This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⁉️ Մինչև ե՞րբ կգործի 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը։ #հարց_լղ_հայրենակցից
Հարգելի՛ քաղաքացիներ,
📌 Դուք կարող եք ծանոթանալ Երևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերին՝ առանց Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն այցելելու՝ առցանց եղանակով՝ e-work.am հարթակի միջոցով։ Ավելին՝ կայքի միջոցով Դուք կարող եք անմիջապես կապ հաստատել գործատուների հետ և գտնել Ձեր մասնագիտական կարողություններին համապատասխան աշխատանք։
Ստորև ներկայացնում ենք առավել հաճախ հնչող հարցերի պատասխանները՝ e-work.am հարթակի, աշխատանք փնտրող անձանց և գործատուներին առաջարկվող հնարավորությունների և այլնի վերաբերյալ։
❓ Հարց 1։ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն այցելելուց բացի՝ արդյոք կարող եմ առցանց եղանակով ծանոթանալ հանրապետությունում առկա թափուր աշխատատեղերին։
✅ Պատասխան։ Այո՛, Երևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերին կարող եք ծանոթանալ e-work.am պետական հարթակի միջոցով (հղում՝ https://e-work.am/working-out?kind=1): Կայքում Դուք կարող եք ստեղծել Ձեր անձնական էջը, հրապարակել ինքնակենսագրականը, ծանոթանալ թափուր աշխատատեղերին, փնտրել ու գտնել ցանկացած մասնագիտության աշխատանք։

ՀՀ ԱՍՀՆ/Ministry of Labor and Social Affairs of the Republic of Armenia
Հարգելի՛ քաղաքացիներ, 📌 Դուք կարող եք ծանոթանալ Երևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերին՝ առանց Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն այցելելու՝ առցանց եղանակով՝ e-work.am հարթակի միջոցով։ Ավելին՝ կայքի միջոցով Դուք կարող եք անմիջապես…
❓ Հարց 2։ Աշխատանք եմ փնտրում․ ինչպե՞ս կարող է հարթակն ինձ օգնել։
✅ Պատասխան։ Եթե փնտրում եք աշխատանք, ցանկանում եք բարելավել աշխատանքային պայմանները կամ կարիերայում գրանցել աճ, ապա հարթակը Ձեզ հնարավորություն կտա՝
• ունենալ սեփական էջ, որտեղ կտեղադրեք Ձեր աշխատանքային փորձառության վերաբերյալ տեղեկատվությունը,
• ստանալ աշխատանքի առաջարկներ՝ Ձեր մասնագիտությանը և նախընտրություններին համապատասխան,
• ներգրավվել զբաղվածության ծրագրերում։
❓ Հարց 3։ Գործատու եմ․արդյոք կարող եմ իմ կազմակերպությունում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարություններ տեղադրել հարթակում։
✅ Պատասխան։ Այո՛, եթե կազմակերպության ղեկավար եք, ով ցանկանում է պետական միասնական հարթակում ստեղծել իր կազմակերպության պրոֆիլը և տեղադրել հայտարարություններ, ապա հարթակը հնարավորություն կտա՝
• ցուցադրել Ձեր կազմակերպությունում առկա թափուր հաստիքները,
• ծանոթանալ տարբեր ոլորտներում աշխատանք փնտրող անձանց ինքնակենսագրականներին և գտնել Ձեր կազմակերպության պահանջներին առավելապես համապատասխանող աշխատող։
❓ Հարց 4։ Արդյոք գործատուները կարող են հարթակի ծառայություններից անվճար օգտվել։
✅ Պատասխան։ Այո՛, հարթակից կարող են անվճար օգտվել բոլորը՝ և՛ աշխատանք փնտրող անձինք, և՛ գործատուները։
❓ Հարց 5։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձ եմ, արդյոք կարող եմ տվյալ հարթակում գրանցվել և փնտրել աշխատանք։
✅ Պատասխան։ Այո՛, հարթակի կողմից առաջարկվող ծառայություններից կարող են օգտվել ՀՀ-ում բնակվող և աշխատանք փնտրող բոլոր անձինք, այդ թվում՝ ԼՂ հայրենակիցները։

📌 ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը չի խոչընդոտում 40+10 հազար դրամ աջակցության տրամադրմանը։
📢 Հայաստանի Հանրապետությունը կունենա ժողովրդագրության ռազմավարություն 2024-2040 թթ․ համար
________________________
📌 ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը հաստատվել է Կառավարության այսօրվա նիստում։
Ռազմավարությամբ սահմանվում են առաջիկա տարիների ժողովրդագրական զարգացման գերակայությունները և դրանց հասնելու արդյունավետ ճանապարհը, որոնք բխում են ՀՀ կառավարության առաջնահերթություններից ու ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններից։
🔻 Ըստ այդմ, փաստաթուղթն ուղղված է Հայաստանում ժողովրդագրական հիմնախնդիրների հասցեագրմանն ու ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը և միտված նպաստելու մարդկային կապիտալի զարգացմանը, բնակչության կյանքի որակի բարձրացմանը, տնտեսական կայուն և ներառական աճին:
Մանրամասները՝ https://www.mlsa.am/news/794

Media is too big
VIEW IN TELEGRAM
📌 Մանրամասներ՝ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի վերաբերյալ։
ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ,
📌 հիշեցնում ենք, որ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ Դուք կարող եք ինքնաշխատ եղանակով ստանալ արագ և հասցեական տեղեկատվություն «114 տեղեկատու»-ի օգնությամբ․ ըստ անհրաժեշտության՝ կարող եք կապ հաստատել նաև մասնագետների հետ։
Տեղեկատուին միանալու համար անհրաժեշտ է Տելեգրամում փնտրել 114 տեղեկատու (ԼՂ) անվանումը կամ մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://t.me/mlsa114_bot։
🔻 Ձեզ հետաքրքրող ոլորտն ընտրելուց հետո, կարող եք հետևել համակարգի կողմից առաջարկվող քայլերին և ստանալ տեղեկատվություն՝
• բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի,
• 40+10 հազար դրամ պետական աջակցության ծրագրի,
• զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի,
• կենսաթոշակների և նպաստների,
• 12 % հետվճարի ծրագրի վերաբերյալ։
ℹ️ Հարթակը գործարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի (EIF) «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» (GTC) կողմից։

📌 Կենսաթոշակների վերահաշվարկի մասին։
📢 Ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ․ «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի, «Պետական նպաստների մասին» օրենքում ու հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթները երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ԱԺ կողմից։
Ըստ այդմ, ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը հնարավորություն կստեղծի՝
☑️ նպաստել ծայրահեղ աղքատության հաղթահարմանը,
☑️ առավել հասցեական դարձնել սոցիալական աջակցության ծրագրերը,
☑️ խրախուսել անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը՝ հիմնվելով սոցիալական աջակցության ծառայությունները կարիքին համաչափ տրամադրելու սկզբունքի վրա։
Ավելին՝ https://mlsa.am/news/799

📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է 2025 թվականից գործարկման նախատեսվող նորացված աջակցության ծրագիր։
Միջոցառման մշակման գործընթացում հաշվի են առնվել ԼՂ հայրենակիցների հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումները և դրանց շրջանակում ստացած առաջարկ-դիտարկումները։
📌 Ըստ այդմ, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով՝ 2025 թ․ նախատեսվում է տրամադրել աջակցության ծրագիրը հետևյալ ձևաչափերով․ 2025 թ. հունվար-մարտ ամիսների համար աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ՝ նույն շահառու խմբերի համար։ Գործող միջոցառման շրջանակում տրամադրվող 10,000 դրամ աջակցության բաղադրիչն այլևս չի շարունակվի։
📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է 2025 թվականից գործարկման նախատեսվող նորացված աջակցության ծրագիր։
Միջոցառման մշակման գործընթացում հաշվի են առնվել ԼՂ հայրենակիցների հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումները և դրանց շրջանակում ստացած առաջարկ-դիտարկումները։
📌 Ըստ այդմ, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով՝ 2025 թ․ նախատեսվում է տրամադրել աջակցության ծրագիրը հետևյալ ձևաչափերով․ 2025 թ. հունվար-մարտ ամիսների համար աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ՝ նույն շահառու խմբերի համար։ Գործող միջոցառման շրջանակում տրամադրվող 10,000 դրամ աջակցության բաղադրիչն այլևս չի շարունակվի։
ՀՀ ԱՍՀՆ/Ministry of Labor and Social Affairs of the Republic of Armenia
ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ, 📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է 2025 թվականից գործարկման նախատեսվող նորացված աջակցության ծրագիր։ Միջոցառման մշակման գործընթացում հաշվի են առնվել ԼՂ հայրենակիցների հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումները…
2025 թ․ ապրիլ ամսվանից նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել բռնի տեղահանված առանձին խմբերի այն անձանց, ովքեր փաստացի բնակվում են ՀՀ-ում, հաշվառված են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից և`
• ունեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան,
• 63 և ավելի տարեկան են,
• ստանում են կերակրողին կորցնելու դեպքում նպաստ,
• մինչև 18 տարեկան երեխա են։
🔻 Այս դեպքում՝ սոցիալական աջակցության ամսական չափը յուրաքանչյուր շահառուի համար նախատեսվում է՝
• 2025 թ. ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ՝ 40,000 դրամ,
• 2025 թ․ հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30,000 դրամ:

📢 Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի, Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդիի և այլ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ՝ Հայաստանում կանցկացվի միջազգային համաժողով՝ «Արժանապատիվ աշխատանք. ուղի դեպի սոցիալական արդարություն» խորագրով․միջոցառումը կիրականացվի ԱՍՀ նախարարության նախաձեռնությամբ։
Միջոցառմանը մասնակցելու նպատակով՝ Հայաստան են այցելել տարբեր երկրներ ներկայացնող պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ, փորձագետներ, սոցիալական գործընկերներ։
📌 Համաժողովի շրջանակում՝ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ Դավոսի ձևաչափով նախատեսվում է չորս պանելային քննարկում, որի ընթացքում բանախոսները ելույթներ կունենան՝
✅ երեխաների աշխատանքի և կրթության,
✅ զբաղվածության շուկայի մարտահրավերներին արձագանքելու քաղաքականության,
✅ կանանց տնտեսական հզորացման և սոցիալական արդարության,
✅ սոցիալական արդարության և GIG տնտեսության դերի վերաբերյալ։
Համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 5-ին։

📢 Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին Հայաստանում կմասնակցի և կբանախոսի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին անցկացվող «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային համաժողովին։
Որպես երեխաների իրավունքների պաշտպանությանն ու մանկական աշխատանքի վերացմանն ուղղված պայքարի առաջամարտիկ՝ Քայլաշ Սաթյարթին Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր է։
📌 Իր կազմակերպության միջոցով Քայլաշ Սաթյարթին մանկական աշխատանքից, ստրկությունից, թրաֆիքինգի և շահագործման այլ ձևերից ազատել է ավելի քան 100 հազար երեխայի․ մշակել է հաջողված ձևաչափեր՝ նրանց կրթության, վերականգնման և վերաինտեգրման նպատակով:
🔻 Սաթյարթին ղեկավարել է Երեխաների աշխատանքի դեմ գլոբալ երթը՝ 103 երկրներում։ Սա եղել է շահագործվող երեխաների անունից երբևէ իրականացված ամենամեծ շարժումներից մեկը, ինչի արդյունքում ընդունվել է ԱՄԿ 182-րդ կոնվենցիան՝ երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի մասին, որը դարձել է միակ համընդհանուր վավերացված կոնվենցիան ԱՄԿ պատմության մեջ։

📢 Սաուդյան Արաբիայի արքայազն, Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը Հայաստանում կմասնակցի և ելույթ կունենա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին անցկացվող «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային համաժողովի շրջանակում։
Նորին թագավորական մեծություն արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը Նորին հանգուցյալ թագավորական մեծություն արքայազն Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդի հինգերորդ որդին է՝ համաշխարհային ճանաչում ունեցող մարդասիրական և մարդկային զարգացման ջատագով:
Վերջինս Նյու Յորքում տեղակայված Concordia գագաթնաժողովի ղեկավար խորհրդի անդամ է, բացի այդ նաև ԱՄՆ-Արաբական հարաբերությունների ազգային խորհրդի (NCUSAR) միջազգային խորհրդատվական կոմիտեի համանախագահ։
📌 2020 թվականի հոկտեմբերին Նորին Մեծությունը նշանակվել է Արաբական ծոցի զարգացման ծրագրի (AGFUND) նախագահ։

«Երեխաների աշխատանք և կրթություն» խորագիրը կրող պանելային քննարկում՝ «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովի շրջանակում։
_____________________
⏰ Նոյեմբերի 5։
Նախատեսվող քննարկման ընթացքում կբանախոսեն ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին, Հայաստանում Յունիսեֆի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։
📌 Դավոսի ձևաչափով անցկացվող պանելային քննարկումը կվարի ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը․ բանախոսների մասնակցությամբ կքննարկվեն երեխաների աշխատանքի և կրթության հասանելիության միջև կապին, երեխաների ներգրավմամբ աշխատանքը վերացնելու համար պահանջվող միջազգային լավագույն փորձին և քաղաքականությանը, ինչպես նաև երեխաներին բռնությունից և շահագործումից պաշտպանելու գործում հասարակություններին առնչվող մի շարք հարցեր։

«Զբաղվածության շուկայի մարտահրավերներին արձագանքելու քաղաքականություն» խորագիրը կրող պանելային քննարկում՝ «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովի շրջանակում։
_________________
⏰ Նոյեմբերի 5։
Նախատեսվող քննարկման ընթացքում կբանախոսեն ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Solidarity կենտրոնի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Տետիանա Սոլոդովնիկը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Skill India հմտությունների զարգացման ազգային կորպորացիայի գործադիր տնօրեն Աջայ Կումար Ռաինան, ԱՄԿ գենդերային հավասարության և խտրականության հարցերով մասնագետ Օզգե Բերբեր-Ագթաշը։
📌 Դավոսի ձևաչափով անցկացվող պանելային քննարկումը կվարի «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր և կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը. բանախոսների մասնակցությամբ կքննարկվեն տարբեր երկրների աշխատաշուկաներում այս պահին առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարմանն առնչվող մի շարք հարցեր. կներկայացվեն այս ուղղությամբ լավագույն փորձն ու քաղաքականությունները:

«Կանանց տնտեսական հզորացում և սոցիալական արդարություն» խորագիրը կրող պանելային քննարկում՝ «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովի շրջանակում։
_____________________
⏰ Նոյեմբերի 5։
Նախատեսվող քննարկման ընթացքում ելույթով հանդես կգա ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը․ պանելային քննարկմանը կբանախոսեն Իսլանդիայի հանրապետության առաջին տիկին Էլիզա Ռեյդը, Արքայադուստր Մայա վոն Հոհենցոլլերնը, AGFUND-ի գործադիր տնօրեն Նասեր Ալ Քահթանին, Ցե-կվադրատ Ամպեգա ներդրումային վերլուծաբան Շուշաննա Առաքելյանը։
📌 Դավոսի ձևաչափով անցկացվող պանելային քննարկումը կվարի《Նորք》տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը: Բանախոսների մասնակցությամբ քննարկվեն կանանց տնտեսական հզորացման ապահովման կարևորությանը, բարձր արտադրողականության ոլորտներում նրանց ներգրավվածության խթանմանն առնչվող մի շարք հարցեր. անդրադարձ կկատարվի նաև կանանց տնտեսական զորեղացման անհրաժեշտությանը' սոցիալական արդարության գաղափարի շրջանակում սահմանված նպատակներին հասնելու գործում:

«Սոցիալական արդարությունը և GIG տնտեսությունը. GIG տնտեսության դերը» խորագիրը կրող պանելային քննարկում՝ «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովի շրջանակում։
___________________
⏰ Նոյեմբերի 5։
Նախատեսվող քննարկման ընթացքում կբանախոսեն ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, Ծոցի երկրների կառավարությունների խորհրդական Ջորջիո Տորրեն, Startupscale360 կազմակերպության գործադիր տնօրեն Սվեթալ Կումարը, GITC գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։
📌 Դավոսի ձևաչափով անցկացվող պանելային քննարկումը կվարի Yandex Armenia կազմակերպությունից Տիգրան Գասպարյանը: Բանախոսների մասնակցությամբ կքննարկվեն մի շարք հարցեր' աշխատաշուկայի, աշխատողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծման գործում GIG տնտեսության ունեցած ազդեցության և դերի վերաբերյալ:

📢 Հայաստանում կայացավ «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագրով միջազգային համաժողովը: