Փաստինֆո | Pastinfo.am
6.48K subscribers
6.67K photos
5.04K videos
6 files
36.1K links
«Փաստինֆո» գործակալության հայերեն ալիքը՝ Telegram- ում։ Մեջբերումներ անելի հղումը pastinfo-ին պարտադիր է:

Հետեւեք մեզ նաեւ ռուսերեն՝ https://t.me/pastinfo_ru

Տելեգրամում գովազդային հայտարարությունների համար դիմեք մեզ՝ info@pastinfo.am
Հեռ.+ 37411771 77
Download Telegram
Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչները ԿԸՀ արտահերթ նիստի ժամանակ վիճակահանության միջոցով ընտրեցին իրենց հերթական համարներն ըստ քվեաթերթիկի։
Նախագահը, որն ազատագրել է հողեր, չպետք է որևէ իրավիճակում բանավիճի մի անձի հետ, որը հողեր հանձնող է:

Մի մարդու, որի մասին նույնիսկ իր իսկ նշանակած նախարարն ասում է, որ վերջինս հաշվի չի առնում Հայաստանի շահերը:Հայաստանի շահերը հաշվի չառնողը, Հայաստանի շահերին դեմ գնացողն Է: Նման անձի հետ բանավիճելու իմաստ չեմ տեսնում։

Արամ Վարդևանյան
Փաստինֆո | Pastinfo.am
‼️Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանում այս պահին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած
⚡️⚡️ԱՆ-ն հաստատում է. Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում փորձաքննված և նույնականացված մի քանի մասունքներ ու դիակներ, որոնք ժամանակավորապես պահվել են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում, հարազատները այլ վայր տեղափոխելու ցանկություն են հայտնել:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Թուրքը բնակիչներից 3-4 կիլոմետր հեռավորության վրա է՝ սարերի գլխին նստած է։

«Ու էս վիճակում վերևից մարզպետին են խաբում, մարզպետն էլ գալիս մեզ է խաբում՝ թե ամեն ինչ լավ է լինելու։ Սրա լավը ո՞րն է։ Հիմա ի՞նչ՝ ասելու են թողեք գյուղը գնացե՞ք, տալիս ենք թուրքի՞ն …Մենք մեր հայրենիքից ո՞ւր պետք է գնանք»,- ասում է Ազատ գյուղի ռազմագիտության ուսուցիչը։
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 26 քաղաքական ուժերին, Տիգրան Մուկուչյանը նշեց, որ 2012 թվականից չի հիշում նման մեծ մասնակցություն։

«Մասնակցության առումով եթե նայում ենք 2012 թվականից սկսած նման մեծ թվով ընտրություններին մասնակցություն չէր եղել։ Մինչ այդ կդժվարանամ հստակ դատողություն անել»,-ասաց ԿԸՀ նախագահը։
Միանշանակ «Պատիվ ունեմ» դաշինքը գնում է հաղթելու։

Ես որևէ կասկած չունեմ, որ մեր թիմն ընտրությունների արդյունքներով ունենալու է այնքան քվե, որ ձևավորի իշխանություն, և իշխանություն ձևավորելուց հետո մենք իրականացնելու ենք այն բոլոր ծրագրերը, որոնք մեր նախընտրական ծրագրում կան։

Արթուր Վանեցյան
Փաստինֆո | Pastinfo.am
Այն մարդը, ում ես տվել եմ գեներալ-լեյտենանտի կոչում, ամբողջ պատերազմի ընթացքում մեջքին կանգնած եմ եղել, հիմա դարձել է Քոչարյանի բուկլետ բաժանող։ Սպիտակ քաղաքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը.
«Հիմարի մեկն ա Նիկոլ Փաշինյանը, ապուշ, ստախոս․․․ ի՞նչ ձև արձագանքեմ»։

Այսպիսնն էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի արձագանքը Փաշինյանի հայտարարությանը, թե որոշ գեներալներ բուկլետ բաժանող են դարձել։

Yerevan.Today-ի հետ զրույցում Գեներալ-լեյտենանտը հետաքրքիր բացահայտումներ է արել․ «Նույնիսկ հոկտեմբերի 19-ի, 20-ի առաջարկի հետ կապված ստելը, որ հայտարարություն արեց, թե ինքը համաձայն չի եղել այդ անկլավների համար․․․ Ինքը համաձայնագրի տարբերակը, որ ուղարկել է, ես ուշ եմ իմացել, վերջում եմ տեսել, նախարարի հետ եմ այդ հարցը քննարկել։ Ասում եմ՝ անկլավները հրադադարի հետ ի՞նչ կապ ունեն, դա էլ մենք ենք ասել, որ գոնե դա հանի միջից»։

Գեներալի պնդմամբ, ցանկացած տեսակի հրթիռ արձակելու թույլտվություն կարող է տալ միայն գերագույն հրամանատարը։ «Հարց է այնտեղ եղել, որ պետք է հրթիռ արձակվեր ու ռուսների հետ համաձայնեցնելու խնդիր կար, ինքը՝ «ռուսներն ո՞վ են, ես եմ ասողը» և այլն այսպիսի պահվածք է ունեցել»։
Հստակ երևում է իշխանության նվազող ռեյտինգի և «Հայաստան» դաշինքի բարձրացող ռեյտինգի արդյունքները: Դրան փորձում են հակադարձել սև PR-ով, բայց ոչ մի արդյունք չի տալու։

Արամ Վարդևանյան
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Կպատկերացնե՞ք, որ ադրբեջանական պաշտոնական հեռուստաալիքը նման բան հեռարձակի, ասենք, Արծվաշենի մասին:

Չեք պատկերացնի, որովհետև ադրբեջանական հանրային հեռարձակողը չի սպասարկում հայկական շահը: Հիմա հարց. ու՞մ շահերն է սպասարկում Հայաստանի հարկատուների հաշվին գործող Հայաստանի հանրային հեռուստատեսությունը։

Հովհաննես Մանուկյան
Մենք արդեն գործ ունենք կրկնահանցագործի հետ, որն ինքնախոստովանություն-ցուցմունք տվեց, թե՝ 44 օրյա պատերազմը սանձազերծեց դավաճան չորակվելու համար։

Սակայն դավաճանի խարանը ավելի խորը դաջվեց ճակատին։ Հիմա կրկնահանցագործը նույն մոտիվն է խաղարկում՝ իբր խաղաղության, լարվածության թոթափման համար է հրավիրում դիտորդների։

@pastinfoam
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երևանում իրավապահները ձերբակալել են վարձու մարդասպանների բանդա։ Այս մասին հայտնում են թելեգրամյան ալիքները։

Ըստ նույն աղբյուրների՝ բանդան անմիջական կապ ունի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «Շիշ բռնողի» հետ։

«Փաստինֆո»-ի՝ ոստիկանության աղբյուրները տեղեկացնում են, որ Արաբկիրի ոստիկանապետը լավ հարաբերություններ ունի ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ, եւ ձերբակալությունները փորձել են գաղտնի պահել մամուլից։

Ոստիկանությունից հայտնել են, որ նյութեր են նախապատրաստվում։
Փաստինֆո | Pastinfo.am
Երևանում իրավապահները ձերբակալել են վարձու մարդասպանների բանդա։ Այս մասին հայտնում են թելեգրամյան ալիքները։ Ըստ նույն աղբյուրների՝ բանդան անմիջական կապ ունի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «Շիշ բռնողի» հետ։ «Փաստինֆո»-ի՝ ոստիկանության…
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Էջմիածին քաղաքում սպանվել է քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» եղբայրը։

Մեր տեղեկություններով՝ այս պահին դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ։

Թե որքանով ձերբակալված բանդան կապ ունի Դոն Պիպոյի եղբոր սպանության հետ, առայժմ պարզ չէ։
ՀՀ նախագահի հրամանագրով արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հրատապ. Ռուբեն Վարդազարյանի անձեռնմխելիությունը չի հաղթահարվել, դատարանն արձանագրել է խախտումը, ինչից հետեւում է, որ գործը ենթակա է կարճման

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը պարտավորեցրել է վերացնել ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը։ Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, բավարարեց Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ Վարդազարյանի բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Հովհաննես Խուդոյանից։
Փաստինֆո | Pastinfo.am
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Էջմիածին քաղաքում սպանվել է քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» եղբայրը։ Մեր տեղեկություններով՝ այս պահին դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ։ Թե որքանով ձերբակալված բանդան կապ ունի Դոն…
«Դոն Պիպոյի» եղբոր սպանությունը տեղի է ունեցել հրազենի գործադրմամբ՝ Զվարթնոց թաղամասի կամրջի տակ։

ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասացին, որ ահազանգն ստացել են մայիսի 31-ին, ժամը 18։00-ին, որ Զվարթնոց թաղամասի կամրջի տակ կրակել են մի ավտոմեքենայի ուղղությամբ։
Փաշինյանը 6 գերեվարված պահեստազորայինների հարազատներին ասել է, թե աղմուկ բարձրացնել պետք չէ, հանրայնացումը կխանգարի պահեստազորայինների վերադարձման գործընթացին։

Կոչ է արել զինծառայողների հարազատներին նաև կապի դուրս չգալ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Պետք է նույնականացնեինք մեր տարածք ներխուժած զինված խմբավորումներին, նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարեինք։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով մենք իրավասություն ունենք պատժիչ գործողություններ կիրառել ՀՀ տարածք մտած ադրբեջանական զինված ուժերի նկատմամբ։ Ընդ որում` այդ գործողությունների մեջ ոչ միայն գերի վերցնելն է, այլև նրանց շրջափակումը, ճանապարհների փակում ընդհուպ Ադրբեջանին միջազգային պատասխանատվության կանչելը և իրավական հանրության մեջ տանելը։
Ոստիկանությունը՝ Միհրան Պողոսյանի վերջին 4 տարում ՀՀ - ում մշտապես բնակվելու տեղեկանքի ոդիսականի մասին
Փաստինֆո | Pastinfo.am
⚡️⚡️ԱՆ-ն հաստատում է. Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում փորձաքննված և նույնականացված մի քանի մասունքներ ու դիակներ, որոնք ժամանակավորապես պահվել են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում, հարազատները այլ վայր տեղափոխելու…
«Ի՞նչ է նշանակում հարազատների խնդրանքով տեղափոխում ենք այլ տեղ՝ ի՞նչն են տեղափոխում։ Ինչո՞ւ մարմինները չեն հանձնում հարազատներին, եթե հարազատները հայտնի են»:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով ԱՆ-ի կողմից հաստատված տեղեկությանը

Նազարյանը կոչ է անում թեման չշահարկել, հատկապես ընտրությունների հետ չկապել։ Համապատասխան մարմիններին ևս կոչ է անում հնարավորին չափ հարգանքով վերաբերվել հերոս տղաների մասունքներին։

«Հետո, երբ պարզվի, որ դա դիտավորություն է եղել, ինչ-որ մեկի վատ արարքն է եղել, ամեն մեկը իր պատասխանը կտա՝ ամեն ինչի համար։ Ուղղակի կոչ եմ անում հարգանքով վերաբերվել հերոս տղաների մասունքներին և հանկարծ կեղտոտ որևէ խաղի մեջ չներքաշել հերոս տղաների մարմինները, մասունքները»,- ասաց Նազարյանը։
ՊՆ-ն ու Տիգրան Ավինյանի գրասենյակը միմյանց վրա են գցում՝ Գեղարքունիքից գերեվարված զինվորների վերադարձի հարցով զբաղվելու պատասխանատվությունը
Թուրքին բերել, մեզանից 3-4 կիլոմետրի վրա, սարերի ամենաբարենպաստ դիրքերում նստացրել են։ Ոչ անասունն ենք կարողանում հանդ տանենք, ոչ խոտհունձքի մասին ենք մտածում։

Գյուղացիները նոր – նոր կարտոշկա են ցանել, բայց փոշմանել են, ասում են ո՞վ կուտի՝ մե՞նք, թե՞ թուրքը։ Սենց, որ մնա, թողելու ենք գնանք գյուղից, որովհետև այսպես ապրել հնարավոր չէ:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Գեղարքունիքի մարզի սահմանամերձի կարգավիճակ ստացած Կութ գյուղի բնակիչ Վալերի Պողոսյանը։