Փաստինֆո | Pastinfo.am
1.12K subscribers
2.38K photos
1.69K videos
2 files
15.9K links
«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Հետևեք մեզ նաև՝

🎥 Youtube - ում՝ https://www.youtube.com/user/PastinfoTV

🎙 Facebook - ում՝ https://www.facebook.com/ՓԱՍՏԻՆՖՈ-364346756947467

📸 Instagram - ում՝ https://www.instagram.com/pastinfoam/
Download Telegram
to view and join the conversation
Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Կուբաթլուի շրջանում նոր զորամասի բացման մասին
Դատախազները միջնորդել են կասեցնել Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթը եւ դիմել ՍԴ. Վերաքննիդ դատարանում միջնորդության քննարկումը կշարունակվի հուլիսի 15-ին
Կարեւոր. Ընտրությունների երկրորդ փուլը խիստ հավանական է. բացահայտված կեղծիքների արդյունքում մի շարք տեղամասերում քվեարկության արդյունքները կարող են անվավեր ճանաչվել. Ջամալյան
Գերիների հարազատները դադարեցրել են նստացույցը. կառավարությունը համաձայնել է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով

Հայտարարության մեջ ասվում է.

Այսօր կառավարությունից մեզ հրավիրեցին ներս և մենք հանդիպեցինք կառավարության ներկայացուցիչների հետ։ Մեզ լսեցին և քննարկեցինք մեր առաջարկած պայմանները։ Դրանք են.
1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ (խոստացել են ձևավորել վաղը` 25.06.2021)
2. Մեր քննարկման արդյունքում համաձայնվեցինք լրացուցիչ ժամանակ տրամադրել կառավարությանը շարունակելու ջանքերը և մոտ ժամանակում տեղեկացնելու կատարված աշխատանքների մասին։
Եթե բոլոր քննարկված պայմանները և պահանջները չպահպանվեն մինչև Հուլիսի կեսերը, ես կվերսկսեմ նստացույցը և ավելի լայն բողոքի ակցիաներ կբարձրացնեմ ընկերներիս հետ միասին։

Տիգրան Ամբարդարյան,
Գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայր
Պատերազմում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանի մորը հրավիրել են ՀՔԾ

Պատերազմի օրերին եւ հետո բազմիցս շոշափվեցին ու փաստեր բերվեցին դավադիր, նախապես պլանավորած գործողությունների մասին, որոնք ի վնաս մեր հայ զինվորի էր արվել։ Ես' որպես հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայր, ակնկալում էի, որ մի օր հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչները կթակեն իմ եւ մյուսների դուռը նշված ոլորտի բացահայտումներ կամ պարզաբանումներ անելու նպատակով։

Բայց ո'չ, այսօր քննչական ծառայությունը հրավիրում է Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին քննչական ծառայություն քաղաքական բացահայտումների համար։ Ծանուցումը տեղադրում եմ:

Հ.Գ

Վերջապես հարգել սովորեք »,- գրել զոհված զինվորի հայրը։
Զինծառայողների քվեարկության վերաբերյալ համացանցում հրապարակված սկանդալային տեսանյութը քննության առարկա է դարձել. ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 6-րդ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 24-28-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, այն կհատի 40-ի սահմանագիծը
Հազարավոր կյանքեր փրկած մարդուն ճաղերի հետև են մտցնում հազարավոր կյանքեր զոհ տված իշխանավորի պահանջով. Մանուկյան. Գեղամ Մանուկյանը հանրահավաքին ներկայացել էր Վինշինսկու նկարով
Վերադարձրեք մեր Չարչյանին մեզ, որովհետև հիվանդներն առանց նրա չեն կարող։
Քանի Արցախն օկուպացված է, լավ չեք ապրելու ոչ մեկդ։ Անգամ իսլամ ընդունելն ու թլպատվելը չեն օգնի. Էլբակյան
Անվանի բժշկին առաջադրված մեղադրանքները մեծապես տարակուսելի են. Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տեղեկատվական համակարգը հանդես է եկել հայտարարությամբ:

«Խորը մտահոգությամբ տեղեկացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման մասին: Անվանի բժշկին առաջադրված մեղադրանքները մեծապես տարակուսելի են, և կալանավորման կայացված որոշումը՝ խիստ անհամաչափ, ինչի մասին փաստում են բազմաթիվ հեղինակավոր իրավագետներ։ Ստեղծված իրավիճակում բժշկի նկատմամբ իրականացված գործողությունները առերևույթ դժվար է բնութագրել այլ կերպ, քան հալածանք և անհիմն հետապնդում, ինչը միանշանակորեն դատապարտելի է։

Պատկան կառույցներին հորդորում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին՝ նկատի ունենալով նրա առողջական ոչ բարվոք վիճակը և նրա խնամքի տակ գտնվող անչափահաս երեխայի հանգամանքը։

Վաստակաշատ բժիշկ Արմեն Չարչյանը ամենածանր և դժվարին իրավիճակներում փրկել է հազարավոր կյանքեր և այսօր էլ, գլխավորելով Մայր Աթոռի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, շարունակում է իր անմնացորդ ծառայությունը բերել մեր ժողովրդին և հայրենիքին։ Այժմ, կալանքի ծայրահեղ միջոցի կիրառմամբ, վտանգված է նրա առողջությունը, ինչպես նաև բացառվել է նրա օժանդակությունը մարդկանց կյանքի և առողջության պաշտպանության հարցերում։

Վստահ ենք, որ քրեական գործով նախաքննությունը կարելի է անցկացնել առանց բժիշկ Արմեն Չարչյանին հասարակությունից մեկուսացնելու»,- ասվում է հայտարարության մեջ:
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն: Նախնական տվյալներով նա ռազմական գործողությունների մասնակից է: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 24-ը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1585 աճյուն:

Որոնումները կշարունակվեն նաև առաջիկայում: Ուղղությունների և արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:

[ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ]
Հայկական կողմն ադրբեջանական զինված ուժերի ուղղությամբ կրակոցներ չի արձակել. ՊՆ
Վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ն կորցրել է 5, «Հայաստանը»՝ 2 ձայն, իսկ ԲՀԿ-ն ձեռք բերել 20-ը
Քաղաքական վենդետաները հասել են ՔԿՀ-ներ. իշխանությունները որոշել են պատժել ՔԿՀ-ներին՝ Քոչարյանի օգտին կատարած ընտրության համար. «Փաստինֆո»-ն ստացել է ահազանգեր
«Ես պատրաստ էի կրել դավաճանի խարանը, բայց հարցը լուծել». ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում՝ Ղարաբաղի և Փաշինյանի մասին
Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ այսօր՝ հունիսի 24–ին, բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պրոֆեսոր Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Հասարակությանը ցանկանում ենք տեղեկացնել, որ պ-ն Չարչյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք։
Մեր պայքարը շարունակվում է»,– գրել է փաստաբանը։
Դատախազությունը չի փոխել պրոֆեսոր Չարչյանի խափանման միջոցը. «Արդարադատության շահը չի կարող ստորադասվել որևէ անձի վաստակին»