Սրբազան պայքար
26K subscribers
2.56K photos
706 videos
1 file
141 links
Հետադարձ կապի համար՝ @srbazan_payqar_bot
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց։

Կիրանցում ոստիկանական մեծ ուժեր են կուտակված։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Կիրանցի մատույցներում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ոստիկանները խոչընդոտում են ոչ միայն քաղաքացիների, այլ նաև Բագրատ Սրբազանի ու պատգամավորների մուտքը գյուղ՝ պատճառաբանելով, թե իբր ԱԱԾ Սահմանապահ ծառայությունը գործողություններ է իրականացնում։ Հիշեցնենք, որ վաղ առավոտյան Կիրանցում տեղադրվել են «սահմանային սյուներ», որի հետևանքով մի քանի տուն կամ անցնելու է հակառակորդին, կամ էլ այնտեղ ապրելը դառնալու է անհնար։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ոստիկանական օպերացիան սննդի խնդիր է առաջացրել Կիրանցում, մատակարարները, չկարողանալով մոտենալ գյուղին, հետ են վերադառնում։ Կիրանցում գտնվող լրագրող Անի Գևորգյանը նկարել է խանութն ու դրա դատարկ դարակները։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական շղթան, որ բաժանում է մարդկանց Կիրանցի մոտ։
⚡️Բագրատ Սրբազանը՝ չնայած ոստիկանական մի քանի շղթաների ու պատերի, հասել է Կիրանց։ Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է հաջողվել, Սրբազան Հայրը ժպտացել ու պատասխանել է՝ «ուղիղ ճանապարհով»։
Պայքարի սիրելի ընկերներ, այսօր սուրբ Աննա եկեղեցու բակում հանդիպում չի կայանա: Օրը կամփոփենք վաղը:
Երևանի պետական համալսարանի ռեկտոր, իշխանական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը երկրում տեղի ունեցող գործընթացների համատեքստում վերազանցելով իր լիազորությունները, խախտելով ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված աշխատողների ազատ միավորման իրավունքը, ՀՀ աշխատանքային օրենսգրքով և «Արհմիությունների մասին» ՀՀ օրենքով Արհեստակցական կազմակերպությունների ազատության և անկախության սկզբունքները, ինչպես նաև խաթարելով տասնամյակներ Երևանի պետական համալսարանում գոյություն ունեցող սոցիալական գործընկերության շարունակականությունը, հանձն է առել մի անշնորհակալ գործ, որը ՀՀ քրեական օրենսգրքում ունի հստակ ձևակերպում, որակում և պատասխանատվության ժամկետներ։

Նա, տեսնելով հանրապետությունում տեղի ունեցող քաղաքացիական բողոքի ակցիաներին համալսարանի աշխատողների ակտիվ ներգրավվածությունն ու մասնակցությունը, ցանկանում է գործատուի մոտ աշխատողների միակ պաշտպան հանդիսացող կառույցից՝ Երևանի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպությունից հանել աշխատողներին, քանի որ արհմիության անդամ չհանդիսացող աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում արհմիությունը չի կարող պաշտպանել տվյալ աշխատողի իրավական և սոցիալական շահերը: Ակնհայտ է, որ ռեկտորի այս գործողություններն ունեն մեկ նպատակ՝ Երևանի պետական համալսարանի քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող, բողոքի ակցիաներին մասնակցող և իրենց համար «անցանկալի» աշխատողներին աշխատանքից ազատելը դարձնել հնարավորինս հեշտ, անաղմուկ և առանց արհմիության համաձայնության։

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների հանրապետական ճյուղային միություն
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Իմ առջև մեր երկրում փակ ճանապարհներ չկան»: Ոստիկաններն այսօր Բագրատ Սրբազանին արգելում էին այցելել Կիրանց: Որպես հետևանք՝ ընդամենը մեկ-երկու ժամ հետո նա ոստիկանական բլոկադայի մեջ գտնվող գյուղում էր: Ու այս ամենը՝ չնայած հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ոստիկանների: Ինչպե՞ս: Ինքն ասում է՝ հրեշտակի թևի վրա:
⚡️ Մայիսի 21-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույց
Media is too big
VIEW IN TELEGRAM
Այս պահին Բագրատ Սրբազանը հանդիպում է Արցախի Հանրապետության կառավարության, խորհրդարանի և հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։

«Ես շատ ուղիղ ու հստակ ասում եմ՝ պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է, իր ղեկավարով հանդերձ։ Պատերազմն իրենք են բերել ու բերում իրենց ապաշնորհ լինելու պատճառով։

Իսկ մեր շարժման բուն նպատակն իրական խաղաղություն ունենալն է, թե՛ մտքի, թե՛ ֆիզիկական առումով»։

Բագրատ Սրբազան
⚡️Չորեքշաբթի՝ մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, «Անի Գրանդ» հյուրանոցում տեղի կունենա Բագրատ Սրբազանի հանդիպումը տնտեսագետների համայնքի ներկայացուցիչների հետ։
Մեկնարկել է Բագրատ Սրբազանի հանդիպումը քաղաքագետների, փորձագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպումն անց է կացվում լեփլեցուն դահլիճում: Ողջույնի խոսքում Բագրատ Սրբազանը հորդորել է ներկաներին պայքարել ստի դեմ:

«Մեզ համար սա կարևոր հանգրվան է: Սրա ավարտը պետք է լինի ճշմարտության հաղթանակը», - մասնավորապես ասել է Բագրատ Սրբազանը:
⚡️Հիշեցնենք, որ մայիսի 26-ին՝ ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք:

Գառնիկ Դանիելյան
⚡️ Մայիսի 22-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույց
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Բագրատ Սրբազանի կարճ ու կոնկրետ պատասխանն Ալեն Սիմոնյանին:
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը` Արագածի գագաթից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Տնտեսությունը պետք է ծառայի մարդու անձնական և հավաքական կարիքին։ Տնտեսությունը չի կարող լինել գերնպատակ ու պատշամունք, այլ միայն ծառայության միջոց։

Տնտեսությունը հանրության առողջության սյուներից մեկն է։

Բագրատ Սրբազանը՝ տնտեսագետների հետ հանդիպումից առաջ։
Տնտեսական գործունեության նպատակը պետք է լինի ոչ թե ծառայեցնելը, այլ ծառայելը։ Այն չպետք է ծառայի իշխանության ձեռքբերմանը, հարստության անհագ կուտակմանը կամ նյութի չարաշահմանը։

Հոգևոր ընկալմամբ՝ տնտեսությունը կամ հարստությունը բարիք է, խնդիրը նրա սխալ կիրառումն է կամ ի չարս գործածումը։ Հետևաբար դատապարտելի է տնտեսական խաբեությունն ու մարդու շահագործումը։

Բագրատ Սրբազանը՝ տնտեսագետների հետ հանդիպմանը։
Պետք է նպաստել մարդու իրավունքի ազատ գործադրմանը, տնտեսական մենաշնորհների վերացմանը, իշխանության լծակների չարաշահման ու հովանավորչության իսպառ բացառմանը, միջոցների արդար և հավասար բաշխմանը, հասարակության վստահության ամրապնդմանը և շատ կարևոր մի կետ՝ բնական պաշարների օգտագործման և տնտեսության զարգացման ճիշտ հավասարակշռմանը։

Բագրատ Սրբազանը՝ տնտեսագետների հետ հանդիպմանը։
❗️Պայքարի սիրելի ընկերներ, գործ ունենք անելու։ Ինչպես տեղյակ եք, մայիսի 26-ին, ժամը 16։00-ին Հանրապետության Հրապարակում մեծ հանրահավաք է լինելու։

🇦🇲Հիմա անհրաժեշտ է, որպեսզի այդ մասին տեղեկանան նաև մեր բոլոր համաքաղաքացիները։

Դեհ, ձեզ տեսնենք։ Բոլորս միասին տարածում ենք հանրահավաքի իրազեկման այս պաստառը։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM