Գիշերն անուշ է գիշերն հեշտագին
14 subscribers
6 photos
1 link
Գիշերվա մտքեր
Download Telegram
Մի հատ հետաքրքիր սիրուն ու ռոմանտիկ տիեզերական օբյեկտ հիշեցի Սիրտ ա կոչվում
🥰1
Գիշերն անուշ է գիշերն հեշտագին
Մի հատ հետաքրքիր սիրուն ու ռոմանտիկ տիեզերական օբյեկտ հիշեցի Սիրտ ա կոչվում
էս հրաշքը Սիրտ միգամածությունն ա, դե կռահեցիք ինչու սիրտ

գտնվում ա երկրից 7500 լուսատարի հեռավորության վրա:

դե եթե պատկերացնեք ինչքան հեռու ա մեզանից,
լուսատարին էն հեռավորությունն ա որը լույսն անցնում ա մեկ տարում։
2🥰1
հոբիներիցս մեկն ա տիեզերքը ուսումնասիրելը, կարելի ա նոր գրուպա բացել ու սենց հետաքրքիր նյութերով ու տեղեկություններով կիսվել, համ հետաքրքիր կլինի ձեզ համար, համ էլ լիքը բան կտեսնեք ու կիմանաք )
1🥰1
համալսարաններում սովորելը, տարբեր օֆիսներում աշխատելը, ինետ ու թվիթեր կամ ինստագրամ ունենալը մեզ/ձեզ դեռ չի ազատում տգետ հասարակություն լինելուց, քանի դեռ նեղսրտում եք էս փաստից ու չեք ընդունում, շարունակելու ենք երազել լավ ՀՀ-ի մասին ու տենց էլ չունենանք
եթե ձեր ամբողջ կյանքի ընթացքում գոնե մի անգամ առնչվել եք արդար, ազնիվ ու հայ զինվորից բան չգողացած ու շնորհակալ ղարաբաղցու հետ, լոտո եք շահել.
էն ամբողջ զրկանքները որ կրեց հայաստանն իր քաղաքացիներով վերջին 30-ամյակում ու վերջում էլի պատասխանատվության բեռը դրվեց մեր վզին և ոչ կոնկրետ դեմքերի արածների ու արցախը տվողների… էդքան երախտամոռ ու կույր լինել չի կարելի։ Ուրիշների հաշվին ձրի ապրած մարդիկ ջան. որ հայ զինվորին մսացու էին համարում ու դաժե պարտքով ոչինչ չէին տալիս, որտև կարող ա գնար զոհվեր պարտքը հետ չտար, իսկ հայերենը տենց էլ չդարձավ մայրենի, նենց մի անգլուխ հոտի տեղ են իրենց դրել, կարծես բլոկադայի ժամանակ իրանք չէին իրար վրա 1000ապատիկ թանկ ծախել ուտելիք կամ սարսափելի բաներ արել զինվորների հետ,որոնք թվելու համար գիրք կգրվի…

չափ ու սահման կա մեղադրանքներին էլ, ատելությանն էլ, մի ամբողջ ժողովրդի հաշվին ձրի ապերախտ ապրելուն էլ. ի վերջո մի օր պետք ա սկսել կրթվել, վերլուծել, պատասխանատվություն վերցնել ինչ-որ բաների համար, որ թվում էր ուրիշն ա որոշել կամ արել. ու մի օր էլ պետք ա ընտրել, որ լեզուն ա հոգեհարազատը..
Հայերը 100 տարի ա երգերի մեջ Մուշն ու Սասունն են ազատագրում, Հասնինք Սասուն մտնինք Վան թռնենք տիեզերք Տաշ տաշ….
Բայց 90%-ը լայաղ չի անի գիրք բացի կամ ինտերնետով ուսումնասիրի Մուշն ինչ էր Սասունն ինչ էր ընդհանրապես ինչի կորցրեցինք էն ինչ ունեինք ու սկսենք մեր սխալների վրա սովորել , ոչ թե նույն սխալը ամեն անգամ կրկնել ու կորցնել էն ինչ որ մնացել ա էդ ամենինչից, Արցախը վառ օրինակ։ Մեծ մեծ փռթելով չի…
մինջև չսովորենք որ փողոցում բիչոկ գցելը, Գետում զիբիլը թափելը, բնությունը աղտոտելը, էն հողի վրա թքելը որի վրա ապրում ես ոչ միայն տհաճ ա կողքից, այլ նաև անարգանք ա քո տան հանդեպ։ Տենց մանր բաներից ա սկսում հայրենիք սիրելը ոչ թե երգերի մեջ ու ամեն տեղ գլուխ գովալով որ մենք սիրում ենք մեր երկիրը, ու եթե վաղ թե ուշ հետ վերադառնանք էնտեղ որտեղից ժամանակին եկել ենք, նույն ձև էլ վերաբերվելու եք էդ տարածքներին ոնց հիմա ձեր տանն եք վերաբերվում ( Երկիր)։
Մերկուրիի վրա Միկի մաուսն ա ապրում գիտեիք՞ պատմեմ՞
Գիշերն անուշ է գիշերն հեշտագին
Մերկուրիի վրա Միկի մաուսն ա ապրում գիտեիք՞ պատմեմ՞
ուրեմն NASA-ն 2004թ.-ին զոնդ ա ուղարկում տիեզերք որ հետաքրքիր լուսանկարներ անի ու Մերկուրիի վրա հայտնաբերում են դիսնեյի հերոսին 😆
Գիշերն անուշ է գիշերն հեշտագին
ուրեմն NASA-ն 2004թ.-ին զոնդ ա ուղարկում տիեզերք որ հետաքրքիր լուսանկարներ անի ու Մերկուրիի վրա հայտնաբերում են դիսնեյի հերոսին 😆
օպաա

✓Տիեզերական Միկի Մաուսը✓🐭

Պատկերն արվել է Messenger զոնդի կողմից, որը արձակել  է NASA-ն  2004թ.-ին՝ Մերկուրիի մանրամասն ուսումնասիրություններ կատարելու համար:


Ուրեմն Միկի Մաուսը բաղկացած է երեք խառնարաններից՝ յուրաքանչյուրը մի քանի տասնյակ կիլոմետր տրամագծով։

Խոշորագույնը (105 կիլոմետր տրամագծով) գտնվում է խմբի կենտրոնում։ (էս դեմքն ա) Երկու այլ ավելի փոքր խառնարաններ գտնվում են դրա կողքերում և հիշեցնում են հայտնի մուլտհերոսի ականջները😃։

Խառնարանների համակարգը, որն արդեն կոչվում է Միկի Մաուս, գտնվում է Մերկուրիի հարավային բևեռում:
1
էս մարդուն գիտեք՞
Գիշերն անուշ է գիշերն հեշտագին
էս մարդուն գիտեք՞
Ադոլֆն ա Հիտլեր, ելույթներն ու ժեստերն ա փորձարկում, լսելով սեփական ձայնագրությունները: Գերմանիա, 1927թ.

լուսանկարների էս ունիկալ շարքն արվել ա ֆյուրերի անձնական լուսանկարչի՝ Հենրիխ Հոֆմանի կողմից:
1
Գիշերն անուշ է գիշերն հեշտագին
Ադոլֆն ա Հիտլեր, ելույթներն ու ժեստերն ա փորձարկում, լսելով սեփական ձայնագրությունները: Գերմանիա, 1927թ. լուսանկարների էս ունիկալ շարքն արվել ա ֆյուրերի անձնական լուսանկարչի՝ Հենրիխ Հոֆմանի կողմից:
Ամեն հերթական ելույթ Հիտլերը փորձարկում էր հայելու առաջ, ստիպելով լուսանկարչին լուսանկարել ընթացքը, հասկանալու համար, թե ոնց ա երևում հանրությանը: ) Հիտլերը չափից շատ ամաչում էր սեփական արտաքինից ու ուզում էր համոզված լիներ, որ իր վիզուալ ազդեցությունը նույնքան համոզիչ ա որքան խոսքը: Հետո հավաքում էր իր կարծիքով լավագույն դիրքերով ու ժեստերով պորտրետներն ու նորից ժամերով կիրառում դրանք իր փորձերում, կրկին հայելու առաջ:

Լուսանկարները միայն ու միայն Հիտլերի անձնական դիտման համար էին, վերջինս որոնք էլ արգելել էր տպել, պնդելով, որ դրանք նվաստացնում են իր արժանապատվությունը. սակայն Հոֆմանը պահել էր դրանք ստուդիայում. ավելի ուշ հրատարակեց «Հիտլերն իմ ընկերն էր» անվանմամբ իր մեմուարներում:
2