Media is too big
VIEW IN TELEGRAM
Ես էլ գլխիս մազ չունեմ, բայց ես աշխարհաքաղաքական հարցերում, ի տարբերություն հոլովակում տեսակետ հայտնող հայտնի և, անկեղծ, անձամբ իմ կողմից հարգանք վայելող քաղաքական գործչի, ով ուղիղ երկու օր առաջ Բրյուսելից գրառում էր արել
180 աստիճանով այլ տեսակետի կողմնակից եմ։
Հիմա, եթե իր կարծիքով այդպես է, ապա առաջանում է տրամաբանական հարց՝ «ինչու՞ է նա դեմ Արևմուտքի կողմից անմոռաց աջակցություն վայելող Նիկոլ Իլհամովիչին։»
Օրինակ, ես դեմ եմ, որովհետև ասացի՝ Հայաստանին վերաբերող հարցերում ես նայում եմ Հյուսիս և Արևելք՝ դեպի Ուղղափառություն։
Իսկ ինքը և իր նման մտածող հայազգի քաղաքական գործիչները և վերլուծաբանները, սփյուռքի ակտիվիստները ինչու՞ են դեմ։
Հարցս գուցե ձևափոխեմ։ Իսկ «գուցե նրանք կեղծում են, գուցե նրանք դեմ չեն, ի՞նչ կասի ընթերցողը։»
Գուցե նրանք պարզապես չէին ցանկանում «սեփական ձեռքերով» անել նա, ինչ եղավ 2020-2023 թվականներին, գուցե նրանք «սեփական ձեռքերով» չեն ցանկանում «բարեփոխել» Հայ Առաքելական եկեղեցին, որը «արևմտյան արժեքների» հետ կապ ունի այնքանով, որքանով...
Չգիտեմ։ Հարցերս հռետորական էր։
Եվ հիշեք, որ Հայաստանում կա ոչ միայն ռեժիմի վերարտադրության վտանգ, այլ նաև ռեժիմի «տեղափոխման» վտանգ, այսինքն՝ ոչ թե իշխանափոխություն և հայ ազգային շահերից ելնող ռազմավարական վեկտորի հստակեցում, այլ ներկայիս կործանիչ վեկտորի շարունակություն, բայց այլ՝ հսյ հասարակությանն ավելի «ընդունելի» մեխանիզմներով։
#ընտրություններ
#աղետը_մոտենում_է
«Հայաստանն իրական եվրոպական քաղաքակրթական տարածք է՝ իր պատմությամբ, մշակույթով, արժեհամակարգով եւ հավատքով»

«Ինչու՞ պետք է շեղվել ներքին օրակարգից, եթե... »
Մարդը հարց է տալիս։ Եվ իրոք, «ինչու», ինչ-որ արտառոց բա՞ն է եղել Հայաստանի անմիջական հարևանների հետ։
Իդեպ, 1992 թվականին (ըստ վիկիպեդիայի) ծնված և ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը ավարտած հարց տվող անձը 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 4-ին հանդիսացել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Իսկ 2024 թվականի նոյեմբերի 5-ից առայսօր հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարը։
#հայաստան
#հայկական_իրողություն

🤔 Մի հետաքրքիր փաստ արձանագրեցի։
Եթե Իրանը հարվածներ է հասցրել ռազմաբազաներին (անկախ նրանից թե ումն էին և ինչ վնասներ է նրանց պատճառվել) Թուրքիայի և Կիպրոսի տարածքներում, ապա դա նշանակում է, որ Իրանը հարվածներ է հասցրել ՆԱՏՕ-ի տարածքներին, քանզի Թուրքիան և Կիպրոսը ՆԱՏՕ դաշինքի անդամ են։
Բացի այդ, Կիպրոսը հանդիսանում է նաև Եվրոպական Միության անդամ, այսինքն՝ Իրանը հարվածներ է հասցրել նաև Եվրամիության տարածքին։
Հասկանու՞մ են սա Թեհրանում։ Իհարկե...
P. S. Իսկ որոշ մարդիկ պեռաշկի և կուկուռուզ են ուտում, ու ջութակ փողոցում «վայելում»։ Ասել է, թե «խաղաղություն է եկել», «Թրամփի ուղի է եկել» և այլն։
#Իրան
#հայկական_իրականություն

Ես սարսափում եմ
165 գերեզման՝ Իրանում աղջիկների դպրոցում անցած շաբաթ օրը համապատասխան ավիահարվածների հետևանքով զոհված աղջիկների համար։
Զոհերի մեծ մասը 7-ից 12 տարեկան էին։
Նման բաներից ես սարսափում եմ։ Պետք է սարսափի յուրաքանչյուր ոք, ով (դեռ) մարդ է մնացել, քանզի Աստված դաժանորեն է պատժելու, եթե ոչ հանցագործությունն իրավունքներին, ապա նրանց և նրանց հետ ուղղակի ու անուղղակի կապ ունեցող մարդկանց, համախոհների և նույնիսկ համաքաղաքացիների (գուցե անմեղ) սերունդներին։
Դաժան է լինելու Աստծո «բումերանգը» ։(
Ի՞նչ աղոթք կարող է փրկել դատաստանից։ Երևի ոչ մի աղոթք չի փրկի։ Մենք՝ նույնիսկ անմեղներս, կարող է կրենք այս ամենի դիմաց պատիժը։ Սա սարսափելի է։
#աստծո_պատիժ

❤1
Առաջինը դժոխք կգնան ոչ թե չարերը, այլ անտարբերները, այսինքն՝ մեզնից շատերը։
Որովհետև չարը հաղթանակում է այնտեղ, որտեղ բարին լռում է և վախից ելնելով իր անտարբերությամբ հանդուրժում։
Որովհետև չարը հաղթանակում է այնտեղ, որտեղ բարին լռում է և վախից ելնելով իր անտարբերությամբ հանդուրժում։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Այլ երկրի վրա հարձակման հիմնավորումը
Մի երկիր որոշել էր հարձակվել մյուսի վրա։ Մենք այդ մասին իմացանք, այսինքն՝ մեզ տեղեկաղրեցին, որ նա՝ այդ մի երկիրը, հաստատ հարձակվելու է։ Այս ամենն իմանալով մենք որոշեցինք, որ հարձակման ենթարկված երկիրը, իբրև պատասխան այդ առաջին երկրի կողմից իր վրա հարձակմանը, կորոշի հարձակվել մեր բազաների և մեր քաղաքացիների վրա։ Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք ինքներս ռմբակոծել այդ երկրորդ երկրին, որի վրա հարձակման որոշում էր ընդունել առաջին երկիրը։ Այդ ընթացքում մենք ոչնչացնում ենք այդ երկրորդ երկրի ոչ միայն ռազմական օբյեկտները, այլ նաև նրա քաղաքական ղեկավարությանը, նրա քաղաքների բնակելի շենքերը, ինչպես նաև դպրոցները, որի ընթացքում սպանվում են նաև բազմաթիվ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներին։
Սա իմաստային թարգմանություն էր ԱՄՆ պետքարտուղարի կողմից երեկ տրված ճեպազրույցից։
Այսպես է պետք հիմնավորել այլ երկրի վրա հարձակումը, թե չէ «հումանիտար իրավունք, մարդու իրավունքներ և այլն... »
Հիմա, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, ուղղակի խոստովանեք, գոնե դուք՝ հայկական դաշտի ընդդիմադիր ուժեր (գործող ռեժիմի հետ ամեն ինչ պարզ է, այս կոնտեքստում իրենց անդրադառնալ իմաստ չկա ) հասկանու՞մ եք հնարավոր ռիսկերի աստիճանը, երբ ասում եք, որ իշխանության գալու պարագայում կշարունակեք ԹՐԻՓՓ ծրագրի իրականացումը հայկական շահերի շրջանակներում։
☝️ Լսեք, չկա ու չի էլ կարող լինել «հայկական շահ» ԹՐԻՓՓ-ի շրջանակներում։ Հայաստանին կգցեք այնպիսի «գերության» մեջ, որ այն այլև դրանից դուրս չի գա։
#թրամփի_ուղի
Մի երկիր որոշել էր հարձակվել մյուսի վրա։ Մենք այդ մասին իմացանք, այսինքն՝ մեզ տեղեկաղրեցին, որ նա՝ այդ մի երկիրը, հաստատ հարձակվելու է։ Այս ամենն իմանալով մենք որոշեցինք, որ հարձակման ենթարկված երկիրը, իբրև պատասխան այդ առաջին երկրի կողմից իր վրա հարձակմանը, կորոշի հարձակվել մեր բազաների և մեր քաղաքացիների վրա։ Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք ինքներս ռմբակոծել այդ երկրորդ երկրին, որի վրա հարձակման որոշում էր ընդունել առաջին երկիրը։ Այդ ընթացքում մենք ոչնչացնում ենք այդ երկրորդ երկրի ոչ միայն ռազմական օբյեկտները, այլ նաև նրա քաղաքական ղեկավարությանը, նրա քաղաքների բնակելի շենքերը, ինչպես նաև դպրոցները, որի ընթացքում սպանվում են նաև բազմաթիվ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներին։
Սա իմաստային թարգմանություն էր ԱՄՆ պետքարտուղարի կողմից երեկ տրված ճեպազրույցից։
Այսպես է պետք հիմնավորել այլ երկրի վրա հարձակումը, թե չէ «հումանիտար իրավունք, մարդու իրավունքներ և այլն... »
Հիմա, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, ուղղակի խոստովանեք, գոնե դուք՝ հայկական դաշտի ընդդիմադիր ուժեր (
☝️ Լսեք, չկա ու չի էլ կարող լինել «հայկական շահ» ԹՐԻՓՓ-ի շրջանակներում։ Հայաստանին կգցեք այնպիսի «գերության» մեջ, որ այն այլև դրանից դուրս չի գա։
#թրամփի_ուղի
Media is too big
VIEW IN TELEGRAM
Կյանքի կտոր ա մեր հերոսը։ Գալիք խորհրդարանական ընտրություններին հաստատ կմասնակցի։ Ինքը նաև ՀՀ ԱԺ պատգամավոր է եղել, այդ ժամանակ իշխանական խմբակցության անդամ։ Այսինքն իր լուման է ունեցել երկրի զարգացման գործում։ Նաև վարչապետի թեկնածու է եղել։ Իսկ իր կինը՝ Երևանի քաղաքապետի պաշտոնի համար է պայքարել 2023 թվականին։
Բայց Նարեկը վերջում լավ խորհուրդ է տալիս։
Հ. Գ. Հետաքրքիր է, մենք այս օրին նոր ենք հասել, թե՞ միշտ էլ այս վիճակում ենք եղել, ուղղակի չենք իմացել։
#կրկես

Անպատասխանատվության գագաթնակետը
Մարդը խոստովանում է, որ 6 ամսվա, նույնիսկ 6 ժամվա ընթացքում պատրաստ է դիրքորոշում փոխել և գնահատականներ վերափոխել։
Իհարկե, մարդ կարա այդպիսին լինի, եթե ինքն իր որոշումներն իր կյանքի վերաբերյալ է փոխում՝ Աստված իր հետ։
Սակայն աղետալի է, երբ նման ոչ կայուն վիճակում գտնվող անձը երկիր է ղեկավարում։
Նամանավանդ նախընտրական փուլում ընդդիմադիր ուժերի կարևոր խնդիրներից մեկն է հանդիսանում, այս ամենը բացատրել հասարակության չկողմնորոշված զանգվածին։
Հասարակությանը մեղադրելու փոխարեն պետք է այս բարդ խնդրով զբաղվել ամեն օր մասնագետներ ներգրավել և բացատրել, որ 6 ժամը մեկ դիրքորոշումը փոխողին թույլ տալով իշխանության ղեկին մնալը աղետալի հետևանքների է բերելու Հայաստանի, որպես պետության, և հայ ժողովրդի, որպես այդպիսինի համար։

This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🤔 Мысли в слух
Եթե Ադրբեջանին ստացվեց համոզել, մտնել «մսաղացի» մեջ, ապա Բաքուն սկզբից կայրվի շեյխերի «դրախտներից» բեթար։
Այս իրավիճակում Անկարան կա՛մ պիտի խաղա «ադրբեջանական գամբիթ», մոտավորապես կրկնելով 1920 թվականի իր վարքագիծը, կա՛մ պիտի մտնի նույնպես «մսաղացի» մեջ՝ փոքր եղբորը պաշտպանելու նպատակով։
Այս պարագայում ,(նաև) քրդերի համար բացվում է «պղտոր ջրում ձուկ որսալու» նոր հնարավորություն։ Կօգտվեն, թե՝ ոչ, բարդ է կանխատեսել։
Բոլոր պարագաներում այս «մսաղացին» Անկարայի ներքաշման հետևանքով պատերազմի գլխավոր պատվիրատուն, իսկ մենք, կարծում եմ, գոնե կռահում ենք թե նա ով է, «լեգիտիմ» հնարավորություն կստանա «պատվիրել» նաև ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի կիրառումը, ինչն իր հերթին կնշանակի Եվրամիության երկրների ներքաշումն այս «մսաղացին։»
Անկախ պատերազմի ելքից միլիոնավոր, եթե ոչ տասնյակ միլիարդավոր արաբներ, թուրքեր և այլն հավանաբար կտեղափոխվեն Եվրոպա, քանզի կարող է այնպես լինել, որ «մսաղացի» ավարտից հետո Մերձավոր Արևելքում քիչ տեղ մնա, որտեղ մարդիկ կկարողանան ապրել։
...
Եվ այս ամենի ֆոնին Հայաստանի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, որը հավանաբար կհետաձգի ընտրությունները՝ դրանով իսկ ապահովելով իր միանձնյա իշխանությունը։
Չեմ ցանկանում նույնիկ գրել ինչ վտանգավոր իրավիճակ է ստեղծվում նաև Հայաստանի համար, որտեղ գտնվում է տարածաշրջանում ԱՄՆ ամենամեծ դեսպանատուն և Երևանի մոտակայքում գործող ատոմակայան։ Իսկ Հայաստանի ղեկավարությունը, կրկնում եմ, վեցը ժամը մեկ հայացքներ փոխող Նիկոլ Փաշինյան անունով մարդու ձեռքում է։
#աղետը_մոտենում_է
#հայկական_իրողություն
#պատերազմ

Այս շաբաթվա քաղաքական «անեկդոտը» (մեկը լինի նշված երկրներում ներդրում անի)
Ի դեպ, պատասխանողը, կարծում եմ կռահում եք ով է՝ 6 ժամը մեկ դիրքորոշում փոխողն է, մեծ հաշվով պատասպանում է «այո»։
Հետաքրքիր է, եթե լրագրող Նարեկը այս հարցը օրինակ 6 ժամ կամ 6 օր հետո տա նույն «հերոսին», ի՞նչ կպատասխանի նա։
Կատակները կատակներով, բայց հետաքրքիր է, Հայաստանում գոնե ընդդիմության ղեկավարները գիտակցու՞մ են, որ Հայաստանը մոտենում է «2023 թվականի սեպտեմբերի 19-ին», թե՝ ոչ։

«Իրանի» անօդաչուն՝ միջանցքի համար
2026 թվականի փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Պատերազմը անմիջապես դուրս եկավ Մերձավոր Արևելքի սահմաններից։ Հարավային Կովկասը հայտնվեց ռազմավարական հետևանքների գծի մոտ։
Մարտի 5-ին ադրբեջանական Նախիջևանում հանկարծակի հայտնվում և ընկնում է «իրանական» անօդաչու։
Գրեթե անմիջապես Ադրբեջանը «անվտանգության նկատառումներով» փակեց Իրանի հետ սահմանը։ Բայց դա ստեղծում է տարօրինակ իրավիճակ։ Փակելով իրանական ուղղությունը՝ Բաքուն փաստորեն շրջափակում է սեփական անկլավը։ Նախիջևանը հայտնվում է լոգիստիկ ծուղակում։
Եվ այդ ժամանակ հայտնվում է «հումանիտար լուծումը»։
Մատակարարման միակ ցամաքային ճանապարհը անցնում է Հայաստանի հարավով՝ Սյունիքի մարզով։
Տրամաբանությունը պարզ է. միջադեպ → շրջափակում → հումանիտար տրանզիտ։
Նույնիսկ եթե նման տրանզիտ հայտնվի ժամանակավորապես, այն արագ կվերածվի մշտական տրանսպորտային ռեժիմի։ Դա նշանակում է ուղիղ ցամաքային կապ Թուրքիայի և Ադրբեջանի միջև և միաժամանակ ռազմավարական գծի խզում Հայաստանի և Իրանի միջև։
Բայց կա նաև ևս մեկ գործոն։ Հայաստան – Իրան սահմանը պարզապես տարածաշրջանային սահման չէ։ Այն պահպանում են ռուս սահմանապահ ստորաբաժանումները, և Մոսկվայի համար այդ հատվածը շարունակում է մնալ ռազմավարական։ Թեհրանի համար սա նաև Հարավային Կովկաս դուրս գալու միակ ուղիղ ճանապարհն է։
Հետևաբար Հայաստանի հարավային մասի կարգավիճակի ցանկացած փոփոխություն ինքնաբերաբար ազդում է թե՛ Մոսկվայի, թե՛ Թեհրանի շահերի վրա։ Եվ այս իրավիճակում «ո՞ւմ է դա ձեռնտու» հարցը այլևս պարզապես հռետորական չի հնչում։
Երբեմն տարածաշրջանի աշխարհաքաղաքական ճարտարապետությունը փոխելու համար բավական է մեկ իրադարձություն, որը ստեղծում է անհրաժեշտ առիթը։ Երբեմն այդ իրադարձությունը դառնում է «իրանական» անօդաչուն։
Ի դեպ, վերջերս Երևան էր այցելել ԱՄՆ-ի փոխնախագահը, որը, ի թիվս այլ բաների, «հայկական» բանակի համար իր հետ բերել էր նաև հետախուզական անօդաչուներ։
#Հայաստան

Նախընտրական կրկեսը կրկեսով, բայց հետաքրքիր է, Հայաստանում գոնե կայացած ընդդիմության ղեկավարները գիտակցու՞մ են, որ Հայաստանը մոտենում է «2023 թվականի սեպտեմբերի 19-ին», թե՝ ոչ շարունակվելու է այս «կրկեսը» մինչ այդ օրը։
Հիշեցնեմ հայ ազգի նորագույն պատմությունից մի դրվագ 2023 թվականի օգոստոսին Ստեփանակերտում ընդդիմության համապատասխան ուժերը նմանատիպ «պայքար էին մղում» Արայիկ Հարությունյանի դեմ։ Նա էլ հետքայլ արեց՝ ասելով՝ եկեք։
Նրանք էլ եկան իշխանության և ...։
Մոտավորապես նույն իրավիճակին է մոտենում Հայաստանը։ Հիմա կասեք «Արցախն ուրիշ էր, Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ է։»
Իրո՞ք։ Իսկ Իրանը, Քաթարը, Էմիրությունները, Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Բահրեյնը, Օմանը, Սաուդյան Արաբիան... և այլն և այլն իքի-ֆստլո՞ են:
#աղետը_մոտենում_է
#հայկական_իրողություն
Հիշեցնեմ հայ ազգի նորագույն պատմությունից մի դրվագ 2023 թվականի օգոստոսին Ստեփանակերտում ընդդիմության համապատասխան ուժերը նմանատիպ «պայքար էին մղում» Արայիկ Հարությունյանի դեմ։ Նա էլ հետքայլ արեց՝ ասելով՝ եկեք։
Նրանք էլ եկան իշխանության և ...։
Մոտավորապես նույն իրավիճակին է մոտենում Հայաստանը։ Հիմա կասեք «Արցախն ուրիշ էր, Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ է։»
Իրո՞ք։ Իսկ Իրանը, Քաթարը, Էմիրությունները, Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Բահրեյնը, Օմանը, Սաուդյան Արաբիան... և այլն և այլն իքի-ֆստլո՞ են:
#աղետը_մոտենում_է
#հայկական_իրողություն
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Միակ անհանգստանալիները պետք է լինեն իրանցիները, ովքեր կարծում են, որ ողջ կմնան
«60 րոպե» հաղորդման ժամանակ ԱՄՆ Պատերազմի նախարարն այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի միջամտությունը Իրանի հետ հակամարտությանը վտանգի է ենթարկում ամերիկացիներին, պատասխանեց՝
«Ոչ ոք մեզ վտանգի չի ենթարկում, մենք ենք մյուս կողմին վտանգի ենթարկում, դա մեր աշխատանքն է։ Այնպես որ, մենք չենք անհանգստանում, մեր հրամանատարները ամեն ինչ հաշվի են առնում։ Միակ անհանգստանալիները պետք է լինեն իրանցիները, ովքեր կարծում են, որ ողջ կմնան։»
#ԱՄՆ #Իրան

Դիվանագիտության և տարածաշրջանում աճող ճնշման միջև
Մարտի 5-ին Հայաստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ,
որի ընթացքում փոխանակվել են կարծիքներ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ։ Երկու կողմերն էլ «մտահոգություն են հայտնել ընթացող գործընթացների կապակցությամբ» և ընդգծել են այնպիսի գործողություններից զերծ մնալու կարևորությունը, որոնք կարող են հանգեցնել լարվածության հետագա սրմանը։
«Խաղաղության դարաշրջանի» օրակարգի գերին ընդգծել է նաև կայուն խաղաղության կարևորությունը, քանի որ անհանգստանում էՍյունիքի, ավելի ճիշտ իր քաղաքական ճակատագրի համար։
Սակայն դիվանագիտական հռետորաբանությունն ավելի ու ավելի քիչ է համապատասխանում Հայաստանի շուրջ ձևավորվող իրական դինամիկային։
Տարածաշրջանային իրավիճակը արագորեն բարդանում է։ Իրանի շուրջ էսկալացիան, Հարավային Կովկասում լարվածության աճը և հենց Հայաստանի ներսում նոր քաղաքական կոմբինացիաների ձևավորումը ստեղծում են ծայրահեղ անկայուն կոնֆիգուրացիա (այս թեմային ես կանդրադառնան առաջիկայում առանձին)։
Եթե ընթացիկ միտումները պահպանվեն, չի կարելի բացառել նույնիսկ առավել կոշտ սցենարներ։ Այսինքն, եթե Թեհրանը վերջնականապես համոզվի, որ Հայաստանը փաստացի ներքաշվում է հակաիրանական տարածաշրջանային կոնֆիգուրացիայի մեջ, Երևանը կարող է հայտնվել անմիջական ճնշման տակ՝ ընդհուպ կիսելով Բահրեյնի կսմ Էմիրությունների այսօրվա ապրումները, ինչը կարող է առաջացնել շղթայական զարգացումներ և իրավիճակը Երևանում դուրս բերել վերահսկողությունից։
Հիմնական խնդիրը այն է, որ հայկական իշխանությունը ցուցադրում է ճգնաժամային գործընթացները կառավարելու չափազանց սահմանափակ հնարավորություններ և զուրկ է ինչպես ինտելեկտուալ այնպես էլ գաղափարական հենարանից, իսկ կոնկրետ կառավարությունը զբաղված է սեփական քաղաքական գոյատևման համար պայքարով։
Այս ֆոնի ներքո ընդդիմությունը նախապատրաստվում է ընտրություններին՝ փորձելով ձևավորել նոր դաշինքներ։
Ստեղծվսծ իրավիճակում առանցքային գործոն է դառնում Հայաստանի Հյուսիսային հարևանի դիրքորոշումը։ Եթե իրավիճակը շարունակի զարգանալ բացասական սցենարով, հենց Հյուսիսային ուղղությունը կարող է դառնալ կայունացման որոշիչ գործոն։
Մոսկվան դեռևս պահպանում է զգալի ներկայություն Հայաստանի տարածքում և ունի բավարար ռեսուրսներ՝ անհրաժեշտության դեպքում իրավիճակը 24 ժամվա ընթացքում վերահսկողության տակ վերցնելու համար։
Խոսքը վերաբերում է ոչ միայն քաղաքական ազդեցությանը, այլև անվտանգության ապահովման իրական հնարավորություններին՝ երկրի հյուսիսային շրջաններից մինչև հարավային սահման։
Հարցը միայն այն է, թե արդյոք համապատասխան որոշում կընդունվի Մոսկվայում և, եթե այո,ապա երբ։
Մինչ այդ Հարավային Կովկասն աստիճանաբար մոտենում է այն կետին, երբ դիվանագիտական հայտարարությունները ավելի ու ավելի քիչ են ազդում իրադարձությունների զարգացման վրա, իսկ իրական որոշումներն ավելի հաճախ ընդունվում են հանրային տարածքից դուրս։
#Իրան #բնագիծ
Մարտի 5-ին Հայաստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ,
որի ընթացքում փոխանակվել են կարծիքներ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ։ Երկու կողմերն էլ «մտահոգություն են հայտնել ընթացող գործընթացների կապակցությամբ» և ընդգծել են այնպիսի գործողություններից զերծ մնալու կարևորությունը, որոնք կարող են հանգեցնել լարվածության հետագա սրմանը։
«Խաղաղության դարաշրջանի» օրակարգի գերին ընդգծել է նաև կայուն խաղաղության կարևորությունը, քանի որ անհանգստանում է
Սակայն դիվանագիտական հռետորաբանությունն ավելի ու ավելի քիչ է համապատասխանում Հայաստանի շուրջ ձևավորվող իրական դինամիկային։
Տարածաշրջանային իրավիճակը արագորեն բարդանում է։ Իրանի շուրջ էսկալացիան, Հարավային Կովկասում լարվածության աճը և հենց Հայաստանի ներսում նոր քաղաքական կոմբինացիաների ձևավորումը ստեղծում են ծայրահեղ անկայուն կոնֆիգուրացիա (այս թեմային ես կանդրադառնան առաջիկայում առանձին)։
Եթե ընթացիկ միտումները պահպանվեն, չի կարելի բացառել նույնիսկ առավել կոշտ սցենարներ։ Այսինքն, եթե Թեհրանը վերջնականապես համոզվի, որ Հայաստանը փաստացի ներքաշվում է հակաիրանական տարածաշրջանային կոնֆիգուրացիայի մեջ, Երևանը կարող է հայտնվել անմիջական ճնշման տակ՝ ընդհուպ կիսելով Բահրեյնի կսմ Էմիրությունների այսօրվա ապրումները, ինչը կարող է առաջացնել շղթայական զարգացումներ և իրավիճակը Երևանում դուրս բերել վերահսկողությունից։
Հիմնական խնդիրը այն է, որ հայկական իշխանությունը ցուցադրում է ճգնաժամային գործընթացները կառավարելու չափազանց սահմանափակ հնարավորություններ և զուրկ է ինչպես ինտելեկտուալ այնպես էլ գաղափարական հենարանից, իսկ կոնկրետ կառավարությունը զբաղված է սեփական քաղաքական գոյատևման համար պայքարով։
Այս ֆոնի ներքո ընդդիմությունը նախապատրաստվում է ընտրություններին՝ փորձելով ձևավորել նոր դաշինքներ։
Ստեղծվսծ իրավիճակում առանցքային գործոն է դառնում Հայաստանի Հյուսիսային հարևանի դիրքորոշումը։ Եթե իրավիճակը շարունակի զարգանալ բացասական սցենարով, հենց Հյուսիսային ուղղությունը կարող է դառնալ կայունացման որոշիչ գործոն։
Մոսկվան դեռևս պահպանում է զգալի ներկայություն Հայաստանի տարածքում և ունի բավարար ռեսուրսներ՝ անհրաժեշտության դեպքում իրավիճակը 24 ժամվա ընթացքում վերահսկողության տակ վերցնելու համար։
Խոսքը վերաբերում է ոչ միայն քաղաքական ազդեցությանը, այլև անվտանգության ապահովման իրական հնարավորություններին՝ երկրի հյուսիսային շրջաններից մինչև հարավային սահման։
Հարցը միայն այն է, թե արդյոք համապատասխան որոշում կընդունվի Մոսկվայում և, եթե այո,ապա երբ։
Մինչ այդ Հարավային Կովկասն աստիճանաբար մոտենում է այն կետին, երբ դիվանագիտական հայտարարությունները ավելի ու ավելի քիչ են ազդում իրադարձությունների զարգացման վրա, իսկ իրական որոշումներն ավելի հաճախ ընդունվում են հանրային տարածքից դուրս։
#Իրան #բնագիծ
«Մենք ցանկանում ենք կարող (ի վիճակի) լինել մեզ պաշտպանել, որպիսի պարտավորված չլինենք մեզ պաշտպանել»
2026 թվականի ընթացքում Գերմանիայի կառավարությունը մոտ 108 մլրդ Եվրո է նախատեսում Պաշտպանության համար։
Հ.Գ. Իսկ համապատասխան երկրներից մեկում «խաղաղություն է» տիրում ֆեյքային զենքերի գնումներով, տարածքներ հանձնելով և «սրԴիկներ» տարածելով։
#Գերմանիա
2026 թվականի ընթացքում Գերմանիայի կառավարությունը մոտ 108 մլրդ Եվրո է նախատեսում Պաշտպանության համար։
#Գերմանիա
Բազմավեկտորությունը՝ իբրև անվտանգության ջևաչափ
Ամենայն հարգանքով բոլոր այն վերլուծաբանների և քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք տարիներ շարունակ (ընդհուպ մինչ օրս) խոսում և գովաբանում են բազմավեկտոր քաղաքականությունը, իբրև Հայաստանի արտաքին անվտանգության լավագույն երաշխիք, մասնավորապես, նշելով, որ Հայաստանը պետք է «հավասարաչափ լավ հարաբերություններ» ունենա և՛ իր ավանդական դաշնակցի հետ (նկատի ունենալով Ռուսաստանին), և՛ ձեռք բերի նորերին (իհարկե նկատի ունենալով ԱՄՆ, ԵՄ, Չինաստան և այլն), ցանկանում եմ իրենց գուցե հռետորական հարց տալ. «ե՞րբ եք գիտակցելու, որ ձեր ասածն աբսուրդ է և աղետի է տանում։»
Այն, որ տվյալ կոնցեպտը հիմնովին աբսուրդ է, հասկացել էր շատ վաղուց նույնիսկ ինձ նման հասարակ մարդը՝ ունենալով անհամեմատ սահմանափակ տեղեկատվության ռեսուրս։
Իսկ ինչու՞ այս ամենը չեն կարողանում հասկանալ մեր ազգի փորձառու և գրագետ վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները, մնում է հանելուկ։
Եթե
- 2014 թվականի զարգացումները (Ղրիմ),
- 2016 թվականի զարգացումները (Արցախ),
- 2020 թվականի զարգացումները (Արցախ),
- 2022 թվականի զարգացումները (Ուկրաինա) և այլն ձեզ դաս չեղան, գուցե՞ փետրվարի 28-ից սկսված զարգացումները ձեզ դաս լինեն։ Արաբական երկրներն էլ էին իրենց գիտունիկ-իմաստունների տեղ դրել և ցանկանում էին «բոլորի հետ լավ լինել:»
Մեր սխալներից չենք սովորում, գոնե ուրիշների սխալներից սովորենք։
#բնագիծ
#անվտանգություն

🤡 Միջազգային իրավունքի կրկեսը
ՄԱԿ Անվտանգության Խորհուրդը մարտի 11-ին S/RES/2817 (2026) համարի ներքո ընդունել է բանաձև, որով խստորեն դատապարտել է Իրանին, մասնավորապես նշելով (մեջբերում)՝
«Խստորեն դատապարտում է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից տարածաշրջանային պետությունների դեմ իրականացված հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումները։
Պահանջում է, որ Իրանը անհապաղ դադարեցնի նման հարձակումները և զերծ մնա միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող ցանկացած հետագա գործողությունից։»
===============
ՄԱԿ ԱԽ մշտական անդամներն են՝
🇷🇺Ռուսաստան,
🇨🇳Չինաստան,
🇺🇸ԱՄՆ,
🇬🇧 Մեծ Բրիտանիան,
🇫🇷 Ֆրանսիա,
Բացի այդ երկու տարին մեկ ռոտացիոն կարգով ընտրվում են 10 անդամներ։ Այս պահին նրանք են՝
Ալժիրը,
Դանիան,
Հունաստանը,
Գայանան,
Պակիստանը,
Պանաման,
Հարավային Կորեան,
Սիեռա Լեոնեն,
Սլովենիան, և
Սոմալին։
===============
Քվեարկության արդյունքները
Կողմ՝ 13
Դեմ՝ 0
Ձեռնպահ՝ 2 (🇷🇺 և 🇨🇳):
Հ.Գ. Ես այնքան եմ ափսոսում, որ իմ կյանքի երիտասարդ տարիները իրավագիտության վրա եմ ծախսել։ Շատ եմ ափսոսում։
#կրկես
#միջազգային_իրավունք

Վաճառվում է
Երեկ Հայաստանի կառավարիչը Եվրոպայի բարձր ամբիոնից բացահայտ վաճառքի էր հանել երկու բան՝
🔹Արտասահմանյան արտադրության «TRIPP»-ը և
🔹 Ռուսական պետականությունից ժառանգած ապրանքը՝ (այսօր) Հայաստանին պատկանող ճանապարհները։
Անտարբեր եվրոպացիների ֆոնին ապրանքը գովազդող վաճառականը ողորմելի տեսք ունեն, քանի որ հասկանում էր՝ գնորդ չկա, որովհետև՝
🔹 Օտարերկրյա արտադրության ապրանքն անորակ է, իսկ նրա պահպանության ծախսերը՝ բարձր, ընդ որում, արտադրողը ոչ մի երաշխիք գնորդին չի տալիս, և առհասարակ չի բացառվում, որ արտադրողն ինքն իրեն գալիք աշնանը սնանկ հայտարարի։ Այս ամենը հասկանում է եվրոպացի գնորդը, նամանավանդ, երբ փող տվողը մեծ հաշվով պրագմատիկ և որոշ չափով թուրքական ազդեցության ներքո գտնվողն է, որը նաև ապրանքն արտադրողին է լավ ճանաչում։
🔹 Ռուսական պետականության ժառանգությունը Եվրոպային պետք չէ առհասարակ։ Նա ինքն ուներ այդ «բարիքից» առնվազն Արևելյան Գերմանիայում։ Նույնիսկ այդտեղ չի օգտագործում ամբողջովին, ուր մնաց մի հատ էլ օրար-ամայի տատածքներում փող դնի դրա վրա, նամանավանդ, որ գիտի՝ տեղում գնորդ կա, ուղղակի չի ցանկանում այդ վաճառականի հետ առքուվաճառքի պայմանագիր կնքել, քանի որ սպասում է այդ ամենն անվծար ստանալ։ Բացի այդ «տեղական արտադրության» ապրանքը տեր ունի, այն էլ մեկի տեղը երկու հատ՝ մեկը հյուսիսում, մյուսը հարավում։ Երկուսն էլ դեռ զբաղված են, բայց երբ գործերն ավարտեն, գալու են իրենց ունեցվածքի հետևից։ Այս ամենն էլ է պարզ եվրոպացի պրագմատիկ և փողատեր ու իր ժամանակին նույնիսկ Հռոմն ավիրած գնորդին։ Սակայն վաճառականն անգրագետ է, չգիտի այս ամենը։
Ողորմելի է վաճառականը։ Իրեն մնում է՝
🔹 Կա՛մ ապրանքը թողնել իր տեղում և փախնել հնարավորինս հեռու,
🔹 Կա՛մ շարունակել Հյուսիսից ժառանգած ապրանքը «աշխատավարձի» դիմաց կտոր-կտոր նվիրել արևմտյան և արևելյան անմիջական հարևաններին։ Բայց դրա համար դեռ պետք է կարողանալ ամռանը մնալ «խանութի տնօրեն:»
Ողորմելի է վաճառականը և աղետալի վիճակում է հազարամյա ազգը։ Սակայն այլ կերպ հնարավոր չէր, քանզի դավաճան, անինքնասեր և անդաստիարակ էլիտաներ ունեցող ազգը չի կարող այլ ճակատագիր ունենալ։
Եվ մի փորձեք ձեր ստորությունը գցել հասարակ քաղաքացու վրա։ Քաղաքացին ձեզ Հայրենիք վստահեց և նույնիսկ իր զավակներին տվեց։ Զավակներին մսխեցիք, Հայրենիքն էլ վաճառքի հանեցիք, իսկ վերջում էլ «հեղափոխություն» օպերացիայի ներքո այս թյուրիմացությանը բերեցիք և կառավարիչ հռչակեցիք։

Հայրենիքն ու նրա էլիտան
Էլիտան իրավունք չունի հրաժարական տալ, նամանավանդ, «արտաքին հզոր ուժերի» ճնշման ներքո՝ Հայրենիքին մաղթելով «տրամաբանություն» եւ թողնելով նրան բախտի քմահաճույքին։
Էլիտան պարտավոր է պատրաստ լինել զոհվել Հայրենիքի համար՝ պայքարելով նրա համար մինչև վերջին շունչը։
Իսկ եթե արդեն որոշել էր «պարտվել արտաքին հզոր ուժերին», պետք է գոնե ամաչի, լռի ու չխանգառի նոր էլիտաների վերականգմանը իր «նժդեհական փիլիսոփայությամբ», որի հետ նա բնավ կապ չունի և երբեք չի էլ ունեցել։
Ապրեք էլի ձեր կյանքով, ժողովուրդն այնքան մեծահոգի է գտնվել, որ հասկանալով շատ բաներ, ձեզ մեծ հաշվով ներել է։ Նոր կյանք սկսեք, ամեն ինչ ունեք դրա համար։
Հ.Գ. Հայաստանի հոգևոր էլիտաները և ապագա ռազմաքաղաքական էլիտաները կարող են սովորել, օրինակ, իրենց հարավային հարևանից, որը կարող էր շատ հանգիստ «Deal» ստորագրել և կա՛մ շարունակել հանգիստ կառավարել, կա՛մ որոշել «պարտվել արտաքին հզոր ուժերին։» Մարդը զոհվեց իր աշխատասենյակում։ Չնայած... այսպիսի բաներն այդքան էլ հեշտ չէ սովորել։
#բնագիծ #էլիտա