Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
4.97K subscribers
394 photos
62 videos
128 links
Ministry of Labor & Social Affairs of Armenia
Download Telegram
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերափոխում է հաշմանդամության գնահատման համակարգը՝ փետրվարի 1-ից ներդնելով Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգ: 📌 Ըստ այդմ՝ ▪️ Փետրվարի 1-ից առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմող քաղաքացիները…
▪️ Անձի ֆունկցիոնալության գնահատմանը կմասնակցեն ոչ միայն բժիշկներն, այլ հարբժշկական մասնագետները (նրանց թվում օրինակ՝ հոգեբան, լոգոպեդ, էրգոթերապիստ և այլք)։

▪️ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվելու է Միասնական սոցիալական ծառայության տարածքային 49 նոր կենտրոններում։
ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այսօր ներկայացրել է իրականացվելիք փոփոխություններն ու մանրամասնել գործընթացի կարևոր կետերը՝ bit.ly/3X3axex
👍72🕊1
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում․ Օրենսգրքի 266 հոդվածից փոփոխվելու է 122-ը։ Նախագիծը հավանության է արժանացել Կառավարության կողմից։ ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն այսօր մանրամասներ է ներկայացրել սպասվելիք փոփոխությունների մասին։

📌 Ըստ այդմ՝
👍6
առաջարկվում է վերանայել գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը և հանել կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը (բացառելու աշխատանքային պայմանագրի լուծումը տարիքով հիմնավորելու հանգամանքը)։
հստակեցվում են մինչև 18 տարեկան անձանց աշխատանքին առնչվող կարգավորումները։ Մասնավորապես, նախատեսվում է վերանայել և կրճատել աշխատող երեխաների աշխատանքային ժամերի տևողությունները և հստակ սահմանվել, որ երեխաները կարող են աշխատել միայն պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս։
👍5
հնարավորություն է տրվում ոչ թե մինչև մեկ, այլև երկու տարեկան երեխա խնամող աշխատողին իրավունք տալ նվազեցնելու իր աշխատաժամանակը:
👍117👏1
աշխատողին հնարավորություն է տրվում աշխատատեղը պահպանելով, ուսման ողջ ժամանակահատվածում, բայց ոչ ավելի քան երկու տարի, գործատուի համաձայնությամբ ուսումնական արձակուրդ ձևակերպելով՝ օտարերկրյա ուսումնական հաստատություններում բարձրացնելու իր մասնագիտական որակավորումը կամ ձեռք բերելու անմիջականորեն աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված նոր գիտելիքներ կամ զարգացնելու դրանք:
👍6
աշխատողի հանգստի ապահովման՝ Օրենսգրքով նախատեսված երաշխիքի պահպանման նպատակով՝ նախատեսվում է, որ եթե աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, ապա գործատուն արձակուրդ է տրամադրում առանց աշխատողի դիմումի։ Միաժամանակ առաջարկվում է գործատուի կողմից աշխատողին տուժանք (ժամկետից հետո կետանցված յուրաքանչյուր օրվա համար՝ աշխատողի միջին ամսական աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան միջին ամսական աշխատավարձը) վճարելու պահանջ այն դեպքերի համար, երբ գործատուն աշխատողին շուրջ երկուսուկես տարի չի տրամադրում արձակուրդ:
👍14👀2
ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՑ ⬇️

1․ Առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմող քաղաքացիները կանցնեն անձի ֆունկցիոնալության գնահատում։

2․ ՀՀ բոլոր քաղաքներում, 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում փետրվարի 1-ից հետո նշանակվող (ինչպես նաև փաստաթղթերի հետ կապված ցանկացած փոփոխություն Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում) ընտանեկան, սոցիալական նպաստներն ու հրատապ օգնությունները կվճարվեն անկանխիկ եղանակով:

3․ Ազգային օպերատորը` Հայփոստն այլևս անկանխիկ եղանակով վճարումներ չի կատարի․ Հայփոստը կշարունակի իրականացնել միայն կանխիկ եղանակով վճարումներ։
👍335🔥1🕊1
📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը տեղեկացնում է՝ այս ամսվա կենսաթոշակի վճարումը կսկսվի փետրվարի 3-ից։
14👍9👎2🕊2
Հարգելի՛ քաղաքացիներ,

հիշեցնում ենք, որ կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3JD7rL9, համապատասխան դաշտերում լրացնել պահանջվող տվյալները, սեղմել «Որոնել» կոճակը և տեղեկանալ այն մասին, թե որն է այս պահին Ձեզ սպասարկող բանկը։

📌 Ինչպես արդեն իսկ տեղեկացրել ենք, փետրվարի 1-ից Ազգային օպերատորը՝ Հայփոստն այլևս չի սպասարկում անկանխիկ եղանակով․ վերջինիս կողմից կենսաթոշակ և նպաստ վճարվում է միայն կանխիկ եղանակով։ Հետևաբար, եթե կենսաթոշակը (նպաստը) ստանում էիք Հայփոստից անկանխիկ եղանակով և մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը չեք ընտրել որևէ բանկ, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով (պատահականության սկզբունքով) Ձեր փոխարեն արդեն իսկ կատարել է բանկի ընտրություն։ Այս դեպքում ևս կարող եք մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3JD7rL9 և տեսնել, թե որ բանկն է Ձեզ սպասարկում։
👍8👎2
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3JD7rL9, համապատասխան դաշտերում լրացնել պահանջվող տվյալները, սեղմել «Որոնել» կոճակը…
🔻 Եթե բանկի ընտրության հետ համաձայն չեք, ապա ցանկացած պահի կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ (աշխատող քաղաքացին՝ նաև առցանց) կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը փոխելու համար։

🔻Եթե ցանկանում եք օգտվել անկանխիկ գործարքների դեպքում 10% հետվճարի ծրագրից, ապա կարող եք ընտրել հետևյալ բանկերից որևէ մեկը՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ և Ակբա բանկ։
9👍3
Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից հետո գործատուն կկարողանա՞ կենսաթոշակային տարիքը լրացած աշխատողին ազատել աշխատանքից։

Նախագծի ընդունման պարագայում գործատուն այլևս իրավունք չի ունենա աշխատանքից ազատել աշխատողին զուտ նրա համար, որ լրացել է աշխատողի կենսաթոշակային տարիքը։

Նույն տրամաբանությամբ Նախագծի ընդունման պարագայում թոշակառուի հետ աշխատանքային պայմանագիրը չի կնքվի որոշակի ժամկետով միայն նրա համար, որ վերջինս կենսաթոշակային տարիքի է։

📌 Աշխատանքային պայմանագիրը կկնքվի որոշակի ժամկետով թե անորոշ՝ կախված կլինի աշխատանքի բնույթից։
👍178👎4🕊2
Չնայած նրան, որ գործող կարգավորումների համաձայն աշխատողները պետք է օգտվեն իրենց ամենամյա արձակուրդի իրավունքից 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել արձակուրդը, այնուամենայնիվ, լինում են դեպքեր, երբ աշխատողն այդ ժամկետում չի օգտվում արձակուրդի իրավունքից։

📌 Նախագծի ընդունման պարագայում հնարավորինս կստեղծվեն պայմաններ, որպեսզի աշխատողն օգտվի հանգստի իրավունքից, այսինքն արձակուրդ գնա։

🔻Մասնավորապես, նախատեսվում է այն դեպքում, երբ աշխատողը խուսափի կամ հրաժարվի իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, ապա գործատուն արձակուրդ կտրամադրի առանց աշխատողի դիմումի։

🔻Միաժամանակ առաջարկվում է գործատուի կողմից աշխատողին տուժանք (ժամկետից հետո կետանցված յուրաքանչյուր օրվա համար՝ աշխատողի միջին ամսական աշխատավարձի 0,15%-ի չափով, բայց ոչ ավելի քան միջին ամսական աշխատավարձը) վճարելու պահանջ այն դեպքերի համար, երբ գործատուն աշխատողին շուրջ երկուսուկես տարի չտրամադրի արձակուրդ:
👍18🕊4🥰21🔥1
#հարց_քաղաքացուց

Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող մայրը կարո՞ղ է այդ ժամանակահատվածում այլ գործատուի մոտ աշխատանքի անցնել։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ աշխատող կանանց տրամադրվում է 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության) հղիության և ծննդաբերության արձակուրդ։ Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ:

📌 Հարկ է նշել, որ նշված հոդվածով տրված կարգավորումն ունի իմպերատիվ բնույթ, և աշխատողը չի կարող հրաժարվել օրենսդրությամբ հասանելիք իր նպատակային արձակուրդի իրավունքից: Հետևաբար, աշխատողը հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունքից չի կարող հրաժարվել և այլ գործատուի մոտ աշխատանք իրականացնել։
👍24🥰3👏1
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացնում է կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի արդյունքները՝ 6 ամսվա կտրվածքով։

📌Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսից Հայաստանում գործող հետվճարի ծրագիրը հնարավորություն է տալիս կենսաթոշակառուներին և նպաստառուներին ամսական ստանալ ստանալ մինչև 5000 դրամ հետվճար՝ կատարած անկանխիկ գնումների դիմաց։
👍7🔥1🕊1
#հարց_քաղաքացուց

Ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատանքը հաշվարկվո՞ւմ է որպես աշխատանքային ստաժ։

Կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև 2013 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածները։

📌 2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է շտեմարան ներառված տվյալների հիման վրա:

📌 Քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում քաղաքացիաիրավական յուրաքանչյուր պայմանագրի սկզբից մինչև այդ պայմանագրի ժամկետն ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու) օրը, ամիսը, տարեթիվն ընկած ժամանակահատվածը:
👍16🔥1
#հարց_քաղաքացուց

Եթե հիմնական աշխատողը վերադառնում է աշխատանքի, իսկ իրեն փոխարինողը գտնվում է ֆիզարձակուրդում, ապա փոխարինող աշխատողը ազատվու՞մ է աշխատանքից․ կա՞ օրենքով սահմանված կարգ։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ կնքվում է որոշակի ժամկետով պայմանագիր:

📌 Հետևաբար, եթե փոխարինող աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվել է որոշակի ժամկետով՝ ժամկետ սահմանելով մինչև հիմնական աշխատողի վերադարձը, ապա հիմնական աշխատողի վերադարձով պայմանավորված՝ գործատուն կարող է լուծել փոխարինող աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը՝ անկախ այն հանգամանքից, որ փոխարինող աշխատողը գտնվում է նպատակային արձակուրդում։
👍183
#հարց_քաղաքացուց

Ի՞նչ արտոնություններ ունի ֆիզարձակուրդից աշխատանքի վերադարձած կերակրող մայրը։

⬇️ Երեխա խնամող աշխատողները ՀՀ աշխատանքային օրենսգրքով ունեն հետևյալ երաշխիքները և իրավունքները՝

երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների, բացառությամբ՝ պաշտոնի անվանման և (կամ) տարակարգերի

մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողների պահանջով կարող է սահմանվել ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ։ Այս դեպքում աշխատանքը վարձատրվում է փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան

մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են արտաժամյա աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ

մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ` նախնական բժշկական զննություն անցնելուց և գործատուին բժշկական եզրակացություն ներկայացնելուց հետո
👍9
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
#հարց_քաղաքացուց Ի՞նչ արտոնություններ ունի ֆիզարձակուրդից աշխատանքի վերադարձած կերակրող մայրը։ ⬇️ Երեխա խնամող աշխատողները ՀՀ աշխատանքային օրենսգրքով ունեն հետևյալ երաշխիքները և իրավունքները՝ երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև…
մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են տանը կամ կազմակերպությունում հերթապահության ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ

մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են հանգստյան օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ

մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ

մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողները անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն

երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը

մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են գործուղման ուղարկվել միայն իրենց համաձայնությամբ

մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում ներգրավելն արգելվում է

եթե մինչև մեկ տարեկան երեխա խնամող կնոջն անհրաժեշտ է աշխատաժամանակի ընթացքում բժշկական հետազոտություն անցնել, ապա գործատուն պարտավոր է նրան ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով միջին աշխատավարձը որը հաշվարկվում է` հիմք ընդունելով միջին ժամային աշխատավարձի չափը

գործող կարգավորումների համաձայն՝ երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում, և այդ ժամանակահատվածի համար պահպանվում միջին ժամային աշխատավարձը։
14👍13🕊3🥰2
📢 2022 թվականի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացման հետևանքով 2022 թ․ նոյեմբերի 1-ից ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը կորցրած շուրջ 3000 ընտանիք կշարունակի սոցիալական աջակցություն ստանալ։ Միաժամանակ, կվերականգնվի տվյալ ընտանիքների 2022 թ․ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների նպաստի իրավունքը: Նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։

Ըստ այդմ, 2022 թվականի սեպտեմբերի 1-ից վերոնշյալ կենսաթոշակների և նպաստների բարձրացված չափերն ու 2023 թվականի հնարավոր բարձրացումները նպաստառու ընտանիքների ամբողջական եկամտի կազմում չեն հաշվարկվի մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը։

📌 Այսպիսով, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված անձինք կշարունակեն ստանալ նպաստ մինչև ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի ներդրումը։
👍201🕊1
Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած երկօրյա այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ունեցել է մի շարք հանդիպումներ և քննարկումներ։ Նախարարի այցի մանրամասները՝ հակիրճ․

ԱՄԷ մարդկային ռեսուրսների և Էմիրաթիզացիայի նախարար Աբդուլռահման Ալ Ավարի հրավերով՝ նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Համաշխարհային կառավարման գագաթնաժողովին։ Ֆորումին մասնակցել են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետներ, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլք։

Նարեկ Մկրտչյանը ԱՄԷ մարդկային ռեսուրսների և էմիրաթիզացիայի նախարարի հետ ունեցել է նաև առանձնազրույց, որի շրջանակում քննարկվել են Էմիրություններում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությանն առնչվող՝ 2022 թվականին համատեղ ստորագրված փոխընբռնման հուշագրի մանրամասները։

Մկրտչյանը հանդիպել է նաև Նյու Յորք նահանգի սենատոր Քեվին Թոմասի հետ և պայմանավորվել մշակել և ներդնել ոլորտային համագործակցության նոր շրջանակ:
👍8🕊2