Փաստինֆո | Pastinfo.am
5.88K subscribers
6.18K photos
4.6K videos
5 files
33.4K links
«Փաստինֆո» գործակալության հայերեն ալիքը՝ Telegram- ում։ Մեջբերումներ անելի հղումը pastinfo-ին պարտադիր է:

Դիմեք մեզ՝ info@pastinfo.am
Հեռ.+ 37411771 778

Հետեւեք մեզ նաեւ՝ pastinfo.am կայքում
Download Telegram
Հետամուտ եմ լինելու, որ հղի կնոջը մահացու վրաերթի ենթարկած անձը ենթարկվի պատասխանատվության. ՄԻՊ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Համազգային երթին երիտասարդ մայրերը մասնակցում են մանկասայլակներով՝ իրենց փոքրիկների հետ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Բազմահազարանոց խաղաղ երթի մասնակիցները վերադարձան Ֆրանսիայի հրապարակ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ոգեղեն. Ֆրանսիայի հրապարակն այս պահին, փոքրիկը ծածանում է Արցախի դրոշը
Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո ձեւավորվելու է ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն. Սաղաթելյան
Նոր կառավարությունը չի լինելու դաշնակցական, հանրապետական, քոչարյանական կամ որեւէ մեկի կառավարություն. վստահեցրել է Ի. Սաղաթելյանը՝ նշելով, որ կառավարության կազմում ընդգրկվելու են կարող ուժերը
Վաղը անհնազանդության զանգվածային ակցիաներ են լինելու 12։00-14։00
Ի. Սաղաթելյանը կոչ արեց վաղը 15։30 լինել Ֆրանսիայի հրապարակում՝ պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Իրազեկ քաղաքացիների միավորումն այսօր ավելի մեծ թիվ է հրապարակել հանրահավաքի մասնակցության վերաբերյալ՝ նախօրդ օրվա համեմատությամբ։

Ըստ ԻՔՄ-ի՝ ժամը 19:15-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 5600 մարդ:
‼️Քիչ առաջ դատարանի դահլիճից ազատ է արձակվել դաշնակցական Գերասիմ Վարդանյանը և հիմա ուղևորվում է դեպի Ֆրանսիայի հրապարակ:
Այսօր երեկոյան կրկին Ֆրանսիայի հրապարակ է գնացել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նիկոլ Փաշինյանի ընտանիքը կառավարական ամառանոցից տեղափոխվե՞լ է. Վարչապետի աշխատակազմից մեկնաբանություն ստանալ չի հաջողվում

Հայաստանում ներքաղաքական լարվածության ֆոնին համառորեն տեղեկություններ են շրջանառվում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի հետ ներկայումս չի բնակվում կառավարական ամառանոցում։ Այս խոսակցություններն ավելի մեծ շրջանառություն են ստացել հատկապես ամառանոցի անվտանգության մեղմացման համատեքստում։ Նկատենք, որ Ն. Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյուննը վերջին օրերին անգամ համալրվել է ոստիկանական ավտոբուսներով, այսինքն՝ Ն. Փաշինյանը մտահոգված է իր անվտանգությամբ, ունի անհանգստություն, ինչի պայմաններում առավել քան տարօրինակ է ամառանոցի անվտանգության թուլացումը։

Տեղեկությունների համաձայն նրանք տեղափոխվել են, ավելին՝ նշվում է, որ բնակվում են ՊՆ-ի բունկերում, որտեղ թաքնվել էր նաեւ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելուց հետո։

«Փաստինֆո»-ն այս տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություն, հերքում կամ հաստատում ստանալու համար փորձեց մեկնաբանություն ստանալ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից, սակայն վերջինս մեր զանգերը եւ գրավոր ուղարկված հարցադրումներն անպատասխան թողեց։

Հ.Գ «Փաստինֆո»-ն կհրապարակի Կառավարության արձագանքը՝ այդպիսիք լինելու դեպքում։
Այս պահին կաթվածահար է երթեւեկությունը` Կիեւյան կամուրջի վրա: Բետոնախառնիչ մեքենաներով քաղաքացիները փակել են ճանապարհը
Նորից երկրաշարժ` Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղի մոտ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Աշոցք, Սիզավետ, Ղազանչի, Թավշուտ և Սարագյուղ, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր և Մեծավան գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:
Փաստինֆո | Pastinfo.am
Այս պահին կաթվածահար է երթեւեկությունը` Կիեւյան կամուրջի վրա: Բետոնախառնիչ մեքենաներով քաղաքացիները փակել են ճանապարհը
‼️Այս պահին բետոնախառնիչ մեքենայով փակվել է նաեւ Բաղրամյան-Կասյան էստակադայի երթեւեկությունը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել էր, որ այսօր անհնազանդության ակցիաներ տեղի են ունենալու ժամը` 12-14-ի տիրույթում, սակայն քաղաքացիներն, ըստ ամենայնի, ինքնակազմակերպվել են ու ինքնաբուխ անհնազանդության ակցիաներ կազմակերպել
Ոստիկանները բերման են ենթարկում Կիևյան կամուրջը փակած երիտասարդներին. Խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցներին հրմշտելով մտցնում են ոստիկանական մեքենաները։
Պարոնայք ոստիկաններ, ձերբակալեք Նիկոլին. Հանրապետության Հրապարակում ոստիկանները բերման ենթարկեցին Փաշինյանի լուսանկարի դիմակով երիտասարդին
Այսօր վաղ առավոտից Երևանում իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 24 քաղաքացու։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից։
Նարեկ Մանթաշյանի գործով դատավոր Ռուբիկ Մխիթարյանը ինքնաբացարկ հայտնեց. Ալեքսանդր Կոչուբաև
ՀՀԿ -ն անդամներն այս պահին բողոքի երթ են անում Երևանի կենտրոնով: Նրանք Հայաստանի և Արցախի դրոշներով, «Նիկո՛լ, դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով շրջում են Երևանի տարբեր փողոցներով և պայքարին միանալու կոչեր են անում: Երթի մասնակիցների թվում են ԱԺ պատգամավորներ Աննա Մկրտչյանը, Տիգրան Աբրահամյանը և Տարոն Մարգարյանը