Փաստինֆո | Pastinfo.am
5.01K subscribers
6.02K photos
4.18K videos
5 files
32.6K links
«Փաստինֆո» գործակալության հայերեն ալիքը՝ Telegram- ում։ Մեջբերումներ անելի հղումը pastinfo-ին պարտադիր է:

Դիմեք մեզ՝ info@pastinfo.am
Հեռ.+ 37411771 778

Հետեւեք մեզ նաեւ՝ pastinfo.am կայքում
Download Telegram
Շիրակի մարզպետը հրաժարվել է խոսել Բաքվում գերեվարված շիրակցիների դատավարության մասին՝ ասելով, թե ադրբեջանական լուրերը չի մեկնաբանում
Թալիբների այժմ անդրկուլիսյան աջակից Պակիստանը, օրըստօրե սերտացնելով նաև ռազմական կապերը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, արդեն իսկ ներգրավված է հակառուսական ճակատում. Վարդան Ոսկանյան
Դադարեցրեք վայրահաչոցները. երկրի ներսում մենք թշնամի չպետք է ունենանք: Մեր թշնամիները սահմաններին վխտում են. Արսեն Բաբայան
Մանախին կալանավորել են ֆեյսբուքյանի ուղիղ եթերներում հայհոյելու եւ սպառնալու համար
Այսօր՝ ժամը 17։00-ին դատախազության շենքի մոտ ակցիա կիրականացվի՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանին ազատ արձակելու պահանջով։
Ընդդիմության եւ իշխանության պատճառով ողջ հասարակությունը հայտնվում է լարվածության փակ շղթայի մեջ. Արման Թաթոյան
Նիկոլն ամենալկտի եւ ստոր ձեւով կեղծել է ընտրությունների արդյունքները. Գեղամ Նազարյան
ՔՊ-ն երբեք չի կարողանալու միանձնյա ինքնակամ որևէ փոփոխություն կատարել Սահմանադրությունում և սահմանադրական օրենքներում. Ռոբերտ Հայրապետյան
«Իզմիրլյան» ԲԿ-ն շարունակում է իր աշխատանքը. բժիշկները գործադուլ չեն անում



«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժաշխատողները շարունակում են բնականոն աշխատանքը և կատարում իրենց առաքելությունը՝ ապահովելով մեր քաղաքացիներին անհրաժեշտ բուժօգնություն։ Նման հայտարարությամբ է հանդես եկել բժշկական կենտրոնը։

«Երեկ մեր բժիշկների կողմից եղան էմոցիոնալ որոշ արտահայտություններ կապված հարգարժան մեր տնօրենի՝ Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի կայացրած որոշման փաստի հետ:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ շարունակում ենք մեր աշխատանքը՝ հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը՝ ակնկալելով «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին շուտափույթ տեսնել ազատության մեջ»,- նշված է հայտարարության մեջ։

«Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ Ա.Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման մասին իամանալուց հետո բժիշկները արտահայտել էին իրենց վրդովմունքը՝ ամոթանք տալով, թե իշխանություններին, թե դատաիրավական համակարգի աշխատակիցներին՝ ասելով «տականք եք ոտքից գլուխ»։ Որոշ բժիշկներ նաեւ հայտարարել էին, որ այսօրվանից չեն սպասարկելու որեւէ հիվանդի։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում սկսվել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով Ռ.Քոչարյանի,Ա.Գեւորգյանի, Յու.Խաչատուրովի եւ Ս.Օհանյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ դատախազների բողոքը։

Դատական նիստին կարող եք հետեւել՝ «Փաստինֆո»-ի ուղիղ եթերում
Կառավարության ձևավորումից հետո կտեսնենք 1-2 տոկոս ձայն հավաքած կոնկրետ ովքեր են ստանալու պաշտոններ Նիկոլ Փաշինյանի ձեռքից։ Ես գիտեմ անուններ. Նաիրի Հոխիկյան
Հիմա պողպատյա է՝ դրա համար ոիքի կանգնեցինք. Ռոմանոս Պետրոսյանը հոտնկայս Փաշինյանին դիմավորելու մասին
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ոչ, դատախազը մարդ չէ, Կոնվենցիան դատախազին չի պաշտպանում. Հայկ Ալումյան