Արմեն Խաչատրյան · Ենթագիտակցության հետ աշխատանք
373 subscribers
13 photos
33 videos
13 links
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Վախը դա ինստինկտ չէ, դա կարելի է ասել ժառանգություն է, որը փոխանցվել է ուրիշներից։
Դա տեղի չի ունենում բառերով, այլ հոգեվիճակով, հայացքով, միկռո ժեստերով կամ էմոցիաներով։
Երեխան չի ընկալում այն ինչ դու ասում ես, այլ այն թե ինչպես ես դու զգում։
Անկախ ամեն ինչից արտաքինում ինչ է տեղի ունենում, ոնց մենք արձագանքենք, երեխան այդպես էլ կսովորի իր ամբողջ կյանքի համար։
ԵՎ այդ նույնը տեղի է ունեցել մեզ հետ երբ մենք փոքր ենք եղել։
Վերևի վիդեոյում առաջին հայացոից պետք է երեխաները անհանգիստ լինեին, բայց իրենք ոչ մի արձագանք չեն տալիս, քանի որ մեծերը դրան արձագանք չեն տալիս, երեխան հասկանում է ամեն ինչ նորմալ է։ Այլ հարց է թե ինչքան պետք է օցերի դեքպում երեխայի մոտ միգուցե արժի ինչոր չափով վախ ներշնչել, բայց սա դրա մասին չէ, այլ այդ մեխանիզմի։
Վախը կարելի է բաց թողնել և չփոխանցել դա երեխային։
🔥3❤2
Ձեզ հետաքրքիր է խմբային թերապիա նորից անեմ, բայց այս անգամ արդեն ավելի սիստեմավորված մի քանի հանդիպմամբ։ Ում հետաքրքրում է դրեք 👍։ Հարցեր, ցանկություններ թե ինչ թեմայի շուրջ լինի, գրեք մեկնաբանություններում։
👍15🔥1
Շատերն ասում են․ «Ես գիտեմ, որ վախերս մանկությունից են, գիտեմ, որ ինքնագնահատականս ցածր է ծնողներիս պատճառով»։ Բայց հարցն այն է, որ գիտակցելը չի օգնում։

Մեր ուղեղն ունի մի շերտ, որը կոչվում է «Կրիտիկական մտածողություն»։ Դա մի տեսակ ֆիլտր է գիտակցության և ենթագիտակցության միջև։ Սովորական թերապիայի ժամանակ դուք խոսում եք գիտակցական մակարդակում, բայց այդ ֆիլտրը թույլ չի տալիս հասնել այն «ծրագրին», որը նստած է խորքում և կառավարում է ձեր էմոցիաները։

Ինչպե՞ս է դա աշխատում տեխնիկապես.
🔹 Ընկղմում տրանսի մեջ. Հաճախորդը թուլանում է, կրիտիկական մտածողությունը (գիտակցությունը) «քնում է»(ոչ, դա քուն չէ, դուք ամեն ինչ վերահսկում եք)՝ բացելով մուտքը դեպի ենթագիտակցություն, որտեղ պահվում են բոլոր հիշողություններն ու ճնշված էմոցիաները:
🔹 Ռեգրեսիա. Թերապևտը օգնում է հաճախորդին ժամանակի գծով վերադառնալ այն պահին, երբ խնդիրն առաջին անգամ առաջացել է: Դա կոչվում է ՍԱԻ (Սկզբնական Ազդակային Իրադարձություն): Հաճախ դա մանկության տրավման է, որը գիտակցությունը վաղուց մոռացել է:
🔹 Աբրեակցիա (լիցքաթափում). Հիպնոզի վիճակում հաճախորդը նորից է ապրում այդ իրավիճակը, բայց այս անգամ արտահայտում և բաց է թողնում այն արգելափակված էմոցիաները (վախ, զայրույթ, նեղացվածություն), որոնք տարիներ շարունակ «կուտակված են մնացել» մարմնի և հոգեկանի մեջ:
🔹 Վերաիմաստավորում. Գտնվելով տրանսի մեջ՝ չափահաս մարդն իր ներկայիս բանականությամբ օգնում է անցյալի «փոքրիկ իրեն» հասկանալ, որ իրավիճակն այլևս վտանգավոր չէ: Տեղի է ունենում դեստրուկտիվ (քայքայիչ) ծրագրի փոխարինում կոնստրուկտիվով (կառուցողականով)։

Հիպնոանալիզը նրանց համար չէ, ովքեր ուզում են պարզապես «խոսել»։ Սա նրանց համար է, ովքեր պատրաստ են կառուցվածքային փոփոխության իրենց ներաշխարհում։
Եթե դուք հոգնել եք նույն շրջապտույտի մեջ պտտվելուց և ուզում եք տեսնել, թե ինչ է թաքնված ձեր տրամաբանական պատնեշների հետևում՝ սպասում եմ ձեզ։

🔍 40 րոպեանոց անվճար ախտորոշում, որի ընթացքում մենք կբացահայտենք ձեր ենթագիտակցական արգելակները։
📩 Գրեք ինձ անձնական նամակով @armen_chester
🔥5
Մանկական տրավմաներ, որոնք ձևավորում են մեր ներկան

Ահա այն հիմնական 12 կետերը, որոնք կարող են խորը հետք թողնել մարդու հոգեբանության վրա.

1. Վերբալ ճնշում և նվաստացում։
Արդյո՞ք ունեցել եք նման փորձ ծնողների, մտերիմների կամ հարազատների կողմից: Գուցե դպրոցո՞ւմ է դա եղել, թե՞ տատիկի, պապիկի կամ եղբայրների կողմից եք ենթարկվել խոսքային ճնշման ու նվաստացման։ Սա կարող է նաև շատ աննկատ տեղի ունեցած լինել. պարտադիր չէ, որ լինեն սուր դրվագներ։
2. Էմոցիոնալ կամ ֆիզիկական անտեսում։
Երբ երեխային հուզական առումով անտեսել են. ժամանակ չեն ունեցել, ասել են՝ «հեռո՛ւ գնա», «գործի եմ», «զբաղված եմ», «քո ժամանակը չէ»: Երբ ծնողները միշտ աշխատանքի մեջ են եղել, երեխան դա ընկալում է որպես լքվածություն. նրանք գնում են, իսկ երեխան իրեն միայնակ է զգում: Սրա մեջ է մտնում նաև ֆիզիկական շոյանքի և գրկելու բացակայությունը կամ պակասը:
3. Ֆիզիկական կամ սեռական բռնություն։
Արդյո՞ք եղել է դա ձեր կյանքում: Այսինքն՝ կա՛մ ձեզ ծեծել են երեխա ժամանակ, կա՛մ եղել է սեռական բռնություն: Դա կարող է դրսևորված լինել տարբեր կերպ. օրինակ՝ երբ մեծահասակները իրենց սեռական օրգաններն են ցույց տալիս տանը կամ դրսում, կամ վաղ հասակում սեռական ակտի ականատես լինելը։
4. Կյանքը դեպրեսիվ կամ կախվածություններ ունեցող ծնողի հետ։
Ապրելը դեպրեսիվ, անհանգիստ, նյարդային կամ հոգեկան հիվանդություն ունեցող ծնողի հետ: Կամ ծնողների, ովքեր տարված են ալկոհոլով կամ թմրանյութերով: Սա կարող է վերաբերել ընտանիքի ցանկացած մեծահասակ անդամի։
5. Մոր նկատմամբ բռնության ականատես լինելը։
Սա կարող է լինել թե՛ ֆիզիկական, թե՛ էմոցիոնալ ճնշում ընտանիքի ցանկացած անդամի կողմից։ Եթե դուք ականատես եք եղել մոր ճնշված լինելուն, դա արդեն իսկ տրավմատիկ է:
6. Ծնողի կորուստ ամուսնալուծության հետևանքով։
Եթե ձեր ծնողները ամուսնալուծվել են, նույնիսկ եթե կապը պահպանվել է երկուսի հետ էլ, միևնույն է՝ դա իր հետքն է թողել։
7. Ծնողի մահ։
Նույնիսկ եթե դա տեղի է ունեցել անգիտակից տարիքում և դուք միայն իմացել եք այդ մասին կամ ձեզ պատմել են։
8. Բռնություն քրոջ կամ եղբոր նկատմամբ։
Ներկա գտնվելը քրոջ կամ եղբոր նկատմամբ կիրառվող ֆիզիկական կամ էմոցիոնալ բռնությանը։
9. Դաժանությունը սոցիումում։
Երբ մանկության տարիներին տեսել եք, թե ինչպես են ինչ-որ մեկին ծեծում կամ սպանում:
10. Մանկության տարիների աղքատություն։
Նույնիսկ եթե ֆինանսական միջոցներ եղել են, բայց լսել եք խոսակցություններ խնդիրների մասին, կամ որ «փողը չի հերիքում»։
11. Հալածանք (բուլինգ)։
Ճնշումներ դասընկերների, բակի երեխաների կամ ուսուցիչների կողմից։
12. Կյանքը խորթ հոր կամ խորթ մոր հետ։
Կզարմանաք, բայց սա նույնպես լուրջ խնդիրներ է թողնում մարդու ներաշխարհում:

ԿԱՐԵՎՈՐ Է.
Եթե այս տրավմաներից գոնե 4-ը առկա են ձեր կյանքում, ապա հատկապես ավելի հասուն տարիքում դուք կունենաք լուրջ խնդիրներ ֆինանսների, հարաբերությունների և առողջության հետ: Ուզեք թե ոչ, ձեզ անհրաժեշտ կլինի թերապիայի միջոցով մշակել և հաղթահարել այս տրավմաները՝ ձեր կյանքի որակը փոխելու համար:

Խորհրդատվության համար պարզապես գրելով ինձ անձնական նամակով:
❤4🔥1
Լինո՞ւմ է, որ ինչ-որ բան ասելուց կամ անելուց հետո երկար ժամանակ մտքում վերլուծում եք Ձեր խոսքերը. «Իսկ ի՞նչ մտածեցին իմ մասին», «Արդյո՞ք չնեղացրի», «Ինչո՞ւ ես սա ասացի»։ Դուք փորձում եք լինել հնարավորինս լավը, որպեսզի ոչ ոք Ձեզ չքննադատի։

Սա պարզապես «բարեհամբույր» լինել չէ։ Սա ախտանիշ է, որ Ձեր ներսում կա խորը անապահովության զգացում և վախ՝ լինել այնպիսին, ինչպիսին կաք։ Դուք ծախսում եք Ձեր ամբողջ էներգիան ուրիշներին հաճոյանալու վրա, բայց փոխարենը զգում եք միայն դատարկություն և հոգնածություն։

Եթե շարունակեք ապրել այսպես, Ձեր սեփական ցանկություններն ու նպատակները պարզապես կանհետանան։ Դուք կապրեք ուրիշների սպասումներով, բայց ոչ Ձեր կյանքով։ Ես աշխատում եմ հենց այդ ներքին արգելքների հետ, որոնք թույլ չեն տալիս Ձեզ լինել ինքնավստահ և անկախ ուրիշների գնահատականից։

Եթե զգում եք, որ ժամանակն է սկսել ապրել Ձեզ համար, գրեք ինձ անձնական նամակով ➡️ @armen_chester
🔥4👍2
Շատերդ երկար ժամանակ փորձում եք հաղթահարել լարվածությունը, կարդում եք գրքեր, փորձում եք լռեցնել ձեր մտքերը, բայց տագնապը վերադառնում է։ Ինչո՞ւ։ Որովհետև դուք աշխատում եք ախտանիշի հետ, այլ ոչ թե պատճառի։

Որպես ենթագիտակցության մասնագետ՝ ես գիտեմ, որ տագնապը հիվանդություն չէ։ Դա ձեր ենթագիտակցության սխալ աշխատող պաշտպանական մեխանիզմն է։ Քանի դեռ մենք չենք փոխել այդ «ծրագիրը» ենթագիտակցության մակարդակում, մակերեսային մեթոդները տալու են միայն ժամանակավոր թեթևացում։
❤7🔥3
Պատկերացրեք ձեր ենթագիտակցությունում կա մի այսպես ասած թիկնապահ, որի միակ նպատակը ձեզ պաշտպանելն է։ Ինչ-որ ժամանակ (գուցե մանկության տարիներին կամ սթրեսային իրավիճակում) ձեր ենթագիտակցությունը որոշել է, որ տագնապը լավագույն միջոցն է ձեզ վտանգից հեռու պահելու համար։

Խնդիրն այն է, որ վտանգն անցել է, բայց թիկնապահը դեռ շարունակում է գոռալ ու տագնապի ազդանշաններ տալ։ Դուք չեք կարող նրան հրամայել լռել, որովհետև նա ձեզ չի լսում գիտակցության մակարդակում։
🔥4
Մենք արդեն հասկացանք, որ տագնապը հիվանդություն չէ, այլ ենթագիտակցական մեխանիզմ։ Բայց կա մի խնդիր, յուրաքանչյուրի ենթագիտակցությունը խոսում է իր լեզվով։

Մեկի մոտ տագնապը դրսևորվում է որպես մշտական ներքին սպասում, մյուսի մոտ՝ որպես կոկորդում սեղմվածության զգացում և այլն։ Քանի դեռ դուք չգիտեք, թե կոնկրետ ինչ ալգորիթմ է աշխատում ձեր ներսում, դուք չեք կարող այն փոխել։
Ես մշակել եմ մի վերլուծական հարցաշար, որը թույլ կտա ձեզ և ինձ տեսնել իրական պատկերը։ Սա ձեր առաջին քայլն է՝ կույր պայքարից անցնելու դեպի գիտակցված հաղթահարում։

Անցեք թեստը հիմա այստեղ՝ https://armenkhachatryan.me/form
❤3
Audio
Կիսվում եմ ձեզ հետ անվճար իմ աուդիոսեանսով, որը կտա ձեզ ներքին հանգստություն, մտքերի հանդարտում և տագնապայնության քչացում։ Կարող եք լսել այն ամեն օր։
Կուզեմ հետո մեկնաբանություններում տեսնել ձեր հետադարձ կապը մի քանի օրից 🙏
❤17🔥5👏3
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ինչո՞ւ ենք անընդհատ վատ բանի սպասում, և ինչպե՞ս ձերբազատվել ներքին տագնապներից։

Շատերը կարծում են, որ տագնապայնությունն ու վախերը պետք է բուժել՝ պայքարելով դրանց ախտանիշների (սիմպտոմների) դեմ։ Բայց իրականում, այս զգացողությունները հաճախ արմատավորված են մեր մանկության չլուծված էմոցիոնալ խնդիրներում։

🎥 Այս վիդեոյում ես բացատրում եմ.
Որտեղի՞ց են գալիս տագնապները։
Ինչպե՞ս են մանկության լարված մթնոլորտը, ծնողների միջև կոնֆլիկտները կամ նրանց էմոցիոնալ բացակայությունը ձևավորում անապահովության զգացում։
Ինչո՞ւ ախտանիշների հետ պայքարն անարդյունք է։ Սրտխփոցը, լարվածությունը և վատ սպասումները հետևանք են, ոչ թե պատճառ։

Ո՞րն է իրական լուծումը։ Ինչպես կարելի է հատուկ մեթոդների (օրինակ՝ հիպնոանալիզի) միջոցով գտնել խնդրի սկզբնաղբյուրը ենթագիտակցության մեջ և լուծել այն։

Դիտեք վիդեոն՝ հասկանալու համար ձեր ներքին մեխանիզմները և գտնելու լուծման ճանապարհը:
Հարցերի դեպքում կարող եք գրել ինձ @armen_chester
❤9🔥1
Ապրո՞ւմ եք անընդհատ վատ բանի (կամ փորձանքի) սպասելով:

Լինո՞ւմ է այնպես, որ ներսից ձեզ միշտ լարված եք զգում, կարծես ձեր մեջ անտեսանելի մի լար ձգված լինի, որն ուր որ է կկտրվի։

Ճանաչեք ձեզ այս 4 նշաններով

1. Տագնապ, նույնիսկ երբ ամեն ինչ խաղաղ է: Հենց որ կյանքում վերջապես հանգստություն է տիրում, դուք չեք կարողանում այն վայելել: Անմիջապես միտք է գալիս. «Ամեն ինչ չափազանց լավ է, հաստատ մի վատ բան է լինելու»:
2. Վախ հեռախոսազանգերից: Եթե հեռախոսը անսպասելի ժամի է զանգում, կամ հաղորդագրություն է գալիս մտերիմներից, ձեր առաջին միտքն է. «Հաստատ մի վատ բան է պատահել»:
3. «Իսկ եթե…»-ների անվերջանալի կինոն ձեր գլխում: Դուք անընդհատ պատկերացնում եք ամենավատ սցենարները՝ հիվանդություններ, աշխատանքի կորուստ, վթարներ:
4. Չեք թողնում ձեզ թուլանալ: Ձեզ թվում է, թե հենց որ թուլանաք (լիցքաթափվեք) ու դադարեք ամեն ինչ վերահսկել, ինչ-որ կարևոր բան բաց կթողնեք ու չեք հասցնի փրկվել:

Ի՞նչ է սա նշանակում:
Սա ո՛չ ձեր ինտուիցիան է, ո՛չ էլ ինչ-որ «կանխազգացում»: Սա պարզապես ձեր ենթագիտակցության պաշտպանական մեխանիզմի սխալ աշխատանքն է:
Ձեր ուղեղն անկեղծորեն հավատում է մի շատ սխալ համոզմունքի «Եթե ես լարված եմ ու սպասում եմ հարվածի, ուրեմն պաշտպանված եմ: Հենց թուլանամ, անպաշտպան կդառնամ»։

Արդյունքում ձեր մարմինը շուրջօրյա սթրեսի հորմոններ է արտադրում՝ ամբողջությամբ սպառելով ձեր ուժերն ու էներգիան:
Forwarded from Черновик
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Forwarded from Черновик
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Գիտե՞ք, որն է տագնապ ունեցող մարդու ամենահոգնեցուցիչ սովորությունը.
Անդադար փորձել ինքն իրեն շտկել։
Դուք կարդացել եք տասնյակ խորհուրդներ, պահպանել եք վարժություններ, փորձում եք «ճիշտ» շնչել, «ճիշտ» մտածել, վերահսկել սրտխփոցն ու ամեն գնով հանգիստ ձևանալ։
Եվ արդյունքում՝ հենց տագնապի դեմ պայքարը վերածվել է ևս մեկ ծանր աշխատանքի։ Եվս մեկ պարտականության, որտեղ Դուք վախենում եք ձախողվել։
Իրականությունն այն է, որ Դուք «փչացած» չեք։ Ձեր ներսում ոչինչ կոտրված չէ։
Դուք պարզապես չափազանց հոգնել եք անդադար լարված լինելուց։
Դուք պարտավոր չեք հենց հիմա ինչ-որ վարժություններ անել, փորփրել Ձեր անցյալը կամ կամքի ուժով Ձեզ ստիպել հանգստանալ։
Լավագույն բանը, որ կարող եք անել այս վայրկյանին՝ պարզապես հանգիստ թողնել ինքներդ Ձեզ։
Թույլ տվեք Ձեզ լինել հոգնած։ Թույլ տվեք լինել ոչ կատարյալ։ Ձեր ուսերից գցեք «անհապաղ նորմալ դառնալու» այդ ծանր բեռը։
Տագնապը նահանջում է ոչ թե այն ժամանակ, երբ Դուք սովորում եք կատաղի կռվել դրա դեմ, այլ երբ վերջապես դադարում եք պատերազմել ինքներդ Ձեր դեմ։
❤4