարանները, և էլեկտրամատակարարումն իրականացվում էր ժամանակավոր շրջանցող այլընտրանքային սխեմայով:
👍4👌1
🟩 Հրդեհ՝ Աչաջուր գյուղում․ այրվել է մոտ 500 հակ պահեստավորած և մոտ 3 տոննա կուտակած անասնակեր:

🔗 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
😢5🤔4👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟩 Սաստիկ ցրտի և ջերմաստիճանի անկման հետևանքով սառել էր Բերդ քաղաքը սնող «Տավուշ» ջրատարի շուրջ 400 մետր հատվածը:
👍7🔥5🤔3👌1
🟩 Ճանապարհը չզիջելու պատճառով Նոյեմբերյանում տեղի է ունեցել վիճաբանություն. կան ձերբակալվածներ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍7🤔6❤‍🔥2
Տավուշ Մեդիա
🟩 Չմոտենալ, չկերակրել, չվնասել, չխոչընդոտել նրանց բնական տեղաշարժը․ ազնվացեղ եղջերու նկատելու դեպքում անհրաժեշտ է ահազանգել «Դիլիջան» ազգային պարկ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🦌 Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ՝ մարդու միջամտությունից բխող հնարավոր վնասները կանխելու նպատակով։
7🥰6👍3
❄️ Դիլիջանի տարածաշրջանում տեղում է ձյուն:
🔻Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
3👍2