Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
4.97K subscribers
394 photos
62 videos
128 links
Ministry of Labor & Social Affairs of Armenia
Download Telegram
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Ո՞ր ուղղություններով շահառուն կարող է ծախսել սոցիալական փաթեթի միջոցները։ Սոցփաթեթի շահառուներն իրենց տրամադրված միջոցները հնարավորություն ունեն ուղղելու ստոմատոլոգիական, հիպոթեքային վարկի կամ ուսանողական վարկի ամսական վճարի, ուսման վճարի, հանգստի ապահովման…
Շահառուն կարո՞ղ է կանխիկացնել սոցիալական փաթեթի միջոցները։

Այո՛, սոցփաթեթի հաշիվներին կուտակված գումարը կարող է նաև կանխիկացնել կուտակային կենսաթոշակի իրավունք ունեցող սոցփաթեթի շահառուն, աշխատողի մահվան դեպքում՝ ժառանգը, կենսաթոշակառուն՝ աշխատանքից ազատվելուց երեք ամիս հետո:

Սոցփաթեթի շրջանակում ստոմատոլոգիական ո՞ր ծառայություններից կարող է օգտվել շահառուն։

Շահառուն կարող է օգտվել թերապևտիկ և վիրաբուժական ստոմատոլոգիական ծառայություններից, այդ թվում՝ ատամի կարիեսի կամ նրա բարդությունների բուժում, ատամնաքարերի մաքրում, ատամի հեռացում։
👍214🕊2🥰1
📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում․ Օրենսգրքի 266 հոդվածից փոփոխվելու է 122-ը։ Նախագիծը հավանության է արժանացել Կառավարության կողմից։

Ըստ այդմ՝

առաջարկվում է վերանայել գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը և հանել կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը (բացառելու աշխատանքային պայմանագրի լուծումը տարիքով հիմնավորելու հանգամանքը)։

📌 Միաժամանակ հստակեցվում են կենսաթոշակային տարիքում գտնվող աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգավորումները․ ի տարբերություն գործող կարգավորումների, որում տրված չէ գործատուին հնարավորություն կենսաթոշակառուներին աշխատանքի ընդունել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով, նախագծով նախատեսվում է գործատուին տալ այդ իրավունքը։
👍63
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում․ Օրենսգրքի 266 հոդվածից փոփոխվելու է 122-ը։ Նախագիծը հավանության է արժանացել Կառավարության կողմից։ Ըստ այդմ՝ …
աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում (աշխատանքային պայմանագրերի լուծման պարագայում) աշխատանքում մնալու նախապատվության իրավունք է նախատեսվում սահմանել հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի, ինչպես նաև ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամության կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամի (ամուսին, երեխա, հայր, մայր, հարազատ քույր, հարազատ եղբայր, տատ, պապ) համար։ Ընտանիքի անդամների համար ևս սահմանվում են որոշակի պայմաններ՝ նախապատվության իրավունքի համար։
👍73
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում․ Օրենսգրքի 266 հոդվածից փոփոխվելու է 122-ը։ Նախագիծը հավանության է արժանացել Կառավարության կողմից։ Ըստ այդմ՝ …
աշխատողի հանգստի ապահովման՝ Օրենսգրքով նախատեսված երաշխիքի պահպանման նպատակով՝ նախատեսվում է, որ եթե աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, ապա գործատուն արձակուրդ է տրամադրում առանց աշխատողի դիմումի։

📌Միաժամանակ առաջարկվում է գործատուի կողմից աշխատողին տուժանք (ժամկետից հետո կետանցված յուրաքանչյուր օրվա համար՝ աշխատողի միջին ամսական աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան միջին ամսական աշխատավարձը) վճարելու պահանջ այն դեպքերի համար, երբ գործատուն աշխատողին շուրջ երկուսուկես տարի չի տրամադրում արձակուրդ:

⬇️ Ավելին՝ https://bit.ly/3JjNhFH
👍9
Media is too big
VIEW IN TELEGRAM
⁉️ Արդյոք հետվճար կուտակվում է կենսաթոշակից և նպաստից անկանխիկ կոմունալ վճարումներ կատարելիս, արդյոք ծրագրին կմիանան այլ բանկեր ևս, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստն անկանխիկ տնօրինելիս հետվճար կգոյանա՞․ այս և այլ հարցերի պատասխանները՝ տեսանյութում։

🔹 ԱՍՀ նախարարությունը պատասխանում է անկանխիկ գործարքներ կատարելիս կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի մասին քաղաքացիների հարցերին։
#հարց_քաղաքացուց
👍12🕊1
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերափոխում է հաշմանդամության գնահատման համակարգը՝ փետրվարի 1-ից ներդնելով Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգ:

📌 Ըստ այդմ՝

▪️ Փետրվարի 1-ից առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմող քաղաքացիները կանցնեն ֆունկցիոնալության գնահատում՝ գործող բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն․ սա հնարավորություն կտա բազմակողմանիորեն վերլուծել քաղաքացու գործունեության և հասարակական կյանքին մասնակցության սահմանափակումները՝ ապահովելով սոցիալական ներառմանն ու նրանց կարիքների բավարարմանն ուղղված ծառայություններ։

▪️ Գործող 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամության փոխարեն կսահմանվի թեթև, միջին, ծանր և խորը ֆունկցիոնալության աստիճանի սահմանափակում:

▪️ Կձևավորվի մասնագետների ռեեստր, որի արդյունքում կգործեն ոչ թե մշտական, այլ յուրաքանչյուր դեպքի համար առանձին ձևավորվող հանձնաժողովներ՝ պատահականության սկզբունքով։
👍6👎1
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերափոխում է հաշմանդամության գնահատման համակարգը՝ փետրվարի 1-ից ներդնելով Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգ: 📌 Ըստ այդմ՝ ▪️ Փետրվարի 1-ից առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմող քաղաքացիները…
▪️ Անձի ֆունկցիոնալության գնահատմանը կմասնակցեն ոչ միայն բժիշկներն, այլ հարբժշկական մասնագետները (նրանց թվում օրինակ՝ հոգեբան, լոգոպեդ, էրգոթերապիստ և այլք)։

▪️ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվելու է Միասնական սոցիալական ծառայության տարածքային 49 նոր կենտրոններում։
ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այսօր ներկայացրել է իրականացվելիք փոփոխություններն ու մանրամասնել գործընթացի կարևոր կետերը՝ bit.ly/3X3axex
👍72🕊1
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում․ Օրենսգրքի 266 հոդվածից փոփոխվելու է 122-ը։ Նախագիծը հավանության է արժանացել Կառավարության կողմից։ ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն այսօր մանրամասներ է ներկայացրել սպասվելիք փոփոխությունների մասին։

📌 Ըստ այդմ՝
👍6
առաջարկվում է վերանայել գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը և հանել կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը (բացառելու աշխատանքային պայմանագրի լուծումը տարիքով հիմնավորելու հանգամանքը)։
հստակեցվում են մինչև 18 տարեկան անձանց աշխատանքին առնչվող կարգավորումները։ Մասնավորապես, նախատեսվում է վերանայել և կրճատել աշխատող երեխաների աշխատանքային ժամերի տևողությունները և հստակ սահմանվել, որ երեխաները կարող են աշխատել միայն պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս։
👍5
հնարավորություն է տրվում ոչ թե մինչև մեկ, այլև երկու տարեկան երեխա խնամող աշխատողին իրավունք տալ նվազեցնելու իր աշխատաժամանակը:
👍117👏1
աշխատողին հնարավորություն է տրվում աշխատատեղը պահպանելով, ուսման ողջ ժամանակահատվածում, բայց ոչ ավելի քան երկու տարի, գործատուի համաձայնությամբ ուսումնական արձակուրդ ձևակերպելով՝ օտարերկրյա ուսումնական հաստատություններում բարձրացնելու իր մասնագիտական որակավորումը կամ ձեռք բերելու անմիջականորեն աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված նոր գիտելիքներ կամ զարգացնելու դրանք:
👍6
աշխատողի հանգստի ապահովման՝ Օրենսգրքով նախատեսված երաշխիքի պահպանման նպատակով՝ նախատեսվում է, որ եթե աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, ապա գործատուն արձակուրդ է տրամադրում առանց աշխատողի դիմումի։ Միաժամանակ առաջարկվում է գործատուի կողմից աշխատողին տուժանք (ժամկետից հետո կետանցված յուրաքանչյուր օրվա համար՝ աշխատողի միջին ամսական աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան միջին ամսական աշխատավարձը) վճարելու պահանջ այն դեպքերի համար, երբ գործատուն աշխատողին շուրջ երկուսուկես տարի չի տրամադրում արձակուրդ:
👍14👀2
ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՑ ⬇️

1․ Առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմող քաղաքացիները կանցնեն անձի ֆունկցիոնալության գնահատում։

2․ ՀՀ բոլոր քաղաքներում, 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում փետրվարի 1-ից հետո նշանակվող (ինչպես նաև փաստաթղթերի հետ կապված ցանկացած փոփոխություն Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում) ընտանեկան, սոցիալական նպաստներն ու հրատապ օգնությունները կվճարվեն անկանխիկ եղանակով:

3․ Ազգային օպերատորը` Հայփոստն այլևս անկանխիկ եղանակով վճարումներ չի կատարի․ Հայփոստը կշարունակի իրականացնել միայն կանխիկ եղանակով վճարումներ։
👍335🔥1🕊1
📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը տեղեկացնում է՝ այս ամսվա կենսաթոշակի վճարումը կսկսվի փետրվարի 3-ից։
14👍9👎2🕊2
Հարգելի՛ քաղաքացիներ,

հիշեցնում ենք, որ կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3JD7rL9, համապատասխան դաշտերում լրացնել պահանջվող տվյալները, սեղմել «Որոնել» կոճակը և տեղեկանալ այն մասին, թե որն է այս պահին Ձեզ սպասարկող բանկը։

📌 Ինչպես արդեն իսկ տեղեկացրել ենք, փետրվարի 1-ից Ազգային օպերատորը՝ Հայփոստն այլևս չի սպասարկում անկանխիկ եղանակով․ վերջինիս կողմից կենսաթոշակ և նպաստ վճարվում է միայն կանխիկ եղանակով։ Հետևաբար, եթե կենսաթոշակը (նպաստը) ստանում էիք Հայփոստից անկանխիկ եղանակով և մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը չեք ընտրել որևէ բանկ, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով (պատահականության սկզբունքով) Ձեր փոխարեն արդեն իսկ կատարել է բանկի ընտրություն։ Այս դեպքում ևս կարող եք մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3JD7rL9 և տեսնել, թե որ բանկն է Ձեզ սպասարկում։
👍8👎2
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3JD7rL9, համապատասխան դաշտերում լրացնել պահանջվող տվյալները, սեղմել «Որոնել» կոճակը…
🔻 Եթե բանկի ընտրության հետ համաձայն չեք, ապա ցանկացած պահի կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ (աշխատող քաղաքացին՝ նաև առցանց) կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը փոխելու համար։

🔻Եթե ցանկանում եք օգտվել անկանխիկ գործարքների դեպքում 10% հետվճարի ծրագրից, ապա կարող եք ընտրել հետևյալ բանկերից որևէ մեկը՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ և Ակբա բանկ։
9👍3
Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից հետո գործատուն կկարողանա՞ կենսաթոշակային տարիքը լրացած աշխատողին ազատել աշխատանքից։

Նախագծի ընդունման պարագայում գործատուն այլևս իրավունք չի ունենա աշխատանքից ազատել աշխատողին զուտ նրա համար, որ լրացել է աշխատողի կենսաթոշակային տարիքը։

Նույն տրամաբանությամբ Նախագծի ընդունման պարագայում թոշակառուի հետ աշխատանքային պայմանագիրը չի կնքվի որոշակի ժամկետով միայն նրա համար, որ վերջինս կենսաթոշակային տարիքի է։

📌 Աշխատանքային պայմանագիրը կկնքվի որոշակի ժամկետով թե անորոշ՝ կախված կլինի աշխատանքի բնույթից։
👍178👎4🕊2
Չնայած նրան, որ գործող կարգավորումների համաձայն աշխատողները պետք է օգտվեն իրենց ամենամյա արձակուրդի իրավունքից 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել արձակուրդը, այնուամենայնիվ, լինում են դեպքեր, երբ աշխատողն այդ ժամկետում չի օգտվում արձակուրդի իրավունքից։

📌 Նախագծի ընդունման պարագայում հնարավորինս կստեղծվեն պայմաններ, որպեսզի աշխատողն օգտվի հանգստի իրավունքից, այսինքն արձակուրդ գնա։

🔻Մասնավորապես, նախատեսվում է այն դեպքում, երբ աշխատողը խուսափի կամ հրաժարվի իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, ապա գործատուն արձակուրդ կտրամադրի առանց աշխատողի դիմումի։

🔻Միաժամանակ առաջարկվում է գործատուի կողմից աշխատողին տուժանք (ժամկետից հետո կետանցված յուրաքանչյուր օրվա համար՝ աշխատողի միջին ամսական աշխատավարձի 0,15%-ի չափով, բայց ոչ ավելի քան միջին ամսական աշխատավարձը) վճարելու պահանջ այն դեպքերի համար, երբ գործատուն աշխատողին շուրջ երկուսուկես տարի չտրամադրի արձակուրդ:
👍18🕊4🥰21🔥1
#հարց_քաղաքացուց

Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող մայրը կարո՞ղ է այդ ժամանակահատվածում այլ գործատուի մոտ աշխատանքի անցնել։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ աշխատող կանանց տրամադրվում է 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության) հղիության և ծննդաբերության արձակուրդ։ Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ:

📌 Հարկ է նշել, որ նշված հոդվածով տրված կարգավորումն ունի իմպերատիվ բնույթ, և աշխատողը չի կարող հրաժարվել օրենսդրությամբ հասանելիք իր նպատակային արձակուրդի իրավունքից: Հետևաբար, աշխատողը հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունքից չի կարող հրաժարվել և այլ գործատուի մոտ աշխատանք իրականացնել։
👍24🥰3👏1
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացնում է կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի արդյունքները՝ 6 ամսվա կտրվածքով։

📌Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսից Հայաստանում գործող հետվճարի ծրագիրը հնարավորություն է տալիս կենսաթոշակառուներին և նպաստառուներին ամսական ստանալ ստանալ մինչև 5000 դրամ հետվճար՝ կատարած անկանխիկ գնումների դիմաց։
👍7🔥1🕊1