Սրբազան պայքար
32.6K subscribers
1.64K photos
618 videos
1 file
100 links
Հետադարձ կապի համար՝ @srbazan_payqar_bot
Download Telegram
Անձամբ տեսանք Սրբազանի վճռականության և անձնազոհության պատրաստակամությունը։

Նարեկ Սամսոնյան
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Մայիսի 26-ին ժամը 16:00-ին ես կլինեմ Հանրապետության Հրապարակում Հայ Առաքելալան Սուրբ Եկեղեցու կողքին, հայ ժողովրդի կողքին»։

Արամ Թալալյան
թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ
Սիրելի՛ շրջանավարտներ,

Շնորհավորում եմ ձեզ դպրոցական կրթությունն ամբողջացնելու և ավարտելու կապակցությամբ և մաղթում եմ՝ այն գիտելիքներն ու հմտությունները, որ դուք ստացել եք ուսումնական ողջ շրջանում, կարողանաք կյանքում ներդնել ոչ միայն ձեր անձնական, այլ մեր ընդհանրական կյանքին։

Ինչպես միշտ ասել ու շեշտել եմ՝ ՄԵՐ ԻՂՁԵՐԸ ԵՎ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԵՆ, ՔԱՆ ՄԵՐ ԱՊՐԱԾ ՏԱՐԻՆԵՐԸ։

Ես մաղթում եմ և հորդորում, որ
ընթանաք ձեր իղձերի և երազանքների հետևից,
ընթանաք սիրո ճանապարհով,
ճշմարտության ճանապարհով,
արդարության ճանապարհով,
ձեր մտքից երբեք չհեռացնեք Հայրենիքին և Աստծուն ծառայելու մեծ կոչումը, որ ունի յուրաքանչյուր մարդ։

Դուք մեր պետության, Հայրենիքի արժանավոր քաղաքացիներն եք, նվիրյալ անձինք, ովքեր պատանեկան շրջանից անցում են կատարում դեպի հասունության շրջան՝ նոր մարտահրավերներով և նոր փորձություններով լեցուն։

Աղոթում եմ, որպեսզի կարողանաք ոչ թե շրջանցել այդ մարտահրավերները և փորձությունները, այլ հաղթահարեք այն։ Հաղթահարեք՝ միայն և միայն ճշմարտությունը և արդարությունը ձեր սրտում և ձեր մտքում ունենալով։

Աստված օրհնի և զորացնի ձեզ, դառնաք մեր երկրի, մեր պետության կրողները ձեր կյանքում և այն ներկայացնողներն աշխարհում։

Բագրատ Սրբազան
Երիտասա՞րդ ես: Միացիր:
Պայքարի սիրելի ընկերներ,

Ինչպես տեսնում եք՝ մեր տելեգրամյան ալիքը հարձակման տակ է։ Մեկ ժամում ալիքին են միացել մի քանի հազար կեղծ օգտահաշիվներ։ Մարդիկ երևի կարծում են, որ այդկերպ կարող են վնասել մեր գործունեությանը։ Իրենց գործն է, թող զբաղվեն։

Իսկ մենք հորդորում ենք խաբկանքներին չտրվել ու շարունակել հետևել մեր պաշտոնական ալիքներին.

Սրբազան պայքար

Ազգային ճակատ

Տավուշը հանուն հայրենիքի

#LiveAra

Ինչպես հիշում եք՝ այս ալիքները Շարժման կարևոր գործիքներն են։ Ճշմարտությունը պետք է հաղթի ստին օդում, ջրում, ցամաքում… դե իհարկե նաև տեղեկատվական դաշտում։
❗️❗️❗️Ուշադրություն❗️❗️❗️

⚡️Ըստ մի քանի աղբյուրից ստացված տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է փոքր ջոկատներ կազմելով։ Ըստ մեզ հասած լուրերի՝ այդ գործը համակարգում է Աշոտ Մկրտչյան անունով ոմն մեկը, ով իրավապահ մարմինների ներկայացուցիչ չէ։ Ձևավորվող խմբերը նույնպես որևէ առնչություն չունեն իրավապահ համակարգերի հետ։ Ասել է թե՝ ստեղծվում են ապօրինի ջոկատներ, ինչն իր հերթին նշանակում է, որ Փաշինյանը չի վստահում իրավապահներին։

Մենք կճշտենք այս ջոկատների մասին ստացված տեղեկությունները և նոր մանրամասներ ի հայտ գալու դեպքում, անպայման կտեղեկացնենք հանրությանը։ Կոչ ենք անում իրավապահ մարմիններին նույնպես զբաղվել այս տեղեկություններով և կանխել քաղաքական իշխանությունների ապօրինի ու սադրիչ բնույթի գործունեությունը։
⚡️ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ հայրենակիցներ,
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն (Սրբազան պայքար) աջակցելու համար գործատուի կողմից (պետական կամ ոչ պետական համակարգում) Ձեր հանդեպ իրականացված որևէ ոչ իրավաչափ գործողության դեպքում՝ ներառյալ աշխատանքից ազատումը կամ աշխատանքից ազատման սպառնալիքը, կարող եք դիմել «ԹԵԺ ԳԻԾ» նշված տարբերակներից որևէ մեկով՝ հեռ.՝ 096 492984, էլ. հասցե՝ payqarsrbazan@gmail.com

«Թեժ գիծը» հավաքագրում է տեղեկատվությունը՝ Ձեր խնդրի անհատական քննարկման և աշխատանքի վերականգնման ապահովմանն աջակցելու նպատակով:
Տեղեկատվության հանրայնացումը կարող է տեղի ունենալ միայն Ձեր ցանկությամբ կամ համաձայնությամբ:
«Թեժ գիծը» գործում է ամեն օր 9:00-22:00:
Media is too big
VIEW IN TELEGRAM
Իր լեգիտիմությունը ծրարի մեջ փաթաթած թող տանի իրենց տունը դնի:

Բագրատ Սրբազան
⚡️Հորդառատ անձրևի մեծ հավանականության պատճառով այսօր ժամը 19:00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում նախատեսված հավաքը չեղարկվում է:
Հայցում ենք ձեր ներողամտությունը:

Հիշեցնենք, որ վաղը՝ մայիսի 26-ին ժամը 16:00-ին Հանրապետության Հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
⚡️⚡️⚡️ԱԱԾ-ն և իրավապահ մարմինները շարունակում են խայտառակվել

Քիչ առաջ միջադեպ է եղել Ani Grand Hotel Yerevan հյուրանոցում հաստատված Բագրատ Սրբազանի համարում։ Գտնվելով սենյակում՝ Սրբազանն ու նրա կողմնակիցները լսել են, թե ինչպես է ներքևի հարկից ոմն մեկը ծակում սենյակի հատակը (տեսանյութ 1), որպեսզի այդ անցքից լսողական սարք տեղադրի Սրբազանի սենյակում։

Բագրատ Սրբազանի կողմնակիցները շտապ տեղեկացրել են այդ մասին հյուրանոցի ղեկավարությանը և իջել ներքևի հարկ, որպեսզի հասկանան, թե ինչ է տեղի ունենում։ Ներքևի համարում գտնվող՝ ըստ ամենայնի ԱԱԾ աշխատակիցը, երկար ժամանակ չէր բացում դուռը։ Սրբազանի կողմնակիցները հսկողություն են սահմանել այդ սենյակի մոտ, որպեսզի հասկանան, թե ով է փորձում լսողական սարք տեղադրել Բագրատ Սրբազանի սենյակում։

Քիչ անց նույն վայր են եկել ոստիկանության և ԱԱԾ բազում աշխատակիցներ, որոնց մեջ էր նաև Կենտրոնի Ոստիկանության պետի պաշտոնակատարը։ Նրանք նշված սենյակից դուրս են բերել տեսանյութում պատկերված կնոջը (տեսանյութ 2) և արագ հեռացել հյուրանոցից։

ԱԱԾ և իրավապահ համակարգի այս ոչ պրոֆեսիոնալ, կարելի է ասել՝ փնթի աշխատանքն արդեն իսկ բազում խնդիրներ է առաջացրել մեր երկրի համար։

Եվս մեկ անգամ հորդորում ենք իրավապահներին ու ԱԱԾ-ին մնալ իրենց գործառույթների սահմաններում և չդառնալ Նիկոլ Փաշինյանի բութ գործիքը։
⚡️Վտանգը մենք չենք, այլ ձեզ հրաման տվողը․ Բագրատ Սրբազանը՝ իրավապահներին
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚡️«Սրբազան պայքար է, հավատով լցվիր...»

Պայքարի մասնակիցները երգեր են գրում և հոլովակներ պատրաստում:
Սիրելի հայրենակիցներ, կենտրոնանում ենք ամենակարևոր գործի վրա: Այսօր, ժամը 16:00-ին Համազգային Հանրահավաք Հանրապետության Հրապարակում:
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Բոլոր առումներով մասնակից ենք լինելու մեր ժողովրդի կյանքին»։

Բագրատ Սրբազանի ուղերձը՝ Լոռու և Տավուշի մարզում տեղի ունեցած աղետի առիթով։
⚡️Այսօր նախատեսված հանրահավաքը կկայանա: Ժամը 16:00-ին բոլորիդ սպասում եմ Հանրապետության հրապարակում:

Միաժամանակ հետևում և մեր զորակցությունն ու աջակցություն ենք հայտնում Տավուշի ը Լոռու շրջանի մեր հայրենակիցներին: Գիշերվանից կապի մեջ ենք տեղական մարմինների և հոգևոր դասի ներկայացուցիչների ու մեր բնակիչների հետ:

Բագրատ Սրբազան
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚡️Մեկնարկեց քաղաքացիների երթը Մատենադարանից դեպի Հանրապետության հրապարակ։