ՀՀ ՊԵԿ/ SRC of RA
4.2K subscribers
2.57K photos
564 videos
1.57K links
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ալիք
The official Telegram channel of State Revenue Committee of the Republic of Armenia
Download Telegram
🇦🇲Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձի առթիվ Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել ՊԵԿ աշխատակիցների պարգևատրման արարարողություն։

Շնորհավորելով Անկախության 33-րդ տարեդարձը՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ու հզորացման գրավականը հարկ վճարողների կողմից հարկերի բարեխիղճ վճարումն է։ Այդ առումով, կոմիտեի ղեկավարը կարևորել է հարկային և մաքսային ծառայողների դերակատարումը, համակարգի կողմից մատուցվող ծառայությունների պատշաճ կազմակերպումն ու կատարումը, ինչպես նաև պետություն-բիզնես գործընկերային մթնոլորտի ապահովումը։

Միջոցառման ավարտին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կոմիտեի մի շարք աշխատակիցների շնորհել է մեդալներ, կրծքանշաններ, հարկային և մաքսային ծառայությունների արտահերթ հատուկ կոչումներ ու դասային աստիճաններ։ ՊԵԿ մի խումբ աշխատակիցների հայտարարվել է «Շնորհակալություն»՝ աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար։

Ավելին
Media is too big
VIEW IN TELEGRAM
🏅 Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ՊԵԿ-ում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել կոմիտեի աշխատակիցներին՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության կատարված աշխատանքի համար և հորդորել՝ կոմիտեի առջև դրված նպատակներն ու խնդիրներն իրականացնել ջանասիրությամբ և պատշաճ կերպով։
🌐ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը:

Ռուստամ Բադասյանը, ողջունելով ԱՄՀ ներկայացուցիչներին, կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով ԱՄՀ-ի առանցքային դերը ՀՀ հարկային և մաքսային բարեփոխումների իրականացման գործընթացում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր,  մասնավորապես, 2024 թվականի հարկային եկամուտների կատարողականը և 2025 թվականի համար եկամուտների կանխատեսումը, հարկային վարչարարության առաջնահերթություններն ու բարեփոխումները, Հայաստանում եկամտային հարկի համընդհանուր հայտարարագրման ներդրման համակարգի ընթացքը, հարկային ճեղքերի գնահատման հետևանքները, ինչպես նաև մաքսային բարեփոխումների առաջընթացը։

Ամփոփվել են նաև հարկային և մաքսային ոլորտներում 2023-2024 թվականներին իրականացված բարեփոխումները՝ ներկայացնելով 2025 թվականի հարկային վարչարարության առաջնահերթությունները։

Ավելին
Media is too big
VIEW IN TELEGRAM
📦Ֆիզիկական անձանց անունով փոխադրվող ոչ անձնական օգտագործման ապրանքների հայտարարագիրը կարող է լրացվել նաև մաքսային մարմնի կողմից

Նորամուծության արդյունքում փոստային կամ սուրհանդակային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց անունով փոխադրվող ապրանքները, որոնք չեն դիտարկվում անձնական օգտագործման ապրանքներ,այսուհետ հնարավոր է հայտարարագրել ոչ միայն մաքսային միջնորդների կողմից կամ ինքնահայտարարագրմամբ, այլև քաղաքացու ցանկությամբ՝ մաքսային մարմինն իր փոխարեն կարող է լրացնել ապրանքների հայտարարագիրը, որն իրականացվում է առցանց և անվճար:

Ավելին
📈Հարկ վճարողների կողմից 2024 թվականի օգոստոս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 751 816, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը`
34 536-ով կամ 4.8%-ով:

#ցուցանիշներ
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎙️«Հարկային վարչարարության կարևոր խնդիրներից մեկը շուկայում հավասար մրցակցային դաշտի ապահովումն է». ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը «Առավոտը Շանթում» հաղորդմանը կարևորել է հարկ վճարելու մշակույթի արմատավորումն ու հարկային կարգապահությունը և առանձնացրել վերջինիս ուղղությամբ կոմիտեի իրականացրած քայլերը։

Հաղորդմանը Ռաֆայել Գևորգյանը խոսել է անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում հարկային մարմին հայտարարություն ներկայացնելու կարգի, ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացի և այս ոլորտում ներդրված ու շարունակաբար կատարելագործվող
թվային գործիքակազմի մասին։
📃Պետական եկամուտների կոմիտեում «Կանտուս» ՍՊԸ-ին հանձնվել է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագիր։

ՊԵԿ-ը, ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ, օրինապահության հավաստագրի տրամադրման միջոցով հավաստում է տնտեսական գործունեություն իրականացնող անձանց օրինապահությունը, որոնց կողմից տեղափոխվող ապրանքների նկատմամբ ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների կիրառման անհրաժեշտություն չի առաջանում:

Օրինապահության հավաստագիր ստացած տնտեսական գործունեություն իրականացնող անձինք հնարավորություն ունեն օգտվելու Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման արագացված և պարզեցված ընթացակարգերից։

Ավելին
Media is too big
VIEW IN TELEGRAM
🛍Մաքսային բարեփոխումների արդյունքում Ֆիզիկական անձանց անունով փոխադրվող ոչ անձնական օգտագործման ապրանքների հայտարարագիրը կարող է լրացվել նաև մաքսային մարմնի կողմից՝ անվճար և առանց մաքսային մարմին այցելելու։

Դրա համար պետք է էլեկտրոնային եղանակով դիմել մաքսային մարմին, ստանալ www.trade.gov.am հարթակ մուտք գործելու հնարավորություն ու ներկայացնել դիմում, որից հետո մաքսային ծառայողները կլացնեն ապրանքների հայտարարագիրը։

Փոստային առաքանիներով տեղափոխվող ոչ անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրի ներկայացման արդյունքում առաջացած հարկային պարտավորությունները և մաքսային վճարները ֆիզիկական անձը նույնպես կարող է վճարել առցանց։
📢Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստան-Հայաստան սահմանին 700 բեռնատարի կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Համապատասխան կայքէջում հնարավոր է առցանց եղանակով հետևել Վրաստանից-Հայաստան բեռնատարների հոսքին:

Տվյալները վկայում են, որ Սադախլոյում այս պահին 220 բեռնատար է սպասում Հայաստան մուտք գործելու իր հերթին: Սա բնականոն աշխատանքային իրավիճակ է և մաքսային ծառայության հասցեին բացասական գնահատականներ տալու հիմքեր չի ստեղծում:
📸Ի՞նչ պետք է իմանալ բլոգերի աշխատանքից ստացված եկամուտներից հարկերի վճարման մասին

⁉️Արդյո՞ք բլոգերը պետք է հարկ վճարի իր աշխատանքի դիմաց ստացված եկամուտներից

Եթե բլոգերը մատուցում է գովազդային կամ այլ ծառայություններ, ապա ստացած եկամուտներից պարտավոր է վճարել հարկ:

⁉️Ինչպե՞ս պետք է բլոգերը հաշվառվի որպես հարկ վճարող

Բլոգերը որպես հարկ վճարող պետք է հաշվառվի պետական ռեգիստրում՝ որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ) կամ գրանցվի որպես կազմակերպություն, որի միջոցով կիրականացնի ձեռնարկատիրական գործունեությունը:

⁉️Ի՞նչ հարկատեսակներ են կիրառվում բլոգերի համար և ի՞նչ պարտադիր վճարներ կան

Գովազային ծառայությունները հարկվում են շրջանառության հարկով կամ ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ): Կիրառվող հարկատեսակներից բացի, ԱՁ համարվող շրջանառության հարկ վճարողները վճարում են շահութահարկ՝ ամսական 5․000 դրամի չափով, իսկ 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անհատ ձեռնարկատերերը վճարում են նաև սոցիալական վճար՝ տարեկան 60․000 դրամի չափով, ինչպես նաև դրոշմանիշայի վճար:

Հաճախ տրվող հարցերի պատասխանները կարող եք գտնել այստեղ👈🏻
ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Համլետ Սահակյանը և ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը հանդիպել են «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչների և կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ՝ քննարկելու ոլորտում նախատեսվող հարկային օրենսդրական փոփոխությունները։

Հերթական հանդիպմանը քննարկվել են կառուցապատման ոլորտում ԱԱՀ-ի գումարների վճարման հետ կապված նոր կարգավորումները։

Միաժամանակ, հանդիպմանն ամփոփվել են նախագծի վերաբերյալ տնտեսվարողների կողմից կոմիտեին ներկայացված առաջարկությունները և նկատառումները, որոնց շուրջ ևս ծավալվել են քննարկումներ, փոխանակվել մտքեր։ Լսելով կառուցապատողների առաջարկները՝ ՊԵԿ-ը նախատեսում է օրենքի փոփոխությամբ ԱԱՀ-ի վճարման ժամկետ սահմանել շինթույլտվության ավարտի ամսվան հաջորդող վեցերորդ ամսվա վերջին օրը՝ հաշվի առնելով նաև շինթույլտվության երկարացումների ժամկետները:

Ավելին
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔎ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, հարկերը վճարելուց խուսափելու դեպքերը բացահայտելու նպատակով` 2024 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ձեռնարկել է 97 օպերատիվ-հետախուզական միջոցառում։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում տնտեսավարող սուբյեկտների գործունեության հասցեներում առկա համակարգիչների, սերվերային համակարգերի և սկզբնական հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ կրիչների հետազոտմամբ հայտնաբերվել է շուրջ 17.2 մլրդ դրամի ստվերային շրջանառություն, իսկ թաքցված հարկի գումարը կազմել է շուրջ 4.4 մլրդ դրամ, որից շուրջ 800 մլն դրամը տնտեսավարող սուբյեկտների կողմից արդեն իսկ վերականգնվել է պետական բյուջե։

Համապատասխան հիմքերի առկայության պարագայում հաղորդումներ են ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Ներկայում միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու և այն պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ։

Ավելին