Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
📢 Հարգելի քաղաքացիներ, Պետության կողմից առաջարկվող և նախատեսված արտոնություններից ու պարտադիր սոցիալական ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ԱՍՀՆ ենթակայությամբ գործող Միասնական սոցիալական ծառայություն (ՄՍԾ)։ 📍ՄՍԾ տարածքային կենտրոնները…
Արարատ 📍
✅Մասիս - Կենտրոնական հրապարակ 4, քաղաքապետարանի շենք
✅ Արտաշատ - Իսակով 47
✅ Արարատ - Շահումյան 34
✅ Վեդի - Արարատյան 55

❤1👍1😁1🕊1
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
📢 Հարգելի քաղաքացիներ, Պետության կողմից առաջարկվող և նախատեսված արտոնություններից ու պարտադիր սոցիալական ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ԱՍՀՆ ենթակայությամբ գործող Միասնական սոցիալական ծառայություն (ՄՍԾ)։ 📍ՄՍԾ տարածքային կենտրոնները…
Շիրակ 📍
✅Ախուրյան - Գյումրու խճուղի 42
✅Ամասիա - Ամասիա 25, շենք 4
✅Մարալիկ - Մադաթյան 1, քաղաքապետարանի շենք
✅Աշոցք - Հրապարակ 1 Գյումրի - Խրիմյան 46ա
✅Արթիկ - Ազատության հրապարակ 1/2

👍3🎃1
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
📢 Հարգելի քաղաքացիներ, Պետության կողմից առաջարկվող և նախատեսված արտոնություններից ու պարտադիր սոցիալական ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ԱՍՀՆ ենթակայությամբ գործող Միասնական սոցիալական ծառայություն (ՄՍԾ)։ 📍ՄՍԾ տարածքային կենտրոնները…
Արմավիր 📍
✅Արմավիր - Աբովյան 137/1
✅ Բաղրամյան - Բաղրամյան 1
✅ Վաղարշապատ - Մ.Մաշտոց 1
✅Արմավիր - Աբովյան 137/1
✅ Բաղրամյան - Բաղրամյան 1
✅ Վաղարշապատ - Մ.Մաշտոց 1
👍5🍾1
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
🔹 Հաշմանդամությունը սահմանվում է մեկ, երկու, հինգ տարի ժամկետով, մինչև անձի 18 տարին լրանալը և անժամկետ: 🔹Հաշմանդամություն ունեցող անձինք ՀՀ-ում ունեն մի շարք իրավունքներ ու արտոնություններ. 3 հարց ենք առանձնացրել այդ մասին ⏬
❓Եթե աջակցող միջոց է պետք, օրինակ՝ սայլակ, պետությունը տրամադրու՞մ է։
🔹Այո՛, վերականգնողական անհատական ծրագրի (ՎԱԾ) հիման վրա աջակցող միջոցներ (պրոթեզներ, օրթեզներ, հենակներ, սայլակներ, քայլակներ, լսողական սարքեր, ձայնաստեղծ սարքեր, աչքի պրոթեզներ և այլն) ստանալու իրավունք ունեն (ՀՀ կառավարության 2015 թ․ սեպտեմբերի 10-ի թիվ 1035-Ն որոշում)։

👍3
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
🔹 Հաշմանդամությունը սահմանվում է մեկ, երկու, հինգ տարի ժամկետով, մինչև անձի 18 տարին լրանալը և անժամկետ: 🔹Հաշմանդամություն ունեցող անձինք ՀՀ-ում ունեն մի շարք իրավունքներ ու արտոնություններ. 3 հարց ենք առանձնացրել այդ մասին ⏬
❓Կարո՞ղ եմ անվճար դեղեր ձեռք բերել, եթե ունեմ երկրորդ խմբի հաշմանդամություն։
🔹Այո՛, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք օգտվում են անվճար դեղեր ձեռք բերելու արտոնությունից, իսկ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները՝ կարող են 50% զեղչով ձեռք բերել դեղորայք, եթե չեն օգտվում առավել արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունքից (ՀՀ կառավարության 2019թ․ մայիսի 30-ի թիվ 642-Ն որոշում)։

👍8
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
🔹 Հաշմանդամությունը սահմանվում է մեկ, երկու, հինգ տարի ժամկետով, մինչև անձի 18 տարին լրանալը և անժամկետ: 🔹Հաշմանդամություն ունեցող անձինք ՀՀ-ում ունեն մի շարք իրավունքներ ու արտոնություններ. 3 հարց ենք առանձնացրել այդ մասին ⏬
❓Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող երեխաս այս տարի ավարտում է դպրոցը, ուսման վարձի փոխհատուցման համար պետությունը կաջակցի՞։
🔹Այո՛, պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին մասնագիտական, պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգերի համար առնվազն անցումային միավորներ հավաքած՝ անժամկետ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձիք ընդունվում են համապատասխան ուսումնական հաստատություններ՝ ուսման վարձի փոխհատուցմամբ։

👍6
📌 Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում հոկտեմբեր ամսին անկանխիկ գործարքներ է կատարել շուրջ 50,000 կենսաթոշակառու և նպաստառու․ վերջիններս կատարած գործարքների դիմաց ստացել են ընդհանուր առմամբ շուրջ 168 մլն դրամ հետվճար։
Ծրագրին միացած քաղաքացիները նախորդ ամսվա ընթացքում իրականացրել են ավելի քան 1.8 մլրդ դրամի անկանխիկ շրջանառություն։
🔻 Հիշեցնենք, որ 10% հետվճարի ծրագրի գործընկեր բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ, Ակբա բանկ։ Այս բանկերի քարտապանները ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարելու դեպքում հաջորդ ամիս կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։
Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։

👍17❤1👎1🤔1
«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց պետության կողմից նախատեսված ֆինանսական աջակցության համար դիմելու վերջնաժամկետն այսօր է։
Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել առցանց՝ https://e-request.am էլեկտրոնային հարթակի միջոցով։
Աջակցությունը կլինի միանվագ դրամական օգնության ձևով՝
☑️ վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝
• հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 150,000 դրամի չափով,
• հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300,000 դրամի չափով,
☑️ զոհված անձանց (այդ թվում՝ անձի գտնվելու վայրն անհայտ) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3,000,000 դրամի չափով:

2022 թ․ սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները 500,000 դրամ միանվագ աջակցություն կստանան պետության կողմից։
🔴Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է անցնել այս հղմամբ` https://bit.ly/3GOIGdh
կամ մուտք գործել socservice.am կայքէջ, ընտրել «Առցանց դիմումներ», ապա «Սոցիալական ապահովություն առցանց դիմումներ», այնուհետև սեղմել «ՀՀ Կառավարության կողմից աջակցության տրամադրման առցանց դիմումներ» պատուհանի վրա և «Վիրավորում ստացած անձանց աջակցության դիմում» պատուհանի «Դիմումի մուտքագրում» բաժնում լրացնել պահանջվող տվյալները։
🔴 Հիշեցնենք, որ միջոցառման շահառուները ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած այն անձինք են, ովքեր բուժհաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում են ստացել, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն (կարող են ունենալ) հաշմանդամության երրորդ խումբ:

❤6👍5
Ինչպե՞ս գրանցվել որպես գործազուրկ ❓
🔴Գործազուրկի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
🔸անձնագիր կամ նույնականացման քարտ,
🔸նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական ապահովության քարտ,
🔸կրթությունը, մասնագիտական որակավորումը հավաստող համապատասխան փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում),
🔸աշխատանքային գրքույկ կամ աշխատանքային գործունեության մասին տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ, եթե աշխատանք փնտրող անձը գործատուների հետ գտնվել կամ գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ,
🔸զինվորական գրքույկ
🔸գրավոր դիմում` նշելով հետադարձ կապի հասցեն (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե):

👍15❤7🕊2
«Պետական նպաստների մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում կատարված փոփոխությունների համաձայն՝ կենսաթոշակները, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստները 2023 թվականի փետրվարի 1-ից կվճարվեն անկանխիկ եղանակով՝ բացառապես բանկերի միջոցով։
🔴 Ազգային օպերատորի միջոցով կենսաթոշակ կամ նպաստ ստացող քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին, (աշխատող շահառուները կարող են դիմել նաև առցանց եղանակով՝ https://bit.ly/3VUb426) փոխել վճարող կազմակերպությունը և ընտրել այն բանկը, որի միջոցով ցանկանում են ստանալ իրենց գումարը։
🔸🔸🔸
2023 թվականի փետրվարի 1-ի դրությամբ՝ Ազգային օպերատորի (Հայփոստի) միջոցով անկանխիկ եղանակով կենսաթոշակ կամ նպաստ ստացողների (ովքեր չեն դիմել վճարող կազմակերպությունը փոխելու համար) համար ծրագրային գործիքով կընտրվի բանկ։

👍12🤬5
2023 թվականի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել՝ աշխատավայրում և ուսումնական հաստատություններում խելամիտ հարմարեցումների իրավունքի իրացման համար։
Խելամիտ հարմարեցումների տեսակները ներառում են՝
🔽ոչ տեխնոլոգիական բնույթի հարմարեցումներ, որոնց համար ֆինանսական ծախս չի պահանջվում (աշխատանքի ժամանակացույցի վերանայում՝ առանց լրացուցիչ աշխատողի ներգրավման, ընդմիջման ժամերի վերանայում և այլ հարմարեցումներ),
🔼ցածր տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարմարեցումներ, որոնք պարզ են, չեն առաջացնում լրացուցիչ դժվարություններ, հեշտությամբ կարող են ներդրվել գրեթե յուրաքանչյուր միջավայրում (դռան բռնակի փոխարինում հարմարեցված դռան բռնակով, խոշորացույցի տրամադրում և այլն),
🔼բարձր տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարմարեցումներ, որոնց դեպքում օգտագործվում են առաջադեմ կամ բարդ սարքավորումներ (աջակցող միջոցներ, ներառյալ՝ ծրագրային ապահովում և այլն),
🔼աջակցություն՝ որևէ գործողություն կատարելիս (ուղեկցողներ, շուրթերով հաղորդակցվող թարգմանիչ, ժեստերի լեզվի թարգմանիչ, գրառումներ կատարող և այլն)։

👍16
🔸«Պետական նպաստների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ ընտանեկան ու սոցիալական նպաստների, ինչպես նաև հրատապ օգնության վճարումը կատարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկերի միջոցով։
🔸Վճարող բանկն ընտրում է ընտանիքի չափահաս այն անդամը, ով ներկայացնում է համապատասխան նպաստ կամ հրատապ օգնություն նշանակելու դիմում:
📌Բացառություն կկազմեն այն դեպքերը, երբ նպաստ կամ հրատապ օգնություն նշանակելու դիմումը ներկայացնող ընտանիքի չափահաս անդամի 75 տարին լրացել է կամ նա ճանաչվել է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ:
☑️ Այս դեպքում նպաստ նշանակելու դիմումը ներկայացնող անձն ինքն է ընտրում վճարման եղանակը՝ կանխիկ կամ անկանխիկ։
🔗 Մանրամասները՝ bit.ly/3uJ43FD

🕊4👍3
✅Միայն մայրաքաղաք Երևանում այս պահին ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության Workforall.am հարթակում գրանցված 1368 թափուր աշխատատեղ կա։
❓Ինչպե՞ս աշխատանք ֆիլտրել և գտնել՝
📌https://workforall.am/gorc-vacancy/index կայքի ձախ անկյունում ընտրեք անհրաժեշտ ֆիլտրերը.
🔸«Մարզը» բաժնից ընտրեք Ձեր բնակության վայրը
🔸«Գործունեության ոլորտը» բաժնից ընտրեք Ձեր մասնագիտությանը վերաբերող ոլորտը
🔸«Աշխատավարձը» բաժնից ֆիլտրեք Ձեզ համար նախընտրելի աշխատավարձի չափը
🔸«Զբաղվածության տեսակը» բաժնից ընտրեք նախընտրելին՝ լրիվ, սեզոնային և այլն
🔴 Լրացրեք նաև կրթությանը,աշխատանքային գրաֆիկին վերաբերող տողերն ու սեղմեք «Փնտրել»։
☑️☑️☑️
Սեղմելով արդեն ֆիլտրված, Ձեզ հարմար աշխատանքի հայտարարության վրա՝ Դուք կարող եք ծանոթանալ մանրամասներին, ներքևում՝ «Դիմել» կոճակի վրա սեղմելով ՄՍԾ կայքում արդեն կարող եք տեսնել՝ որտեղ է գտնվում Ձեր տարածքային ՄՍԾ կենտրոնը և դիմել աշխատանքի ընդունվելու համար։

👍11❤6💩1
📌Շիրակի մարզում այս պահին ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության Workforall.am հարթակում գրանցված 311 թափուր աշխատատեղ կա։
❓Ինչպե՞ս աշխատանք ֆիլտրել և գտնել՝
✅ https://workforall.am/gorc-vacancy/index կայքի ձախ անկյունում ընտրեք անհրաժեշտ ֆիլտրերը.
✅«Մարզը» բաժնից ընտրեք Ձեր բնակության վայրը
✅«Գործունեության ոլորտը» բաժնից ընտրեք Ձեր մասնագիտությանը վերաբերող ոլորտը
✅«Աշխատավարձը» բաժնից ֆիլտրեք Ձեզ համար նախընտրելի աշխատավարձի չափը
✅«Զբաղվածության տեսակը» բաժնից ընտրեք նախընտրելին՝ լրիվ, սեզոնային և այլն
✅Լրացրեք նաև կրթությանը,աշխատանքային գրաֆիկին վերաբերող տողերն ու սեղմեք «Փնտրել»։
✅Սեղմելով արդեն ֆիլտրված, Ձեզ հարմար աշխատանքի հայտարարության վրա՝ Դուք կարող եք ծանոթանալ մանրամասներին, ներքևում՝ «Դիմել» կոճակի վրա սեղմելով ՄՍԾ կայքում արդեն կարող եք տեսնել՝ որտեղ է գտնվում Ձեր տարածքային ՄՍԾ կենտրոնը և դիմել աշխատանքի ընդունվելու համար։

👍2👎1
❓Կարո՞ղ է արդյոք քեշբեք գործել, եթե կենսաթոշակով կամ նպաստով միայն դեղատներից եմ գնումներ արել։
-Այո՛, անկանխիկ գնումների և վճարումների դեպքում կենսաթոշակի հետվճար գործելու է՝ անկախ նրանից գնել եք հագուստ, սնունդ, թե դեղամիջոցներ։
❓Կգործի՞ հետվճար կոմունալներ վճարելիս։
-Այո, հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։
❓Կարո՞ղ է արդյոք հետվճար գործել, եթե ես բացառապես անկանխիկ գնումներ եմ կատարել, բայց ծախսել եմ միայն թոշակիս կեսը։
-Այո՛, օրինակ՝ 50,000 դրամ թոշակ ստանալու և դրա միայն 20,000 դրամն անկանխիկ ծախսելու դեպքում Դուք կստանաք հետվճար անկանխիկ տնօրինած գումարի 10%-ի չափով, նշված օրինակում՝ 2,000 դրամի չափով։
📌ՀԻՇԵՑՈՒՄ․ 10% հետվճարի ծրագրի գործընկեր բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը, Ակբա բանկը։

2023թ. հունվարի 1-ից մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը սահմանվում են՝
📌մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխային խնամելու կապակցությամբ՝
✅ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող 28,600 դրամի փոխարեն),
✅ գյուղաբնակ չաշխատող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն),
✅խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 63,200 դրամ (գործող՝ 57,200 դրամի փոխարեն),
📌 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ՝
✅խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն),
✅ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 37,500 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն),
✅ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 69,100 դրամ (գործող՝ 57,200 դրամի փոխարեն):

👍27❤17🕊12
✅ 900 կին այս պահի դրությամբ գրանցվել է Պլատֆորմ#5 ծրագրի միջոցով անվճար վերապատրաստվելու դասընթացին, որն առցանց հնարավորություն է՝ նոր, բարձր վարձատրվող ու հեռանկարային մասնագիտություն սովորել ցանկացող կանանց համար։
🔴 Այս ծրագրի շահառու կարող են լինել այն կանայք, ովքեր բավարարում են հետևյալ չափորոշիչներից որևէ մեկին՝
✅ ընդգրկված են ընտանեկան կամ սոցիալական նպաստի համակարգում,
✅ գործազուրկ են (չեն աշխատել ծրագրին դիմելուց առնվազն 3 ամիս առաջ),
✅ ենթարկվել են թրաֆիքինգի, ընտանեկան բռնության կամ շահագործման,
✅ հաշմանդամ երեխա կարգավիճակ ունեցող կամ հաշմանադմություն ունեցող չափահաս անձանց խնամակալ են,
✅ երեք և ավելի երեխա ունեցող մայր են:
☎️ Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել +374 43 50 29 34:

👍56🥰11❤9
📣 Կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման համակարգը 2023 թվականի հունվարի 1-ից կներդրվի նաև 1000 և ավել բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում։
Այս բնակավայրերում հաշվառված կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, խնամքի նպաստ ստացողները, ովքեր իրենց գումարը մինչ այս ստացել են Հայփոստի միջոցով, վճարող կազմակերպությունը փոխելու և բանկ ընտրելու համար կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը՝ ներառյալ։
📌 Աշխատող անձինք կարող են դիմել նաև առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3C8csGK։
Այն անձինք, ովքեր մինչև տարեվերջ չեն դիմի բանկ ընտրելու համար, 2023 թվականի հունվարին իրենց կենսաթոշակը կամ նպաստը կստանան ծրագրային մոդուլով պատահականորեն ընտրված բանկի միջոցով։
✅ Հիշեցնում ենք, որ 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք իրենց կենսաթոշակը կամ նպաստը կշարունակեն ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով։

👍4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
2022 թվականին՝
✅ ԱՍՀՆ ենթակայությամբ գործող շուրջօրյա խնամքի հաստատություններում ապահովվել է 602 երեխայի խնամք
✅ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 1960 երեխայի տրամադրվել են ցերեկային և ճգնաժամային խնամքի ծառայություններ։
✅ Խնամատար 68 ընտանիքում կազմակերպվել է 105 երեխայի խնամքն ու դաստիարակությունը։
✅ Անհրաժեշտ ծառայություններ են տրամադրվել ընտանիքում բռնության ենթարկված 1833 անձի։
✅ 2022 թ․ հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով ծառայություններ են տրամադրվել երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև ընտանիքում բռնության, թրաֆիքինգի ենթարկված անձանց։ Վերոնշյալ ծառայությունների մատուցման նպատակով՝ տրամադրվել է ավելի քան 800 մլն դրամ։

👍7❤1