ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն/Ministry of Territorial Administration
132 subscribers
966 photos
57 videos
1 file
7 links
Download Telegram
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ունդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանում մշտական ներկայացուցչի տեղակալԿոնստանտին Սոկուլսկիին։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր մասնակցել է «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված սոցիալական ծառայություններ» ծրագրի ամփոփիչ համաժողովին։

Համաժողովի բացման ելույթում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս ծրագիրը լավ օրինակ է, թե ինչ արդյունքների կարելի է հասնել, երբ պետությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքացիական հասարակությունը եւ միջազգային գործընկերները միավորում են իրենց ջանքերը մեկ ընդհանուր նպատակի շուրջ։
ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ընդունել է Շվեդիայի Վեսթերվիկ համայնքի և Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի (ՍԱԼԱՐ) ներկայացուցիչներ, որի կազմում էին Հայաստանում ԴեաԼոԳ ծրագրի և թիմի ղեկավար Վարսենիկ Մնացականյանը, ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի ավագ խորհրդատու Մագնուս Լիլյեստրյոմը, Վեսթերվիկ համայնքի ներկայացուցիչներ Անդրեաս Բիլտորպը ու Յորգեն Յոնսոնը և այլ պաշտոնատար անձինք։
🇦🇲🇮🇷 ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

Հանդիպման ժամանակ քննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը։
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ու նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն այսօր մասնակցել են Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի տարեկան հաշվետու համաժողովին։
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է Չարենցավանի Ծիծեռնակ մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը։
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին։

Համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանի, Միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանի և համայնքապետերի մասնակցությամբ նախ քննարկվել է Միության կողմից վերջին 6 ամսում իրականացված աշխատանքը։