ParzTech
4 subscribers
8 links
Տեխնոլոգիաներ և ՍԻ՝ պարզ հայերենով։ Նորություններ, իրադարձություններ և հայկական IT՝ առանց բարդ տերմինների։

🤝 Համագործակցության համար՝ t.me/martirosyantamara
Download Telegram
Channel created
Channel photo updated
Բարև, ես Թամարան եմ։

Տասը տարուց ավելի աշխատել եմ IT-ում, վերջերս՝ ՍԻ ագենտների պլատֆորմի վրա։

Երբ ընկերներիս ու ընտանիքիս բացատրում էի, թե ինչ է կատարվում տեխնոլոգիաների աշխարհում, նկատեցի, որ հայերենով լավ նյութ գտնելը դժվար է։ Կամ շատ տեխնիկական է, կամ մակերեսային ու աղմկոտ։ Դրա համար որոշեցի գրել ինքս։

Առաջին հոդվածում պատմում եմ, թե ինչու եմ գրում հայերենով և ինչու եմ ասում «ՍԻ», ոչ թե «ԱԲ» կամ «AI»։

https://www.parztech.am/blog/inchu-em-grum-hayerenov/
🤖 ՍԻ մոդելը առանց թույլտվության մտել է Ավստրալիայի պետական համակարգ։
OpenAI-ը իր դեռ չթողարկված մոդելին հանձնարարել էր գտնել վիճակագրություն։ Ինտերնետում չգտնելով՝ մոդելն ինքն է «լուծում» գտել 😳
Ավստրալիայի գերատեսչություններին այդ մասին հայտնել են միայն սեպտեմբերին։
Ինչ է տեղի ունեցել և ինչ հիշել, երբ ՍԻ-ին միացնում ենք մեր փոստին ու փաստաթղթերին 👇
[հոդվածի հղումը]
Hugging Face-ի դեպքի մասին՝ այստեղ 👇
https://www.parztech.am/blog/si-agentneri-anvtangutyun/
⚡ 3 օր, 3 նոր ՍԻ մոդել

Anthropic, OpenAI և Google. երեքն էլ նույն շաբաթում ներկայացրին նոր մոդելներ՝ Claude Sonnet 5.5, GPT-6.1 Sol և Gemini 4 Argon։

Իսկ Google-ի Argon-ը դեռ բոլորին հասանելի չէ 🔒

Ինչով է առանձնանում ամեն մեկը, և ինչ է սա նշանակում ձեզ համար 👇
https://www.parztech.am/blog/3-nor-model/

✨ Հիմա հոդվածի վերջում կարող եք արձագանքել էմոջիով և մեկ սեղմումով կիսվել ընկերների հետ։
🏭 Հայաստանը կարող է արտահանել ոչ թե էլեկտրաէներգիա, այլ ինտելեկտ

2024-ին վեց ամսից ավելի բանակցում էինք ԱՄՆ-ի հետ՝ ընդամենը 64 Nvidia պրոցեսորի համար։

2026-ին արդեն բացվել է երեք ՍԻ կենտրոն, իսկ մինչև 2027-ի վերջ միայն Հրազդանում նախատեսվում է ավելի քան 70 000 պրոցեսոր 📈
Ինչ է «ՍԻ գործարանը», ինչու է ամեն ինչ կախված Վաշինգտոնից, և ինչ կարող եք անել հիմա 👇

https://www.parztech.am/blog/64-512-6144/
⏱ 9 վայրկյան

Այդքան պահանջվեց ՍԻ ագենտին՝ ջնջելու ընկերության գործող տվյալների բազան և դրա կրկնօրինակները։

Երբ հարցրին՝ ինչու, պատասխանը եղավ. «Գուշակեցի՝ ստուգելու փոխարեն» 😳

Ինչ է ագենտը, ինչու է սխալվում և ինչպես օգտվել ապահով՝ պարզ հայերենով 👇

https://www.parztech.am/blog/inch-e-si-agenty/
🚗 Ձեր հեռախոսը գիտի, որ կես ժամ հետո խցանում է լինելու
Նույնիսկ եթե հիմա ճանապարհն ազատ է 📱

Դրա հետևում ՍԻ-ն է, իսկ տվյալների աղբյուրը՝ մենք ինքներս։

Բայց եթե տեխնոլոգիական ընկերություններն այսքան լավ են «տեսնում» Երևանի փողոցները, ի՞նչ է տեսնում քաղաքը։

Պաշտոնական աղբյուրներում գտածս ինձ իսկապես զարմացրեց 🤔
👇
https://www.parztech.am/blog/herakhosd-gidi-khcanumy/
⚠️ Բավական է ձեր մեկ սովորական լուսանկարը

Եվ ՍԻ-ն կարող է ստեղծել տեսանյութ, որը դուք երբեք չեք նկարահանել 📱

Վերջին օրերին հայ բլոգերները բարձրաձայնում են հենց այս մասին։ Լավ լուրն այն է, որ պաշտպանության միջոցներ կան, և որոշները կարող են կանխել տարածումը նախքան որևէ մեկը կտեսնի։ Պարզապես քչերն են դրանց մասին գիտեն 🔍

Ինչ անել և ում դիմել Հայաստանում 👇
https://www.parztech.am/blog/deepfake/

🚫 Եթե նման տեսանյութ ստանաք որևէ մեկի մասին, մի՛ ուղարկեք ուրիշին։ Դիփֆեյքը ստեղծում է մեկ մարդ, տարածում ենք մենք։
🤫 Կարևոր խոսակցությունից առաջ հեռախոսը թողնում ենք կողքի սենյակում

Իսկ գաղտնի բաները գրում ենք Telegram-ի սովորական չատում։

Պարզվում է՝ հաճախ վախենում ենք սխալ բանից։ Եվ «Թարմացնել ավելի ուշ» կոճակն ավելի վտանգավոր է, քան միկրոֆոնը 📱

Ով և ինչպես կարող է իրականում լսել մեր հեռախոսները 👇
https://www.parztech.am/blog/heraxosy-karogh-en-lsel/