Սրբազան պայքար
27.6K subscribers
2.21K photos
666 videos
1 file
122 links
Հետադարձ կապի համար՝ @srbazan_payqar_bot
Download Telegram
Մինչև հիմա տուժող չճանաչված Քարամյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը պահանջում է առանձին քրեական վարույթ նախաձեռնել՝ ոստիկանության կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ։

Փաստաբան Մանուշ Եսայանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ նոր քրեական վարույթ նախաձեռնելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի հատկանիշներով։ Առ այս պահը փաստաբանը որոշում չի ստացել՝ ո՛չ հաղորդման հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելու, ո՛չ Եսայի Քարամյանին՝ արդեն քննվող գործով տուժող ճանաչելու մասին։
«Սրբազանի հետ վերադառնալ Արցախ որպես Հաղթանակած»
Արձագանքելով Բագրատ Սրբազանի կոչին՝ երիտասարդները կտորներով ակցիա են արել Երևանում:

Անհրաժեշտ է գունավոր կտորների վրա պայքարին աջակցող որևէ միտք կամ ցանկություն գրել և այդ կտորն ամրացնել տեսանելի վայրում:

Ցանկալի է նաև, որպեսզի կտորները լինեն մեր դրոշի գույներով:
Բագրատ Սրբազանն այս պահին պատասխանում է Գերմանիայի Հանրային Ռադիոյի լրագրողների հարցերին:

Սրբազան Հայրը պատմեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ձևավորման ընթացքի մասին, ներկայացրեց Հայաստանում գոյություն ունեցող խնդիրներն ու դրանց հաղթահարման իր մոտեցումները:
Բրյուսելում անցկացվող Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության քաղաքական ասամբլեայի ընթացքում ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խոսել է հունիսի 12-ին ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների դեմ անհամաչափ ուժի կիրառման մասին:

Պատգամավորը բարձրաձայնել է նաև Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների խնդիրները:
Սիրելի հայրենակիցներ, հունիսի 27-ին, ժամը 20։00-ին հանդիպում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում։

Ինչպես նախորդ հանդիպմանը տեղեկացրել էր Բագրատ Սրբազանը, այսուհետև Սուրբ Աննա եկեղեցու բակում քննարկվելու են մեր երկրի ու ժողովրդի հասարակական-քաղաքական, տնտեսական և այլ օրակարգերը։

Եկեք միասին կերտենք մեր ապագան։ Վաղը՝ հունիսի 27-ին, ժամը 20։00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակ։
Հունիսի 4-ին «ԱԳՆ-ի գործով»` խուլիգանության մեղադրանքով ձերբակալված քաղբանտարկյալներ Գագիկ Համբարձումյանը, Ժորա Ավետիսյանը, տնային քաղկալանավոր Մեսրոպ Եսայանը դատարանի որոշմամբ՝ դատական նիստերի դահլիճից ազատ են արձակվել, փոխվել է խափանման միջոցը:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է «Կիրանցում ցուցարարների ուղղությամբ քշող ֆուրգոնի անիվը ծակելու գործով» մեղադրվող Էդգար Խաչատրյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու քննիչի միջնորդությունը:

Կոտայքի մարզի Չարենցավան նստավայրի դատարանը բավարարել է Իշխան Գևորգյանի և Հրաչյա Թովմասյանի բողոքները և վերջիններիս ձերբակալումը ճանաչել ոչ իրավաչափ:
Սրբազան Պայքարի առաջնորդ Բարգրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր Al-Monitor լրատվականին։ Պարբերականի թղթակցի հետ զրույցում Սրբազան Հայրը պատմել է Տավուշում սկիզբ առած և ամբողջ Հայաստանով տարածված Շարժման մասին։ Նա ներկայացրել է պայքարի դուրս եկած ժողովրդի պահանջները և դրված նպատակներին հասնելու ուղիները։

Նշենք, որ Al-Monitor-ը Մերձավոր Արևելքի և հարակից տարածաշրջանների զարգացումները լուսաբանող աշխարհի առաջատար լրատվականներից մեկն է։
Սիրելի հայրենակիցներ, հանդիպում ենք այսօր երեկոյան՝ ժամը 20։00-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում։

Հավաքի ընթացքում քննարկելու ենք երկու կարևոր թեմա՝

Սույն թվականի հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում ՀՀ իրավապահ մարմինների պահվածքը, արձագանքը կամ դրա բացակայությունը, արձանագրված օրինաչափությունները և հետագա անելիքները,

Քաղաքական իրավիճակը տարածաշրջանում, Ադրբեջանի արտահերթ ընտրությունների օրակարգը, «Արևմտյան Ադրբեջան» թեմայի զարգացումը

Ինչպես նախորդ հավաքի ընթացքում ասել է Բագրատ Սրբազանը, մեր երկրի և ժողովրդի բոլոր կարևոր օրակարգերն այսուհետև քննարկվելու և ձևավորվելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցող մեր հանդիպումների ընթացքում։

Ուստի, սիրելի հայրենակիցներ, եկեք եկեղեցու բակ, դարձեք մեր երկրի ապագայի կերտողը։

Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Իրազեկման ակցիա Երևանում
Այսօր՝ հունիսի 27-ին, ժամը 17:30-ին Աջափնյակի դատարանում քննվելու է քաղբանտարկյալ Գնել Պետրոսյանի կալանքը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։

Հիշեցնեմ, որ Գնելը միակն է, որ՝
- այս պահին անազատության մեջ է՝«ԱԳՆ-ի գործով»
- մայիսի 31-ին 72 ժամով ձերբակալվելուց հետո արգելանքից փաստացի չէր ազատվել, այլ նորից էր ձերբակալվել 24 ժամով, ապա՝ 1 ամսով կալանավորվել
- կալանավորվել էր՝ առանց ենթադրյալ ապօրինություն պատկերող որևէ տեսանյութի, զուտ ոստիկանի ցուցմունքի հիման վրա։

Ազատությու՛ն Գնելին ու մյուս քաղբանտարկյալներին։

Ռուբեն Մելիքյան
⚡️«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազությանը

🗓️Հունիսի 28-ին` ժամը 12:00-ին, «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության անդամները ՀՀ գլխավոր դատախազությանը հաղորդում կներկայացնեն հունիսի 12-ին ոստիկանության կատարած հանցագործությունների վերաբերյալ:

Պայքարի սիրելի ընկերներ, հավաքվում ենք հունիսի 28-ին` ժամը 12:00-ին, գլխավոր դատախազության շենքի առջև:
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկում է Սրբազան պայքարի հավաքը: