Media is too big
VIEW IN TELEGRAM
🌐Միասնական հաշվետվողական ստանդարտի շրջանակում 2025 թվականից 120 երկրների հետ փոխադարձության սկզբունքով կիրականացվի ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակում:
Հայաստանի Հանրապետությունը, լինելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ, միացել է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման Միասնական հաշվետվողական ստանդարտին։
Ստանդարտը ներդրած երկրների հարկային մարմինները, փոխադարձության սկզբունքով, ավտոմատ եղանակով տեղեկատվություն են փոխանակելու՝ ֆինանսական հաստատություններում ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ։
ՀՀ ռեզիդենտ և ՀՀ-ում հաշվառված մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ համարվող՝ ֆինանսական հաստատությունները, մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 10-ը ներառյալ, էլեկտրոնային եղանակով հարկային մարմին կներկայացնեն օրենսդրությամբ սահմանված տեղեկատվությունը։
Ավելին

📑Հոկտեմբերի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները.
63 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 9.683.125 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 50.764.675 ՀՀ դրամ։
16 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 128.340.432 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 64.335.716 ՀՀ դրամ:
16 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 22․750․000 ՀՀ դրամ։

🔎ՊԵԿ-ը կանխել է առանց ակցիզային մակնշման 14 500 տուփ ծխախոտի խմբաքանակի ներկրման փորձ։
Քաղաքացին իր կողմից վարած բեռնատար ավտոմեքենայով Իրանից Հայաստան է տեղափոխել 29 արկղ ծխախոտ և դրանք թաքցրել «Ագարակ» մաքսային անցման կետի տարածքում՝ մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված ռենտգեն սարքավորման ետնամասում՝ պետական սահմանին կից։
Դեպքի առթիվ ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենքի 312-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսային կանոների խախտման վերաբերյալ արձանագրություն։

🚗Ինչ պետք է իմանալ ավտոտրանսպորտային միջոցները ժամանակավոր ներմուծելիս
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է ֆիզիկական անձանց կողմից ՀՀ անձնական օգտագործման ավտոտրանսպորտային միջոցների ժամանակվոր ներմուծման դեպքում գործող կարգավորումների մասին։
Տրանսպորտային միջոցի գրանցման երկրից, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը մաքսային սահմանով տեղափոխող անձի` ԵԱՏՄ կամ օտարերկրյա անձ լինելու հանգամանքից կախված՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծմանը վերաբերող կարգավորումները տարբեր են։

ՊԵԿ-ն ամփոփում է նախորդ շաբաթվա նորությունները
📈ՊԵԿ նախագահն ԱԺ-ում մասնակցել է 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը
📁2025 թվականից 120 երկրների հետ կիրականացվի ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակում
📈Պետական եկամուտների կոմիտեն և Հայաստանում ֆրանսիական համալսարանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
📁 Ինչ պետք է իմանալ ոչ անձնական օգտագործման առաքանիների համար մաքսային մարմնի կողմից հայտարարագիր լրացնելու վերաբերյալ
📈Ինչ պետք է իմանալ ավտոտրանսպորտային միջոցները ժամանակավոր ներմուծելիս
📁ՊԵԿ-ում մեկնարկում է մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման հերթական դասընթացը
🔎Բացահայտվել է էլեկտրատեխնիկայի առևտրի ոլորտում շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք
Հրապարակվել է հոկտեմբերի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ
ՊԵԿ-ը կանխել է առանց ակցիզային մակնշման ծխախոտների խմբաքանակի ներկրման փորձ
Բացահայտվել է սննդամթերքի և տնտեսական ապրանքների առևտրի ոլորտում շուրջ 603 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք

🔍Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը
▪️Փորձ է արվել օդային ճանապարհով ներկրել չհայտարարագրված բրենդային կոսմետիկ միջոցներ
▪️Բացահայտվել է մաքսային հսկողությունից թաքցված ավտոմեքենայի յուղերի տեղափոխման դեպք
▪️3 դեպքով հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտներ
▪️1415 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված կոշկեղենի ներմուծման դեպքերը կանխվել են
▪️Չհայտարարագրված բեռի ներմուծման փորձը կանխվել է
▪️Կանխվել է 2 տոննայից ավելի չհայտարարագրված ավտոպահեսամասերի և այլ ապրանքների տեղափոխման փորձը
▪️Օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց հայտարարագրման բրենդային հագուստ, պայուսակ և կոշիկներ

📢Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի մայիսի 1-ից գործում է փաթեթավորված խմելու ջրի հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման պարտադիր պահանջը։ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 18-ի N553-Ն որոշման համաձայն, ԱՏԳ ԱԱ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերին դասվող ջրերի (ներառյալ՝ բնական կամ արհեստական հանքային ջրերը՝ գազավորված կամ չգազավորված, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելման) դրոշմավորումն անհրաժեշտ է իրականացնել հսկիչ (նույնականացման) նշաններով։
Հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման նպատակն է՝ շրջանառությունում գտնվող յուրաքանչյուր ապրանքի նկատմամբ իրականացնել վերահսկողություն՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև մանրածախ վաճառք ապահովելով ապրանքների հետագծելիություն։ Դրոշմավորման ենթակա ապրանքները վաճառքից առաջ արտադրող կամ ներմուծող ընկերությունների կողմից դրոշմավորվում են DataMatrix ծածկագրով, որը փակցվում է ապրանքի վրա։
Ավելին👈🏻

🌐ՊԵԿ-ը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության «Հարկվող բազայի խեղաթյուրում և շահույթի տեղաշարժ» (BEPS) ծրագրի ևս մեկ ստանդարտ է ներդրել։ Նոր կարգավորմամբ` երկրների միջև փոխանակվող հաշվետվությունն արդեն հասանելի կլինի նաև մեր երկրի հարկային մարմիններին։
Կարգավորման համաձայն, եթե բազմազգ կազմակերպության տարեկան համախառն եկամուտը գերազանցում է 750 մլն եվրոն, ապա տվյալ խմբի մայր կազմակերպությունը պարտավորվում է երկրների միջև փոխանակվող հաշվետվություն ներկայացնել իր ռեզիդենտության հարկային մարմին։ Վերջինս էլ իր հերթին այդ տեղեկատվությունը փոխանցում է այն երկրների հարկային մարմիններին, որտեղ տվյալ կազմակերպությունն անդամ կազմակերպություններ ունի։

🌐ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիի գլխավորած պատվիրակությանը։
Ռուստամ Բադասյանը շնորհավորել է տարածաշրջանային կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիին՝ նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՊԵԿ ենթակառուցվածքների արդիականացման շրջանակում ՎԶԵԲ-ի հետ իրականացվող նախագծերը, ինչպես նաև առկա խնդիրները։ Մասնավորապես, քննարկվել են Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը՝ շուրջ 12 մլն եվրո ընդհանուր արժեքով, Երևանում տեխնիկական հագեցվածությամբ մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը՝ շուրջ 45 մլն եվրո արժեքով և Մեղրիի (Ագարակի) սահմանային անցման կետի վերակառուցման և ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը՝ շուրջ 23,5 մլն եվրո ընդհանուր արժեքով:

🧾Հոկտեմբերին 213 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 97.96 մլն դրամ։
Արձանագրված խախտումներից 14 դեպքով 14 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 41․53 մլն դրամի չափով:
ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկերն այստեղ👈🏻
Արձանագրված խախտումներից 14 դեպքով 14 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 41․53 մլն դրամի չափով:
ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկերն այստեղ👈🏻
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔎«Բագրատաշեն» մաքսային անցման կետում կանխվել է չհայտարարագրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը։
Մեկ դեպքով Վրաստանից Հայաստան ժամանած քաղաքացու մոտ հայտնաբերվել է 3 կգ 16 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր, մյուս դեպքով քաղաքացու պայուսակից հայտնաբերվել են շուրջ 1,5 կգ արծաթյա զարդեր։
Վերոնշյալ փաստերի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316 հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներով, իսկ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ հանդիսացող ապրանքները վերցվել են։

🧳Հայաստան մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված կամ փախստականի կամ հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած անձինք կարող են առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման, Հայաստան տեղափոխել նախորդ բնակության երկրում ձեռք բերած` ՀՀ կառավարության սահմանած չափաքանակները չգերազանցող օգտագործած ապրանքները։
Ապրանքներն արտոնությամբ ձևակերպելու համար, մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչելու վերաբերյալ փաստաթուղթն ստանալուց հետո, պետք է դիմել մաքսային մարմին և ներկայացնել դիմում` կցելով անհրաժեշտ փաստաթղթերը։
Ավելին
Ապրանքներն արտոնությամբ ձևակերպելու համար, մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչելու վերաբերյալ փաստաթուղթն ստանալուց հետո, պետք է դիմել մաքսային մարմին և ներկայացնել դիմում` կցելով անհրաժեշտ փաստաթղթերը։
Ավելին
ՊԵԿ-ն ամփոփում է նախորդ շաբաթվա նորությունները
📈ՊԵԿ-ը հիշեցնում է՝ փաթեթավորված խմելու ջուրը մայիսի 1-ից դրոշմավորվում է հսկիչ նշաններով
📂 Ինչ պետք է իմանան օտարերկրյա ֆիզիկական անձինք Հայաստան մշտական բնակության տեղափոխվելիս
📈ՊԵԿ-ը BEPS ծրագրի ևս մեկ ստանդարտ է ներդրել. երկրների միջև փոխանակվող հաշվետվությունն արդեն հասանելի կլինի նաև մեր երկրի հարկային մարմնին
📁ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՎԶԵԲ՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրենի գլխավորած պատվիրակությանը
📈Հոկտեմբերին 213 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 97.96 մլն դրամ
🔎Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը
ՊԵԿ-ը կանխել է չհայտարարգրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ուղերձը
Հարգելի քաղաքացիներ,
Սիրելի հարկ վճարողներ,
Այսօր ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում։
Վստահ եմ, որ կատարված աշխատանքը՝ թե՛ ավելի հասանելի ծառայություններ ապահովելու, թե՛ հարկային կարգապահությունն ամրապնդելու մասով, տվել է և կտա իր արդյունքները, երբ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կգիտակցի հարկ վճարելու կարևորությունը մեր պետության կայացման գործում։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս տարիների համատեղ աշխատանքի համար ՀՀ վարչապետին, Կառավարության անդամներին, ԱԺ բոլոր գործընկերներին, հարկ վճարողներին։
Առանձնահատուկ շնորհակալություն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներին, վստահ եմ, որ կշարունակեք ՊԵԿ ինստիտուցիոնալ կայացման գործը, կամրապնդեք միջազգային համագործակցությունը, կոռուպցիոն երևույթներին հակազդման մեր ձեռնարկած քայլերը, կներդնեք հարկ վճարողներին սպասարկման նորանոր գործիքներ։
Շնորհակալ եմ կատարված աշխատանքի համար և մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ։