Սրբազան պայքար
28.3K subscribers
2.14K photos
651 videos
1 file
117 links
Հետադարձ կապի համար՝ @srbazan_payqar_bot
Download Telegram
Փորձում են ցույց տալ, որ ոչ ոք դուրս չի գալիս փողոց: Բայց զուգահեռ հայտարարում են, թե 170 մարդու բերման են ենթարկել:

Բարի գիշեր: Ուժեղ առավոտ:
ժամը 15:00-ին հրավիրում ենք ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ` Վազգեն Սարգսյան 5 հասցեով: Հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած` սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական իրավասությունների վերազանցման վերաբերյալ: Բոլորիդ ներկայությունը շատ կարևոր է:
Սիրելինե՜ր,

այսօր 18:30-ին հանդիպում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում:

Նախ պետական կառավարման փորձագետ, Հարվարդի համալսարանի մագիստրոս Հովհաննես Ավետիսյանի հետ կունենանք քննարկում «Ինչու՞ և ինչպե՞ս կազմակերպել խաղաղ անհնազանդության գործողություններ» թեմայով:

Ապա միասին կամփոփենք օրը:

Մինչ հանդիպում:
Վաղը միասին գործ ունենք անելու

Մայիսի 15-ին, ժամը 17:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում,որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը:

ժամը 15:30 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա, դրսևորելու մեր քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը.

📍Սարյանի անվան այգի
📍Կոնսերվատորիայի դիմացի այգի
📍Սուրբ Աննա եկեղեցու բակ
📍Հյուսիսային պողոտա (Բանալիի մոտ)
💥Իսկ մինչև վաղվա մեր ակցիաները, հիմա մի քիչ իրար հետ աշխատենք:

«Տավուշը հանուն հայրենիքի» պաշտոնական մեր էջն այս պահին ունի 7.300 հավանում և 16.000 հետևորդ, եկեք միասին մինչև կեսգիշեր այս թվերը հասցնենք 15.000 հավանման և 25.000 հետևորդի:

Միացի´ր էջին այստեղ

Ձեզ տեսնեմ 💪
🙂Սիրելինե՜ր, իմացա՞ք վերջին նորությունները:

Մեր վերջին հայտարարությունից հետո գործող իշխանությունները տագնապի մեջ են:

Այսօրվա միջոցառմանը Փաշինյանի մուտքը ապահովելու համար փոքր կենտրոնում արդեն սահմանափակվում է քաղաքացիների տեղաշարժը և մեքենաների երթևեկությունը:

Անգամ խոչընդոտվում է Ազատության հրապարակի հարակից տարածքների սրճարանների աշխատանքը:

Այս ամենը գործող իշխանությունների և նրա ղեկավարնեի վախերի դրսևորման լավագույն ցուցիչն է:

Ուրեմն չմոռանաք այսօր ժամը 15:30-ին լինել նշված վայրերում, որ միասին ցույց տանք մեր անհամաձայնությունը:

Մեր հանդիպման վայրերը.

📍Սարյանի անվան այգի
📍Կոնսերվատորիայի դիմացի այգի
📍Սուրբ Աննա եկեղեցու բակ
📍Հյուսիսային պողոտա (Բանալիի մոտ)
🤝Այժմ արդեն կարող ես կամավորագրել և քո ներդրումն ունենալ #ՀանունՀայրենիքի համար մղվող պայքարին:

Կամավորագրվելու համար լրացրու այս հայտը, մենք քեզ հետ կապ կհաստատենք հնարավորինս սեղմ ժամկետներում
⚡️ Մայիսի 16-ին, ժամը 10:30 հանդիպում ենք Կառավարության շենքի դիմաց, որտեղ ժամը 11:00-ին տեղի է ունենալու կառավարության նիստ:
Երիտասա´րդ, այսօր արի Սուրբ Աննա եկեղեցու բակ` մասնակցելու խաղաղ անհնազանդությունների մասին քննարկմանը և մտքերի փոխանակմանը:

Մուտքը արևային ակնոցներով😎

#ՀանունՀայրենիքի
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցները մեկնում են Կիրանց` իրավիճակին տեղում ծանոթանալու համար

#ՀանունՀայրենիքի
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Կիրանցում լարված իրավիճակ է. կիրանցեցիներին փոխհատուցում են առաջարկում, սակայն բնակիչները հրաժարվում են
Media is too big
VIEW IN TELEGRAM
Բագրատ Սրբազանի ուղերձը Կիրանցում այսօր տեղի ունեցող իրադարձությունների և հետագա անելիքների մասին
⚡️Մայիսի 17-ին, ժամը 17։00, Բագրատ Սրբազանը կհանդիպի բժշկական համայնքի հետ։

Հանդիպման վայրը` Անի Գրանդ հյուրանոց (Հանրապետության 65), Գրանդ սրահ

Մուտքն ազատ է։
Առաջիկա հանրահավաքին ես կհայտարարեմ հստակ ճանապարհային քարտեզը։
Ես այս պայքարից ոտք ետ դնողը չեմ, անգամ եթե մենակ մնամ հրապարակում:

Բագրատ Սրբազան
‼️ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ‼️

Ստանում ենք ահազանգեր այն մասին, որ ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը և այդպես ապօրինաբար հասանելիություն են ստանում անձնական գաղտնիք կազմող՝ հեռախոսում պահվող տվյալներին։

Ուստի՝
— Հորդորում ենք ձեր հեռախոսներին տեղադրել գաղտնաբառ։
— Տեղեկացնում ենք, որ ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, ո՛չ էլ իր հեռախոսահամարը։
— Հիշեցնում ենք մեր «թեժ գծի» հեռախոսահամարը. 095088787:

«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն
⚡️Մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույց

🔹12։00 - Բաց դաս ԵՊՀ բակում, որը կվարի Բագրատ Սրբազանը

🔹17։00 - Հանդիպում բժիշկների հետ Անի Գրանդ հյուրանոցում

🔹18։00 - Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ հանդիպում ի սատարում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման տարածած հայտարարությունը ստորագրած դասախոսների հետ