3 հիմնական բարեփոխում, որ իրականացվել է կենսաթոշակային ապահովության ոլորտում 2022 թվականի ընթացքում՝
✅ սեպտեմբերի 1-ից բարձրացել են հիմնական և նվազագույն կենսաթոշակների չափերը․ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափն ավելացել է 3,000 դրամով, իսկ զինվորական կենսաթոշակներինը՝ 5,200 դրամով:
✅ հուլիսի 1-ից իրականացվում է անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը․ այս պահին միջոցառման շահառու է շուրջ 59000 քաղաքացի։
✅ հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակները վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի (ՀայՓոստի) միջոցով:
🔗 http://bit.ly/3GwWfhc

Facebook
Log in or sign up to view
See posts, photos and more on Facebook.
👍5❤1
2022 թվականին՝
✅մասնագիտական ուսուցում և աշխատանք է ստացել 2016 և 2020 թթ․ պատերազմական գործողությունների շուրջ 280 մասնակից։
✅Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության ծրագրից օգտվել է 1179 անձ։
✅ Արցախցիների համար աշխատանքային փորձի ձեռք բերման և վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրերից օգտվել է 326 անձ։

👍5🔥1
Հարգելի՛ քաղաքացիներ,
1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում կենսաթոշակի և կենսաթոշակի կարգով տրամադրվող նպաստների վճարումը 2023 թվականի հունվար ամսվանից իրականացվում է անկանխիկ եղանակով։
📌 Եթե քաղաքացին նախապես չի ընտրել իրեն սպասարկող բանկը, ապա ընտրությունն իր փոխարեն իրականացվել է ծրագրային մոդուլի միջոցով, որի արդյունքում պատահականորեն ընտրվել է կենսաթոշակ կամ նպաստ վճարող կազմակերպություններից որևէ մեկը։
Կենսաթոշակը կամ նպաստը վճարող կազմակերպության մասին տեղեկատվությունն ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել online.ssa.am կայքէջ (հղումը՝ http://online.ssa.am/), ընտրել «Վճարող կազմակերպության վերաբերյալ տեղեկատվություն» կոճակը, համապատասխան դաշտերում լրացնել հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ այն չունենալու մասին տեղեկանքի համարը կամ անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները,սեղմել «Որոնել» ստեղնը։
ℹ️ 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք իրենց կենսաթոշակը կամ նպաստը կշարունակեն ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով։

👍5
📌Հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացվել է՝ 68,000 ՀՀ դրամից 75,000 ՀՀ դրամ։
📌Հունվարի 1-ից երեխայի խնամքի արձակուրդում գտնվող և գյուղաբնակ ծնողներից բացի՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերը։ Անհատ ձեռնարկատերերը կամ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները ևս կստանան խնամքի նպաստ՝ անկախ հաշվառման վայրից։
📌Հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել աշխատավայրում և ուսումնական հաստատություններում խելամիտ հարմարեցումների իրավունքի իրացման համար։
📌Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կվերափոխի հաշմանդամության գնահատման համակարգը՝ փետրվարի 1-ից ներդնելով անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ։
📌 Հոկտեմբերի 1-ից գործարկվելու է ընտանիքի սոցիալական (անապահովության) գնահատման նոր համակարգը․ ըստ այդմ կվերանայվեն գնահատման բնութագրիչները, կհստակեցվեն ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերը, կներդրվեն աղքատության փուլային հաղթահարման մոդելներ։

👍30❤7🥰2
✅ 2022 թվականի ընթացքում ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման նպատակով՝ պետական բյուջեով հատկացվել է ընդհանուր առմամբ շուրջ 1 մլրդ 800 մլն դրամ, որի շրջանակում փոխհատուցում է տրամադրվել հերթացուցակում այդ պահին առկա քաղաքացիներին։
✅ Այսպիսով, 2022 թվականին փոխհատուցում է տրամադրվել շուրջ 9800 քաղաքացու։
📌 2023 թվականին ևս կշարունակվի ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու գործընթացը․ որպես շահառուների նոր խումբ կընդգրկվեն մինչև 1940 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձինք։
📌 Հաշվառման նպատակով՝ քաղաքացին կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման բնակության վայրի տարածքային կենտրոն։
📌 Ավանդատու քաղաքացիները հնարավորություն ունեն գումարն ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:

👍6
1. Կարո՞ղ եմ հունվարին կենսաթոշակս ստանալուց հետո փոխել ինձ սպասարկող բանկը։ Այս դեպքում ՄՍԾ գալ պե՞տք է։
✅ Բանկը փոխելու նպատակով կենսաթոշակառուն ցանկացած ժամանակ կարող է դիմում ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ Ընդ որում, եթե կենսաթոշակառուն աշխատող է, ապա նա կարող է դիմում ներկայացնել նաև առցանց եղանակով՝ մուտք գործելով https://socservice.am/dimums կայքէջ։
2. Ես արդեն գիտեմ՝ որ բանկն է իմ կենսաթոշակը փոխանցող բանկը, կենսաթոշակի քարտը Միասնական սոցիալական ծառայությունն է ինձ փոխանցելու թե՞ բանկը։
✅Կենսաթոշակի վճարման պլաստիկ քարտերը կենսաթոշակառուներին տրամադրում են բանկերը։ Բացի այդ, կենսաթոշակն առաջին անգամ բանկ ուղարկելու դեպքում կենսաթոշակառուն պետք է այցելի տվյալ բանկ՝ հաշվի սպասարկման պայմանագիր կնքելու համար, քանի որ միայն դրանից հետո հնարավոր է տնօրինել կենսաթոշակը։ Ըստ այդմ, հաշվի սպասարկման պայմանագիր կնքելու և կենսաթոշակի վճարման բանկային քարտը ստանալու համար կենսաթոշակառուն պետք է դիմի տվյալ բանկ։
⬇️⬇️⬇️⬇️

👍8
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
1. Կարո՞ղ եմ հունվարին կենսաթոշակս ստանալուց հետո փոխել ինձ սպասարկող բանկը։ Այս դեպքում ՄՍԾ գալ պե՞տք է։ ✅ Բանկը փոխելու նպատակով կենսաթոշակառուն ցանկացած ժամանակ կարող է դիմում ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ …
3. Կա՞ արդյոք որևէ վճարում կենսաթոշակի քարտ ստանալու դեպքում։
✅ Կենսաթոշակը բանկով ստանալու համար հատուկ բանկային հաշվի բացումը (սոցիալական ապահովության հաշիվ), ինչպես նաև քարտի տրամադրումը կատարվում է անվճար։
4․ 75 տարիս լրանում է այս տարվա հուլիսին, մի քանի ամիս կենսաթոշակս քարտով ստանալուց հետո կարո՞ղ եմ կրկին դիմել և առձեռն ստանալ Հայփոստից։
✅ Կենսաթոշակառուն իր կենսաթոշակը կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով ստանալու համար կարող է դիմել իր 75 տարին լրանալուց հետո ցանկացած ժամանակ։

👍9
538 ուսուցիչ ևս այսուհետ կօգտվի սոցիալական փաթեթի շրջանակում տրամադրվող ծառայություններից․ հունվարի 1-ից սոցփաթեթի հատկացման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ․ ընդլայնվել է շահառուների շրջանակը։
Արդյունքում՝
✅վերականգնվել է այն հիմնադրամների աշխատողների սոցփաթեթից օգտվելու իրավունքը, որոնք նախկինում, հանդիսանալով պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողներ, եղել են սոցփաթեթի շահառու, սակայն այդ ՊՈԱԿ-ի՝ վերակազմակերպման արդյունքում հիմնադրամներ դառնալուց հետո, այլևս սոցփաթեթի շահառու չեն հանդիսացել,
✅ սոցփաթեթի շահառու կազմակերպությունների ցանկը լրացվել է նոր պետական կազմակերպություններով՝ նույն ոլորտում գործունեություն ծավալող նույնատիպ կազմակերպությունների (հանրակրթական ծրագրերով ուսուցանող դպրոցների և վարժարանի) աշխատողների համար միատեսակ սոցիալական երաշխիքներ նախատեսելու և սոցիալական արդարության պահպանման նպատակով։

❤4👍1
❓1․ Արդյոք ես իմ միջոցներո՞վ պետք է հոգամ երեխայի կարիքները։
✅ -Խնամատար ընտանիքներում խնամվող յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող ամսական վարձատրությունը կազմվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով (տրամադրվում է նաև երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված միջոցներ)։
❓2․-Կա՞ հնարավորություն հաշմանդամություն ունեցող երեխայի խնամատար ծնողը դառնալու։
✅ -Այո։ Մասնագիտացված խնամատար ընտանիքում կարող են խնամք ստանալ հաշմանդամություն կամ ծանր առողջական խնդիրներ, դաստիարակության դժվարություններ ունեցող, հոգեկան կամ վարքի խանգարման խնդիրներով, հոգեկան տրավմայի ենթարկված երեխաները, ինչպես նաև անչափահաս մայրերը կամ նրանց երեխաները։ Այս դեպքում՝ խնամվող յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող ամսական վարձատրությունը տրվում է նվազագույն ամսական աշխատավարձի և 30% հավելավճարի չափով (տրամադրվում է նաև երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված միջոցներ)։

👍4🕊2
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
❓1․ Արդյոք ես իմ միջոցներո՞վ պետք է հոգամ երեխայի կարիքները։ ✅ -Խնամատար ընտանիքներում խնամվող յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող ամսական վարձատրությունը կազմվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով (տրամադրվում է նաև երեխայի խնամքի…
❓ 3. -Ի՞նչ առավելություն ունի խնամատար ծնող դառնալը։
✅ -Երեխային խնամելու և դաստիարակելու համար կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակում մատուցվող ծառայությունների դիմաց եկամուտ ստանալու ժամանակահատվածը հաշվարկվում է որպես աշխատանքային ստաժ:
❓4. -Խնամատար ծնող դառնալու համար սահմանված տարիքային շեմ կա՞։
✅ -Խնամատար ծնող հաշվառվելու պահին ծնողներից յուրաքանչյուրի տարիքը չպետք է գերազանցի 55 տարին:
❓5. -Ինչպե՞ս դառնալ խնամատար ծնող։
✅ -Խնամատար ծնող հաշվառվելու նպատակով՝ Հայաստանում մշտապես բնակվող չափահաս քաղաքացիներն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով կարող են դիմել իրենց բնակության վայրի մարզպետարան (Երևանում՝ Երևանի քաղաքապետարան), անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո կիրականացվի համապատասխան գործընթացը։

👍19❤3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում կենսաթոշակի և կենսաթոշակի կարգով տրամադրվող նպաստների վճարումը 2023 թվականի հունվար ամսվանից իրականացվում է անկանխիկ եղանակով։
❗️Այս գործընթացի մանրամասների մասին զրուցել ենք ԱՍՀ նախարարության
Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանի հետ:

👍14🥰1
Media is too big
VIEW IN TELEGRAM
📌 ԱՍՀ նախարարությունը պատասխանում է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման մասին քաղաքացիների հարցերին։
#հարց_քաղաքացուց
#հարց_քաղաքացուց
👍10🥰1
❓Ո՞ր ուղղություններով շահառուն կարող է ծախսել սոցիալական փաթեթի միջոցները։
✅ Սոցփաթեթի շահառուներն իրենց տրամադրված միջոցները հնարավորություն ունեն ուղղելու ստոմատոլոգիական, հիպոթեքային վարկի կամ ուսանողական վարկի ամսական վճարի, ուսման վճարի, հանգստի ապահովման, մարզա-առողջարարական, սպորտային համալիրների ծառայությունների ձեռքբերմանը և այլն:
❓Սոցիալական փաթեթի գումարը փոխանցվում է միանգամից, թե՞ ամսական պարբերականությամբ։
✅ Սոցիալական փաթեթի միջոցները փոխանցվում են շահառուի հաշվեհամարին ամսական պարբերականությամբ և ունեն կուտակային բնույթ։
❓Սոցփաթեթի շահառուների ընտանիքի անդամները կարո՞ղ են օգտվել սոցփաթեթի ծառայություններից։
✅ Այո՛, սոցփաթեթի շահառուների ընտանիքի անդամները նույնպես կարող են օգտվել սոցփաթեթի ծառայություններից (բացառությամբ առողջապահական ուղղության, այդ թվում՝ ստոմատոլոգիական ծառայություններից)։

👍19
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
❓Ո՞ր ուղղություններով շահառուն կարող է ծախսել սոցիալական փաթեթի միջոցները։ ✅ Սոցփաթեթի շահառուներն իրենց տրամադրված միջոցները հնարավորություն ունեն ուղղելու ստոմատոլոգիական, հիպոթեքային վարկի կամ ուսանողական վարկի ամսական վճարի, ուսման վճարի, հանգստի ապահովման…
❓ Շահառուն կարո՞ղ է կանխիկացնել սոցիալական փաթեթի միջոցները։
✅ Այո՛, սոցփաթեթի հաշիվներին կուտակված գումարը կարող է նաև կանխիկացնել կուտակային կենսաթոշակի իրավունք ունեցող սոցփաթեթի շահառուն, աշխատողի մահվան դեպքում՝ ժառանգը, կենսաթոշակառուն՝ աշխատանքից ազատվելուց երեք ամիս հետո:
❓Սոցփաթեթի շրջանակում ստոմատոլոգիական ո՞ր ծառայություններից կարող է օգտվել շահառուն։
✅ Շահառուն կարող է օգտվել թերապևտիկ և վիրաբուժական ստոմատոլոգիական ծառայություններից, այդ թվում՝ ատամի կարիեսի կամ նրա բարդությունների բուժում, ատամնաքարերի մաքրում, ատամի հեռացում։

👍21❤4🕊2🥰1
📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում․ Օրենսգրքի 266 հոդվածից փոփոխվելու է 122-ը։ Նախագիծը հավանության է արժանացել Կառավարության կողմից։
Ըստ այդմ՝
✅ առաջարկվում է վերանայել գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը և հանել կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը (բացառելու աշխատանքային պայմանագրի լուծումը տարիքով հիմնավորելու հանգամանքը)։
📌 Միաժամանակ հստակեցվում են կենսաթոշակային տարիքում գտնվող աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգավորումները․ ի տարբերություն գործող կարգավորումների, որում տրված չէ գործատուին հնարավորություն կենսաթոշակառուներին աշխատանքի ընդունել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով, նախագծով նախատեսվում է գործատուին տալ այդ իրավունքը։

👍6❤3
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում․ Օրենսգրքի 266 հոդվածից փոփոխվելու է 122-ը։ Նախագիծը հավանության է արժանացել Կառավարության կողմից։ Ըստ այդմ՝ …
✅ աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում (աշխատանքային պայմանագրերի լուծման պարագայում) աշխատանքում մնալու նախապատվության իրավունք է նախատեսվում սահմանել հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի, ինչպես նաև ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամության կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամի (ամուսին, երեխա, հայր, մայր, հարազատ քույր, հարազատ եղբայր, տատ, պապ) համար։ Ընտանիքի անդամների համար ևս սահմանվում են որոշակի պայմաններ՝ նախապատվության իրավունքի համար։
👍7❤3
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում․ Օրենսգրքի 266 հոդվածից փոփոխվելու է 122-ը։ Նախագիծը հավանության է արժանացել Կառավարության կողմից։ Ըստ այդմ՝ …
✅ աշխատողի հանգստի ապահովման՝ Օրենսգրքով նախատեսված երաշխիքի պահպանման նպատակով՝ նախատեսվում է, որ եթե աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, ապա գործատուն արձակուրդ է տրամադրում առանց աշխատողի դիմումի։
📌Միաժամանակ առաջարկվում է գործատուի կողմից աշխատողին տուժանք (ժամկետից հետո կետանցված յուրաքանչյուր օրվա համար՝ աշխատողի միջին ամսական աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան միջին ամսական աշխատավարձը) վճարելու պահանջ այն դեպքերի համար, երբ գործատուն աշխատողին շուրջ երկուսուկես տարի չի տրամադրում արձակուրդ:
⬇️ Ավելին՝ https://bit.ly/3JjNhFH

www.mlsa.am
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Web site created using create-react-app
👍9
Media is too big
VIEW IN TELEGRAM
⁉️ Արդյոք հետվճար կուտակվում է կենսաթոշակից և նպաստից անկանխիկ կոմունալ վճարումներ կատարելիս, արդյոք ծրագրին կմիանան այլ բանկեր ևս, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստն անկանխիկ տնօրինելիս հետվճար կգոյանա՞․ այս և այլ հարցերի պատասխանները՝ տեսանյութում։
🔹 ԱՍՀ նախարարությունը պատասխանում է անկանխիկ գործարքներ կատարելիս կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի մասին քաղաքացիների հարցերին։

👍12🕊1
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերափոխում է հաշմանդամության գնահատման համակարգը՝ փետրվարի 1-ից ներդնելով Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգ:
📌 Ըստ այդմ՝
▪️ Փետրվարի 1-ից առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմող քաղաքացիները կանցնեն ֆունկցիոնալության գնահատում՝ գործող բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն․ սա հնարավորություն կտա բազմակողմանիորեն վերլուծել քաղաքացու գործունեության և հասարակական կյանքին մասնակցության սահմանափակումները՝ ապահովելով սոցիալական ներառմանն ու նրանց կարիքների բավարարմանն ուղղված ծառայություններ։
▪️ Գործող 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամության փոխարեն կսահմանվի թեթև, միջին, ծանր և խորը ֆունկցիոնալության աստիճանի սահմանափակում:
▪️ Կձևավորվի մասնագետների ռեեստր, որի արդյունքում կգործեն ոչ թե մշտական, այլ յուրաքանչյուր դեպքի համար առանձին ձևավորվող հանձնաժողովներ՝ պատահականության սկզբունքով։

👍6👎1
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերափոխում է հաշմանդամության գնահատման համակարգը՝ փետրվարի 1-ից ներդնելով Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգ: 📌 Ըստ այդմ՝ ▪️ Փետրվարի 1-ից առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմող քաղաքացիները…
▪️ Անձի ֆունկցիոնալության գնահատմանը կմասնակցեն ոչ միայն բժիշկներն, այլ հարբժշկական մասնագետները (նրանց թվում օրինակ՝ հոգեբան, լոգոպեդ, էրգոթերապիստ և այլք)։
▪️ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվելու է Միասնական սոցիալական ծառայության տարածքային 49 նոր կենտրոններում։
ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այսօր ներկայացրել է իրականացվելիք փոփոխություններն ու մանրամասնել գործընթացի կարևոր կետերը՝ bit.ly/3X3axex
▪️ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվելու է Միասնական սոցիալական ծառայության տարածքային 49 նոր կենտրոններում։
ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այսօր ներկայացրել է իրականացվելիք փոփոխություններն ու մանրամասնել գործընթացի կարևոր կետերը՝ bit.ly/3X3axex
Facebook
Log in or sign up to view
See posts, photos and more on Facebook.
👍7❤2🕊1
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում․ Օրենսգրքի 266 հոդվածից փոփոխվելու է 122-ը։ Նախագիծը հավանության է արժանացել Կառավարության կողմից։ ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն այսօր մանրամասներ է ներկայացրել սպասվելիք փոփոխությունների մասին։
📌 Ըստ այդմ՝
📌 Ըստ այդմ՝
👍6