Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
4.97K subscribers
394 photos
62 videos
128 links
Ministry of Labor & Social Affairs of Armenia
Download Telegram
📌Շիրակի մարզում այս պահին ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության Workforall.am հարթակում գրանցված 311 թափուր աշխատատեղ կա։

Ինչպե՞ս աշխատանք ֆիլտրել և գտնել՝

https://workforall.am/gorc-vacancy/index կայքի ձախ անկյունում ընտրեք անհրաժեշտ ֆիլտրերը.

«Մարզը» բաժնից ընտրեք Ձեր բնակության վայրը
«Գործունեության ոլորտը» բաժնից ընտրեք Ձեր մասնագիտությանը վերաբերող ոլորտը
«Աշխատավարձը» բաժնից ֆիլտրեք Ձեզ համար նախընտրելի աշխատավարձի չափը
«Զբաղվածության տեսակը» բաժնից ընտրեք նախընտրելին՝ լրիվ, սեզոնային և այլն

Լրացրեք նաև կրթությանը,աշխատանքային գրաֆիկին վերաբերող տողերն ու սեղմեք «Փնտրել»։

Սեղմելով արդեն ֆիլտրված, Ձեզ հարմար աշխատանքի հայտարարության վրա՝ Դուք կարող եք ծանոթանալ մանրամասներին, ներքևում՝ «Դիմել» կոճակի վրա սեղմելով ՄՍԾ կայքում արդեն կարող եք տեսնել՝ որտեղ է գտնվում Ձեր տարածքային ՄՍԾ կենտրոնը և դիմել աշխատանքի ընդունվելու համար։
👍2👎1
Կարո՞ղ է արդյոք քեշբեք գործել, եթե կենսաթոշակով կամ նպաստով միայն դեղատներից եմ գնումներ արել։

-Այո՛, անկանխիկ գնումների և վճարումների դեպքում կենսաթոշակի հետվճար գործելու է՝ անկախ նրանից գնել եք հագուստ, սնունդ, թե դեղամիջոցներ։


Կգործի՞ հետվճար կոմունալներ վճարելիս։

-Այո, հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։

Կարո՞ղ է արդյոք հետվճար գործել, եթե ես բացառապես անկանխիկ գնումներ եմ կատարել, բայց ծախսել եմ միայն թոշակիս կեսը։

-Այո՛, օրինակ՝ 50,000 դրամ թոշակ ստանալու և դրա միայն 20,000 դրամն անկանխիկ ծախսելու դեպքում Դուք կստանաք հետվճար անկանխիկ տնօրինած գումարի 10%-ի չափով, նշված օրինակում՝ 2,000 դրամի չափով։

📌ՀԻՇԵՑՈՒՄ․ 10% հետվճարի ծրագրի գործընկեր բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը, Ակբա բանկը։
👍16
2023թ. հունվարի 1-ից մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը սահմանվում են՝

📌մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխային խնամելու կապակցությամբ՝
խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող 28,600 դրամի փոխարեն),
գյուղաբնակ չաշխատող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն),
խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 63,200 դրամ (գործող՝ 57,200 դրամի փոխարեն),

📌 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ՝
խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն),
խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 37,500 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն),
խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 69,100 դրամ (գործող՝ 57,200 դրամի փոխարեն):
👍2717🕊12
900 կին այս պահի դրությամբ գրանցվել է Պլատֆորմ#5 ծրագրի միջոցով անվճար վերապատրաստվելու դասընթացին, որն առցանց հնարավորություն է՝ նոր, բարձր վարձատրվող ու հեռանկարային մասնագիտություն սովորել ցանկացող կանանց համար։


🔴 Այս ծրագրի շահառու կարող են լինել այն կանայք, ովքեր բավարարում են հետևյալ չափորոշիչներից որևէ մեկին՝

ընդգրկված են ընտանեկան կամ սոցիալական նպաստի համակարգում,

գործազուրկ են (չեն աշխատել ծրագրին դիմելուց առնվազն 3 ամիս առաջ),

ենթարկվել են թրաֆիքինգի, ընտանեկան բռնության կամ շահագործման,

հաշմանդամ երեխա կարգավիճակ ունեցող կամ հաշմանադմություն ունեցող չափահաս անձանց խնամակալ են,

երեք և ավելի երեխա ունեցող մայր են:

☎️ Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել +374 43 50 29 34:
👍56🥰119
📣 Կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման համակարգը 2023 թվականի հունվարի 1-ից կներդրվի նաև 1000 և ավել բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում։

Այս բնակավայրերում հաշվառված կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, խնամքի նպաստ ստացողները, ովքեր իրենց գումարը մինչ այս ստացել են Հայփոստի միջոցով, վճարող կազմակերպությունը փոխելու և բանկ ընտրելու համար կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը՝ ներառյալ։

📌 Աշխատող անձինք կարող են դիմել նաև առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3C8csGK։

Այն անձինք, ովքեր մինչև տարեվերջ չեն դիմի բանկ ընտրելու համար, 2023 թվականի հունվարին իրենց կենսաթոշակը կամ նպաստը կստանան ծրագրային մոդուլով պատահականորեն ընտրված բանկի միջոցով։

Հիշեցնում ենք, որ 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք իրենց կենսաթոշակը կամ նպաստը կշարունակեն ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով։
👍4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
2022 թվականին՝

ԱՍՀՆ ենթակայությամբ գործող շուրջօրյա խնամքի հաստատություններում ապահովվել է 602 երեխայի խնամք
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 1960 երեխայի տրամադրվել են ցերեկային և ճգնաժամային խնամքի ծառայություններ։
Խնամատար 68 ընտանիքում կազմակերպվել է 105 երեխայի խնամքն ու դաստիարակությունը։
Անհրաժեշտ ծառայություններ են տրամադրվել ընտանիքում բռնության ենթարկված 1833 անձի։
2022 թ․ հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով ծառայություններ են տրամադրվել երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև ընտանիքում բռնության, թրաֆիքինգի ենթարկված անձանց։ Վերոնշյալ ծառայությունների մատուցման նպատակով՝ տրամադրվել է ավելի քան 800 մլն դրամ։
👍71
2022 թվականին՝
մասնագիտական ուսուցում և աշխատանք է ստացել 2016 և 2020 թթ․ պատերազմական գործողությունների շուրջ 280 մասնակից։
Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության ծրագրից օգտվել է 1179 անձ։
Արցախցիների համար աշխատանքային փորձի ձեռք բերման և վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրերից օգտվել է 326 անձ։

📌ԱՎԵԼԻՆ bit.ly/3X01z21
👍9
3 հիմնական բարեփոխում, որ իրականացվել է կենսաթոշակային ապահովության ոլորտում 2022 թվականի ընթացքում՝

սեպտեմբերի 1-ից բարձրացել են հիմնական և նվազագույն կենսաթոշակների չափերը․ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափն ավելացել է 3,000 դրամով, իսկ զինվորական կենսաթոշակներինը՝ 5,200 դրամով:
հուլիսի 1-ից իրականացվում է անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը․ այս պահին միջոցառման շահառու է շուրջ 59000 քաղաքացի։
հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակները վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի (ՀայՓոստի) միջոցով:

🔗 http://bit.ly/3GwWfhc
👍51
2022 թվականին՝

մասնագիտական ուսուցում և աշխատանք է ստացել 2016 և 2020 թթ․ պատերազմական գործողությունների շուրջ 280 մասնակից։

Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության ծրագրից օգտվել է 1179 անձ։

Արցախցիների համար աշխատանքային փորձի ձեռք բերման և վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրերից օգտվել է 326 անձ։
👍5🔥1
Հարգելի՛ քաղաքացիներ,

1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում կենսաթոշակի և կենսաթոշակի կարգով տրամադրվող նպաստների վճարումը 2023 թվականի հունվար ամսվանից իրականացվում է անկանխիկ եղանակով։
📌 Եթե քաղաքացին նախապես չի ընտրել իրեն սպասարկող բանկը, ապա ընտրությունն իր փոխարեն իրականացվել է ծրագրային մոդուլի միջոցով, որի արդյունքում պատահականորեն ընտրվել է կենսաթոշակ կամ նպաստ վճարող կազմակերպություններից որևէ մեկը։
Կենսաթոշակը կամ նպաստը վճարող կազմակերպության մասին տեղեկատվությունն ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել online.ssa.am կայքէջ (հղումը՝ http://online.ssa.am/), ընտրել «Վճարող կազմակերպության վերաբերյալ տեղեկատվություն» կոճակը, համապատասխան դաշտերում լրացնել հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ այն չունենալու մասին տեղեկանքի համարը կամ անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները,սեղմել «Որոնել» ստեղնը։

ℹ️ 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք իրենց կենսաթոշակը կամ նպաստը կշարունակեն ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով։
👍5
📌Հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացվել է՝ 68,000 ՀՀ դրամից 75,000 ՀՀ դրամ։

📌Հունվարի 1-ից երեխայի խնամքի արձակուրդում գտնվող և գյուղաբնակ ծնողներից բացի՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերը։ Անհատ ձեռնարկատերերը կամ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները ևս կստանան խնամքի նպաստ՝ անկախ հաշվառման վայրից։

📌Հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել աշխատավայրում և ուսումնական հաստատություններում խելամիտ հարմարեցումների իրավունքի իրացման համար։

📌Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կվերափոխի հաշմանդամության գնահատման համակարգը՝ փետրվարի 1-ից ներդնելով անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ։

📌 Հոկտեմբերի 1-ից գործարկվելու է ընտանիքի սոցիալական (անապահովության) գնահատման նոր համակարգը․ ըստ այդմ կվերանայվեն գնահատման բնութագրիչները, կհստակեցվեն ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերը, կներդրվեն աղքատության փուլային հաղթահարման մոդելներ։
👍307🥰2
2022 թվականի ընթացքում ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման նպատակով՝ պետական բյուջեով հատկացվել է ընդհանուր առմամբ շուրջ 1 մլրդ 800 մլն դրամ, որի շրջանակում փոխհատուցում է տրամադրվել հերթացուցակում այդ պահին առկա քաղաքացիներին։

Այսպիսով, 2022 թվականին փոխհատուցում է տրամադրվել շուրջ 9800 քաղաքացու։

📌 2023 թվականին ևս կշարունակվի ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու գործընթացը․ որպես շահառուների նոր խումբ կընդգրկվեն մինչև 1940 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձինք։

📌 Հաշվառման նպատակով՝ քաղաքացին կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման բնակության վայրի տարածքային կենտրոն։

📌 Ավանդատու քաղաքացիները հնարավորություն ունեն գումարն ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:
👍6
1. Կարո՞ղ եմ հունվարին կենսաթոշակս ստանալուց հետո փոխել ինձ սպասարկող բանկը։ Այս դեպքում ՄՍԾ գալ պե՞տք է։

Բանկը փոխելու նպատակով կենսաթոշակառուն ցանկացած ժամանակ կարող է դիմում ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ Ընդ որում, եթե կենսաթոշակառուն աշխատող է, ապա նա կարող է դիմում ներկայացնել նաև առցանց եղանակով՝ մուտք գործելով https://socservice.am/dimums կայքէջ։

2. Ես արդեն գիտեմ՝ որ բանկն է իմ կենսաթոշակը փոխանցող բանկը, կենսաթոշակի քարտը Միասնական սոցիալական ծառայությունն է ինձ փոխանցելու թե՞ բանկը։

Կենսաթոշակի վճարման պլաստիկ քարտերը կենսաթոշակառուներին տրամադրում են բանկերը։ Բացի այդ, կենսաթոշակն առաջին անգամ բանկ ուղարկելու դեպքում կենսաթոշակառուն պետք է այցելի տվյալ բանկ՝ հաշվի սպասարկման պայմանագիր կնքելու համար, քանի որ միայն դրանից հետո հնարավոր է տնօրինել կենսաթոշակը։ Ըստ այդմ, հաշվի սպասարկման պայմանագիր կնքելու և կենսաթոշակի վճարման բանկային քարտը ստանալու համար կենսաթոշակառուն պետք է դիմի տվյալ բանկ։
⬇️⬇️⬇️⬇️
👍8
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
1. Կարո՞ղ եմ հունվարին կենսաթոշակս ստանալուց հետո փոխել ինձ սպասարկող բանկը։ Այս դեպքում ՄՍԾ գալ պե՞տք է։ Բանկը փոխելու նպատակով կենսաթոշակառուն ցանկացած ժամանակ կարող է դիմում ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ …
3. Կա՞ արդյոք որևէ վճարում կենսաթոշակի քարտ ստանալու դեպքում։

Կենսաթոշակը բանկով ստանալու համար հատուկ բանկային հաշվի բացումը (սոցիալական ապահովության հաշիվ), ինչպես նաև քարտի տրամադրումը կատարվում է անվճար։

4․ 75 տարիս լրանում է այս տարվա հուլիսին, մի քանի ամիս կենսաթոշակս քարտով ստանալուց հետո կարո՞ղ եմ կրկին դիմել և առձեռն ստանալ Հայփոստից։

Կենսաթոշակառուն իր կենսաթոշակը կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով ստանալու համար կարող է դիմել իր 75 տարին լրանալուց հետո ցանկացած ժամանակ։
👍9
538 ուսուցիչ ևս այսուհետ կօգտվի սոցիալական փաթեթի շրջանակում տրամադրվող ծառայություններից․ հունվարի 1-ից սոցփաթեթի հատկացման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ․ ընդլայնվել է շահառուների շրջանակը։

Արդյունքում՝

վերականգնվել է այն հիմնադրամների աշխատողների սոցփաթեթից օգտվելու իրավունքը, որոնք նախկինում, հանդիսանալով պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողներ, եղել են սոցփաթեթի շահառու, սակայն այդ ՊՈԱԿ-ի՝ վերակազմակերպման արդյունքում հիմնադրամներ դառնալուց հետո, այլևս սոցփաթեթի շահառու չեն հանդիսացել,

սոցփաթեթի շահառու կազմակերպությունների ցանկը լրացվել է նոր պետական կազմակերպություններով՝ նույն ոլորտում գործունեություն ծավալող նույնատիպ կազմակերպությունների (հանրակրթական ծրագրերով ուսուցանող դպրոցների և վարժարանի) աշխատողների համար միատեսակ սոցիալական երաշխիքներ նախատեսելու և սոցիալական արդարության պահպանման նպատակով։
4👍1
1․ Արդյոք ես իմ միջոցներո՞վ պետք է հոգամ երեխայի կարիքները։

-Խնամատար ընտանիքներում խնամվող յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող ամսական վարձատրությունը կազմվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով (տրամադրվում է նաև երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված միջոցներ)։

2․-Կա՞ հնարավորություն հաշմանդամություն ունեցող երեխայի խնամատար ծնողը դառնալու։

-Այո։ Մասնագիտացված խնամատար ընտանիքում կարող են խնամք ստանալ հաշմանդամություն կամ ծանր առողջական խնդիրներ, դաստիարակության դժվարություններ ունեցող, հոգեկան կամ վարքի խանգարման խնդիրներով, հոգեկան տրավմայի ենթարկված երեխաները, ինչպես նաև անչափահաս մայրերը կամ նրանց երեխաները։ Այս դեպքում՝ խնամվող յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող ամսական վարձատրությունը տրվում է նվազագույն ամսական աշխատավարձի և 30% հավելավճարի չափով (տրամադրվում է նաև երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված միջոցներ)։
👍4🕊2
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
1․ Արդյոք ես իմ միջոցներո՞վ պետք է հոգամ երեխայի կարիքները։ -Խնամատար ընտանիքներում խնամվող յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող ամսական վարձատրությունը կազմվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով (տրամադրվում է նաև երեխայի խնամքի…
3. -Ի՞նչ առավելություն ունի խնամատար ծնող դառնալը։

-Երեխային խնամելու և դաստիարակելու համար կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակում մատուցվող ծառայությունների դիմաց եկամուտ ստանալու ժամանակահատվածը հաշվարկվում է որպես աշխատանքային ստաժ:

4. -Խնամատար ծնող դառնալու համար սահմանված տարիքային շեմ կա՞։

-Խնամատար ծնող հաշվառվելու պահին ծնողներից յուրաքանչյուրի տարիքը չպետք է գերազանցի 55 տարին:

5. -Ինչպե՞ս դառնալ խնամատար ծնող։

-Խնամատար ծնող հաշվառվելու նպատակով՝ Հայաստանում մշտապես բնակվող չափահաս քաղաքացիներն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով կարող են դիմել իրենց բնակության վայրի մարզպետարան (Երևանում՝ Երևանի քաղաքապետարան), անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո կիրականացվի համապատասխան գործընթացը։
👍193
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում կենսաթոշակի և կենսաթոշակի կարգով տրամադրվող նպաստների վճարումը 2023 թվականի հունվար ամսվանից իրականացվում է անկանխիկ եղանակով։

❗️Այս գործընթացի մանրամասների մասին զրուցել ենք ԱՍՀ նախարարության
Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանի հետ:
👍14🥰1
Media is too big
VIEW IN TELEGRAM
📌 ԱՍՀ նախարարությունը պատասխանում է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման մասին քաղաքացիների հարցերին։

#հարց_քաղաքացուց
👍10🥰1
Ո՞ր ուղղություններով շահառուն կարող է ծախսել սոցիալական փաթեթի միջոցները։

Սոցփաթեթի շահառուներն իրենց տրամադրված միջոցները հնարավորություն ունեն ուղղելու ստոմատոլոգիական, հիպոթեքային վարկի կամ ուսանողական վարկի ամսական վճարի, ուսման վճարի, հանգստի ապահովման, մարզա-առողջարարական, սպորտային համալիրների ծառայությունների ձեռքբերմանը և այլն:

Սոցիալական փաթեթի գումարը փոխանցվում է միանգամից, թե՞ ամսական պարբերականությամբ։

Սոցիալական փաթեթի միջոցները փոխանցվում են շահառուի հաշվեհամարին ամսական պարբերականությամբ և ունեն կուտակային բնույթ։


Սոցփաթեթի շահառուների ընտանիքի անդամները կարո՞ղ են օգտվել սոցփաթեթի ծառայություններից։

Այո՛, սոցփաթեթի շահառուների ընտանիքի անդամները նույնպես կարող են օգտվել սոցփաթեթի ծառայություններից (բացառությամբ առողջապահական ուղղության, այդ թվում՝ ստոմատոլոգիական ծառայություններից)։
👍19
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Ո՞ր ուղղություններով շահառուն կարող է ծախսել սոցիալական փաթեթի միջոցները։ Սոցփաթեթի շահառուներն իրենց տրամադրված միջոցները հնարավորություն ունեն ուղղելու ստոմատոլոգիական, հիպոթեքային վարկի կամ ուսանողական վարկի ամսական վճարի, ուսման վճարի, հանգստի ապահովման…
Շահառուն կարո՞ղ է կանխիկացնել սոցիալական փաթեթի միջոցները։

Այո՛, սոցփաթեթի հաշիվներին կուտակված գումարը կարող է նաև կանխիկացնել կուտակային կենսաթոշակի իրավունք ունեցող սոցփաթեթի շահառուն, աշխատողի մահվան դեպքում՝ ժառանգը, կենսաթոշակառուն՝ աշխատանքից ազատվելուց երեք ամիս հետո:

Սոցփաթեթի շրջանակում ստոմատոլոգիական ո՞ր ծառայություններից կարող է օգտվել շահառուն։

Շահառուն կարող է օգտվել թերապևտիկ և վիրաբուժական ստոմատոլոգիական ծառայություններից, այդ թվում՝ ատամի կարիեսի կամ նրա բարդությունների բուժում, ատամնաքարերի մաքրում, ատամի հեռացում։
👍214🕊2🥰1