SFS Community & Career Center
76 subscribers
4 photos
4 links
Կրթություն • Տեխնոլոգիա • Կարիերա
Download Telegram
Channel photo updated
📌 Ինչու՞ պետք է երեխան սկսի ծրագրավորում 8–12 տարեկանում

Ծրագրավորումը երեխաների համար միայն ապագա մասնագիտություն չէ։
Այն զարգացնում է՝
• տրամաբանական մտածողություն
• խնդիրների լուծման հմտություն
• համբերություն և կենտրոնացում

Այս տարիքում ուղեղը արագ է սովորում կառուցվածքային մտածողություն։
Եթե երեխան սովորում է ոչ թե պարզապես խաղալ, այլ ստեղծել,
նա սկսում է մտածել ավելի համակարգված։

Ծրագրավորումը երեխային տալիս է վստահություն․
«Ես կարող եմ ստեղծել» զգացողությունը ձևավորվում է հենց առաջին կոդից։
🔥1
📌 Ինչ մասնագիտություն է Full Stack ծրագրավորողը

Full Stack ծրագրավորողը մասնագետ է,
ով կարողանում է աշխատել և՛ կայքի արտաքին մասի (Front-end),
և՛ ներքին համակարգի (Back-end) վրա։

Այս մասնագիտությունը պահանջված է, քանի որ
մեկ մարդ կարող է հասկանալ ամբողջ համակարգը։

Սա երկարաժամկետ կարիերայի ուղղություն է՝
աճի հստակ փուլերով՝
Junior → Middle → Senior → Team Lead։
🔥1
📌 Ինչու՞ առանց անգլերենի IT-ում աճ չկա

IT ոլորտում տեղեկատվության մեծ մասը անգլերեն է։
Փաստաթղթեր, տեխնիկական նյութեր, միջազգային թիմեր։

Անգլերենը պարզապես լեզու չէ։
Դա կարիերայի գործիք է։

Եթե մասնագետը չի կարողանում ազատ հաղորդակցվել,
նրա հնարավորությունները սահմանափակվում են տեղական շուկայով։
🔥1
📌 Ինչ հմտություններ պետք է զարգացնի 8–12 տարեկան երեխան

Այս տարիքում կարևոր են՝
• տրամաբանություն
• ինքնուրույն մտածելու կարողություն
• խնդիր լուծելու մոտեցում
• թիմային աշխատանք

Ծրագրավորումը միավորում է այս բոլոր հմտությունները մեկ գործընթացում։
🔥1
📌 Ինչպե՞ս հասկանալ՝ արդյոք երեխային հետաքրքիր է ծրագրավորումը

Ուշադրություն դարձրեք՝
✔️ սիրում է խաղերի մեխանիզմը հասկանալ
✔️ հարցնում է «ինչպե՞ս է սա աշխատում»
✔️ հետաքրքրվում է տեխնիկայով

Եթե երեխան սիրում է ստեղծել և փորձել,
մեծ հավանականությամբ նա կհետաքրքրվի ծրագրավորմամբ։
🔥1
📌 Ինչու՞ փոքր խմբերը կարևոր են ուսուցման մեջ

Մեծ խմբերում ուսուցիչը չի կարող հասցնել յուրաքանչյուրին։
Փոքր խմբերում հնարավոր է՝
• անհատական մոտեցում
• սխալների արագ ուղղում
• ավելի բարձր ներգրավվածություն

Սա հատկապես կարևոր է երեխաների դեպքում։
🔥1
📢 Աշխատանքի հնարավորություն միայն SFS IT դպրոցի շրջանավարտների համար

Մեր գործընկեր ընկերությունը փնտրում է SMM մասնագետ՝ միանալու իրենց թիմին։

🌍 Ոլորտը՝ Տուրիզմ

Եթե ցանկանում եք սկսել ձեր կարիերան թվային մարքեթինգի ոլորտում և աշխատել զարգացող ու հետաքրքիր նախագծերի վրա, սա հիանալի հնարավորություն է հենց ձեզ համար։

Պահանջներ՝
SFS IT դպրոցի շրջանավարտ
Սոցիալական ցանցերի նկատմամբ հետաքրքրվածություն և ստեղծարար մտածողություն
Պատասխանատվություն և սովորելու պատրաստակամություն

📌 Փորձը պարտադիր չէ. կարևոր է մոտիվացիան և զարգանալու ցանկությունը։

💼 Աշխատավարձը՝ պայմանագրային (քննարկվում է հարցազրույցի ընթացքում)

Եթե ցանկանում եք կիրառել ձեր գիտելիքները իրական նախագծերում և սկսել մասնագիտական աճը, դիմե՛ք հիմա։

📩 Դիմելու համար գրեք / ուղարկեք ձեր CV-ն՝ @sfs_school
📢 Աշխատանքի հնարավորություն միայն SFS IT դպրոցի շրջանավարտների համար
SFS գործընկեր IT ընկերությունը ընդլայնվում է և փնտրում Junior Full Stack JS Developer՝ միանալու իր թիմին։

Մանրամասներ՝👇🏻

Position: Junior Full Stack Developer
Location: Remote

Tech Stack:
React
Next.js
Node.js
Express.js
MongoDB

Requirements:
- Graduate of SFS IT School
- Strong fundamental knowledge of modern web development
- English level: B2 (mandatory) — ability to communicate in a professional environment
- Willingness to learn, grow, and work in a collaborative team
- Experience: Not mandatory — strong knowledge and motivation are key.

💼 Salary: Contract-based (discussed during the interview process)

📩 Դիմելու համար գրեք / ուղարկեք ձեր CV-ն՝ @sfs_school
🎨 Գրաֆիկ դիզայների Internship

Փնտրում ենք գրաֆիկ դիզայնի ինտերն, ով կօգնի ստեղծել սոց․ ցանցերի համար վիզուալներ (post visuals)։

Պարտականություններ՝
• Սոց․ ցանցերի փոստերի վիզուալների պատրաստում
• Աշխատանք թիմի հետ կոնտենտի ձևավորման վրա

Ինչ ենք առաջարկում՝
• Աշխատանք իրական նախագծերի վրա
• Փորձառու մենթորի աջակցություն
• Պորտֆոլիո հավաքելու հիանալի հնարավորություն

📩 Դիմելու համար գրեք / ուղարկեք ձեր CV-ն՝ @sfs_school
🔥1
AI գործիքներ, որոնք պետք է լինեն յուրաքանչյուր մարքեթոլոգի և SMM մասնագետի ձեռքի տակ🎯

1️⃣ Canva (Magic Edit & Magic Design) — Պարզապես նկարագրեք տեքստով, թե ինչ փոփոխություն եք ուզում նկարի մեջ, և AI-ն կիրականացնի այն։
2️⃣ Remove.bg — Անփոխարինելի գործիք ֆոնը (background) վայրկյանների ընթացքում հեռացնելու համար։
3️⃣ Leonardo.ai կամ Midjourney — Եթե ձեզ պետք են եզակի նկարներ, որոնք գոյություն չունեն ֆոտոստոկերում։
4️⃣ Upscale.media — Ցածր որակի նկարը դարձնում է բարձր որակի (HD)՝ առանց դետալները կորցնելու։
5️⃣ Adobe Firefly (Generative Fill) — Թույլ է տալիս նկարի սահմաններն ընդլայնել կամ նոր օբյեկտներ ավելացնել՝ պահպանելով լուսավորությունն ու ստվերները։

Իսկ ո՞ր AI գործիքն է ձեզ ամենաշատը զարմացրել, գրեք մեկնաբանություններում 👇
2
Ծրագրավորման կարևոր տերմիններ, որոնք պետք է իմանալ 💻🚀

Ծրագրավորումը տեխնոլոգիական աշխարհի հիմքերից է, և ճիշտ տերմինները հասկանալը կարող է զգալիորեն արագացնել ձեր ուսուցումն ու կարիերայի զարգացումը։

🧠 Ծրագրավորման հիմնական գաղափարներ

• Ծրագրավորում (Programming) – համակարգչին առաջադրանքներ կատարելու համար հրահանգներ գրելու գործընթաց։
• Ալգորիթմ (Algorithm) – քայլ առ քայլ մեթոդ որևէ խնդրի լուծման համար։
• Ֆլոուչարտ (Flowchart) – ծրագրի աշխատանքի տրամաբանության գրաֆիկական ներկայացում։
• Սինտաքսիս (Syntax) – կանոնների հավաքածու, որը սահմանում է, թե ինչպես պետք է ճիշտ գրել կոդը։
• Կոմպիլյացիա (Compilation) – սկզբնական կոդը մեքենայական կոդի վերածելու գործընթաց։
• Ինտերպրետացիա (Interpretation) – կոդի կատարում տող առ տող՝ առանց ամբողջական կոմպիլյացիայի։

⚙️ Ծրագրավորման հիմնական տարրեր

• Փոփոխական (Variable) – հիշողության տեղ, որտեղ պահվում է տվյալ։
• Կոնստանտ (Constant) – հաստատուն արժեք, որը չի փոխվում։
• Տվյալների տեսակ (Data Type) – տվյալների տեսակ (int, float, string, boolean)։
• Օպերատոր (Operator) – գործողություն կատարող նշան (+, -, *, /, ==)։
• Արտահայտություն (Expression) – փոփոխականների, արժեքների և օպերատորների համադրություն։
• Հրաման (Statement) – ծրագրի մեկ հրահանգ կամ գործողություն։

🔄 Ծրագրի կառավարման հոսք (Control Flow)

• Պայմանական հրամաններ (Conditional Statements) – կոդի կատարում որոշակի պայմանների հիման վրա (if, else)։
• Ցիկլեր (Loops) – կոդի կրկնվող կատարում (for, while)։
• Break հրաման – ցիկլից վաղաժամ դուրս գալու համար։
• Continue հրաման – ցիկլի ընթացիկ քայլը բաց թողնելու համար։
• Switch Case – բազմակի պայմանների հիման վրա որոշում կայացնելու կառուցվածք։

📦 Ֆունկցիաներ և մոդուլային ծրագրավորում

• Ֆունկցիա (Function) – վերօգտագործվող կոդի բլոկ, որը կատարում է կոնկրետ գործողություն։
• Պարամետր (Parameter) – տվյալ, որը փոխանցվում է ֆունկցիային։
• Վերադարձվող արժեք (Return Value) – ֆունկցիայի վերադարձած արդյունքը։
• Մոդուլ (Module) – ֆայլ, որը պարունակում է ֆունկցիաներ կամ դասեր։
• Գրադարան (Library) – նախապես գրված կոդերի հավաքածու։

🧩 Օբյեկտակողմնորոշված ծրագրավորում (OOP)

• Դաս (Class) – օբյեկտ ստեղծելու ձևանմուշ։
• Օբյեկտ (Object) – դասի կոնկրետ օրինակ։
• Կապսուլյացիա (Encapsulation) – տվյալների և մեթոդների միավորում մեկ կառուցվածքում։
• Ժառանգում (Inheritance) – մեկ դասի հատկությունների փոխանցում մյուսին։
• Պոլիմորֆիզմ (Polymorphism) – նույն ֆունկցիայի տարբեր վարքագիծ տարբեր իրավիճակներում։
• Աբստրակցիա (Abstraction) – բարդ իրականացման մանրամասների թաքցում։

📊 Տվյալների կառուցվածքներ

• Զանգված (Array) – հաջորդական կարգով պահվող տարրերի հավաքածու։
• Ցուցակ (List) – կարգավորված հավաքածու, որի չափը կարող է փոփոխվել։
• Ստեկ (Stack) – «վերջինը մտավ՝ առաջինը դուրս եկավ» (LIFO) կառուցվածք։
• Քյու (Queue) – «առաջինը մտավ՝ առաջինը դուրս եկավ» (FIFO) կառուցվածք։
• Հեշ աղյուսակ / Բառարան (Hash Table / Dictionary) – բանալի-արժեք զույգերով տվյալների պահպանում։
• Ծառ (Tree) – հիերարխիկ տվյալների կառուցվածք։
• Գրաֆ (Graph) – իրար միացված հանգույցների ցանց։

⚡️ Ավելի առաջադեմ գաղափարներ

• Ռեկուրսիա (Recursion) – ֆունկցիա, որը կանչում է ինքն իրեն։
• Կոնկարենսիա (Concurrency) – միաժամանակ մի քանի առաջադրանքի կատարում։
• Մուլթիթրեդինգ (Multithreading) – ծրագրում մի քանի թրեդերի օգտագործում։
• Հիշողության կառավարում (Memory Management) – հիշողության բաշխում և ազատում։
• Garbage Collection – հիշողության ավտոմատ մաքրում։
• Բացառությունների կառավարում (Exception Handling) – ծրագրի սխալների կառավարում (try, catch, except)։

🌐 Ծրագրային ապահովման զարգացման գաղափարներ

• Ֆրեյմվորք (Framework) – պատրաստի կառուցվածք ծրագրեր ստեղծելու համար։
• API – ինտերֆեյս, որը թույլ է տալիս տարբեր ծրագրերին փոխազդել միմյանց հետ։
• Տարբերակների կառավարում (Version Control) – կոդի փոփոխությունների վերահսկում (օր. Git)։
• Դեբագինգ (Debugging) – սխալների հայտնաբերում և ուղղում։
• Թեստավորում (Testing) – կոդի ճիշտ աշխատանքի ստուգում։
2💘1
Սիրելի SFSցիներ, գրաֆիկ դիզայնի անվճար վեբինար ունենք💜

Մասնակցության համար գրանցվեք՝ https://forms.gle/9en9ybXToJoY9Btd7
Տարածելը խրախուսվում է։🙃💜
Միջազգային ծրագրերի, դրամաշնորհների, մրցույթների և անվճար կուրսերի ցանկ, որոնց կարող եք դիմել այս ապրիլին՝

- Grant by Gishyan Foundation: https://lnkd.in/dTAMZc8Y (Deadline: April 13)

- AI agent challenge with award:
https://krch.at/nvji0 (Deadline: April 15)

- AI agent challenge competition (on-line): https://krch.at/vhfe3

- Cybersecurity free program for women: https://krch.at/m763l (Deadline April 19)

- Grant from idea to business by Ministry of HTI: https://krch.at/0q2xa (Deadline: April 20)

- Mid career fellowship for internet champions: https://krch.at/oyzyx
(Deadline: April 20)

- Award for tech in education:
https://krch.at/r6mfs
(Deadline: April 20)

- AI agents in action: https://krch.at/f3lph (Deadline: April 23)

- Fellowship for AI automated experimental optics by Photonics AI lab: https://krch.at/56wk0
(Deadline: April 23)

- 500 Global Startup Academy:
https://krch.at/zvk5l (April 24)

- Yandex coding contest: https://krch.at/inj2e
(Deadline: April 25)

- AI free course for women from Artsakh: https://krch.at/8ioo2 (Deadline April 26)

- Student Hackathon by Ministry of HTI: https://krch.at/4kx1j
(Deadline April 26)

-  SAS programming at STATECS:
https://krch.at/iz3hc
(Deadline: April 27)

- Grants by Awsome foundation: https://krch.at/6z0v0 (Deadline: April 30)

- Noor Games coaching program: https://krch.at/kf2du

- Free training courses on Networks, C#, SQL, Cryptography, Network security, etc. by Armsoft: https://lnkd.in/dmrqataB

- Free trainings courses including on digital literacy for regions: https://krch.at/j46hw

- Real school free STEM program for 9th grade pupils: https://lnkd.in/dTSGZyQD

- Data Science Bootcamp by LUNARTECH: https://lnkd.in/dVgdg22b

- AI Onramp program by TUMO Labs: https://krch.at/hklao

- Self guided free online trainings by TUMO Labs (Python, ML, Javascript, Cybersecurity):  https://lnkd.in/d-edWzRb

- Free Programming training by 42 Yerevan - https://42yerevan.am/

- Masters in Quantum (free of charge): https://krch.at/h9i37

- Free on-line courses by EPAM Systems (Testing in Python, Java, IT operations, UX design, DevOps, .Net, Python, Android dev, React, Data Engineering, etc.): https://krch.at/6o4eq

- Virtual free program Syntecxhub: (Full stack, ML, AI, Data Science, Python, Java, Mobile): https://krch.at/01zku

- Free training course for technical experts in developing projects in SCADA PcVue (online) https://krch.at/3s4x4

- Binance Accelerator Program: https://lnkd.in/dHhkAufB

- Web programming free training course for military served people:
https://krch.at/up3ih

- SSS program for startups: https://www.facebook.com/share/p/1aqDnQZEqv/